Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական մակարդակով խաբեություն, ծաղր, արկածախնդրություն և բաժակաճառ. առաջարկվում է «Եվրաքվեի» հարցով դիմել Սահմանադրական դատարան․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Հայաստանի Ազգային ժողովը, իսկ ավելի ստույգ՝ ՔՊ-ն, երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Կողմ քվեարկեցին քպականները (64 կողմ), «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ քվեարկեց, իսկ «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։ Վերջինիս ներկայացուցիչներն այս նախաձեռնությունը գնահատեցին որպես արկածախնդրություն և բաժակաճառ:

Մինչ քվեարկությունը հայտարարությամբ էր հանդես եկել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը՝ մասնավորաբար հորդորելով «Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին և անհատ պատգամավորներին՝ ձեռնպահ մնալ այս անհեթեթ օրենքի նախագծի օգտին քվեարկելուց, իսկ եթե, այնուամենայնիվ, գործող վարչախումբը պարտադրանքի միջոցով ընդունել տա այն՝ դիմել Սահմանադրական դատարան՝ քննելու նրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը»։

«Փաստը» դիմեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանին՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչո՞ւ է անհրաժեշտ դիմել ՍԴ, և ի՞նչ կարծիք ունի այս գործընթացի հետ կապված: Նրա խոսքերով, «Եվրաքվեն» Ազգային ժողով բերելն ու, առավել ևս, քպականներով ընդունելը պետական մակարդակով խաբեություն է և ծաղր ժողովրդավարական արժեքներ դավանող հայ ժողովրդի հանդեպ:

Պարոն Չալաբյանը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունն ինտեգրացիոն մեկ այլ կառույցի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, և մնալով այդ կառույցի կազմում և միաժամանակ սկսելով մեկ այլ միությանն անդամակցության գործընթացի իմիտացիա՝ գործող քաղաքական ռեժիմը գնում է հերթական վտանգավոր արկածախնդրությանը՝ դրա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հետևանքներով։ Ըստ մեր զրուցակցի, այս պարագայում պարզապես անհեթեթություն է օրենսդրական նման նախաձեռնությունը: «Ավելին, այն կարող է հանգեցնել ԵԱՏՄ-ում բազմաթիվ անցանկալի հետևանքների», - նշում է Ավետիք Չալաբյանը։

Նա համաձայն է այն գնահատականների հետ, որ օրենքի նախագծի տեքստը սին, անբովանդակ հայտարարություն է, որը, ըստ Չալաբյանի, որևէ իրավական հետևանք չունի ո՛չ երկրի ներսում, ո՛չ դրսում։ «Վերոնշյալը հիմք է տալիս պնդելու, որ օրենսդրական այս նախաձեռնությամբ գործող վարչախումբը ստեղծում է եվրաինտեգրման կեղծ պատրանք՝ առաջիկա ընտրություններին իրենից հիասթափված քաղաքացիների ձայները գողանալու համար»,-ասում է մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կենսաթոշակների վճարումներն անցնում են անկանխիկ համակարգի․ ի՞նչ պետք է իմանան քաղաքացիներըԱմերիկյան F-15 ինքնաթիռ է կործանվել Իրանում | Ամերիկյան տանկեր է հարձակման ենթարկվել Պարսից ծոցում Դոբրոխոտով. «Իրավիճակն ավելի լուրջ է, քան չեչենական պատերազմի ժամանակ, ժամանակն է, որ նախագահը գործի անցնի»Մանրամասներ՝ Ջրվեժում եղած պայթյունիցԻնչպե՞ս կազդի Իրանում պատերազմը Հայաստանի վրաԽաղաքարտերը խառնվել են, բայց վտանգները ևս աճել են. ի՞նչի կհանգեցնեն ամերիկյան «խաղային» պլանները. «Փաստ»Երևանում գործարկվել է գերհամակարգիչ. ինչպե՞ս է այն օգնելու գիտությանըՋուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ Ինչպե՞ս է առաջարկվում նվազեցնել դեղերի գները Հայաստանում Նոր տեղեկատվական արշավ և ընտրությունների կեղծում. «Փաստ»Տնտեսական զարգացման նոր օրակարգ. որքանո՞վ իրատեսական է «Ուժեղ Հայաստան»-ի ծրագիրը Հրդեհ` Երևան ՄոլումՀայկական երկաթուղիների և ռուսական շահերի մասին«Լևոնս ասում էր՝ մա՛մ ջան, դու կարող ես, դու ուժեղ ես». Լևոն Չատինյանը վերջին անգամ տուն է զանգահարել հոկտեմբերի 3-ին. «Փաստ»Արցախի «Խայփալու» կոչվող տեղանքում զոհվել է ոստիկանության 3 ծառայող. պատմության այս օրը (05 մարտ)Ռուբլու շուկան՝ այսօրԳազանջատումներ՝ մարտի 6-ին Պատերազմը՝ բազմաչափ, իսկ ուժը՝ ոչ միայն ռազմական. «Փաստ»Պայթյուն՝ Երևանում․ կա վիրավորՄարտի 5-ին, 6-ին, 9-ին և 10-ին լույս չի լինելու․ հասցեներԵրբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ»«Սա կոնֆլիկտի հերթական կամ հաջորդ փուլին հանգեցնող երևույթ է, որը չի կարելի անվանել խաղաղության կոնցեպտ կամ հարատև խաղաղություն». «Փաստ»Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 31 գույք կճանաչվի հանրության գերակա շահ. «Փաստ»Արցախցի գործարարի գլխին ամպեր են կուտակվել. Հակոբջանյանը կկալանավորվի. «Ժողովուրդ» Խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել». «Հրապարակ» Մնացել են... թոշակի թեմայի տակ. «Փաստ»ՔՊ-ում գտել են նախընտրական քարոզարշավի կարգախոսը. «Հրապարակ» Սկսել են ավելի մեծ թափով գերծանրաբեռնել դատարանները. «Փաստ»«Արթիկ» ՔԿՀ-ում հսկիչներին գաղտնալսել են. «Հրապարակ» Հայաստանը՝ ամերիկյան հեղինակավոր պարբերականի ուշադրության կենտրոնում. «Փաստ»Քննչական կոմիտեում առերեսում են կազմակերպել. «Ժողովուրդ» Նոր հրահանգ` ՔՊ-ականներին. «Հրապարակ» Իշխանությունները պատրաստվում են հարցումների թվեր «կրակել». «Փաստ»Իրանի շուրջ ճգնшժամը չունի ռшզմական լուծում. Մարիա Զախարովա Եկեղեցին այլևս չի կարող օտարել հուշարձաններն առանց իշխանության իմացության․ նախագիծն ընդունվեցՀայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ. Նիկոլ ՓաշինյանԹրամփը դավաճանել է դիվանագիտությանը և իրեն ընտրած ամերիկացիներին. Իրանի ԱԳ նախարարԲոլորը գիտեն, որ ցանկանում եմ ուժերս փորձել Եվրոպայում, պարզապես այս անգամ չստացվեց. Էդուարդ Սպերցյան«Գահերի խաղը» վերադառնում է մեծ էկրաններ. Warner Bros.-ը պատրաստում է լայնածավալ փրիքվելՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր«Ես գտնվում էի հոգեբուժարանում». Անդրեյ Գուբինը խոսել է ծանր հիվանդության մասին Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերի ուղղությամբ hարվածների նոր ալիքի ընթացքում արձակել է ավելի քան 40 hրթիռԹրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT Իրանում զnհվել է 1,097, վիրավnրվել՝ 5,402 խաղաղ բնակիչ. Human Rights Activists in Iran «Բարսելոնա»-ն 3-0 հաթեց «Ատլետիկոյին», սակայն եզրափակիչ անցավ մադրիդյան ակումբը Պեկինը կոչ է արել Իսրայելին և ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Իրանի վրա հարձակումները 1045 մարդ է զոհվել Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Ֆրանսիական կործանիչները խոցել են ԱՄԷ թռչող իրանական անօդաչուներ
Ամենադիտված