Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առևտրային «պատերազմի» հերթական ռաունդը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարիֆների թեման առաջնային դարձնելուց որոշ ժամանակ անց նահանջի նմանվող որոշակի քայլեր է ձեռնարկում, որոնք նախատեսում են ինչ-ինչ բացառություններ։ Նախ՝ Չինաստանն է որոշակի ապրանքների մասով մաքսատուրքերի ազատում ստանում։ Չնայած այն հանգամանքին, որ Չինաստանից արտահանումը դեպի ԱՄՆ բախվում է 145 տոկոս մաքսատուրքի, սակայն հիմա չինական էլեկտրոնիկայի մի զգալի մասի համար, ինչպիսիք են, օրինակ՝ սմարթֆոններն ու համակարգիչները, բացառություն է արվում։

Սա մեծ նորություն է տեխնոլոգիական հսկաների համար, որոնք հիմա արդեն ազատ շունչ են քաշում։ Առանց մաքսատուրքերի ազատման, գաջեթների գները կտրուկ բարձրանալու էին՝ հիշողության չիպերից սկսած, առավել մեծ չափերի էլեկտրոնիկայից վերջացրած։ Apple, Microsoft, NVIDIA ընկերություններն արդեն իսկ անհանգստություն էին ցուցաբերում։ Օրինակ՝ Apple-ը շահագրգռված էր, որ iPhone հեռախոսների հերթական խմբաքանակը շուտ հասնի ամերիկյան շուկա, քանի դեռ մաքսատուրքերի հարվածի տակ չի ընկել։ Խնդիրն այն է, որ Չինաստանից ԱՄՆ ներկրման 20 տոկոսը կազմում է հենց էլեկտրոնիկան: Չինաստանում են հավաքվում բոլոր սմարթֆոնների 90 տոկոսը, նոթբուքերի և անհատական համակարգիչների՝ ավելի քան 80 տոկոսը։ Փաստացի այս հարցում Չինաստանը մոնոպոլիա ունի և կարճաժամկետ հեռանկարում անփոխարինելի է։

Եթե էլեկտրոնիկայի վրա մաքսատուրքեր են կիրառվում, ապա դրանց գինը գրեթե կրկնակի ոչ միայն թանկանում է, այլև շատ ամերիկացիների համար դառնում է անմատչելի։ Այսինքն, մաքսատուրքերի ծանրությունն ընկնում է հասարակ ամերիկացիների վրա ու հարվածում նրանց գրպանին։ Իսկ Թրամփն ինչքան էլ փորձի ներկայացնել, թե իր նպատակն է զարկ տալ տեղական արտադրությանը, չի կարող հաշվի չառնել ապրանքների թանկացման գործոնը՝ մանավանդ որ հանրային տրամադրություններում փոփոխություններ են տեղի ունենում։ Չմոռանանք, որ նա ընտրվել է նախագահի պաշտոնում՝ խոստանալով, որ գներն իջնելու են, տնտեսությունն աճելու է, իսկ ամերիկյան ընկերությունների բաժնետոմսերը բարձրանալու են, բայց եթե տեղի է ունենում հակառակը, ապա դա նշանակում է, որ իր ռեյտինգը հարված է ստանում։

Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ վարչակազմը նախատեսում է կիսահաղորդիչների ճյուղի հետ կապված հատուկ մաքսատուրքեր սահմանել, որի նպատակն այն է, որ դրանք հենց ԱՄՆ-ում արտադրվեն, և ներկրման կարիք չլինի։ Եվ Թրամփն ու իր թիմը փորձում են հանրությանը հավաստիացնել, որ սա նահանջ չէ, բայց իրականում ամերիկյան կողմը ստրատեգիական «թայմաութ» է վերցնում։ Դադար վերցնելը վերաբերում է նաև մյուս երկրների հետ առևտրային հարաբերություններին։ Պատահական չէ, որ Թրամփը հայտարարեց, թե 90 օրով հետաձգվում են տարիֆները բոլոր երկրների համար, բայց ոչ Չինաստանի։ Մաքսատուրքերի հետաձգումը ենթադրում է միայն 10 տոկոսի կիրառում մինչև հուլիս։ Սակայն Թրամփի նահանջող դիրքորոշումը կապված է նրա հետ, որ մաքսատուրքերի սահմանման ալիքի ներքո մեծ խուճապ սկսվեց ֆինանսական շուկայում, ու ամերիկյան ֆոնդային շուկան տրիլիոնավոր դոլարներ կորցրեց։

Ներդրողները մեծ գումարներ են կորցնում, իսկ բազմաթիվ ընկերությունների ղեկավարներ և հատկապես խոշոր բանկերը կանխատեսում են, որ ամերիկյան տնտեսությանը ռեցեսիա է սպասում, եթե իրավիճակը չշտկվի։ Մի շարք փորձագետներ էլ նշում են, որ ավելի վատ իրադարձություններ կարող են տեղի ունենալ ամերիկյան տնտեսության մեջ, քան ռեցեսիան է։ Զուգահեռ՝ ամերիկյան շուկայի նկատմամբ վստահությունը սկսեց անկում գրանցել այն պարագայում, երբ գրեթե միշտ էլ ներդրողների համար ամենավստահելին համարվել է ամերիկյան ֆինանսատնտեսական համակարգը, որն աչքի է ընկել իր կայունությամբ և խաղի հստակ կանոններով։ Ու տեղի ունեցած ցնցումների արդյունքում է, որ դոլարի փոխարժեքը սկսեց նվազել՝ հասնելով վեցամսյա նվազագույնին, ինչը վկայում է նաև դոլարի նկատմամբ վստահության նվազման մասին։ Նաև դրա հետևանքով է, որ ներդրողները ձեռնպահ են մնում ամերիկյան տնտեսության մեջ ներդրումներ իրականացնելուց։

Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա ոչ միայն չհանվեցին Թրամփի կողմից նախկինում սահմանված մաքսատուրքերը (վերը նշված բացառություններով), այլև դրանք ավելացվեցին՝ երկու օրվա ընթացքում նույնիսկ կրկնապատկվելով, իսկ վերջում ամերիկյան կողմից տարիֆները չինական ապրանքների նկատմամբ կազմեցին 145 տոկոս։ Իսկ ինչո՞ւ հենց Չինաստանն առանձնացվեց մյուս երկրներից։ Պատճառն այն է, որ չինական կողմը միանգամից շտապեց պատասխանել ամերիկյան կողմից սահմանված տարիֆներին։ Դրանով Պեկինը ցույց տվեց, որ իրենք պատրաստ են ոչ միայն ընդունել հարվածը, այլև հակահարված տալ։ Թրամփը հայտարարեց, որ Չինաստանը ստիպում է իրեն բարձրացնել մաքսատուրքերի շեմը։ Նա նաև նշում էր, թե Չինաստանը ցանկանում է գործարք կնքել իր հետ, սակայն չգիտի, թե ինչպես խնդրի։

Ըստ էության, ԱՄՆ նախագահը ակնկալում էր, որ Չինաստանում խուճապ կսկսվի, ու նախագահ Սի Ձինպինը կվերցնի հեռախոսը և այդ հարցով կզանգի իրեն։ Բայց չինական կողմը որոշեց դիմադրել մինչև վերջ՝ սահմանելով մինչև 125 տոկոս մաքսատուրք ամերիկյան ապրանքների նկատմամբ։ Թե մինչև ինչ կետի կհասնի ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմն, այս պահին դժվար է կանխատեսել։

Ուշագրավ է, որ այս օրերին Չինաստանի նախագահը նախաձեռնել է այցելություններ Հարավ-արևել յան Ասիայի երկրներ՝ մասնավորապես Վիետնամ, Կամբոջա և Մալազիա։ Որոշ մասնագետներ նշում են, որ Չինաստանը կարող է հենց այս երկրների միջոցով իր ապրանքներն արտահանել ԱՄՆ։

Բայց տարածաշրջանի երկները նույնպես անհանգստանալու տեղ ունեն, քանի որ Չինաստանի հետ համագործակցելու դեպքում ԱՄՆ-ը կարող է բարձրացնել նրանց նկատմամբ մաքսատուրքերը, իսկ մյուս կողմից էլ՝ չինական էժան ապրանքները կարող են հեղեղել տեղական շուկան՝ վնասելով տեղի արտադրողներին։ Սակայն Պեկինի գլխավոր մեսիջն այն է, որ եթե ԱՄՆ-ն իզոլացվում է, ապա Չինաստանը բացվում է ամբողջ աշխարհի՝ առաջին հերթին իր հարևան տարածաշրջանների համար՝ որպես վստահելի գործընկեր, որի հետ կարելի է փոխգործակցել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ես երազանք ունեմ կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանն Իռլանդիայում. Հայաստանն այժմ կառուցում է այն, որը հիանալի տեսք ունի. Քոնոր ՄաքԳրեգորԱրարատի մարզի քրեական ոստիկանները Ոսկետափում հետախուզվողի են հայտնաբերել Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներԻրանում խաղաղ ցուցարարներին միացել են զինվшծ անձինք, որոնց նպատակն էր ավելացնել զnհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ այդ դեպքում կմիջամտի. ԱրաղչիՄենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. արդարությունն ու արդատությունը զգացողություն է, որը չունենք. ՓաշինյանWednesday-ն ընդմիջում է վերցնում. Netflix-ը սիրված սերիալի վերադարձը հետաձգում է մինչև 2027 թվականըԻրանի առաջնորդները ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչ հանդիպումը․ Թրամփ2026 թվականի «Ոսկե գլոբուս»-ի կարևորագույն պահերը Ալոնսոն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունըՈւկրաինային 800 միլիարդ եվրո տրամադրելը Եվրոպային կտանի տնտեսական փլnւզման. ՕրբանԹրամփն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Իրանն առաջին անգամ օգտագործում է ռազմական խլացում՝ Starlink-ն անջատելու համար Լոնդոնը Կիևի համար կմշակի Nightfall բալիստիկ հրթիռ Հայաստանը՝ The New York Times պարբերականի տուրիստական ցանկում Ադրբեջանում սպաների խաղաղ ժամանակ ծառայության ժամկետը կկրճատվի 6 ամսով Ստամբուլում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չվերթներ են չեղարկվել Վրաստանի նախկին վարչապետը կդատապարտվի ազատազրկման, ընդունել է մեղքը Ողբերգական դեպք՝ ԱրթիկումՓոխվարչապետերը՝ ՔՊ-ի թիրախում Ռուսական հայտնի ինստիտուտի զեկույցը ուշագրավ շերտեր է բացահայտումՈ՞ւմ համար է աշխատում Սոլովյովը Խոշոր վթար՝ Վայոց ձորում. կա տուժած «Հըզբոլլահ»-ի առաջնորդներից մեկն է uպանվել Իրանում բողոքի ակցիաների հետևանքով զոհերի թիվն աճում է Եղվարդում խոշոր վթարի հետևանքով Հնդկաստանի՝ ԲԿ տեղափոխված 34-ամյա քաղաքացին մաhացել էՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները. ՀՎԿԱԿ Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշար․ 4 խաղափուլից հետո հայտնի են առաջատարները Իրանն առաջարկում է բանակցություններ վարել. Թրամփ Պայթյուն՝ Երևանում. վիրավորներ կանԾանոթ ու միաժամանակ անհայտ … ԲրոդվեյԿենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացողներն ինչպես կարող են անցնել անկանխիկ տարբերակի. քայլեր Վթար․ ջուր չի լինի որոշ հասցեներում Սպասվում է քամու ուժգնացում և ձյուն Հայաստանյան քաղաքական դաշտում ձևավորվող նոր առանցքը Երբ գործադիրը փորձում է գրավել Եկեղեցու իրավազորությունը Երևանի և մարզերի որոշ հասցեներում պլանային անջատումներ կլինեն«Փորձագետը պատմել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների հետևանքների մասին» «Ծուռ ճանապարհով. 2025 թվականի Հայաստանի 5 կարևոր իրադարձությունները» Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները․ պատմության այս օրը (12 հունվար)Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելԻրանում եռօրյա սուգ է հայտարարվել Մահացել է Վազգեն Սարգսյանի հայրը. հայտնի է հուղարկավորության վայրն ու ժամըԳվարդիոլան 2 միլիարդ եվրոյից ավելի տրանսֆեր կատարած առաջին մարզիչն է Ավստրալիայում անտառային հրդեհները ոչնչացրել են հարյուրավոր շինություններ․ կա զոհ Ղազախստանում համաներմամբ ավելի քան 2 000 դատապարտված է ազատվել Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Հայաստան 979 տոննա ավտովառելիք ուղարկելու մասինԳազի բալոնի պայթյուն Պակիստանում. զոհվել է առնվազն 8 մարդ, այդ թվում՝ հարսն ու փեսանՀնագետները հայտնաբերել են 2500-ամյա գրիչ՝ հին հունական Դիոնիսոս աստծո բաց պատկերովԹագավորական շքեղություն. Ալ Թանի ընտանիքի ոսկերչական գլուխգործոցների հավաքածուն
Ամենադիտված