Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նզովում եմ Հայոց ցեղասպանությունը գործողներին. Փայլան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, ծագումով հայ Գարո Փայլանը X-ում հիշատակել է Հայոց ցեղասպանության զոհերին:

«Հայոց ցեղասպանությունն սկսվել է 110 տարի առաջ այս օրը։ Նախ հայ մտավորականները, ապա ամբողջ հայ ազգը վտարվեցին իրենց հինավուրց հողերից, ապա սպանվեցին։ Հարգանքով հիշատակում եմ Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց կյանքը կորցրածներին: Թող Աստված լուսավորի նրանց հոգիները»:

Փայլանը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին ուղղած նզովանքի խոսքերից զատ հիշատակել է նաև հանրային թուրք գործիչների, որոնք հրաժարվել են մաս կազմել ոճրագործությանը:

«Նզովում եմ Հայոց ցեղասպանությունը գործողներին։ Ի դեմս Քյութահիայի նահանգապետ Ֆայիք Ալի Օզանսոյի՝ հարգանքով խոնարհվում եմ ժամանակի բոլոր այն խիղճ ունեցող հանրային ծառայողների հիշատակի առջև, որոնք իրենց կյանքի գնով չեն կատարել ցեղասպանության որոշումը։

Լիջեի գավառապետ Հուսեյն Նեսիմի բեյը սպանվեց հայկական տեղահանությանն ու կոտորածներին դեմ դուրս գալու համար։ Հոգին թող լուսավորվի։ Այս երկիրը ոչ թե Թալեաթ փաշաների, այլ Հուսեյն Նեսիմի բեյերի երկիրը պետք է դարձնենք:

110 տարի անց ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անվան փողոցներում ենք քայլում։ Թալեաթ փաշայի անվան դպրոցներում ենք մեր երեխաներին սովորել տալիս։ Եթե Գերմանիայում այսօր Հիտլերի անվան պողոտաներ լինեին, Հիտլերի անվան դպրոցներում երեխաները սովորեին, ինչպիսի՞ Գերմանիա կլիներ, ահա այդպիսի Թուրքիայում ենք ապրում»,-հավելել է Փայլանը:

Խամենեին կասկածում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններն արդյունավետ կլինեն30-ամյա կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, անծանոթ տղամարդը սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել իր նկատմամբՖիդանը կմեկնի Մոսկվա. քննարկվելու է իրավիճակը Հարավային Կովկասում LG տարածաշրջանային դիլերների համաժողովԵՄ ԱԳ նախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը Աննա Դովլաթյանի ֆոտոշարքը Իտալիայից Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Զինծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի. փոխնախարար (տեսանյութ)Իսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան հայտարարել է 42 տարեկանում կարիերան ավարտելու մասինՉինաստանը խնայողության խիստ կանոններ է սահմանել ​​պաշտոնյաների համար` արգելելով թանկարժեք սնունդ, ճոխ գործուղումներ ու շքեղ ծաղկային կոմպոզիցիաներ«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՆաիր Տիկնիզյանը մտադիր է հեռանալ Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ից Ուկրաինայի հետ հուշագրի պատրաստման վերջնաժամկետ չկա․ Պեսկով Լինել զգոն, սակայն չմատնվել խուճապի. ՆԳՆՄենք կշարունակենք աջակցել Զելենսկուն․ Եվրահանձնաժողովի ղեկավար Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության նախարարը Նախիջևանում ծառայող զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում՝ իբր ԼՂ-ի շինարարությանն ուղղելու համար. ադրբեջանագետ Մանրամասներ՝ Մխչյան գյուղի դպրոցի դեպքից Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Բուդապեշտում հանդիպել են Օրբանն ու Ալիևը Գողությունը բացահայտվել է, գողոնի մի մասը՝ վերադարձվել ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը Արտակարգ դեպք՝ ԲյուրեղավանումԵրեխուց հետք չկա. Տիգրանի հայրԶելենսկին կոչ է արել Թրամփին խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հնդկաստանը մոտ ապագայում Պակիստանի հետ նորմալ հարաբերություններ վերականգնելու հնարավորություն չի տեսնում Վթարի հետևանքով 74-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Նոր մանրամասներ՝ Մեղրաշենի սպանությունիցԳողություն Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռում․ մանրամասներ Իրազեկում․ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Աննա Հակոբյանի սիրտը «Շամիրամ-2» է ուզում. խուճա՞պ, թե՞ հաշվարկ Ընդդիմությունը կրակո՞ւմ է իր ոտքինԱրևմտյան կառույցները փորձում են խափանել հայ-ռուսական կարգավորումը Եվրոպան պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը․ ԿալլասՔՊ-ն ահաբեկումներով փորձում է ավտորիտար կառավարման անցնել Երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է․ մանրամասներ՝ ԱրմավիրիցԻնչպես է Վրաստանն ամեն ինչ անում Ռուսաստանի տնտեսությանը օգնելու համար «Ռոստեխը» Հայաստան է մատակարարել բազմակողմանի ռադիոազդանշան Ինչպե՞ս են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ–ի փողերի. «Փաստ»Հայաստանում կանխատեսել են, թե երբ կավարտվի Փաշինյանի իշխանությունը Ո՞ւմ դուր չի գալիս Ստալինգրադի ճակատամարտը Խուզարկություններ են ընթանում Երևանի քաղաքապետարանում․ կան ձերբակալվածներ Թրամփը և Իսրայելի համար նոր «Աբրահամյան համաձայնագրերը» Չեխիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել. պատմության այս օրը (20 մայիս)Նոր խաղացողների համար բավականին դժվար կլինի մուտք գործել Եվրոպա. «Փաստ»Երկրաշարժ՝ ՀայաստանումՌԴ ՊՆ-ն հայտնում է«Բոլորի խորհրդատուն էր, բարի ու կամեցող». կրտսեր սերժանտ, տանկիստ Պարգև Սեդրակյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»«Սրբազան պայքար» շարժման աջակիցներին ազատ են արձակելԶսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ»
Ամենադիտված