Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱՏՄ-ն որպես հենարան. Սամվել Կարապետյանը նախանշել է Հայաստանի տնտեսական առաջնահերթությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 12-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայ ձեռներեցների ասոցիացիայի բիզնես ֆորումը։ Միջոցառմանը մասնակցել են երկու հարյուր գործարարներ, փորձագետներ և հասարակական գործիչներ Հայաստանից և Ռուսաստանից, գրում է mk.ru–ն:

Մասնակիցները գնահատել են ՀՁԱ-ի աշխատանքը և ներկայացրել ասոցիացիայի հետագա զարգացման կանխատեսումները: Բանախոսների թվում են եղել Եվրասիական զարգացման բանկի ավագ գործադիր տնօրեն Սերգեյ Իգնատովը, Heritage and Progress հիմնադրամի նախագահ Արմայս Կամալովը, Սոչիի քաղաքային ժողովի պատգամավոր Սոս Մարտիրոսյանը և Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանը։

Ֆորումի հիմնական թեման եղել է հայկական բիզնեսի հեռանկարները ժամանակակից աշխարհաքաղաքական պայմաններում։

Միջոցառման բացմանը ՀՁԱ–ի նախագահ և «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը ներկայացրել է գործարար համայնքի ներկայիս առաջնահերթությունները։ «Այս անհանգիստ ժամանակներում մենք տեսնում ենք, թե ինչպես են Ռուսաստանում հայ ձեռներեցները ոչ միայն ամրացնում իրենց դիրքերը, այլ նաև ակտիվորեն աջակցում  իրենց պատմական հայրենիքին՝ ստեղծում աշխատատեղեր, ներդրումներ կատարում առանցքային ոլորտներում և նպաստում Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, որը մեր ուժն է»,- ասել է նա ավելացնելով, որ 2024 թվականին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը հասել է 12,7 միլիարդ ԱՄՆ դոլարի, իսկ ԵՄ-ի հետ առևտուրը նվազել է 14 տոկոսով՝ հասնելով 2 միլիարդ դոլարի։ «ԵԱՏՄ-ից դուրս գալու և դեպի Եվրամիություն վերակողմնորոշվելու փորձը կարող է հանգեցնել լուրջ տնտեսական հետևանքների: Դա միայն քաղաքական որոշում չէ, դա տնտեսության առանցքային ոլորտների գոյատևման հարց է: Պետք է հստակ հասկանալ, որ այդ ուղղությամբ ցանկացած քայլ պետք է հաշվարկվի ոչ թե էմոցիաների, այլ իրական ազգային շահերի հիման վրա»,- համոզված է Կարապետյանը։

ՀՁԱ–ի ղեկավարի խոսքով, այսօր Ռուսաստանն է առանցքային դեր խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ «Գազն ու նավթամթերքը մատակարարվում են կայուն՝ Հայաստանի համար բարենպաստ պայմաններով։ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում մատակարարումների կարգավորման միասնական մեխանիզմները կդադարեն գործել, և էներգակիրների գները կարող են զգալիորեն աճել»,- ասել է նա։

Կարապետյանն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է ներդրումների խնդրին։ Այսօր Ռուսաստանը պահպանում է Հայաստանում խոշորագույն ներդրողի կարգավիճակը մասնակցելով նոր ձեռնարկությունների և աշխատատեղերի ստեղծմանը։ Նա բիզնեսին և փորձագիտական ​​հանրությանը կոչ է արել ակտիվորեն ամրապնդել այդ ռազմավարական դաշինքը։

Խոսելով երկու երկրների միջև մշակութային և հումանիտար կապերի կարևորության մասին ասոցիացիայի ղեկավարը ֆորումի մասնակիցներին հիշեցրել է, որ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին կապում են դարավոր ջերմ հարաբերությունները։ «Մեր ժողովուրդներն ունեն ընդհանուր արժեքներ, բարեկամության և համագործակցության դարավոր ավանդույթներ։ Միլիոնավոր հայեր ապրում և աշխատում են Ռուսաստանում նպաստելով երկու երկրների զարգացմանը։ Ռուսաստանը մնում է արտերկրում հայկական սփյուռքի հիմնական երկիրը»,– ասել է ձեռնարկատերը։

Եզրափակելով իր ելույթը Կարապետյանը ֆորումի մասնակիցներին հիշեցրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռված զարգացնելու անհրաժեշտությունը։ «ԵՄ-ի հետ համագործակցությունը հնարավոր է և անհրաժեշտ, բայց ոչ ԵԱՏՄ-ում կորուստների գնով։ Մենք կարող ենք և պետք է խորացնենք մեր երկխոսությունը Եվրամիության հետ գործող համաձայնագրերի շրջանակներում չվտանգելով ռազմավարական շահերը և տնտեսական կայունությունը։ Համոզված եմ, որ Հայաստանի զարգացման ուղին պետք է ընտրել ոչ թե հույզերի ու գեղեցիկ խոստումների, այլ թվերի ու փաստերի հիման վրա։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ ևս տասնամյակների փորձարկումներ: Պետք է այնպիսի ճշգրիտ, կշռադատված որոշում կայացնել, որն  արդյունք կտա և հիմք կստեղծի երկրի երկարաժամկետ աճի համար»,- ամփոփել է Հայ ձեռներեցների ասոցիացիայի նախագահը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ինչու են ձերբակալել գործարար Ռոբսոնին, բայց գաղտնի են պահում ․ «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանին նախագահ է «պրիզնատ» գալիս․ «Հրապարակ» Բյուջեն կընդունեն, կանցնեն նախընտրական ծրագրին. կառավարությունն ու գերատեսչությունները աշխատանքներ են տանում. «Ժողովուրդ» ՔՊ-ում հասկացել են, որ կեղծ խաղաղության կարգախոսը չի աշխատում․ «Հրապարակ» ՔՊ-ում քննարկել են Ժաննա Անդրեասյանի հնարավոր հրաժարականի հարցը. «Ժողովուրդ» Փաշինյանի ընտանիքը մտերմացել է օրենքով գողի կնոջ ու դստեր հետ․«Հրապարակ» Դատապարտյալի անվամբ փոստային առաքմամբ ստացված ծանրոցում հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածՈւկրաինայում 414 տարեկան եզակի հայկական հուշարձան է հայտնաբերվել Իմ հարազատների վրա հարձшկումները ընկալում եմ որպես անձամբ ինձ ուղղված հարձшկումներ. ՆեթանյահուԻսրայելն ԱՄՆ-ից 20 տարվա ռազմական օգնության համաձայնագիր է ակնկալում. Axios Եվրահանձնաժողովը Ուկրաինային մոտ 6 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական ակտիվներից. Ուրսուլա ֆոն դեր ԼեյենԵՎՐՈ-2028․ ներկայացվել է մրցաշարի խաղացանկը և պաշտոնական լոգոն Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկվել է բուսասանիտարական, անվտանգության և որակական փորձաքննությունների. ՍԱՏՄԵրևանի քրեական ոստիկաններն ապօրինի շրջանառությունից հանել են 7 կգ-ից ավելի թմրամիջոց (տեսանյութ)Թրամփը կհանդիպի Պուտինի հետ, երբ դրական տեղաշարժի հնարավորություն լինի. Ռուբիո Ճապոնիան նվաճել է Հռոմում կայացած պրոֆեսիոնալ տիրամիսուի համաշխարհային գավաթը Ալափարսում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը. ԲԸՏՄ Մոսկվայի տեսլականը համընկնում է Սերբիայի նախագահի կարծիքի հետ. Եվրոպայում նկատվում են ուժեղ ռազմшտենչ տրամադրություններ. ՊեսկովԹուրքիան կասեցրել է իր բոլոր C-130 ինքնաթիռների շահագործումը Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ «Զանգեզուրի միջանցքի» բացումը օգուտ կբերի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին. Ալիև «Զանգեզուրի միջանցքի» բացումը օգուտ կբերի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին. Ալիև Գործարար Տիգրան Գալստյանի նկատմամբ կկիրառվի վարչական վերահսկողություն ու հեռանալու արգելք Ի՞նչ կասկածանքով է ձերբակալվել «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը Թուրքիայում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին վերականգնվում է Կոտայքի մարզում վեճն ավարտվել է ողբերգությամբԼիտվան արգելում է ռեփեր Մորգենշտեռնի մուտքը․ «սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար» ԱԱԾ-ականները եկան «Անտիֆեյքի» խմբագրություն Ադրբեջանից փորձում են նոր հակահայկական ալիք բարձրացնել Հայտնի է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման ժամկետը«Ահա թե ինչպիսին է Երևանի համբույրը»․ ռուսական հատուկ ծառայության մեղադրանքը«Հանրապետական» մարզադաշտում հավաքականը կընդունի Հունգարիային․ ֆուտբոլիստների խաղահամարները Փաշինյանը հատել է բռնապետության սահմանները Երևանի քրեական ոստիկաններն ապօրինի շրջանառությունից հանել են 7 կգ-ից ավելի թմրամիջոց Երկրաշարժ՝ Թուրքիայում Կասեցվել է «Fry Day»-ի մարինացված հավի մսով պատրաստվող արտադրատեսակների արտադրությունը Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Վահան Բիչախչյանը բաց կթողնի Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ խաղերը «Քաղպայմանագրում» «բարդակ» է տիրում Հայտնաբերվել են Թուրքիայի ԶՈՒ-ի ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած բոլոր զինծառայողներըԿատարվելու են պայթեցման աշխատանքներ Հայաստանը և Իրանը պատրաստում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտեր ծեսերի, Արենիի և Տաթևի համարՀայաստանը կարող է միանալ Հնդկաստանի «Մերձավոր Արևելքի միջանցքին» Չաբահար նավահանգստի միջոցովԶատուլին. Բաքվի շքերթը ծաղր է հայերի հանդեպ Մոսկվան կփորձի՞ ազդել իրավիճակի վրա. էլ ինչի՞ սպասել երկաթուղային կայարանում. «Փաստ»Ռուսաստանը 30 տարվա ընթացքում առաջին անգամ ուղիղ մուտք է ստանում դեպի Հայաստան Փաշինյանը պատերազմ է մղում Հայ եկեղեցու դեմ. «Փաստ»Աբովյան քաղաքում սպանված 24-ամյա տղան ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռն է Ջուր չի լինելու «Որտեղ իմ ընկերները, այնտեղ՝ ես, չեմ կարող իրենց հետ չգնալ». Միքայել Մուրադխանյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մարտունիում. «Փաստ»
Ամենադիտված