Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չեմ հաշտվում այս իրականության հետ, Կարենս ինձ համար ոչ միայն որդի էր, այլև ընկեր ու եղբայր». Կարեն Մնացականյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բնավորությամբ հանգիստ երեխա էր Կարենս: Շատ գրագետ էր: Մինչև դպրոց գնալն այնքան լավ մաթեմատիկա գիտեր: Խանութ էր գնում, առևտուր անում, մինչև վաճառողը հաշվում էր, Կարենս մտքում գումարում-հանումն անում էր: Ինձ ասում էին՝ Կարո՛, Կարենդ պետք է գիտնական դառնա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կարենի հայրիկը՝ պարոն Կարապետը:

Կարենը ծնունդով Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից է: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, զուգահեռ նաև Գյումրիում բռնցքամարտի է հաճախել, ԴՕՍԱԱՖ-ում էլ մեքենա վարել սովորել: Հայրիկն ասում է՝ որդին լավ առաջադիմություն ուներ, մաթեմատիկան իր համար յուրահատուկ կարևորություն ունեցող առարկա էր: Իններորդ դասարանն ավարտելուց հետո նա սովորել է Գյումրու թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարանում, որն ավարտել է ոսկերիչի որակավորմամբ: Հայրիկի խոսքով, բանակից զորացրվելուց հետո Կարենը մտադիր էր ոսկերչությամբ զբաղվել:

2020 թ. հուլիսի 22-ին Կարենը զորակոչվել է ՀՀ զինված ուժեր և ծառայության է անցել ՊՆ թիվ N զորամասում՝ նշանակվելով 2-րդ ռեակտիվ հրետանային դիվիզիոնի կառավարման դասակի վարորդ-ռադիոհեռախոսավարի պաշտոնին: Կարենը ծառայել է Դիլիջանում: Հայրիկն ասում է՝ որդին ճարպիկ էր, ռիսկով, շատ նորմալ ծառայում էր: Սիրված էր, հարգանք էր վայելում թե՛ հրամանատարների, թե՛ համածառայակիցների կողմից: Նրա մարտական ուղին փաստում է. «Ծառայության ընթացքում Կարենն իրեն դրսևորել է որպես բարեխիղճ, կարգապահ, պատրաստակամ, կամային բարձր որակներով օժտված հայրենասեր զինծառայող»:

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը: «Այդ օրն իր հետ խոսել ենք, ես զանգահարեցի, Կարենս ասաց, որ մի քիչ խառն է, հետո կզանգի. «Պատերազմ է»: Զարմացա, մի պահ մտածում էի, որ երևի սահմանային բախումներ են, կհանդարտվի: Բայց հենց առաջին օրը տղաներին տագնապով բարձրացրել էին Տավուշի դիրքերը: Ղարաբաղում կռիվը շարունակվում էր, իրենց մոտ ամեն ինչ հանդարտ էր: Հրաման ստացան, որ պետք է մեկնեն Արցախ, իրենք հրետանի ունեին, մեկնեցին ռազմադաշտ»:

Հոկտեմբերի 7-ի լուսաբացին Կարենն ու զինակից ընկերներն ընդգրկվում են Արցախի հարավային հատվածի՝ Ջրականի պաշտպանությունում: «Քարվաճառով են գնացել, կրակոցներ էին եղել, չէին կարողացել այդ կողմից մուտք գործել: Հետ էին դարձել ու Գորիսի կողմից հասել Արցախ: Երբ զրուցում էինք, ու իրեն հարցրեցի, թե որտեղ է, նա պահպանեց զինվորին բնորոշ զգոնությունն ու գաղտնապահությունը և ինձ բառացի չասաց, թե որտեղ է: Նշեց՝ Ռազոյի տեղում եմ: Ռազոն եղբորս տղան է, Ջրականում է ծառայել»:

Կարենի մարտական ուղին փաստում է. «2020 թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական սանձազերծած պատերազմի ընթացքում շարքային Մնացականյանը զորամասի կազմի մեջ ընդգրկված է եղել արցախյան հարավային հատվածի պաշտպանությունում, մասնավորապես՝ դիվիզիոնի կառավարման դասակի կազմով զբաղեցրել են դիվիզիոնի հրամանատարական դիտակետը, կատարել դիտարկում, վարել հրետանային հետախուզություն, սպասարկել և կատարել հրետանու կրակի կրակաճշտում։ Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերելով սառնասրտություն և մասնագիտական բարձր վարպետություն՝ Մնացականյանը հաջողությամբ իրականացրել է դիտակետի անձնակազմի տեղափոխումը հետախուզության վարման շրջաններ, անձամբ կատարել է հրետանային հետախուզություն և ունեցել կարևորագույն մասնակցություն գնդի կրակի կառավարման գործում: Դիտակետի անձնակազմը, որի կազմում էր նաև Կարենը, գրագետ ու ճշգրիտ դիտարկումներով և հաշվարկներով «Գռադ» դիվիզիոնին տվել է հակառակորդի կոորդինատները և հակառակորդի կուտակման վայրերը, այնուհետև ռեակտիվ հրետանային դիվիզիոնը ոչնչացրել է թշնամու զրահատեխնիկան և կենդանի ուժը»։

Հայրիկը հավաստում է՝ որդին առաջնագծում է եղել: «Ասում են՝ տղաների ուղղությամբ տանկեր էլ են եկել, սնարյադներ են պայթել, ՍՈւ-երն էլ են հարվածել, հետախուզությունն էլ է աշխատել: Բայց տղաներին ոչինչ չի եղել: Հրամանատարն ասաց ինձ՝ ԱԹՍ-ն ուղիղ իրենց թաքստոցին հարվածեց»: Կարենն ու զինակից ընկերներն անմահացել են Ջրականում հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից:

Պատերազմի օրերին հայր ու որդի կարողացել են զրուցել: «Երկու բառ էինք փոխանակում՝ պապա՛ ջան, լավ եմ: Կրակոցների ձայներ լսել եմ, բայց միայն այդքանը: Երբ զանգահարում էի, ու անհասանելի էր լինում, իրեն ասում էի՝ երբ ազատ լինես, ուղղակի զանգի ու ասա, որ ամեն ինչ կարգին է, զանգի, որ ձայնդ լսենք: Իսկ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 12-ին: Այդ օրն ընկերուհուց հարցրեց, նրա հետ չէր խոսել պատերազմի օրերին, ես էլ իրեն հանգստացրեցի, որ մայրիկը զրուցում է նրա հետ, ամեն ինչ կարգին է: Դրանից հետո Կարենիս ձայնն էլ չեմ լսել»:

Հոկտեմբերի 15-ի գիշերը Կարենը «տուն է վերադարձել»: Հրամանատարը հայրիկին ասել է՝ չէի կարող Կարենին այնտեղ թողնել, կյանքիս գնով եմ իրեն բերել: Կարենն ու ընկերներն անձնազոհաբար կռվել են, չեն նահանջել, չեն թաքնվել. ավաղ, կռիվն իրենց կյանքն է արժեցել:

«Կարենս ասում էր՝ ախպերներս զոհվում են, ես ո՞նց կարող եմ այստեղ չլինել: Ես այդ բառերից քարանում էի, չգիտեի՝ ինչ խորհուրդ տամ իրեն: Երեք ամսվա ծառայող էր, բայց այնքան մարտական էր տրամադրված»:

Կարենը տան չորս երեխաներից ավագն է, երկու եղբայր և քույր ունի: «Կարենս իմ համար որդի էր, եղբայր ու ընկեր: Երիտասարդ էի, երբ ընտանիք կազմեցինք, Կարենս ծնվեց, կարծես միասին մեծացանք: Ու հիմա շատ բարդ է առանց Կարենիս, չեմ հաշտվում այս իրականության հետ: Չեմ ուզում հերոսի հայր լինել, ուզում եմ Կարենս կողքիս լինի»:

Հ. Գ. - Կարեն Մնացականյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից, այդ թվում՝ պատվոգրերով: Կարենի զորամասում տեղադրվել է նրա և 21 հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթող: Հուղարկավորված է Հայրենյաց գյուղի մոտ գտնվող պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է Եվրոպայի պատանիների առաջնության արդյունքները Պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փոքր-ինչ նվազել է «Միթ ֆուդ»-ի նրբերշիկը կարտադրվի․ խախտումները վերացվել են․ ՍԱՏՄ Զելենսկիի՝ The Guardian-ին տված հարցազրույցի ժամանակ Կիևի Մարիինյան պալատը երկու անգամ հոսանքազրկվել էԿալանավորը բղավել է և գրպանից հանելով ածելին՝ հարձակվել ծառայողի վրա. նոր մանրամասներ «Արմավիր» ՔԿՀ-ի դեպքից Հրդեհ՝ շոգեբաղնիքումԻսրայելական բանակը Գազայի հարավում «աhաբեկիչների» է uպանել Պաշտոնական հարթակներից հեռացվել է «Կյանք ու կռիվ» ֆիլմը․ ռեժիսիորը պարզաբանում է Անցած 3 օրում գրանցվել է 40 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 46-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը Վթար․ գազ չի լինելու մինչեւ երեկո Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Խաղաղության պատրանքի վտանգավոր գինըԽոշոր վթար․ 6 վիրավոր կա Գեղակերտի դպրոցի տնօրենին դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը «Մեր Ձևով» շարժման ձայնը հասնում է աշխարհին. Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնին բարձրաձայնում է Հայաստանի ճշմարտությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Դելորդ արմանյակ Նոր տարածաշրջանային արկածախնդրություն՝ ԱՄՆ քավորությամբ «Անմարդաբնակ բնապատկերներ. ինչպիսի՞ն է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կողմից վերագրավվելուց հետո երկու տարի անց» Երկար ժամանակ ջուր չի լինելուՓաշինյանը հետդարձի ճանապարհ չունի եկեղեցու դեմ պայքարում Փաշինյանը նոր զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին««Աստվածամոլություն և բռնաճնշումներ». Փաշինյանը ցանկանում է ցանկացած գնով զավթել իշխանությունը Հայաստանում» Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական ռազմական քաղաքի տարածքում, բացվել է առաջին ուղղափառ եկեղեցին․ պատմության այս օրը (10 նոյեմբեր)ՌԴ-ն ուկրաինական անօդաչուների թիրախում․ իրավիճակը՝ երկրում Ռուբլին կրկին սկսեց թանկանալԱմերիկյան զենքի մատակարարումը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին դադարեցվել է ԱՄՆ-ում շաթդաունի պատճառովՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հակված է արգելելու միջnւկային փորձարկումները, սակայն եթե դա անի մեկ այլ երկիր, Մոսկվան կպահպանի հավասարությունը․ ՊեսկովՀաղթանակից հետո խաղաղության քամիներ են փչում, և Թուրքիան ուրախ է դրա համար․ ԷրդողանՖիլիպիններում առնվազն 900,000 մարդ է տարհանվել «Ֆունգ Վոնգ» գերթայֆունի պատճառովԻրանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու պայմանը ԵՄ-ն նշել է այն երկրները, որոնց համար բացառություն է արվել ռուսաստանյան նավթի մատակարարումների հարցումԱրեգակնային հզոր բռնկում է տեղի ունենում` ուղղված Երկրին. բռնկման ուժգնությունը շարունակում է աճելԵղվարդ-Արագյուղ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելՀորոսկոպ. Մերկուրիի հետադարձ շարժումը կենդանակերպի բոլոր նշանների համար Մինչև 500,000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները պետությանը վճարելիք 10,500 դրամը կարողանալու են խնայել և ուղղել առողջության ապահովագրությանը․ նախարարՇիրակի մարզում «Volkswagen Jetta»-ն բшխվել է երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրшվորներՍերբիայի առաջնությունը Ռուսաստանի առաջնությունից թույլ է․ Թիկնիզյան Բրազիլիայում տեղի ունեցած տորնադոյի հետևանքով զnհերի թիվը անցել է 6-ից, վիրшվորների թիվը՝ 700-ից Ե՞րբ կմեկնարկեն դպրոցների ձմեռային արձակուրդներըՍպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռուսաստանը սպասում է, որ Վաշինգտոնը հաստատի Ալյասկայի գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների վավերականությունը. Լավրով Բաքվի համաձայնության դեպքում կարող է կազմակերպվել Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի նախարարների հանդիպում. թուրք նախարար Առեղծվածային դեպք՝ Երևանում. 18-ամյա տղան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար«Գայի պոստի» մոտ վթարի են ենթարկվել հարսանեկան արարողության մեկնողները Ռուսաստանը և ԱՄՆ-ն շարունակում են երկկողմանի երկխոսությունը, սակայն ոչ այնքան արագ, որքան ցանկալի է. Լավրով Վթարային ջրանջատումներ են. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրում «Պարմա»-«Միլան» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 44-օրյա պшտերազմից անցել է 5 տարի․ քաղաքացիները Եռաբլուր են այցելում Ոսկետափում մեքենաներ են բախվել, վերջինը բախվել է կանգառասրահին․ վիրավոր կա
Ամենադիտված