Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան-Իրան դաշինքը կարող է զսպել «Մեծ Թուրանի» ծրագիրը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը: ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Սեյեդ Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը. քաղաքական և դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, ապա Հայաստանի և Իրանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը: ԻԻՀ արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Նիկոլ Փաշինյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Սեյեդ Աբբաս Արաղչին շեշտել է Իրանի շարունակական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ընդգծել տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանների անխախտելիության կարևորությունը:

Անդրադառնալով այս այցին, ինչպես նաև, ընդհանրապես, Հայաստան-Իրան կապերին, «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նախ բարձրացնում է տնտեսական չօգտագործված ներուժի թեման: Նշվում է, որ 2024 թ. 8 ամսում Հայաստանից Իրան արտահանումն ավելացել է 7 %–ով։ 2022–23 թթ. 7 տոկոսով նվազել է էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան, փոխարենը 2,4 անգամ աճել է պղնձի, հանքաքարի և խտանյութի արտահանումը, 4 տոկոսով աճել է ոչխարի, այծի մսի արտահանումը, նվազել ծխախոտային արտադրանքի արտահանումը։ Հեղինակները հիշեցնում են նաև, որ Իրանի կառավարությունը հավանություն է տվել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին օրինագծի ստորագրմանը։ Իրանի հետ ազատ առևտրի մասին որոշումներ են ընդունվել նաև Ռուսաստանում և Հայաստանում։

«Հայաստանը պետք է ավելի օպերատիվ կերպով կյանքի կոչի Հյուսիս-Հարավ նախագիծը, ինչը թույլ կտա Հայաստանին դուրս գալ իրանական շուկա՝ Պարսից ծոց և Հնդկաստան, իսկ Իրանը ՀՀ-ի տարածքով ելք կունենա դեպի ռուսական, վրացական շուկաներ, Բաթումի և Փոթի նավահանգիստներ ու Եվրոպա։

ՀՀ ֆինանսների նախարարությունում ստորագրվել է «Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը՝ կառուցելու Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածը։

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է կառուցել բարդ կլիմային և աղետներին դիմակայուն շուրջ 27,1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների միջին արագությունը, կբարձրանան երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը»,-գրում է ալիքը։

Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», ապա, ըստ հեղինակների, Իրանի համար «Զանգեզուրի միջանցքը» պանթուրքական ծրագիր է, որը բխում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից, ինչպես նաև այդ տանդեմի կուրատոր անգլո-սաքսոնական ուժերի և Իսրայելի աշխարհաքաղաքական հաշվարկներից. «Իրանը չի ցանկանում, որպեսզի իր սահմանների երկայնքով ստեղծվի պանթուրքական միջանցք, և Իրանը կտրվի Հայաստանից, քանի որ դա խթանելու է Իրանական Ադրբեջանում՝ Իրանի հյուսիսային շրջաններում անջատողականության աճը։

ՀՀ-ն չպետք է վերածվի հակաիրանական պլացդարմի. դա է Թեհրանի մեսիջն Երևանին։ ՀՀ-Արևմուտք կապերի խորացումն անհանգստացնում է Իրանին, իսկ ադրբեջանական նկրտումները Հայաստանի հանդեպ սպառնալիք են նաև իրանական շահերին և Հյուսիս-Հարավ նախագծին։ Ադրբեջանը ցանկանում է խզել Սյունիքում հայկական լոգիստիկան, ինչը նաև Իրանին՝ Հարավային Կովկասից մեկուսացնելուն է միտված»։

Հիշեցնելով, որ Իրանն ու ՌԴ-ն ստորագրել են ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր, ինչը որակապես նոր մակարդակի է բարձրացնելու երկկողմ կապերը, հեղինակները նշում են, որ ՀՀ-ն պետք է պահպանի ռազմա-քաղաքական դաշինքը ՌԴ-ի հետ, ինչպես նաև նոր լիցք հաղորդի հայ-իրանական կապերին։

«ՌԴ-ն և Իրանը թուրք-ադրբեջանական տանդեմին զսպող գործոններ են, և ռուսիրանական ռազմա-քաղաքական դաշինքին անդամակցելով՝ ՀՀ-ն կարող է հզորացնել հայոց բանակի ներուժն ու տնտեսական զարգացման համար օգտագործել ռուսական և իրանական շուկաները։ ՌԴ-ն և Իրանը չեն ցանկանում Հարավային Կովկասում թուրքական և արևմտյան դիրքերի ամրապնդումը։ ՀՀ-ն չպետք է մաս կազմի Արևմուտքի հակառուսական և հակաիրանական նախագծերի, քանի որ դա կործանարար է լինելու հայոց պետականության համար»,-գրում է ալիքը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է զարգացնի կապերը բոլոր ուժային կենտրոնների հետ՝ ելնելով միայն հայկական ազգային ու պետական շահերից, սակայն չկորցնելով ու չհակադրվելով ավանդական դաշնակիցներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կենսաթոշակառուներն ու նպաստառուները հունվարից կկարողանան մինչև 10,000 դրամ հետվճար ստանալ Սպերցյանը` ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ Ես կանցնեմ բռնցքամարտի և կզարմացնեմ շատերին․ Իլիա Թոփուրիան Ինչու է Գերմանիան ցանկանում բաժանվել Չինաստանից․ WSJ Վթարի արդյունքում երեխա է մահացել․ ՌԴՉարենցավանի համայնքային ոստիկանները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու դեպք են բացահայտելԹուրքիայում՝ անսպասելի, վաղաժամկետ ընտրություններ են սպասվում․ փորձագետ «Ռուսաստանը նրանց հետ է այս դժվարին ժամանակներում․ որոշել ենք շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղից վերաբնակեցված ընտանիքներին 2026 թվականին ևս». Իգոր Յուրիի Չայկա Նախորդ շաբաթ տուժել է 107, զոհվել՝ 11 մարդ. մանրամասներ Ընդդիմադիր դաշտում խորքային զարգացումներ են սկսվել Ոսկու գինն աճել է Գազ չի լինիԵՄ երկու պետություն կարող է դեմ լինել սառեցված ռուսական ակտիվների օգտագործմանը Փաշինյանի իշխանությունն ինքն է զոհում ՀՀ ինքնիշխանությունըՀայաստանյան արևմտամետների մեջ կրկին սև կատու է անցելԵրևան քաղաքում արձանագրվել է 557 մահ, ծնվել է 1 716 երեխա՝ 901 տղա, 815 աղջիկ ՄԱԳԱՏԷ-ն վերսկսել է ստուգումներն Իրանում, սակայն չունի մուտք դեպի հիմնական միջուկային օբյեկտներ Ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, սպասվում են տեղումներԼույս չի լինի Երևանում և 7 մարզերումԾանոթ ու միաժամանակ անհայտ …ֆեյդժուադա ապուր«Փորձագետը խոսել է Հայաստանի ընտրություններում ռումինական սցենարի վտանգի մասին»Ողբերգական դեպք․ մեքենայից դուրս են բերել 24-ամյա ՊՆ ծառայողի մարմինը«Նոր ձևով է մաքրում. Բաքուն վերաձևավորում է Լեռնային Ղարաբաղի պատմությունը, այդ թվում՝ ոչնչացնելով հայկական հուշարձաններն ու ճարտարապետությունը» Հայ-իրանական սահմանին բացվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին. պատմության այս օրը (15 դեկտեմբեր)Վաշինգտոնյան հուշագրի ստվերում. ով է իրականում տուժում խաղաղության «բեմադրությունից» Հայ Եկեղեցու և իշխանության միջև խորացող հակամարտությունը. ուր են տանում Փաշինյանի հակաեկեղեցական քայլերը Մահացել է Լևոն Օգանեզովը 24-ժամյա խոշոր ջրանջատումներ կլինենԿտրուկ անկում տարադրամի շուկայում Պուտինը ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ-ը և չի սահմանափակվի Ուկրաինայով. Գերմանիայի կանցլեր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անպատասխանատու հայտարարություններ է անում․ ՊեսկովՌոնալդուն աչքի է ընկնում ավելի շատ խփած գոլերով և հեթ-տրիկներով․ Մեսսին առաջատար է խաղային դրվագներից խփած գոլերով և գոլային փոխանցումներով․ նրանց վերջին 500 խաղերի ամփոփումը«Պիկասոն՝ 100 եվրոյով». Հնարավորություն ունենալ գլուխգործոց ծիծաղելի գումարով Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակում են իրականացրել Գազա քաղաքի մոտակայքումՔաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելիՌուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Կամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Լուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուՌուսաստանն ու Իսրայելը քննարկում են Երուսաղեմի Հին քաղաքի Ալեքսանդրյան մենաստանի պաշտոնական փոխանցումը ՌԴ-ին Ավստրալիայի լողափում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի 18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Ազիզյան Թաիլանդը Կամբոջայի հետ մարտական բախումների պատճառով պարետային ժամ է հայտարարել Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր ընտրության մեջ. Փաշինյան Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ կլինեն․ Զելենսկի Մխիթարյանի գործող պայմանագիրը մոտենում է ավարտին. ի՞նչ են որոշել «Ինտերում» նրա վերաբերյալ Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Վթարային ջրանջատում հարյուրավոր հասցեներում՝ դեկտեմբերի 14-ին, 16-ին և 17-ին
Ամենադիտված