«Այ քեզ շրջադարձ. Հաագայի դատարանը ճանաչել է Հայաստանին Արցախի հուշարձանների սեփականատեր»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հաագայի դատարանը ճանաչել է Հայաստանը որպես Արցախի հուշարձանների սեփականատեր, գրում է 300.ya.ru–ն։ Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ այդ որոշումն աննախադեպ է։ Այսինքն Հայաստանը ճանաչվում է որպես Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներ համարվող տարածքներում գտնվող հուշարձանների իրավահաջորդ և սեփականատեր և իրավունք ունի դիմելու Միջազգային դատարան ներկայացնելով Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների նկատմամբ ոտնձգությունների ապացույցներ, իսկ եթե արձագանք չլինի, ապա իրավունք ունի դիմելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։
Հայկական ճարտարապետության ուսումնասիրության հիմնադրամի փոխտնօրեն Ռաֆի Քարթաշանն է մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը։ Մասնագետը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն փորձել և չեն փորձի ապահովել ղարաբաղցի հայերի իրավունքներն իրենց մշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ, և Հադրութի եկեղեցու հետ կապված վերջին միջադեպը, երբ եկեղեցուց ջնջվել են հայերեն արձանագրությունները, հաստատում է դա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը