Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոշումը հեշտ չէր. Նեթանյահուն բացահայտել է Նասրալլահի դեմ գաղտնի գործողության մանրամասները

ԻՐԱՎՈՒՆՔ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ մանրամասներ է հայտնել «Դիմադրության առանցքի» (Իրանի աջակցությամբ Մերձավոր Արևելքում ստեղծված ռազմական և ռազմաքաղաքական կառույցներ՝ «Հեզբոլլահ», ՀԱՄԱՍ, հութիներ, որոնք պայքարում են հանուն Պաղեստինի անկախության-Խմբ.) մաս կազմող լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Շեյխ Հասան Նասրալլահին սպանելու որոշման մասին։

«Մենք հստակ գիտեինք նրա գտնվելու վայրը: Հարցն այլ էր. արդյոք արժե՞ր հարվածել: Որոշումը հեշտ չէր. Նասրալլահը համարվում էր «Դիմադրության առանցքի» երկրորդ ամենակարևոր առաջնորդը, այաթոլլահ Խամենեիից հետո շիաների շրջանում երկրորդ ամենահանրաճանաչ առաջնորդը: Ավելին, ես գիտակցում էի՝ Նասրալլահն էր, որ ավելի ու ավելի հաճախ սահմանում էր Թեհրանի գործողությունների ուղղությունը, և ոչ թե հակառակը: Նա ամբողջ «Դիմադրության առանցքի» կենտրոնական դեմքն էր։ Նրա հեռացումը կնշանակեր լուրջ հարված ամբողջ կառույցին», - ասել է Նեթանյահուն։

Նա նշել է, որ Իսրայելի կաբինետում քննարկումներ էին ընթանում, այդ թվում այն հարցի շուրջ, թե արդյոք արժե՞ տեղեկացնել ԱՄՆ-ին:

«Ես ասացի՝ ո՛չ, մենք ամերիկացիներին տեղյակ չենք պահի, լավագույն դեպքում նրանց կտեղեկացնենք վերջին պահին, երբ ինքնաթիռներն արդեն օդում կլինեն», - ասել է Իսրայելի վարչապետը։

Ըստ Նեթանյահուի՝ օպերացիան իրականացնելու լավագույն ժամանակը համընկել է ԱՄՆ կատարած այցի հետ.«Նյու Յորք թռչելուց առաջ ես առանձին սենյակում հավաքեցի պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին։ Մենք որոշում կայացրինք գործել։ Նյու Յորքի ճանապարհին, հենց ինքնաթիռում, վերջնականապես հաստատեցի գործողությունը։ Նյու Յորքի հյուրանոցներից մեկում հեռախոսով կաբինետի առցանց նիստ արեցինք և վերջնական հրաման տվեցի»։

ՄԱԿ-ում իր ելույթին նախապատրաստվելիս Նեթանյահուն միաժամանակ երկու այլ հեռախոսների միջոցով վերահսկում էր գործողության ընթացքը.«Երբ ես ելույթ ունեցա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում և հետո հանդիպեցի լրագրողներին, ինձ մի գրություն հանձնեցին, որի վրա գրված էր ընդամենը մեկ բառ՝ «Կատարված է»»:

«Նասրալլահի հեռանալը ծանր հարված էր «Դիմադրության առանցքին»: Նա անփոխարինելի գործիչ էր: Նրանք դեռ չեն գտել առաջնորդ, որը կարող է փոխարինել նրան: Դա նաև լրջորեն թուլացրեց Բաշար ալ Ասադին, որ մեծապես օգնություն է ստացել Նասրալլահից՝ հազարավոր մարտիկների մոբիլիզացնելու համար սիրիական պատերազմի ժամանակ», - եզրափակել է Իսրայելի վարչապետը:

Իսրայելի բանակը սեպտեմբերի 28-ին հայտարարել է, որ Բեյրութում մի շարք հարվածների հետևանքով սպանել է «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Շեյխ Հասան Նասրալլահին:

Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ»ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար. «Փաստ»Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետ. «Փաստ»Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է. «Փաստ»Թրամփը կչեղարկի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները. սիրիացիները ցնծությամբ են ընդունել լուրըՂրիմի ղեկավար Ակսյոնովի դեմ մահափորձի գործով ամբաստանյալը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՓարիզի Օրսե թանգարանը Գուստավ Կուրբեի հայտնի կտավը վերականգնում է այցելուների աչքի առաջ«Ռեալի» դարպասապահը վնասվածք է ստացել Տավուշում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը. բժիշկը, բուժքույրն ու վարորդները տեղափոխվել են հիվանդանոցՔիմ Քարդաշյանը ընտրել է գլամուրային հանդերձանք Փարիզում ընթրիքի համար՝ դատարանում ցուցմունքներ տալուց հետո Պակիստա՛ն, թուրքի ընկեր, թե՛ լավ, և թե՛ վատ օրերին մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին. Էրդողանը՝ Պակիստանի վարչապետին«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներԳազայի 2,1 մլն բնակիչներին սով է սպառնում. ՄԱԿ-ի համակարգողը դիմել է Իսրայելին Ռոբերտ դե Նիրոն Կաննում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակ է ստացել՝ կինոյում ավանդի համարՈւկրաինան գիտակցում է, որ չի կարող վերադարձնել 2014-ից ի վեր կորցրած բոլոր տարածքները. ՄակրոնԹրամփը Սաուդյան Արաբիայում հայտարարել է, որ խոշոր գործարքների միջոցով ԱՄՆ-ն կներգրավի ավելի քան 1 տրիլիոն դոլարի ներդրումներՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին Երեւանից Լիոն թռչող օդանավին կայծակ է հարվածել Բախվել են շտապօգնության մեքենան և «Nissan»-ը․ բժիշկը, բուժքույրն ու վարորդները տեղափոխվել են հիվանդանոցՏեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը Մահացած ծնողնե՛րդ ծամոն ծամեն. ուսուցչուհին վիրավորել է ծնողազուրկ երեխայինԵրևանում կայանալիք Եվրոպայի բասկետբոլի Մ20 առաջնության Բ դիվիզիոնում Հայաստանը հանդես կգա նոր մարզչական կազմով Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտԱյ տղան էլ ես դու․ լարված իրավիճակ՝ ԱԺ–ում (տեսանյութ)Գերմանիայի ՊՆ-ն կոշտ է արտահայտվել ՌԴ-ի մասին Երևանում բախվել են «Volkswagen»-ն ու «Mercedes»-ը. կա տուժած Ղրիմը կմնա ՌԴ-ին․ Մակրոն Մարմարիկում նոր հարցեր են ծնվումՄերձավանի դպրոցում ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք․ տնօրենի ԺՊ–ն աշխատանքից ազատվել է․ ԿԳՄՍՆ«Ի՞նչը Փաշինյանը մինչև վերջ չի ասում. մինչ Հայաստանի վարչապետը Մոսկվայում Հաղթանակի շքերթին էր, Երևանում նվաստացնում էին վետերաններին» ԵՄ-ն ծրագրում է ուկրաինական ներմուծման մաքսատուրքերը բարձրացնել ՔՊ-ում խիստ զայրացած են Սասուն Միքայելյանի հայտարարությունիցԾանոթ ու միաժամանակ անհայտ … Ռեցինա գինի Փաշինյանի ջղաձգումները մտահոգել են մերձիշխանական օլիգարխներին «Հայաստանը որոշել է մերձենալ Ռուսաստանի հետ»Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է սկսել շփման գծի մերձճակատային հատվածում. պատմության այս օրը (14 մայիս)ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու ՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը Ռուսաստանի երկնքում խոցված անօդաչուների թիվը«Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 9 ամսական երեխան մահացել էՌուբլին հասավ գրեթե 5-իԿարենը միակ որդին էր․ մանրամասներ՝ երեկ մահացած զինծառայողիցՀրազդան գետից քաղաքացու դի են դուրս բերելԻնչու են դատավորները հավաքվելու. պատճառը հայտնի է. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի սրացումներն անգամ ՔՊ-ում չեն մարսում․«Հրապարակ» Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Սրբուհի Գալյանը այցելել է «Նուբարաշեն». «Ժողովուրդ» Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր․ «Հրապարակ» 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր. «Ժողովուրդ» Արթուր Աթաբեկյանը իրեն եւ ԲԴԽ շենքը շրջապատել է ախրանայով․ «Հրապարակ» Վերցրեք ամեն ինչ և թույլ տվեք ապրել. Քիմ Քարդաշյանը վկայություն է տվել Փարիզի դատարանում աղմկահարույց կողոպուտի գործով
Ամենադիտված