Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում նշել են ցեղասպանության 110-ամյակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում նշել են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 110-ամյակը, և այդ հիշարժան ամսաթիվը բացահայտել է հասարակության խորը պառակտումը: Որոշ հայեր այրել են թուրքական դրոշներ ցույց տալով իրենց վճռականությունը շարունակելու ավանդական թշնամանքը հարևանների հետ: Մյուսները պատրաստ են մոռանալ հին դժգոհությունները հանուն խաղաղ ապագայի, գրում է ng.ru–ն:

Հիշեցնենք, որ 1915-ից 1923 թվականներին, տարբեր գնահատականներով, սպանվել է առնվազն 1.5 միլիոն հայ: Ցեղասպանությունն իրականացվել է ինչպես ֆիզիկական ոչնչացման, այնպես էլ հարկադիր տեղահանության միջոցով (մարդիկ մահացել են սովից, հիվանդություններից և այլն): Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո Թուրքիայում դատարան են հրավիրել հայերի ոչնչացման կազմակերպիչներին: Նրանք մեղավոր են ճանաչվել և դատապարտվել են մահվան: Սակայն դատավճիռը չի կարողացվել ի կատար ածվել, քանի որ մեղավորները թաքնվել են արդարադատությունից: Ավելի ուշ Դաշնակցության հայ վրիժառուները, «Նեմեսիս» գործողության շրջանակներում, փնտրել և սպանել են ցեղասպանության կազմակերպմանը մասնակցածներին:

Բայց անկախ դրանից թուրքական իշխանությունները դեռևս հրաժարվում են Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացումը ճանաչել որպես ցեղասպանություն: Պաշտոնական Անկարան պնդում է, որ մարդիկ մահացել են բնական պատճառներով պատերազմական գոտուց վերաբնակեցման, ինչպես նաև պատերազմի ժամանակ, որը խլել է ոչ միայն հայերի, այլ նաև բազմաթիվ թուրքերի կյանքը։ Այդ դիրքորոշումը կիսում են նաև Ադրբեջանի իշխանությունները։ Իսկ Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը և աշխարհի այլ 30 երկրներ այս կամ այն կերպ ճանաչել են հայերի ցեղասպանությունը։

Ցեղասպանությունը դարձել է հայ ազգային ինքնության հիմնասյուներից մեկը։ Մինչև վերջերս Հայաստանի իշխանությունները լուրջ ջանքեր էին գործադրում, որպեսզի աշխարհը չմոռանա ցեղասպանության մասին, սակայն, Ղարաբաղի համար երկրորդ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է փոխել իր առաջնահերթությունները։ Այժմ Երևանը փորձում է հաշտվել իր հարևանների հետ, ուստի փորձում է խուսափել այն թեմաներից, որոնք ակնհայտորեն բացասաբար կընկալվեն Բաքվում և Անկարայում։

Օրինակ ապրիլի 24-ի գիշերը Հայաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել ավանդական ջահերով երթը, որի ընթացքում տեղի ազգայնականներն այրել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։ «Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպն այն համարելով անպատասխանատու և անընդունելի։ Պետության ղեկավարը չի կարող այլ կերպ դիտարկել միջազգային ճանաչում ունեցող պետության, հատկապես հարևան պետությունների դրոշների այրումը։ Սա սադրիչ ու պրովոկացիոն գործելակերպ է», - ասել է ՀՀ ղեկավարի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Բացի այդ, դիմելով հայ ժողովրդին Փաշինյանը շեշտել է, որ ցեղասպանության տրավմայի հետ գլուխ հանելու լավագույն միջոցն ուժեղ երկիր կառուցելն է։ «Միայն զարգացած, ինքնիշխան, անվտանգ Հայաստանի Հանրապետությունը՝ սահմանազատված և տարանջատված սահմաններով, կարող է լինել Մեծ Եղեռնի ողբերգությանը դիմանալու միջոց, որը մեր ժողովրդի բոլոր զոհերի հիշատակին մեր հավատարմության ապացույցն է», - ասել է վարչապետը։

Իր հերթին, Հայաստանի խորհրդարանի խոսնակը բացատրել է, որ դարավոր ողբերգությունը պետք է դաս դառնա իր հայրենակիցների համար։ «Մեր նպատակն է կառուցել միասնական, ուժեղ և խաղաղ Հայաստան հիմնված անցյալի դասերի վրա և ուղղված կայուն ապագային։ Մենք չենք մոռանում տեղի ունեցածը, բայց չենք ուզում, որ հիշողությունը դառնա միայն ցավի և վշտի աղբյուր, դա պետք է մեզ ավելի վճռական և հեռատես դարձնի մեր հետագա քայլերում։ Մենք խոնարհվում ենք բոլոր նահատակների հիշատակի առջև և վերահաստատում ենք մեր հանձնառությունը պաշտպանելու մեր պետականությունը, գնահատելու խաղաղությունը և ապահովելու մեր սերունդների համար արժանապատիվ ապագա», - ասել է նա։

Փաշինյանի և նրա թիմի հակառակորդները, ընդհակառակը, նրանց համարում են «թուրքական գործակալներ»։ Մասնավորապես, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է կապել Հայոց ցեղասպանությունն ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերացման և Ադրբեջանի կողմից տարածաշրջանի պատմությունից հայկական հետքը ջնջելու քաղաքականության հետ։ Այս առումով նա նշել է, որ «110 տարի առաջ այդ օրերին կտրված մեկ միլիոնից ավելի կյանքերը երբեք չեն կարող լինել սակարկության առարկա, և ցեղասպանության անվիճելի փաստը չի կարող ներկայացվել որպես խաղաղության խոչընդոտ»։ Ըստ Սերժ Սարգսյանի հակառակ մոտեցումը նշանակում է «բարոյական անկում և ազգի դավաճանություն»։ ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին աշխատակիցների կողմից ստեղծված Դիվանագետների Համահայկական Խորհուրդը նույնիսկ մեղադրել է Փաշինյանի կառավարությանն Անկարայի և Բաքվի հայերի դեմ պայքարին միանալու մեջ։

Պատմական հիշողության հարցը նաև բուռն քննարկումների պատճառ է դարձել խորհրդարանում։ «Հայաստան» ընդդիմադիր դաշինքն առաջարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեական հանցագործություն դարձնել։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդ առաջարկը չափազանցված է համարել, քանի որ երկրում արդեն իսկ կա օրենք, որն արգելում է ցանկացած ցեղասպանության ժխտումը։ Այդ թեմայի շուրջ վեճերը նույնիսկ հանգեցրել են պատգամավորների միջև քաշքշուկի։ Քաղաքագետ Միքայել Զոլյանը ng.ru-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր ցեղասպանությանը մոտեցումները փոխվել են։ Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում էր, որ կարևոր է հիշել ողբերգությունը, բայց այն չպետք է լինի Թուրքիայի հետ հարաբերությունների անկյունաքարը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ընդհակառակը, մեծ ուշադրություն էր դարձնում ցեղասպանությանը։ Նրա իրավահաջորդ Սերժ Սարգսյանն էլ փորձում էր մանևրել։ Իսկ Փաշինյանը, իշխանության գալով սկզբից աջակցեց ցեղասպանության թեմային, բայց 2020 թվականից հետո վերանայեց իր մոտեցումը։ «Պարզ դարձավ, որ առանց Թուրքիայի հետ հարաբերությունների շատ դժվար կլինի ապահովել Հայաստանի գոյատևումը։ Հետևաբար, պաշտոնական Երևանն անցել է պրագմատիկ քաղաքականության։ Ցեղասպանության հիշողությունը բոլոր հայերի և հայկական պետության ինքնության կարևոր մասն է։ Սակայն հիմա մեծամասնությունը լուռ աջակցում է Փաշինյանի դիրքորոշմանը։ Իհարկե, կան նաև բավարար քննադատներ, բայց նրանք հիմնականում ապրում են սփյուռքում, և Հայաստանի ներսում բավարար թվով մարդիկ չկան, որպեսզի խոսք լինի որևէ կրիտիկական զանգվածի մասին», - կարծում է Զոլյանը։ 

Ռուս-Հայկական համալսարանի դոցենտ Անտոն Եվստրատովն էլ նշել է, որ Քոչարյանն ու Սարգսյանն էլ էին փորձում բարելավել հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բայց դա ավելի քիչ քննադատության էր արժանանում, քան Փաշինյանի ջանքերը, քանի որ պատերազմում պարտություն է եղել և հայերին վտարել են Ղարաբաղից։ «Դրա պատճառով հասարակությունը Բաքվի և Անկարայի հետ երկխոսություն հաստատելու փորձերը շատ ավելի բացասական է ընկալում։ Մասնավորապես, ցեղասպանության թեման առաջ մղելուց հրաժարվելն ընկալվում է որպես ազգային նվաստացում։ Սակայն Փաշինյանի համար «խաղաղության օրակարգը» նրա իշխանության մնալու միակ միջոցն է։ Միևնույն ժամանակ, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները սերտորեն կապակցված են», - ng.ru-ի հետ զրույցում ասել է Եվստրատովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Դոբրոխոտով. «Իրավիճակն ավելի լուրջ է, քան չեչենական պատերազմի ժամանակ, ժամանակն է, որ նախագահը գործի անցնի»Մանրամասներ՝ Ջրվեժում եղած պայթյունիցԻնչպե՞ս կազդի Իրանում պատերազմը Հայաստանի վրաԽաղաքարտերը խառնվել են, բայց վտանգները ևս աճել են. ի՞նչի կհանգեցնեն ամերիկյան «խաղային» պլանները. «Փաստ»Երևանում գործարկվել է գերհամակարգիչ. ինչպե՞ս է այն օգնելու գիտությանըՋուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ Ինչպե՞ս է առաջարկվում նվազեցնել դեղերի գները Հայաստանում Նոր տեղեկատվական արշավ և ընտրությունների կեղծում. «Փաստ»Տնտեսական զարգացման նոր օրակարգ. որքանո՞վ իրատեսական է «Ուժեղ Հայաստան»-ի ծրագիրը Հրդեհ` Երևան ՄոլումՀայկական երկաթուղիների և ռուսական շահերի մասին«Լևոնս ասում էր՝ մա՛մ ջան, դու կարող ես, դու ուժեղ ես». Լևոն Չատինյանը վերջին անգամ տուն է զանգահարել հոկտեմբերի 3-ին. «Փաստ»Արցախի «Խայփալու» կոչվող տեղանքում զոհվել է ոստիկանության 3 ծառայող. պատմության այս օրը (05 մարտ)Ռուբլու շուկան՝ այսօրԳազանջատումներ՝ մարտի 6-ին Պատերազմը՝ բազմաչափ, իսկ ուժը՝ ոչ միայն ռազմական. «Փաստ»Պայթյուն՝ Երևանում․ կա վիրավորՄարտի 5-ին, 6-ին, 9-ին և 10-ին լույս չի լինելու․ հասցեներԵրբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ»«Սա կոնֆլիկտի հերթական կամ հաջորդ փուլին հանգեցնող երևույթ է, որը չի կարելի անվանել խաղաղության կոնցեպտ կամ հարատև խաղաղություն». «Փաստ»Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 31 գույք կճանաչվի հանրության գերակա շահ. «Փաստ»Արցախցի գործարարի գլխին ամպեր են կուտակվել. Հակոբջանյանը կկալանավորվի. «Ժողովուրդ» Խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել». «Հրապարակ» Մնացել են... թոշակի թեմայի տակ. «Փաստ»ՔՊ-ում գտել են նախընտրական քարոզարշավի կարգախոսը. «Հրապարակ» Սկսել են ավելի մեծ թափով գերծանրաբեռնել դատարանները. «Փաստ»«Արթիկ» ՔԿՀ-ում հսկիչներին գաղտնալսել են. «Հրապարակ» Հայաստանը՝ ամերիկյան հեղինակավոր պարբերականի ուշադրության կենտրոնում. «Փաստ»Քննչական կոմիտեում առերեսում են կազմակերպել. «Ժողովուրդ» Նոր հրահանգ` ՔՊ-ականներին. «Հրապարակ» Իշխանությունները պատրաստվում են հարցումների թվեր «կրակել». «Փաստ»Իրանի շուրջ ճգնшժամը չունի ռшզմական լուծում. Մարիա Զախարովա Եկեղեցին այլևս չի կարող օտարել հուշարձաններն առանց իշխանության իմացության․ նախագիծն ընդունվեցՀայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ. Նիկոլ ՓաշինյանԹրամփը դավաճանել է դիվանագիտությանը և իրեն ընտրած ամերիկացիներին. Իրանի ԱԳ նախարարԲոլորը գիտեն, որ ցանկանում եմ ուժերս փորձել Եվրոպայում, պարզապես այս անգամ չստացվեց. Էդուարդ Սպերցյան«Գահերի խաղը» վերադառնում է մեծ էկրաններ. Warner Bros.-ը պատրաստում է լայնածավալ փրիքվելՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր«Ես գտնվում էի հոգեբուժարանում». Անդրեյ Գուբինը խոսել է ծանր հիվանդության մասին Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերի ուղղությամբ hարվածների նոր ալիքի ընթացքում արձակել է ավելի քան 40 hրթիռԹրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT Իրանում զnհվել է 1,097, վիրավnրվել՝ 5,402 խաղաղ բնակիչ. Human Rights Activists in Iran «Բարսելոնա»-ն 3-0 հաթեց «Ատլետիկոյին», սակայն եզրափակիչ անցավ մադրիդյան ակումբը Պեկինը կոչ է արել Իսրայելին և ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Իրանի վրա հարձակումները 1045 մարդ է զոհվել Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Ֆրանսիական կործանիչները խոցել են ԱՄԷ թռչող իրանական անօդաչուներ Արտառոց դեպք՝ «Գենացվալե» պանդոկումԵվրոպական երկրները չեն խնդրել Ռուսաստանին վերսկսել կամ ավելացնել էներգամատակարարումները․ Պեսկով
Ամենադիտված