Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակից ազատում՝ ԲԿՄԱ-ի միջոցով. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2019-ից մինչև 2024 թվականի վերջ, Բանակի կենտրոնական մարզական ակումբի (ԲԿՄԱ) ֆուտբոլային թիմում ընդգրկվելու միջոցով, բանակից ազատվել են 68 (որոշ տվյալներով՝ 150) երիտասարդներ՝ իբրեւ թե նրանք բարձր մակարդակի տաղանդավոր ֆուտբոլիստներ են։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրականում նրանցից միայն երեքն են հասել միջին մակարդակի ակումբների (Ռումինիա, Մոլդովա, Խորվաթիա), բայց ոչ մեկը չի դարձել պրոֆեսիոնալ։

Տեղեկացնենք, որ առաջին զորակոչի (2019–2021) 25 ֆուտբոլիստներից միայն 6-ն են այժմ խաղում Բարձրագույն խմբի հիմնական կազմերում։ Մնացածը կա՛մ ավարտել են կարիերան, կա՛մ պահեստում են, կա՛մ երկրորդ թիմերում՝ առանց առաջընթաց գրանցելու։

ԲԿՄԱ թիմում, ըստ Ֆուտբոլի ֆեդերացիայի գնահատականների, «ամենատաղանդավորներն» են, սակայն տարիներ շարունակ Հայաստանի առաջնությունը վերջին հորիզոններն է գրավում։ Մինչև 21 տարեկանների հավաքականը (U21)՝ կազմված հիմնականում ԲԿՄԱ-ից ազատված ֆուտբոլիստներից, Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության երեք որակավորման փուլերում (2021, 2023, 2025) զբաղեցրել է վերջին տեղը՝ 26 խաղում միայն 1 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 23 պարտություն ապահովելով։

ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակով՝ հավաքականը 49-րդ տեղում է՝ Գիբրալթարի, Անդորրայի և Սան Մարինոյի մակարդակով։ Իսկ Մ19 հավաքականը պարտվում է բոլոր խաղերում՝ ներառյալ ամենաթույլ թիմերին։

Ֆուտբոլիստներին փաստացի բանակից ազատելու (նրանք ծառայում են արտոնյալ կարգավիճակով) ներկայիս համակարգը, որի պատասխանատուներն են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, բացահայտ անարդյունավետ է և վնասակար։ Այն իրականում դարձել է ոչ միայն բանակից խուսափելու գործիք, այլև հայկական ֆուտբոլը կործանելու ուղի:

Նկատենք, որ մինչև 2019 թվականը գործել է ավելի արդար և արդյունավետ համակարգ․ միայն ազգային հավաքականներում ընդգրկված խաղացողներն էին ստանում զորակոչից հետաձգում։ Այդ տարիներին Հայաստանի երիտասարդական ֆուտբոլը շատ ավելի լավ արդյունքներ էր գրանցում։

Բացի դրանից, մամուլում լայնորեն ներկայացվել են չարաշահումների դեպքեր․ անգամ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից խոսեց ՀՖՖ չարաշահումների մասին շինարարության ոլորտում։ Սա էլ դեռ ամենը չէ, հայտնի է, որ, օրինակ, ՀՖՖ-գործկոմի անդամի որդին, ՀՖՖ փոխնախագահի որդին են տեղափոխվել ԲԿՄԱ և ազատվել բանակից իրենց ունեցած կապերի շնորհիվ։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար ահազանգում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Կառավարության թեթև ձեռքով ֆուտբոլային կարիերա զարգացնելու համար շատերն են ազատվում ժամկետային զինծառայությունից, իսկ, օրինակ, ամենահաջողակ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ծառայել է հայկական բանակում:

Հ. Գ. ՀՖՖ-ից այս թեմայով մեկնաբանությունների մեր բոլոր փորձերը կրկին արդյունք չունեցան»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

ԱՄՆ նախագահի դեսպանորդներն այցելել են Մոսկվա Զապորոժիեի ատոմակայանի մոտակայքում հրադադարի համաձայնագիր է ուժի մեջ մտել ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Կիևի մարզում ռադիոհետախուզության կենտրոնի և վառելիքի պահեստներին հարված հասցնելու մասին Դրիզե. «Լուրջ պատասխան չի սպասվում»Ստամբուլի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, տուժել է առնվազն 12 մարդ ԱՄՆ-ն հարձակվել է իրանական տանկերի վրա Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրшգություններին․ Բաղայի ՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ) Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին «Քաղաքագետը կասկածի տակ է դրել ՀՀ կառավարության ԵՄ արտահանման աճի վերաբերյալ տվյալները»Իրանը վստահ է իր ուժերին և պատրաստ է ամիսներ շարունակ շարունակել հակամարտությունը ԱՄՆ-ի հետՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Իսպանիայի Լա Լիգայի 4-րդ տուրում «Ռեալը» պարտվեց «Բետիսին» Կոտայք գյուղում բшխվել են «Mercedes C»-ն և «Mercedes E»-ն․ կա վիրшվոր Ռուսաստանի ԱԳՆ-ից ԱՄՆ-ին կոչ են արել ուկրաինական հակամարտության կարգավորումը փնտրելիս «հաշվի առնել գետնին եղած իրավիճակը»Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Հայաստանը բարեկամաբար է դուրս մղում ռուսական բիզնեսըՀրշեջ-փրկարարները մարել են Ազատան բնակավայրում բռնկված հրդեհը Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»Իրանի բանակը հայտարարել է, որ սպառնալիքի դեպքում կանխարգելիչ հարվածներ կհասցնի Բարեգործության միջազգային օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 5)Լատվիան և Լիտվան ցանկանում են դադարեցնել Ռուսաստանից հացահատիկի տարանցումը․ Reuters Լեհաստանում ստեղծվել է հակաօդային պաշտպանության լրացուցիչ գունդ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 5-ին «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին
Ամենադիտված