Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Որևէ մեկը մեր եղբոր բացը չի լրացնի, պատերազմը մեր տուն մտավ և փոխեց ամեն ինչ». եֆրեյտոր Եփրեմ Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ համեստ, խելոք երեխա էր: Երբեք կամակորություն չի արել: Տան փոքր ու միակ տղան էր, իրեն շատ էինք սիրում, բայց երբեք դրանից չէր առիթավորվում: Մեր սերն ու ուշադրությունը երբեք պատճառ չի հանդիսացել, որ դառնա կամակոր կամ եսասեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարիամը՝ Եփրեմի քույրիկը: Եփրեմը երեք քրոջ կրտսեր եղբայրն է: «Իրեն բոլորն են սիրել՝ տատիկպապիկները, ծնողները, բոլոր-բոլորը»:

Եղբոր դպրոցական տարիները վերհիշելիս ասում է՝ Եփրեմը միշտ աչքի է ընկել իր համեստությամբ: «Ժողովներից տուն վերադառնալիս մայրիկը կատակով ասում էր՝ մի չարություն էլ դու արա, թող քեզանից էլ բողոքեն: Ուսուցիչները միշտ ընդգծել են՝ վարքի առումով ասելիք չունենք: Ընդունակ աշակերտ է եղել, բայց գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց վատ էլ չի սովորել: Ուսուցիչների և ընկերների շրջանում հարգանք է վայելել, երբեք որևէ անախորժություն դպրոցում չի եղել: Բարդ է ասել, որ ինչ-որ առարկա առանձնացրել է դպրոցական տարիներին՝ որպես սիրելի առարկա, բայց բարձր դասարաններում քիմիան և հատկապես ֆիզիկան իրեն հետաքրքրում էին: Իր հետաքրքրությունների կենտրոնը հայրիկի մեքենան էր, տեխնիկան: 7-8-րդ դասարաններում «գայկաներից» մատանիներ էր տաշում, մասնագիտանում էր արհեստի մեջ»:

Դպրոցի ութերորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան: «Հետաքրքրությունը շարունակում էին մեքենաները մնալ: Այդ ժամանակ իր երազանքը վարորդ դառնալն էր: Մեքենա վարում էր շատ վաղ տարիքից: Ընթացքում նաև վարորդական իրավունք ստացավ: Իր հակումն ու սերը մեքենաների ու տեխնիկայի հանդեպ էր: Ուսումնարանը չէր ավարտել, հետո դիպլոմը ծնողներս վերցրեցին: Ծառայությունից վերադառնալուց հետո իր հիմնական նպատակը աշխատելն էր: Կարևորագույն նպատակներից մեկը մեր հայրական տունը նորոգելն էր, անգամ պլաններ էր գծում, թե ինչպես է տունը վերանորոգելու, ուզում էր ապահովել մեր ծնողների բարեկեցիկ կյանքը: Շատ աշխատասեր էր: Դեռ դպրոցական տարիքից էր աշխատում, հայրիկս տրակտոր ուներ, Եփրեմը դրանով աշխատում էր, դաշտում խոտ էր հնձում, հավաքում, օգնում էր մեր ծնողներին: Չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչ աշխատանքով էր ուզում զբաղվել ծառայությունից վերադառնալուց հետո, բայց իրեն նաև ոսկերչությունն էր հետաքրքրում: Զարդեր էր պատրաստում, մատանիներ, նաև նման նախասիրություն ուներ»:

2019 թ. հուլիսի 4-ին Եփրեմը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայության առաջին վեց ամիսն անցնում է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվում է Արցախ՝ Մարտակերտի շրջանի Սխրավենդ գյուղի զորամաս: «Բոլոր տղաների մոտ էլ երևի ծառայության մեկնելիս սկզբում լինում են հակասական զգացողություններ, փորձում են դրանք ցույց չտալ: Բայց երբեք միտք չի ունեցել ծառայությունից խուսափելու, անգամ ուշ մեկնելու առումով: Երբ փոքր էր, մայրիկն ասում էր՝ տղե՛ս, դու բանակ չես գնա, երբ գնաս էլ, պատերազմ չի լինի: Երբ մեծացավ, բանակ չգնալու միտք չի եղել: Ասում էր. «Բոլոր ընկերներս գնում են, ես էլ կգնամ, բա տղա եմ»: Երբ Արմավիրի զորամասում էր ծառայում, կարգապահ զինվորներին շաբաթական մեկ անգամ թույլատրում էին տուն գնալ: Եփրեմը միշտ գալիս էր: Երբ ինչ-որ իրեր էինք իրեն տալիս, որ հետը տանի, արձագանքում էր. «Այնտեղ ամեն ինչ կա, ես ոչ մի բանի կարիք չունեմ»: Առավելագույնը կարող էր ասել. «Լավ, մա՛մ, մի քիչ քաղցր դիր, տանեմ տղերքին»: Երբեք չի դժգոհել, անգամ պատերազմի օրերին իրենից մեկ անգամ բողոք չենք լսել»:

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Դեռևս Տավուշյան մարտերի ժամանակ իրենց տեղափոխեցին Թալիշ: Այդ ժամանակ մեզ չի էլ ասել, որ իրենց սահմանում էլ կրակոցներ են եղել: Երբ հուլիսյան մարտերը դադարեցին, նոր միայն ասաց, որ իրենց մոտ էլ է լարված եղել, կրակոցներ են հնչել: Այդ ժամանակ նա եֆրեյտորի կոչում էր ստացել: Կորոնավիրուսի շրջանն էր, չէինք կարողանում իր մոտ գնալ: Սեպտեմբերին մի քիչ հանդարտվել էր, ծնողներս պատրաստվում էին, որ ճանապարհ ընկնեն Եփրեմի մոտ: Մայրիկս հաց էր թխում, որ պետք է հետը տաներ: Հետո արդեն պատերազմի լուրը տարածվեց: Զանգահարում էինք Եփրեմին, իր համարին որևէ մեկը չէր պատասխանում: Բնազդաբար կարծես ամեն րոպե զանգում էինք, բայց որևէ նորություն չէինք կարողանում ստանալ: Նաև ասում էին՝ դուք մի զանգահարեք, տղաները կապ կհաստատեն, խառը վիճակ է: Զանգերիցս մեկին պատասխանեցին, ուրախացա, բայց Եփրեմը չէր: Պատասխանող տղան ասաց, որ Եփրեմն իրենից հեռու է, բայց հանգիստ լինենք, ամեն ինչ նորմալ է»:

Պատերազմի առաջին 3-4 օրն ընտանիքը Եփրեմից որևէ տեղեկություն չի ունեցել: «Միայն մի տղա էր մեզ հետ կապ պահում՝ ամեն ինչ նորմալ է, երբ հարմար պահ լինի, ձեզ հետ կապ կհաստատի: Անտանելի ապրումներ ունեցանք այդ օրերին: Եփրեմը զանգեց: Հանգստացրեց բոլորիս՝ ասելով, որ ամեն ինչ կարգին է, իրենք էլ ապահով տեղում են: Բայց հասկանում էինք՝ տանկիստ է, առաջին գծում, լուրերից հասկանալի էր, թե ինչ է կատարվում: Երբ մերոնք գմփոցների նմանվող ձայներ են լսում, Եփրեմը հանգստացնում է՝ տանկի վրա գործ ենք անում, որ պատրաստ պահենք: Երբեք իրենից խուճապի զգացողություն մեզ չի փոխանցվել: Անհանգստանում էինք, բայց իր մեկ զանգը մեզ ապրեցնում էր: Մեզ ոչինչ չէր ասում, թե ուր տեղափոխվեցին, ինչ է կատարվում, միայն ասում էր, որ լավ է: Պատերազմի ժամանակ իրենից նկար ստացանք, կամավորներ էին գնացել իրենց մոտ, նկարվել էին: Սիրունացել էր, փոխվել, մի տեսակ հանգստացանք այդ նկարից հետո»:

Հոկտեմբերի 19-ի երեկոյան մայրիկը զանգահարում է Մարիամին և հայտնում, որ Եփրեմը վիրավոր է: «Իր մոտ ընկերը զանգել էր, ասել, որ Եփրեմը վիրավոր է, բերում են Երևան: Զանգահարում էինք բոլոր հիվանդանոցները, փնտրում իրեն, բայց Եփրեմից որևէ նորություն չկար: Մինչև հոկտեմբերի 24-ը փնտրել ենք իրեն: Մայրիկս ասում էր՝ եթե իմ տղան իր աչքերը բացեր թեկուզ մի պահ, ինձ կզանգեր: Հիվանդանոցներ էինք գնում, բայց մեզ չէին թողնում ներս մտնել՝ ասելով, որ այդ անուն-ազգանունով զինվոր իրենց մոտ չկա: Սկսեցինք նկարով փնտրել, մի տղա գրեց, որ Եփրեմը մահացել է: Մեր հարազատները սկսեցին նրան այլ տեղերում փնտրել: Եվ գտան: Այդ օրերին հայրիկը նաև Արցախ գնաց, իրեն ասում էին՝ մի գնա, այստեղ փնտրիր, բայց ոչ մի կոնկրետ տեղեկություն չէին տալիս: Եփրեմի հագուստի վրա այլ անուն էր գրված, դրա համար չկարողացանք հիվանդանոցներում իրեն գտնել: Բայց հոկտեմբերի 24-ին ամեն ինչ փլուզվեց»: Եփրեմի մահը գրանցվել է հոկտեմբերի 21ին Երևանի հիվանդանոցներից մեկում: Մարտի դաշտում նա ծանր վիրավորում է ստացել գլխի շրջանում:

Ապրելու ուժի մասին: «Ցավը չի մեղմանում: Մեզ՝ երեք քույրերիս ուժ են տալիս, վատ մտքերից ցրում մեր երեխաները: Բայց որևէ մեկը մեր եղբոր բացը չի լրացնի: Ցավը քեզ կրծում է, ուտում, չես կարողանում այն արտահայտել, խեղդում ես քո մեջ, սովորում այդ ցավին, համակերպվում դրա հետ, և այն քո մի մասն է դառնում: Պատերազմը մեր տուն մտավ և փոխեց ամեն ինչ: Մեր հայրական տան ուրախությունը դարձան մեր փոքր քույրիկի երեխաները: Պատերազմից հետո նրանք տեղափոխվեցին այնտեղ, որ մեր ծնողները մենակ չմնան: Մեր փոքր քույրիկի աղջիկն ունի Եփրեմի կապույտ աչքերը, նրա՝ անհավանական գույնի մազերը: Մեր կարոտը, կարծես, իրենից առնենք: Իսկ տղային քույրիկս Եփրեմ անվանակոչեց: Մեր հայրական տանը միշտ կկանչեն Եփրեմի անունը: Ոչ մի բան չի լրացնում մեր եղբոր բացը: Միշտ ասում եմ՝ եթե մենք երեք քույրերով կանք, մեր եղբայրն էլ մեզ հետ է»:

Հ. Գ. - Տանկիստ, եֆրեյտոր Եփրեմ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Կոտայքի մարզի հայրենի Սոլակ գյուղի ընտանեկան գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետ. «Փաստ»Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է. «Փաստ»Թրամփը կչեղարկի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները. սիրիացիները ցնծությամբ են ընդունել լուրըՂրիմի ղեկավար Ակսյոնովի դեմ մահափորձի գործով ամբաստանյալը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՓարիզի Օրսե թանգարանը Գուստավ Կուրբեի հայտնի կտավը վերականգնում է այցելուների աչքի առաջ«Ռեալի» դարպասապահը վնասվածք է ստացել Տավուշում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը. բժիշկը, բուժքույրն ու վարորդները տեղափոխվել են հիվանդանոցՔիմ Քարդաշյանը ընտրել է գլամուրային հանդերձանք Փարիզում ընթրիքի համար՝ դատարանում ցուցմունքներ տալուց հետո Պակիստա՛ն, թուրքի ընկեր, թե՛ լավ, և թե՛ վատ օրերին մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին. Էրդողանը՝ Պակիստանի վարչապետին«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներԳազայի 2,1 մլն բնակիչներին սով է սպառնում. ՄԱԿ-ի համակարգողը դիմել է Իսրայելին Ռոբերտ դե Նիրոն Կաննում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակ է ստացել՝ կինոյում ավանդի համարՈւկրաինան գիտակցում է, որ չի կարող վերադարձնել 2014-ից ի վեր կորցրած բոլոր տարածքները. ՄակրոնԹրամփը Սաուդյան Արաբիայում հայտարարել է, որ խոշոր գործարքների միջոցով ԱՄՆ-ն կներգրավի ավելի քան 1 տրիլիոն դոլարի ներդրումներՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին Երեւանից Լիոն թռչող օդանավին կայծակ է հարվածել Բախվել են շտապօգնության մեքենան և «Nissan»-ը․ բժիշկը, բուժքույրն ու վարորդները տեղափոխվել են հիվանդանոցՏեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը Մահացած ծնողնե՛րդ ծամոն ծամեն. ուսուցչուհին վիրավորել է ծնողազուրկ երեխայինԵրևանում կայանալիք Եվրոպայի բասկետբոլի Մ20 առաջնության Բ դիվիզիոնում Հայաստանը հանդես կգա նոր մարզչական կազմով Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտԱյ տղան էլ ես դու․ լարված իրավիճակ՝ ԱԺ–ում (տեսանյութ)Գերմանիայի ՊՆ-ն կոշտ է արտահայտվել ՌԴ-ի մասին Երևանում բախվել են «Volkswagen»-ն ու «Mercedes»-ը. կա տուժած Ղրիմը կմնա ՌԴ-ին․ Մակրոն Մարմարիկում նոր հարցեր են ծնվումՄերձավանի դպրոցում ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք․ տնօրենի ԺՊ–ն աշխատանքից ազատվել է․ ԿԳՄՍՆ«Ի՞նչը Փաշինյանը մինչև վերջ չի ասում. մինչ Հայաստանի վարչապետը Մոսկվայում Հաղթանակի շքերթին էր, Երևանում նվաստացնում էին վետերաններին» ԵՄ-ն ծրագրում է ուկրաինական ներմուծման մաքսատուրքերը բարձրացնել ՔՊ-ում խիստ զայրացած են Սասուն Միքայելյանի հայտարարությունիցԾանոթ ու միաժամանակ անհայտ … Ռեցինա գինի Փաշինյանի ջղաձգումները մտահոգել են մերձիշխանական օլիգարխներին «Հայաստանը որոշել է մերձենալ Ռուսաստանի հետ»Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է սկսել շփման գծի մերձճակատային հատվածում. պատմության այս օրը (14 մայիս)ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու ՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը Ռուսաստանի երկնքում խոցված անօդաչուների թիվը«Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 9 ամսական երեխան մահացել էՌուբլին հասավ գրեթե 5-իԿարենը միակ որդին էր․ մանրամասներ՝ երեկ մահացած զինծառայողիցՀրազդան գետից քաղաքացու դի են դուրս բերելԻնչու են դատավորները հավաքվելու. պատճառը հայտնի է. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի սրացումներն անգամ ՔՊ-ում չեն մարսում․«Հրապարակ» Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Սրբուհի Գալյանը այցելել է «Նուբարաշեն». «Ժողովուրդ» Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր․ «Հրապարակ» 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր. «Ժողովուրդ» Արթուր Աթաբեկյանը իրեն եւ ԲԴԽ շենքը շրջապատել է ախրանայով․ «Հրապարակ» Վերցրեք ամեն ինչ և թույլ տվեք ապրել. Քիմ Քարդաշյանը վկայություն է տվել Փարիզի դատարանում աղմկահարույց կողոպուտի գործովԷրդողանն Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետԱշտարակում 59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք (տեսանյութ)
Ամենադիտված