Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Որքան Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խաղաղության պայմանագիրը» ստորագրելը Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի համար այսօր առաջնային խնդիր է դարձել: Կարծիք կա, որ սա նրա համար ներքին սպառման՝ քաղաքացիներին համոզելու մի թուղթ է, որ նա խաղաղություն հաստատեց, և երկրորդ՝ որ արտաքին խաղացողների առջև ստանձնած պարտավորությունները կատարում է: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն այս երկու դիտարկմանը հավելում է ևս մեկը. «Նա ուզում է փակել Արցախի հետ կապված բոլոր խնդիրները: Փորձենք իր տեսանկյունից հարցին նայել: Ենթադրենք՝ ստորագրեց այդ փաստաթուղթը, արդեն խաղաղություն է, մի քանի ամսից հասավ նրան, որ ճանապարհները բացվեցին, մի տարի հետո Ալիևը «մարդասեր» դարձավ և ռազմագերիներին, ապօրինաբար պահվող անձանց ազատ արձակեց: Այս դեպքում կկարողանա գոնե մասամբ արդարանալ իր թիմակիցների մոտ այն բոլոր ողբերգությունների համար, որոնք եղան իր իշխանության օրոք: Ընտրություն է լինելու, և նա ուզում է փակել «ռևանշի ճանապարհը», որ իրեն, իր թիմին չմեղադրեն: Նա կասի՝ ճիշտ է, դա եղել է, բայց դրա փոխարեն, ինչպես հիմա է հաճախակի ասում, ստացել ենք ինքնիշխանություն, անկախություն: Այսօր իր այդ խոսքերին որևէ մեկը լուրջ չի վերաբերվում, բայց ձեռքին ստորագրված թուղթ ունենալու պարագայում գոնե դա ցույց կտա և կասի՝ սրան հասա, «թալանչի նախկինները» չունեին խաղաղության պայմանագիր, իսկ մենք ունենք: Որքան մտածում ես, վերջում հանգում ես նրան, որ հիմնական խնդիրն իր անձնական անվտանգության ապահովմանն է վերաբերում: Կարող ես լավ հռետոր լինել, մանիպուլացնել, բայց փաստը մնում է փաստ, որ ՔՊ-ի իշխանության օրոք կորցրել ենք Արցախը, որը հազարամյակներ շարունակ հայերով է բնակեցված եղել թե՛ անկախ, թե՛ կիսաանկախ վիճակում, թե՛ կայսրությունների տարածքում: Եղել է, հիմա չկա: Սա է պայմանագիրը ստորագրելու իր մոտիվացիան, որ արագ հարցը փակի և տանի ուրիշ տեղ, ասի, որ հիմա ուրիշ ճանապարհով ենք շարժվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:

Բայց Ադրբեջանը չի արձագանքում Նիկոլ Փաշինյանի ցանկություններին, առաջ է քաշում հին ու նոր պահանջներ: «Փաշինյանը փորձում է ներգրավել միջազգային հանրությանը, որպեսզի նրանք ճնշեն Ադրբեջանին: Վերջինիս դիրքորոշումը պարզ է՝ քանի կարելի է ինչ-որ բան պոկել, փորձելու են պոկել, երբ հնարավորություն չլինի, գուցե ստորագրեն այդ փաստաթուղթը: Ինչո՞ւ Ադրբեջանը պետք է շտապի, եթե քայլ առ քայլ հասնում է իր ցանկացածին»:

Տեսակետ կա, որ Ադրբեջանի ախորժակը զսպում են գերտերությունները, որոնք աշխարհում խաղաղություն հաստատելու ճանապարհն են ընտրել: Մյուս կողմից՝ սահմանային գյուղերից կրակոցների մասին ահազանգում են քաղաքացիները, ՊՆ-ն հայտնում է, որ դրանք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը։ «Այսօր մի իրավիճակ է, երբ նոր արկածախնդրության գնալը մի քիչ վտանգավոր է Ադրբեջանի համար: Տեսնում ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հանդիպումները, որտեղ, երևի թե, քննարկվում են բոլոր հարցերը, ինչի մասին բարձրաձայն չի ասվում: Որոշել են լուծել ամենաբարդ՝ Ուկրաինայի թնջուկը, մեծ դժվարությամբ, բայց առաջ են գնում: Ըստ իս, ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Մոսկվան չեն հանդուրժի, որ Ադրբեջանը նոր լայնածավալ խնդիր ստեղծի: Փոքր սադրանքներ կարող են լինել, բայց լուրջ բախումների չեն գնա: Կրակոցները, սադրանքները մի քիչ կապում եմ Հայաստանի ներքին զարգացումների՝ ընտրությունների հետ: Արցախի էթնիկ զտման ժամանակաշրջանը համընկավ Երևանի քաղաքապետի ընտրությունների հետ, ՔՊ-ն մեծամասնություն չէր հավաքել: Հիմա Գյումրիում են ընտրություններ սպասվում: Նպատակն է, որ մարդկանց մեջ տագնապը մի քիչ ավելանա, եթե այն ավելանում է, շահում է Նիկոլի կեղծ խաղաղության օրակարգը: ՔՊ-ի կողմից սադրանքները շարունակվում են: Օրինակ՝ ԱԺ-ն ընդունեց ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը: Կարող էին դա հետաձգել մի որոշ ժամանակով, բայց Մոսկվային ուղղված մանր կսմթոցները շարունակվում են»,-նշում է մեր զրուցակիցը:

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը ջանում են փակել Արցախի հարցը, տարբեր երկրներից, կազմակերպություններից ու անհատներից հակառակի մասին վկայող գործողություններ ենք տեսնում: «Բոլորի համար ակնհայտ է, որ չկա հայկական Արցախ, տեղի է ունեցել էթնիկ զտում: Շվեյցարիայի խորհրդարանի որոշումն է այս մասին փաստում, ԱՄՆ-ից են պարբերաբար ակնարկներ հնչում, Ռուսաստանն ասում է՝ եռակողմ հայտարարությունն ակտուալ է: Բոլոր հիմքերը կան իրավիճակ փոխելու, բայց կա նաև Նիկոլի և Ալիևի ցանկությունը՝ հարցը փակելու: Ընդդիմադիր գործիչներին հաճախ են ասում՝ լինեիք իշխանության, ի՞նչ էիք անելու: Նախ՝ այս մարդիկ պետք է հրաժարական տան, հաջորդիվ եկողները պետք է փորձեն լուծումներ գտնել: Ցանկության դեպքում այդ հարցն առնվազն կարելի է բարձրացնել և քայլ առ քայլ փորձել հասնել ինչ-որ արդյունքի՝ սկսած արցախցիների՝ Արցախ վերադառնալու խնդրից: Նույնիսկ Բաքուն չի կարող ժխտել այդ իրավունքը: Նա հիմա էլ չի ժխտում, բայց ասում է՝ թող վերադառնան իմ պայմաններով: Ռուսաստանը նշում է, որ տեղյակ են Բաքվի դիրքորոշումից, բայց չգիտեն, թե որն է Երևանի դիրքորոշումը:

Որքան Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով: Բայց պետք է հասկանալ՝ այն, ինչ տեղի ունեցավ, ոչ թե օբյեկտիվ գործընթացների արդյունքում էր, դրանք լրիվ ուրիշ տեղ էին տանում, այլ՝ սուբյեկտիվ գործունեության հետևանք: Եկավ մի մարդ ու թիմ, որոնց խելքի բանը չէր այս թնջուկի լուծումը: Եթե այս մարդը հեռանա, ամեն ինչ միանգամից չի փոխվելու, բայց, կախված տարբեր զարգացումներից՝ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ աշխարհում, եթե հարցը «տաք» պահենք, կարող ենք իրավիճակ փոխել, սուբյեկտիվ գործոնը սկսի աշխատել հայկական հարցերի լուծման օգտին»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Կաքավաձորում հովիվը փրկվել է, իսկ ձին ու գառը հոսանքահարվել են Քարոզարշավը թեժ է սկսվել. իշխանությունը անցել է կոշտ դիմակայության Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերիցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանովՋուր չի լինելու մի քանի ժամ «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին Հիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Տափերականում 21-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է բնակչի տան դարպասին․ կա վիրավոր Քաղաքագետը մեկնաբանել է Զելենսկու Հայաստանում ռազմական գործարաններ տեղակայելու ցանկությունը Եվրոպան պատրաստ է վճարել հայերի ռուսաֆոբիայի համար փողով, բայց ոչ իրական օգնությամբ Քաղաքագետ Խաչիկյան. Հայաստանի կուրսը սպառնալիք է երկրի ամբողջականության համար Քարոզարշավի մեկնարկն ու իշխանության վախերը Հայաստան – Ադրբեջան. Կլինի՞ արդյոք անկլավների փոխանակում. Խորհրդային քարտեզագրության զոհերի և Նիկոլի կառավարության «խաղաղության օրակարգի» մասին Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելքԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստան և ԼՂՀ՝ ԼՂՀ պաշտպանության և Շուշիի գրավման օր․ պատմության այս օրը ( 09 մայիս)Նոր տվյալներ՝ հանտավիրուսից. ի՞նչ իրավիճակ է Հայաստանում Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումՂուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» 43 տոկոս աղքատություն, որտեղ 620 հազար դոլարի համերգ կազմակերպվեց. «Ժողովուրդ» Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են․ «Հրապարակ» ԱՄՆ-ի կողմից իրանական նավին hասցված hարվածի հետևանքով 10 նավաստի է վիրավnրվել. իրանցի պաշտոնյաՄարտունի-Գավառ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «GAZ»-ը Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. ԱրաղչիԵթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Նոր Գեղիում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավnրներԻնդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբnւխը. կան անhետ կnրածներ Երգ, որը մտավ պատմության մեջ և ճակատագրական դարձավ. ինչպես Մերիլին Մոնրոն կատարեց «Happy Birthday» երգը Քենեդիի համար Կոտայքում «Mercedes»-ը բախվել է քարին ու հողաթմբին Էվա Խաչատրյանը կիսվել է ծովափնյա լուսանկարներով Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները «Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել Վալվերդեի և Չուամենիի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալՄահվան ելքով վրաերթ Աշտարակ քաղաքումՀՀ իշխանությունը կրկին հիշել է Հռոմի ստատուտը Հայ-ռուսական հարաբերությունները հետևողականորեն փոշիացվում են Գերմանիայում անհայտ անձինք բանկի աշխատակիցների են պատանդ վերցրել ԵՄ-ի հետ քննարկվում են Հայաստանի ստեղծարար ոլորտի առաջնային ուղղությունները Գերմանիայում անհայտ անձինք բանկի աշխատակիցների են պատանդ վերցրել ՀՀ-ում իրավիճակը վերահսկելի է, և բնակչությանը վտանգ չկա. նոր տվյալներ՝ հանտավիրուսից Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը ՌԴ-ից Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, 5-ը՝ հետաձգվել Մեկ օրում հայտնաբերվել է 8 հետախուզվող․ բացահայտվել է շորթման 4 դեպք Կասեցվել է Դիլիջանի լցակայաններից մեկի գործունեությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … հագուստի գոլորշամաքրիչ«Արևմուտքը մտադիր է կեղծել ընտրությունները Հայաստանում Փաշինյանին իշխանության գլուխ պահելու համար»
Ամենադիտված