Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրամիության շարունակվող «բզբզոցները» Վրաստանում և բրիտանական «Փաշինյան» նախագիծը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

vpoanalytics.com–ը «Վրաստանում «եվրոմայդանը» կաջակցվի Հայաստանից» վերնագրով հոդվածում գրում է, որ Եվրամիությունը փորձում է Վրաստանում ակտիվացնել հակակառավարական ցույցերը, այդ թվում՝ ցուցարարներին ֆինանսավորելով, հաղորդել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն։ «Վրաստանում փորձեր են արվում զարգացնել բողոքի փողոցային ակտիվությունը, որը պետք է դառնա «հասարակ վրացիների շրջանում եվրոպամետ հայացքների կայունության ապացույց»։ Թբիլիսիում ԵՄ պատվիրակությանը հատկացվել են զգալի ռեսուրսներ՝ ցույցերին աջակցելու ու դրանք համակարգելու համար։ Հակակառավարական ցույցերի յուրաքանչյուր մասնակցի աշխատանքի համար նախատեսված է վճարել մինչև 120 եվրո»,- ասված է հաղորդագրությունում։ Ծառայությունը նաև պարզաբանել է, որ ԵՄ-ն աշխատում է Հայաստանում ԵՄ երկրների դեսպանատներից Թբիլիսի արտարժույթ մատակարարելու տարբերակի վրա, եթե Վրաստանի իշխանությունները փորձեն փակել այդ դիվերսիոն գործողությունների ֆինանսավորման ուղիները։ Հետախուզության ծառայության տվյալներով, ԵՄ–ն որոշել է վրացի քաղաքական գործիչների հետ աշխատանքում խոստումներից անցնել ճնշումների։ Բացի այդ, ԵՄ-ն կշարունակի հակակառավարական տրամադրություններ ձևավորել Վրաստանում բլոգերների, լրագրողների, ՏՏ մասնագետների և ռուսաստանցի վերաբնակիչների շրջանում: Բրյուսելի կողմից վերահսկվող վրացական և եվրոպական լրատվամիջոցներն ու ՀԿ-ները կենտրոնացած են այդ ֆոկուս խմբերի «ուղեղների լվացման» վրա` «միասնական Եվրոպայի» հետ համագործակցության օգուտների և «Վրացական երազանքի» կողմից ընտրված ռուսամետ քաղաքականության վեկտորի փակուղու մասին պատմություններով:

Վրաստանում անկայունություն հրահրելու գործում Հայաստանի ներգրավվածության թեման նոր չէ։ Օրինակ` դա երևացել էր դեռ 2024 թվականի աշնանը։ Այն ժամանակ Թբիլիսին պահանջել էր դադարեցնել ընդդիմադիր քաղաքական ուժերի (մասնավորապես Սահակաշվիլիի կողմնակիցների) ֆինանսավորումն ու մատակարարումը Հայաստանի տարածքից։ Միաժամանակ հաղորդվել էր, որ Պենտագոնի հետախուզական գործակալության եվրոպական-եվրասիական կենտրոնի ղեկավար Պատրիկ Պրայորի այցերը Ադրբեջան և Հայաստան նվիրված են եղել վրացի ընդդիմադիրների համար դաշտային ճամբարներ կազմակերպելու հարցերին։ Բայց ԵՄ «հաճախորդները» այն ժամանակ մեծ հաջողությունների չհասան: Անցյալ տարվա նոյեմբերի վերջին բողոքի ակցիաներ եղան, բայց դրանք թույլ էին ու քիչ, չնայած ծայրահեղականությունը շատ էր: Վրաստանի քաղաքացիները, ընդհանուր առմամբ, չաջակցեցին այդ բոլոր բողոքի ակցիաներին, ի տարբերություն առանձին հայ ակտիվիստների, որոնցից որոշ մասի մուտքը Վրաստան ամբողջությամբ արգելվեց:

Հիշեցնենք, որ Վրաստանի հարաբերությունները Բրյուսելի և Վաշինգտոնի հետ սկսել են վատթարանալ այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանը 2024 թվականի մայիսին ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Արդյունքում Բրյուսելը սառեցրեց 30 միլիոն եվրոն, որը նախատեսում էր հատկացնել Վրաստանի ՊՆ–ին, Պենտագոնը հետաձգեց վրաց-ամերիկյան պլանավորված զորավարժությունները, իսկ ԵՄ նախկին բարձրաստիճան դիվանագետ Խոսեպ Բորելը սպառնաց, որ ԵՄ-ն «կփակի դուռը» Վրաստանի առաջ։ Հետագայում Բրյուսելը բացասական գնահատեց Վրաստանի խորհրդարանական ընտրությունները։ Նոյեմբերին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ կառավարությունը որոշել է դադարեցնել ԵՄին երկրի անդամակցության շուրջ քննարկումները, նաև որոշվել է հրաժարվել եվրոպական դրամաշնորհներից։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կովկասյան այդ փոքրիկ հանրապետության իշխանություններն ամբողջությամբ գտնվում են բրիտանական հետախուզական ծառայությունների վերահսկողության տակ։ Հայաստանի անվտանգության ծառայության գեներալի կոչումով նախկին բարձրաստիճան ղեկավարներից մեկը տարածաշրջանի հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովին ասել է. «Հիմա սպասեք Հայաստանի քաղաքական թատերաբեմում Մեծ Բրիտանիայի հայտնվելուն»:

«Նա ելնում է ռուսական փորձագիտական շրջանակներում տարածված այն վարկածից, որ բրիտանական հետախուզությունն է իրականացրել Փաշինյանին իշխանության բերելու նախագիծը»,- կարծում է Տարասովը։ Ըստ ռուս վերլուծաբանի, այդ ծրագիրը բաղկացած էր մի քանի փուլից՝ հայկական բանակի նախապատրաստում Ադրբեջանի հետ գալիք պատերազմում պարտության, այդ ֆոնի վրա Ռուսաստանի քաղաքական վարկաբեկում, ՀԱՊԿ-ից դուրս գալ, Գյումրիում ռուսական ռազմակայանի վերացում և Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերի կրճատում Եվրասիական տնտեսական միության ձևաչափով։ Տարասովի զրուցակիցը նաև պնդել է, որ Ադրբեջանը ծանոթ է եղել Լոնդոնի «Փաշինյան» օպերացիայի իրականացմանը, որի հետագա մանրամասները պարզաբանվել են 2022 թվականի վերջին ՄԻ–6 բրիտանական հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի՝ Երևան կատարած այցի ժամանակ՝ Հայաստանի կողմից ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտվելուց հետո։ Ի դեպ, այդ կերպարը «Մեծ Թուրան» հայեցակարգի հեղինակն է և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անձնական վստահելի անձը։

Բրիտանական «Փաշինյան» նախագիծը, ըստ էության, լիակատար հաջողություն է Արևմուտքի համար։ Իրականացնելով «պլանավորված պարտության» սցենարը՝ Ղարաբաղի հետագա հանձնումով և Ռուսաստանից հեռու մնալով և այդպիսով կորցնելով երկրի քաղաքական սուբյեկտիվությունը, հայկական իշխող վերնախավերը ներկայումս այրվում են մեկ ցանկությամբ՝ ընդ որում՝ ոչ վատ վճարվող. նպաստել Վրաստանի վերափոխմանը Հայաստանի նման ձախողված պետության։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր 2025 թվականի ձմեռային զորակոչի ժամկետներըԻնչու են ձերբակալել գործարար Ռոբսոնին, բայց գաղտնի են պահում ․ «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանին նախագահ է «պրիզնատ» գալիս․ «Հրապարակ» Բյուջեն կընդունեն, կանցնեն նախընտրական ծրագրին. կառավարությունն ու գերատեսչությունները աշխատանքներ են տանում. «Ժողովուրդ» ՔՊ-ում հասկացել են, որ կեղծ խաղաղության կարգախոսը չի աշխատում․ «Հրապարակ» ՔՊ-ում քննարկել են Ժաննա Անդրեասյանի հնարավոր հրաժարականի հարցը. «Ժողովուրդ» Փաշինյանի ընտանիքը մտերմացել է օրենքով գողի կնոջ ու դստեր հետ․«Հրապարակ» Դատապարտյալի անվամբ փոստային առաքմամբ ստացված ծանրոցում հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածՈւկրաինայում 414 տարեկան եզակի հայկական հուշարձան է հայտնաբերվել Իմ հարազատների վրա հարձшկումները ընկալում եմ որպես անձամբ ինձ ուղղված հարձшկումներ. ՆեթանյահուԻսրայելն ԱՄՆ-ից 20 տարվա ռազմական օգնության համաձայնագիր է ակնկալում. Axios Եվրահանձնաժողովը Ուկրաինային մոտ 6 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական ակտիվներից. Ուրսուլա ֆոն դեր ԼեյենԵՎՐՈ-2028․ ներկայացվել է մրցաշարի խաղացանկը և պաշտոնական լոգոն Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկվել է բուսասանիտարական, անվտանգության և որակական փորձաքննությունների. ՍԱՏՄԵրևանի քրեական ոստիկաններն ապօրինի շրջանառությունից հանել են 7 կգ-ից ավելի թմրամիջոց (տեսանյութ)Թրամփը կհանդիպի Պուտինի հետ, երբ դրական տեղաշարժի հնարավորություն լինի. Ռուբիո Ճապոնիան նվաճել է Հռոմում կայացած պրոֆեսիոնալ տիրամիսուի համաշխարհային գավաթը Ալափարսում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը. ԲԸՏՄ Մոսկվայի տեսլականը համընկնում է Սերբիայի նախագահի կարծիքի հետ. Եվրոպայում նկատվում են ուժեղ ռազմшտենչ տրամադրություններ. ՊեսկովԹուրքիան կասեցրել է իր բոլոր C-130 ինքնաթիռների շահագործումը Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ «Զանգեզուրի միջանցքի» բացումը օգուտ կբերի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին. Ալիև «Զանգեզուրի միջանցքի» բացումը օգուտ կբերի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին. Ալիև Գործարար Տիգրան Գալստյանի նկատմամբ կկիրառվի վարչական վերահսկողություն ու հեռանալու արգելք Ի՞նչ կասկածանքով է ձերբակալվել «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը Թուրքիայում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին վերականգնվում է Կոտայքի մարզում վեճն ավարտվել է ողբերգությամբԼիտվան արգելում է ռեփեր Մորգենշտեռնի մուտքը․ «սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար» ԱԱԾ-ականները եկան «Անտիֆեյքի» խմբագրություն Ադրբեջանից փորձում են նոր հակահայկական ալիք բարձրացնել Հայտնի է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման ժամկետը«Ահա թե ինչպիսին է Երևանի համբույրը»․ ռուսական հատուկ ծառայության մեղադրանքը«Հանրապետական» մարզադաշտում հավաքականը կընդունի Հունգարիային․ ֆուտբոլիստների խաղահամարները Փաշինյանը հատել է բռնապետության սահմանները Երևանի քրեական ոստիկաններն ապօրինի շրջանառությունից հանել են 7 կգ-ից ավելի թմրամիջոց Երկրաշարժ՝ Թուրքիայում Կասեցվել է «Fry Day»-ի մարինացված հավի մսով պատրաստվող արտադրատեսակների արտադրությունը Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Վահան Բիչախչյանը բաց կթողնի Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ խաղերը «Քաղպայմանագրում» «բարդակ» է տիրում Հայտնաբերվել են Թուրքիայի ԶՈՒ-ի ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած բոլոր զինծառայողներըԿատարվելու են պայթեցման աշխատանքներ Հայաստանը և Իրանը պատրաստում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտեր ծեսերի, Արենիի և Տաթևի համարՀայաստանը կարող է միանալ Հնդկաստանի «Մերձավոր Արևելքի միջանցքին» Չաբահար նավահանգստի միջոցովԶատուլին. Բաքվի շքերթը ծաղր է հայերի հանդեպ Մոսկվան կփորձի՞ ազդել իրավիճակի վրա. էլ ինչի՞ սպասել երկաթուղային կայարանում. «Փաստ»Ռուսաստանը 30 տարվա ընթացքում առաջին անգամ ուղիղ մուտք է ստանում դեպի Հայաստան Փաշինյանը պատերազմ է մղում Հայ եկեղեցու դեմ. «Փաստ»Աբովյան քաղաքում սպանված 24-ամյա տղան ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռն է
Ամենադիտված