Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ավանդաբար համարվում է հակառուսական քաղաքական գործիչ, քաղաքական շրջադարձ է նախապատրաստում դեպի Ռուսաստան։ Այս «ընթացքում կոշիկը փոխելու» լուրջ պատճառ կա, և դա նույնիսկ Ադրբեջանը չէ, գրում է vz.ru–ն։

Ըստ հայկական լրատվամիջոցների Փաշինյանը պետական կառույցներին հանձնարարել է վերականգնել կապերը Ռուսաստանի իրենց գործընկերների հետ և մասնակցել համատեղ միջոցառումներին։ Լրատվամիջոցներն ունեն իրենց յուրահատուկ «աղբյուրները», և հատկապես Անդրկովկասում, որտեղ նույնիսկ տաքսու վարորդը կարող է աղբյուր լինել: Սակայն ասվածին կարելի է հավատալ, քանի որ չի կարելի չհավատալ սեփական աչքերին: Հայաստանում, իրոք, նման բան է տեղի ունենում արդեն մեկ ամիս, պարզապես ոչ բոլորն են նկատում։ Երևանը խնդրել է դառնալ դիտորդ BRICS-ում, ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ, Փաշինյանը մայիսի 9-ին անձամբ կմեկնի Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին, չնայած 2024 թվականին նման հրավերը մերժել էր ասելով. «Չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ»։ Բայց հիմա ստացվում է, որ պետք է:

Այս փոփոխությունները չեն բացատրվում Հայաստանի գլխին ընկած ցավերով։ Այնտեղ ամեն ինչ քիչ թե շատ նույնն է, բացառությամբ նրա, որ Երևանն ու Բաքուն կարողացել են համաձայնության գալ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, որը, ըստ Փաշինյանի, կազատի Հայաստանը բազմաթիվ սպառնալիքներից ու խնդիրներից։

Այլ բան է այն, որ այդ համաձայնագիրը, չնայած Փաշինյանի այն ստորագրելու պատրաստակամությանը, դժվար թե տեսանելի ապագայում ստորագրվի։ Ստորագրման ռացիոնալ պատճառներ չկան, բայց կան զգացմունքային պատճառներ: Բաքվի համար կարևոր է, որ Երևանի նվաստացումը շարունակվի որքան հնարավոր է երկար, և դա է այն պատճառներից մեկը, որ նրանք չեն ցանկանում զիջել իրենց վերահսկողության տակ գտնվող 200 քառակուսի կիլոմետր զուտ հայկական տարածքը։ Ադրբեջանին  ժայռեր պետք չեն, նրան պետք է Հայաստանի նվաստացումը: Դա ադրբեջանցիների կողմից որևէ առանձնահատուկ չարության հետևանքը չէ։ Դա բնական զարգացում է այն էթնոքաղաքական հակամարտություններում, որտեղ մի կողմը բավականաչափ ուժեղ է մյուս կողմին պայմաններ թելադրելու համար: Այնպես որ, ստիպված պետք է անգամ լեզգինկա պարի, եթե Բաքուն պահանջի, չնայած Փաշինյանը նման բաների վարպետ չէ։

Սակայն այլ է այն բացահայտումը, ինչը ստիպել է Հայաստանի վարչապետին վերանայել իր արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի հետ մերձեցման ուղղությամբ։ Փաշինյանը կարծում էր, որ դառնալու է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դաշնակիցը, բայց դարձավ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության պատանդն Էմանուել Մակրոնի չարաճճիությունների ֆոնին: Փաստորեն, հենց այդ մարդիկ՝ Մակրոնը և քնկոտ նախագահ Ջո Բայդենի շրջապատը, խնդրեցին Փաշինյանին խզվել Ռուսաստանից, դա կապելով Երևանին օգնություն տրամադրելու հետ, այդ թվում զենքի հարցում: Եվ Փաշինյանը չհրաժարվեց: Նախ, նա վաղուց և ոչ առանց պատճառի համարվում էր գաղափարապես հակառուսական քաղաքական գործիչ, ով սպասում է պատճառի Մոսկվայից խզվելու և դեպի Արևմուտք նավարկելու համար։ Երկրորդ, դա այն ժամանակ էր, երբ արևմտյան քաղաքական գործիչները Ռուսաստանը ներկայացնում էին որպես չարի կայսրություն և կավե ոտքերով վիթխարի հսկայի, որն ուր որ է կփլուզվի: Երրորդ հերթին հաշվի առնելով Ղարաբաղյան պատերազմում կրած ցավալի պարտությունը, Փաշինյանին այլ բան չէր մնում, քան «քավության նոխազ» նշանակել այդ ձախողման համար, և դրա համար Ռուսաստանն էր թվում ամենահաջող թեկնածուն։ Ազնիվ մարդու համար կա ևս մեկ տարբերակ՝ ընդունել  դիվանագիտության և մարտավարության մեջ անհաջողությունների իր մեղքը, պատասխանատվություն ստանձնել և ընտրել ավելի խելացի իրավահաջորդ: Բայց Փաշինյանն այդպիսին չէ:

Կա նաև չորրորդ պատճառը, հայկական սփյուռքի գործոնը։ Հայաստանում կարծում են, որ պետք է հաշվի առնել սփյուռքի կարծիքը, քանի որ սփյուռքը միշտ կօգնի։ ԱՄՆ–ը և Ֆրանսիան առանձնապես խոշոր և ազդեցիկ հայկական սփյուռքներ ունեն, որոնք դրդում էին Երևանին «ընտրել ազատությունը», այսինքն պոկվել Ռուսաստանից: Ուստի էլ Փաշինյանը տարվեց դրանով մոռանալով, որ աշխարհագրությունը ճակատագիր է, ինչպես Նապոլեոնն է նշել մեկ այլ առիթով։

Իսկ այն, ինչը ներկայումս ստիպեց Փաշինյանին մտափոխվել, կոչվում է Դոնալդ Թրամփ: Բայց ոչ այն առումով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Հայաստանի վարչապետին անառակ որդու պես վերադառնալ Մայր Ռուսաստանի գիրկը։ Ամեն ինչ փոխվեց Թրամփի հաղթանակով և Դեմոկրատական կուսակցության պարտությամբ։ Կալիֆոռնիայի հայերը կարող են երևանցիներին պատմել, թե որքան լավ են նրանք դա անում և ինչպես են ազդում ամբողջ Ամերիկայի վրա, բայց իրականում այդ ազդեցությունը տարածվում է միայն Դեմոկրատական կուսակցության վրա: Ընդհանուր առմամբ, ներկայումս ԱՄՆ-ում հայկական լոբբինգի հետ կապված իրավիճակն այնպիսին է, որ կարծես թե խոստացել են հետ զանգել Փաշինյանին, բայց արգելափակել են համարը, նրա համար ժամանակ չկա:

Մնում է Ֆրանսիան, որտեղ ամեն ինչ կայուն է թվում, այն ենթարկվում է Մակրոնի ստերիլ էներգիային և Շառլ Ազնավուրի հմայքին։ Բայց, ինչպես երևում է կա Մակրոնի էներգիայի հետ կապված համակարգային խնդիր՝ նա խոսում է շատ ու գեղեցիկ, բայց անում է շատ քիչ, իսկ եթե ինչ-որ բան էլ անում է, ապա չի ստացվում։ Բայց եթե նույնիսկ Մակրոնն իրականում արծիվ լիներ այլ ոչ թե աքաղաղ՝ Ֆրանսիայի ազգային խորհրդանիշը, նա, այնուամենայնիվ, չէր կարող ծածկել Հայաստանն իր թևով, մանավանդ որ ֆրանսիական ռազմական գիտության համաձայն այն  ոչ մի տեղ է, իսկ ֆրանսիացիների համար ճակատագիրը, հիշենք, աշխարհագրություն է։ Ներկայումս Մակրոնն այնքան է ցանկանում փրկել Վլադիմիր Զելենսկուն, որ  ստիպված կլինի Կիևին տալ բառացիորեն այն ամենը, ինչ մնացել է ֆրանսիական բանակում։ Բայց, իհարկե, նա դրանով չի փրկի Ուկրաինան։ Եվ նա, իհարկե, չի փրկի նաև Հայաստանը: Հայաստանից բացի ոչ ոք չի փրկի Հայաստանը: Գուցե՞ Ռուսաստանը փրկի, եթե պատշաճ կերպով խնդրեն: Ռուսաստանը հիշաչար չէ, նա կների: Բայց դա էլ հաստատ չէ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

«Մակրոնը հայերին օգտագործել է որպես «օգտակար հիմարներ» Ռուսաստանի դեմ» «Պարզապես Արևմուտքին հաճոյանալու համար. ի՞նչ է նշանակում ռուսական հացահատիկից հրաժարվելը Հայաստանի համար» Կյանքից հեռացել է Սանե ՀովհաննիսյանըՀայաստանի մի շարք շրջաններում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (14 նոյեմբեր) Ձյուն կտեղա․ սպասվում է ջերմաստիճանի անկումԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր 2025 թվականի ձմեռային զորակոչի ժամկետներըԻնչու են ձերբակալել գործարար Ռոբսոնին, բայց գաղտնի են պահում ․ «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանին նախագահ է «պրիզնատ» գալիս․ «Հրապարակ» Բյուջեն կընդունեն, կանցնեն նախընտրական ծրագրին. կառավարությունն ու գերատեսչությունները աշխատանքներ են տանում. «Ժողովուրդ» ՔՊ-ում հասկացել են, որ կեղծ խաղաղության կարգախոսը չի աշխատում․ «Հրապարակ» ՔՊ-ում քննարկել են Ժաննա Անդրեասյանի հնարավոր հրաժարականի հարցը. «Ժողովուրդ» Փաշինյանի ընտանիքը մտերմացել է օրենքով գողի կնոջ ու դստեր հետ․«Հրապարակ» Դատապարտյալի անվամբ փոստային առաքմամբ ստացված ծանրոցում հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածՈւկրաինայում 414 տարեկան եզակի հայկական հուշարձան է հայտնաբերվել Իմ հարազատների վրա հարձшկումները ընկալում եմ որպես անձամբ ինձ ուղղված հարձшկումներ. ՆեթանյահուԻսրայելն ԱՄՆ-ից 20 տարվա ռազմական օգնության համաձայնագիր է ակնկալում. Axios Եվրահանձնաժողովը Ուկրաինային մոտ 6 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական ակտիվներից. Ուրսուլա ֆոն դեր ԼեյենԵՎՐՈ-2028․ ներկայացվել է մրցաշարի խաղացանկը և պաշտոնական լոգոն Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկվել է բուսասանիտարական, անվտանգության և որակական փորձաքննությունների. ՍԱՏՄԵրևանի քրեական ոստիկաններն ապօրինի շրջանառությունից հանել են 7 կգ-ից ավելի թմրամիջոց (տեսանյութ)Թրամփը կհանդիպի Պուտինի հետ, երբ դրական տեղաշարժի հնարավորություն լինի. Ռուբիո Ճապոնիան նվաճել է Հռոմում կայացած պրոֆեսիոնալ տիրամիսուի համաշխարհային գավաթը Ալափարսում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը. ԲԸՏՄ Մոսկվայի տեսլականը համընկնում է Սերբիայի նախագահի կարծիքի հետ. Եվրոպայում նկատվում են ուժեղ ռազմшտենչ տրամադրություններ. ՊեսկովԹուրքիան կասեցրել է իր բոլոր C-130 ինքնաթիռների շահագործումը Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ «Զանգեզուրի միջանցքի» բացումը օգուտ կբերի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին. Ալիև «Զանգեզուրի միջանցքի» բացումը օգուտ կբերի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին. Ալիև Գործարար Տիգրան Գալստյանի նկատմամբ կկիրառվի վարչական վերահսկողություն ու հեռանալու արգելք Ի՞նչ կասկածանքով է ձերբակալվել «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը Թուրքիայում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին վերականգնվում է Կոտայքի մարզում վեճն ավարտվել է ողբերգությամբԼիտվան արգելում է ռեփեր Մորգենշտեռնի մուտքը․ «սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար» ԱԱԾ-ականները եկան «Անտիֆեյքի» խմբագրություն Ադրբեջանից փորձում են նոր հակահայկական ալիք բարձրացնել Հայտնի է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման ժամկետը«Ահա թե ինչպիսին է Երևանի համբույրը»․ ռուսական հատուկ ծառայության մեղադրանքը«Հանրապետական» մարզադաշտում հավաքականը կընդունի Հունգարիային․ ֆուտբոլիստների խաղահամարները Փաշինյանը հատել է բռնապետության սահմանները Երևանի քրեական ոստիկաններն ապօրինի շրջանառությունից հանել են 7 կգ-ից ավելի թմրամիջոց Երկրաշարժ՝ Թուրքիայում Կասեցվել է «Fry Day»-ի մարինացված հավի մսով պատրաստվող արտադրատեսակների արտադրությունը Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Վահան Բիչախչյանը բաց կթողնի Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ խաղերը «Քաղպայմանագրում» «բարդակ» է տիրում Հայտնաբերվել են Թուրքիայի ԶՈՒ-ի ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած բոլոր զինծառայողներըԿատարվելու են պայթեցման աշխատանքներ Հայաստանը և Իրանը պատրաստում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտեր ծեսերի, Արենիի և Տաթևի համարՀայաստանը կարող է միանալ Հնդկաստանի «Մերձավոր Արևելքի միջանցքին» Չաբահար նավահանգստի միջոցով
Ամենադիտված