Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել ՀՀ վարչապետի պաշտոնից․ պատմության այս օրը (25 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- ԴՆԹ-ի միջազգային օր, Մալարիայի դեմ պայքարի միջազգային օր, Իտալիա՝ Ֆաշիզմից ու գերմանական օկուպացիայից ազատագրման օր, Պորտուգալիա՝ Հեղափոխության և ազատագրման օր, Եգիպտոս՝ Սինայան թերակղզու ազատագրման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

775 –Արձնիի ճակատամարտում զոհվել են Հայոց սպարապետ Սմբատ Բագրատունին, իշխան Սահակ Բագրատունին,  զորավար Մուշեղ Զ Մամիկոնյանը, տանուտեր իշխան Սամուել Բ Մամիկոնյանը, իշխան Դաշույն Վահանը (Գնունի)։

1888-վախճանվել է հայ դասական գրող Րաֆֆին։

1897 – ծնվել է կոմպոզիտոր Հարո Ստեփանյանը։

1907-ծնվել է նշանավոր գուսան Աշոտը։

1918–հայ-թուրքական պատերազմի ընթացքում  Թուրքիան գրավել է Կարսը:

1918-ծնվել է խորհրդային և ռուսական էստրադայի արտիստ, իլյուզոնիստ-ֆոկուսնիկ Հարություն Հակոբյանը։

2003-«Արմենիա» հյուրանոցում ստորագրված բազմակողմ պայմանագրով ստեղծվել է  Հայաստանի առաջին լիզինգային ընկերությունը՝ շուրջ 1 միլիոն դոլար հիմնադիր կապիտալ ունեցող «ԱԳԲԱ լիզինգ» ընկերությանը։

2007- մեկնարկել է «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը։

2008-Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը` հարուցելով Թուրքիայի զայրույթը։

2014 -ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարական է ներկայացրել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

2015-Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը բացառիկ էսսե է գրել «Թայմ»-ի համար, որում պատմել է իր հայկական ժառանգության մասին և ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ իր մտորումները։

2016 - «Սա սիրո հաղթանակ է ատելության նկատմամբ», - հենց այդ խոսքերով է «Ավրորա»-ի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն իր մրցանակը ստացել  հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի ձեռքից:

2018- առավոտից Վանաձորում բազմամարդ ցույցեր և երթեր են եղել, գյումրեցիները ողջ օրվա ընթացքում երթեր են անցկացրել, որը եզրափակվել է Թատերական հրապարակում անցկացված հանրահավաքով։  Սևան-Երևան միջպետական մայրուղին վաղ առավոտից փակվել է ցուցարարների կողմից։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ՝ ազդարարելով, որ դադարեցնում է իր մասնակցությունը քաղաքական կոալիցիային։  ԲՀԿ-ականները միացել են Փաշինյանի ղեկավարած շարժմանը։

2019- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ Հայաստանին կոչ է արել բացել արխիվները:

2020-կալանավորվել է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը:

2021- Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել ՀՀ վարչապետի պաշտոնից, բայց շարունակել է կատարել ՀՀ վարչապետի պարտականություններն օրենսդրությամբ ու սահմնադրությամբ սահմանված ամբողջ ծավալով:

2024–Մի շարք մարզերում մարդիկ սկսել են ճանապարհներ փակել ի պաշտպանություն Տավուշի բնակիչների:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1214-ծնվել է յոթերորդ և ութերորդ խաչակրաց արշավանքների ղեկավար, ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս Իններորդը։

1228-ծնվել է Գերմանիայի, Սիցիլիայի և Երուսաղեմի թագավոր Կոնրադ Չորրորդը։

1607-Ջիբրալթարի ճակատամարտում հոլանդական նավատորմը ոչնչացրել է իսպանացիներին։

1719-Լոնդոնում լույս է տեսել Դանիել Դեֆոյի վեպը Ռոբինզոն Կրուզոյի մասին։

1737-վախճանվել է ռուս քաղաքական գործիչ, կոմս Դմիտրի Գոլիցինը։

1783-Ֆրանսիական Աննոնե քաղաքում օդ է բարձրացվել մարդու քաշին հավասար բեռով օդապարիկ։

1792- Ռուժե դե Լիլը ստեղծել է երգ Ռեյական բանակի համար, ներկայումս այդ երգը հայտնի է որպես Ֆրանսիայի հիմն՝ Մարսելիոզ։

-Ֆրանսիայում առաջին անգամ օգտագործվել է գիլյոտինան որպես մահապատժի գործիք։

1826-Անգլիայում արտոնագրվել է առաջին ներքին այրման շարժիչով ավտոմեքենան։

1839-անգլիական զորքերը մտել են աֆղանական Կանդագար քաղաք։

1859-ֆրանսիացի ինժիներ և դիվանագետ Ֆերդինանդ Լեսսեպսի ղեկավարությամբ սկսվել է Սուեզյան ջրանցքի կառուցումը Պորտ-Սաիդում։

1878-ծնվել է իտալացի ռադիոտեխնիկ և գործարար, նոբելյան մրցանակակիր Գուլյելմո Մակրոնին։

1901-Նյու –Յորքում առաջին անգամ ներդրվել են ավտոմեքենաների համարանիշեր։

1928-վախճանվել է ռուս զորավար, Սպիտակների շարժման ղեկավարներից մեկը հանդիսացող Պյոտր Վրանգելը։

1931-Ֆերդինանդ Պորշեն հիմնադրել է  Porsche ընկերությունը։

1940-ծնվել է թատրոնի և կինոյի ամերիկյան դերասան, օսկարի մրցանակակիր Ալ Պաչինոն։

1945-սկսվել է Սան-Ստեֆանոյի միջազգային գագաթնաժողովը, որտեղ  ընդունվել է ՄԱԿ-ի կանոնադրությունը։

-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Էլբայում հանդիպել են ամերիկյան և խորհրդային զինվորները։

1946-ծնվել է ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին։

1952-ծնվել է լեգենդար հոկեյի դարպասապահ Վլադիսլավ Տրետյակը։

1974- Պորտուգալիայում  տեղի է ունեցել «Մեխակների հեղափոխություն»-ը և ֆաշիստական ռեժիմի խորտակումը։

2005-Բուլղարիան և Ռումինիան ստորագրել են Եվրոմիություն մտնելու պայմանագիրը։

2015- Նեպալում 7,8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել՝ զոհվել են 8 151 մարդ, վնասվածքներ են ստացել 17 868-ը։

2022 — Իլոն Մասկը 44 միլիարդ դոլարով գնել է «Թվիթթերը»:

Կ. Խաչիկյան

Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Ինտեր Մայամին» հաղթեց «Տորոնտոյին»․ Մեսսին դարձավ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակԶելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով․ ՖիցոՀայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ռևшնշիստական հայացքներ․ դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել․ ԲայրամովՁեր առաջադրանքը՝ ըստ հորոսկոպի Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ ՊուտինՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել Արտաշատում 57-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարԵրևանում «Toyota»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութի ապակե ցուցափեղկին․ 2 վիրավnրից մեկն անչափահաս էՀռոմի պապն ընդունել է Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին և մարզչական կազմինԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց Մադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն Համակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Ջերմուկ հանքային ջուրը արգելվել է Ռուսաստանում. Ինչ է ասում ՀայաստանըՈւրսուլան բացատրել է, թե քանի արծաթով են գնել ՀայաստանըՀայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը. Ի՞նչ խոստացան եվրոպացի առաջնորդները Փաշինյանին լսելով «Բոհեմիա» երգըԹումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Porsche Panamera»-ն և «Hyundai Sonata»-ն Աշխարհագրության փոփոխություն. Հայաստանը ընտրում է շատ ռիսկային ուղիԸնդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Ծնվել է բանաստեղծ Զարեհ Յալտըզճեան․ պատմության այս օրը ( 10 մայիս)Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. ՄերցԱյսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 8 վագոն դիզելային վառելիք TikTok-ի շքեղության դարաշրջանը. Ինչու են բոլորը հանկարծակի գնում Birkin Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բшխվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԿոշիկի կրունկից էլ փոքր պայուսակ. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Hermes-ըՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Կաքավաձորում հովիվը փրկվել է, իսկ ձին ու գառը հոսանքահարվել են Քարոզարշավը թեժ է սկսվել. իշխանությունը անցել է կոշտ դիմակայության Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերիցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանովՋուր չի լինելու մի քանի ժամ «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին Հիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Տափերականում 21-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է բնակչի տան դարպասին․ կա վիրավոր Քաղաքագետը մեկնաբանել է Զելենսկու Հայաստանում ռազմական գործարաններ տեղակայելու ցանկությունը Եվրոպան պատրաստ է վճարել հայերի ռուսաֆոբիայի համար փողով, բայց ոչ իրական օգնությամբ Քաղաքագետ Խաչիկյան. Հայաստանի կուրսը սպառնալիք է երկրի ամբողջականության համար
Ամենադիտված