Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեգերումներ Ռուսաստանի ու ԵՄ–ի միջև. ինչի՞ց են վախենում Հայաստանի իշխանությունները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

rybar.ru–ն գրում է, որ վերջերս Հայաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը հետաձգել է ԵՄ-ին միանալու մասին օրենքի նախագծի քննարկումը։ Ի՞նչ է կատարվում այդ օրինագծի հետ։ Փետրվարին նախագիծը հաստատվեց առաջին ընթերցմամբ, չնայած այն բանին, որ խորհրդարանի իրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց դրա վերաբերյալ՝ մատնանշելով իրավական սխալներ և անընդունելի քաղաքական ձևակերպումներ։ Արտաքին գործերի նախարարությունն, օրինակ՝ առաջարկում է հանել «ԵՄ-ի նկրտումներին քաղաքական գնահատական» տվող նախաբանը, միայն անհրաժեշտ է նշել «ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու իշխանությունների ցանկությունը»։ Սակայն երկրորդ ընթերցումը մարտի 5-ից հետաձգվեց մարտի 25-ը՝ «տեխնիկական պատճառներով»։ Ինչ վերաբերում է այդ հարցով հանրաքվեին: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բազմիցս հանրությանը համոզել է, որ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե է անցկացվելու։ Սակայն Երևանը նորից մտափոխվել է, և այժմ խոսում են միայն 2026 թվականին Սահմանադրության փոփոխության հանրաքվեի մասին՝ Ադրբեջանի պահանջները բավարարելու համար։

Հայաստանի իշխանությունների քաղաքական տատանումները տեղի են ունենում ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցության անհամատեղելիության մասին ՌԴ իշխանությունների հայտարարությունների ֆոնին։ Միևնույն ժամանակ, հետաքրքիր ինսայդերային տեղեկություններ են հայտնվել նաև հայկական լրատվամիջոցներում։ Օրինակ՝ որ Փաշինյանը բոլոր գերատեսչություններին հանձնարարել է առավելագույնս ակտիվացնել շփումները Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում։ Վերջինս կապված է նաև Վալենտինա Մատվիենկոյի՝ Հայաստան այցի հետաձգման հետ, որը հանրապետություն պետք է այցելեր փետրվարին, սակայն այժմ ուղևորությունը նախատեսված է հունիսին։ Ըստ ամենայնի, ռուսական կողմը Հայաստանին մի քանի ամիս ժամանակ է տվել՝ որոշելու, թե արդյո՞ք պետք է շարունակի նստել երկու աթոռի վրա։

Դոնալդ Թրամփի և Զելենսկու կոնֆլիկտի հետ է կապված նաև ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու և այդ նախագծի ընդունման վերաբերյալ դիրքորոշման վերանայումը։ Այժմ Վաշինգտոնը պատրաստ չէ աջակցել կասկածելի քաղաքական նախագծերին այն երկրներում, որոնց վրա նախորդ վարչակազմը միլիոնավոր դոլարներ է լցրել հակառուսական քաղաքականությանն աջակցելու համար։ Ակնհայտ է, որ Երևանին նաև մտահոգում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հեռանկարը՝ հաշվի առնելով այն, որ Արևմուտքի կողմից աջակցության երաշխիքներ չկան։

Միևնույն ժամանակ, ԵՄ-ին անդամակցելու գաղափարն անհրաժեշտ է Փաշինյանի թիմին իր վարկանիշը բարձրացնելու և ապատիայի մեջ գտնվող հայ հասարակությանը ապագայի նոր տեսլական առաջարկելու համար։ Սակայն ակնհայտ հակառուսական և արևմտամետ հռետորաբանության պայմաններում Ռուսաստանի հետ սերտ տնտեսական կապերի պահպանումը խնդրահարույց է դառնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պուտինը շուտով կյանքից կհեռանա, և ամեն ինչ կավարտվի. Զելենսկի Պուտինը Պետդումա վավերացման է ներկայացրել ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը Ֆլորիդայում հրաձգության հետևանքով զոհվել է կին և 3 երեխա, այդ թվում՝ նորածին Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է. ԱԳՆ Հայտնի է դարձել Կուրսկում ուկրաինական ԶՈւ-ի հսկայական կորուստների մասին Հայաստանը ճանաչվել է առաջատար ուղղություն Economy Middle East պարբերականի ուղևորությունների ցանկում Ադրբեջանից հերթական ուլտիմատումն է հնչում, հայաստանյան իշխանությունը արդարացնում է իր տապալումը. Աբրահամյան ԱՄՆ դեսպան Քվինը Սյունիքում է եղել Զբոսաշրջային բատիսկաֆ է խորտակվել, մաhացել է առնվազն 6 մարդ․ ԵգիպտոսՆիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Վաղը երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Զախարովան խոսել է եռակողմ հանձնաժողովի, ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին Մարտուն Գրիգորյանի հորն էլ ձերբակալեցին Հարավային Կորեայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 26-ի (լուսանկարներ) Մահացել է լրագրող Լոլա ԹումասյանըԶախարովան հայտնել Է Կիևի բանակցային անկարողության մասին Մարտուն Գրիգորյանի որդուն ձերբակալեցին Օրերս Էջմիածնում սպանված Արթուր Պարոնյանին հրաժեշտ տվեցինՀՀ–ում ԵԱՏՄ նորմերին չհամապատասխանող ծխախոտային արտադրանքի տուգանքը կխստացվի Ադրբեջանն անցել է բացահայտ սպառնալիքների Իշխանությունը ճնշումներ է սկսել Գյումրիի ընդդիմադիրների դեմ«Եվրաքվեն» ընդունեցին, մնացին հետևանքները Երեք նախագահները համակարծիք են՝ Փաշինյանը հոգեպես անհավասարակշիռ էՔաղաքագետը Հայաստանում ազգային ինքնության ճգնաժամի մասին. «Դատապարտվածների հասարակությո՞ւն»Թմրամիջոցներ պահելու համար ձերբակալվել է Երևանի թիվ 92 հիմնական դպրոցի տնօրենի որդինՓաշինյանը շտապում է հաշտության պայմանագիր կնքելԼավրովը խոսել է աշխարհում ՄԱԿ-ի դերի մասին «SMI–2–ի փորձագետը հիշեցրել է Մոսկվայի և Երևանի ռազմավարական դաշինքը»dikGAZETE. Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը Վթար․ ջուր չի լինի Իրանցի տղամարդը հայտնել է, որ «Փարիզ» հյուրանոցում իր ճամպրուկից գումար են հափշտակելԵրևանի Հյուսիսային պողոտայի հրապարակն անվանվել է  Եվրոպայի  հրապարակ․ պատմության այս օրը (27 մարտ)ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարություն է տարածել Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով թռիչքներ կիրականացվեն․ ինչ է հայտնի Դետեկտիվ ժանրի հետապնդում, հնչել են կրակnցներ, աղջկա «թեմա» էՀայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան. ինչպե՞ս կընդունեն Փաշինյանի այդ «մանևրը»․ «Փաստ»Հայ շախմատիստները նվաճել են Աշխարհի գավաթի ուղեգրեր Կրակոցներ՝ Խնածախում․ տանիքներ են վնասվելԻ՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի իշխանությունների պոպուլիզմը․ «Փաստ»Կյանքից հեռացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսեյ Վեսելկինը Մարտի 28-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու«Չեմ հաշտվում այս իրականության հետ, Կարենս ինձ համար ոչ միայն որդի էր, այլև ընկեր ու եղբայր». Կարեն Մնացականյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում․ «Փաստ»Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների «անկյունները»․ «Փաստ»Անձրևը դեռ չի դադարի Հաղպատի հատվածում հենապատի փլուզում է տեղի ունեցել Իրենց աչքի մեծ գերանը թողած՝ այլոց աչքերի «ծեղն» են տեսնո՞ւմ․ «Փաստ»Հայտնաբերվել է 32-ամյա Գրիգոր Գ․-ի դին«Որքան Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով»․ «Փաստ»Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՀայաստանում երկրաշարժ է գրանցվել
Ամենադիտված