Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը Հայաստանում ազգային ինքնության ճգնաժամի մասին. «Դատապարտվածների հասարակությո՞ւն»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը մտահոգված է հայ հասարակության վիճակով, որն, իր կարծիքով, գտնվում է ինքնագիտակցության խորը ճգնաժամի մեջ և չի արձագանքում անգամ ազգային արժանապատվության լուրջ նվաստացումներին, գրում է eadaily.com–ը։ Նրա կարծիքով երկրում աննախադեպ հասարակական ապատիա և անտարբերություն է  ազգային նվաստացման նկատմամբ։ Փորձագետը տարակուսում է, թե կա՞ ինչ-որ բան, որը կարող է հայ հասարակությանը դուրս բերել այդ քարացման վիճակից։

Հովհաննիսյանը դառնությամբ նշում է, որ ոչ պատերազմում կրած պարտությունը, ոչ էլ Արցախի հանձնումը հասարակական լուրջ բողոքի տեղիք չեն տվել։ Նույնիսկ հիմա, երբ ֆիզիկական ոչնչացում է տեղի ունենում, երբ Հայաստանին ստիպում են հրաժարվել ազգային ինքնության խորհրդանիշներից, և երբ հայերին ցուցադրաբար նվաստացնում են Բաքվի դատարաններում, հասարակությունը շարունակում է պասիվ մնալ։

Փորձագետը պատմական զուգահեռներ է անցկացնում համակենտրոնացման ճամբարների հետ, որտեղ, չնայած սարսափելի պայմաններին, իրականում ընդվզումներ չեն եղել։ Նրա խոսքով, հայ հասարակությունն այսօր գտնվում է նմանատիպ վիճակում՝ ճնշված սեփական անզորության զգացումից։

Ըստ վերլուծաբանի կա երեք հնարավոր սցենար այդ ճգնաժամից դուրս գալու համար: Առաջինն իշխանափոխությունն է, որը կարող է արագ փոխել հասարակական գիտակցությունը, սակայն այդ տարբերակը ներկայիս պայմաններում անիրատեսական է երևում։ Երկրորդը հեղինակավոր առաջնորդների և թիմի ի հայտ գալն է, որին հասարակությունը կարող է վստահել: Երրորդն արտաքին միջամտությունն է, որը փորձագետը նույնպես քիչ հավանական է համարում ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում։

Ամենաիրատեսական ճանապարհը, ըստ Հովհաննիսյանի, երկրի ներսում այնպիսի թիմերի ձևավորումն է, որոնք ի վիճակի են փոխել հասարակական տրամադրությունները և ոգեշնչել մարդկանց փոփոխությունների։ Առանց դրա, նրա կարծիքով, ոչ փողոցային բողոքի ակցիաները, ոչ էլ նոր ընտրություններն արդյունք չեն տա։ Եթե ​​փոփոխություններ տեղի չունենան, Հայաստանը վտանգում է վերադառնալ այն ժամանակներին, երբ հայերը զանգվածաբար մեկնում էին սեզոնային աշխատանքի հարևան երկրներ։

Իր հերթին, «Ընկեր գեներալ» Telegram ալիքի հեղինակը հիշեցրել է, թե որտեղից է սկսում «փտել ձուկը».

«Միայն Նիկոլ Փաշինյանի գլխում կարող են խաղաղ գոյակցել երկու իրարամերժ մտքեր, որոնք նա արտահայտել է իր վերջին հեռուստատեսային հարցազրույցում.

– Եթե կողմերի միջև վստահության խնդիր չլիներ, ապա խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ։

– Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի երաշխավորների կարիքը չկա:

Խոսելով երաշխիքների անօգուտ լինելու մասին Փաշինյանը կրկին հարձակվել է ՀԱՊԿ-ի վրա, որն իբր 2022 թվականին չի պաշտպանել Հայաստանն Ադրբեջանից։ Նշենք, որ այդ հարցում որևէ եզրակացություն կարելի է անել միայն երկու հարցի պատասխան ստանալուց հետո.

–Հայաստանը կոնկրետ ի՞նչ է խնդրել ՀԱՊԿ-ից (նման փաստաթուղթ Փաշինյանը չի հրապարակել):

–Ո՞վ և ի՞նչ ձևով հրաժարվեց ընդունել Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունը»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կա 19 տուժածԱյս ուղևորությունը վստահության ամրապնդման և համապարփակ համագործակցության նոր հորիզոններ բացելու նախերգանք է. Իրանի նախագահը՝ Բաքու այցի մասին«Շնորհավորում եմ իմ աշակերտներին, ովքեր տարիներ շարունակ կողքիս են՝ նվիրումով, հավատով ու երազանքով». Վիկա ՄարտիրոսյանՈրոշումը հեշտ չէր. Նեթանյահուն բացահայտել է Նասրալլահի դեմ գաղտնի գործողության մանրամասներըԱվելի քան 60 մլն դոլար արժողությամբ ամերիկյան կործանիչն ավիակրի տախտակամածից ընկել է Կարմիր ծովը և խորտակվել«Ոսկե գնդակ»-ի ֆավորիտները՝ ըստ Goal-ի ՆԱՏՕ-ն ՌԴ-ի սահմանների մոտ վարժանքների ժամանակ կիրառում է Կալինինգրադը գրավելու սցենարներ. ՊատրուշևԹրամփի ղեկավարման առաջին 100 օրվա ընթացքում առնվազն 121,000 պետական ​​աշխատող է հեռացվել աշխատանքից. CNNԱրման Ծառուկյանը մենամարտ կանցկացնի ԴուբայումՀնդկաստանը Ֆրանսիայից 26 Rafale կործանիչ կգնի Ինչ նվեր է արել Թրամփը Սի Ծինփինին Ծնվել է Եվա Զոհրաբյանի առաջնեկը (լուսանկարներ) Ռուսների հերթական անհանգիստ գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-նՀունիսի 5-7-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր Արտահանման ծավալները էականորեն նվազել են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում Կարևոր ՌԴ-ում գտնվող միգրանտների, նաև՝ հայերի համար․ 1 օր ժամանակ է մնացել Փրկված արջի քոթոթի համար ստեղծվել է հատուկ վերականգնողական ծրագիր՝ վայրի բնություն վերադարձի նպատակով Հռիփսիմե Խուրշուդյանը նաև մրցավարական գործունեություն կծավալի Մեդվեդևը խոսել է Ուկրաինայի ճակատագրի մասին Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 5 վիրավորներից մեկը մահացավ17-ամյա պատանին ծնողների հետ հուղարկավորվեց. Ուկրաինա (տեսանյութ)Ողբերգական դեպք Լոռիում. մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մաhացածԻրանի նախագահի բազմանշանակ հայտարարությունները Բաքվում Սերժ Սարգսյանի խոսքը ցնցումների է մատնել ՓաշինյանինԻրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները. «Փաստ»Հայաստանի պետական համակարգում նոր խռովություն է հասունանումԵրևանի մետրոյից դժգոհություն կա Ավարտվել է Մերձավանում uպանության դեպքով 14 անձի հետ կապված նախաքննությունը․ նոր մանրամասներ Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ»Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Խոշոր վթար՝ Շիրակի մարզում․ 5 վիրավnր կաԻնչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ»Պայթյուն գազալցակայանում․ մեքենաներ և արևային պանելներ են վնասվել«Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Աշխատանք Հայաստանում. ինչպես գտնել բարձր վարձատրվող աշխատանք Հայաստանը կոծկել է վրացական ընդդիմության և Աբխազիայի միջև հակառուսական բանակցություններըԱմերիկյան վառելիք ռուսական ռեակտորի համար. Westinghouse-ը բանակցություններ է վարում ՀայաստանումՈ՞ւմ կարող է Ռուսաստանը փրկել ոչնչացումից՝ Հայաստանի՞ն, թե՞ հայերինԾնվել է  եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը․ պատմության այս օրը (29 ապրիլ)Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ»Ապրիլի 29-ին և 30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»«Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»Ռուսական ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ աճում էԱյլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»
Ամենադիտված