Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստերն ու մանիպուլյացիաները մերկացնե՞լ, թե՞ անտեսել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաճախ կարելի է քաղաքական գործիչներին ու հատկապես լրատվամիջոցներին ուղղված դիտողություններ լսել, թե Փաշինյանի ասածներին, ամեն մի ստին չարժե անդրադառնալ: Ուղղակի պետք է արհամարհել և այսպիսով նրան որոշակի «բլոկադայի» ենթարկել: Դիտողություններ անողները նկատում են, որ Փաշինյանի ուզածն էլ հենց այն է, որ իր ցանկացած արտահայտություն, այդ թվում՝ արտաքուստ սենսացիոն, արձագանք ստանա ու այդպիսով տարածվի:

Առհասարակ, ասվածի մեջ որոշակի ճշմարտություն կա: Այո, դա ագրեսիվ «փիարի» եղանակներից մեկն է (ինչպես, ասենք, այն մոտեցումը, թե՝ «կարևոր չէ՝ ինչ են խոսում քո մասին, կարևորը, որ խոսում են»):

Բայց...Լրատվամիջոցները, մեծ հաշվով, չեն կարող չանդրադառնալ: Դա իրենց աշխատանքի մի մասն է: Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին կամ գործիչներին, ապա այստեղ պետք է մի քանի հակա-դիտողություն անել: Տեսեք, եթե չեն հակադարձում ստերին, դրանք չեն մերկացնում, հասարակությանը չեն բացատրում, թե ինչն է սուտ, կամ որտեղ ու ինչով են իրեն մոլորեցնում, դա նշանակում է, որ թույլ են տալիս, որ այդ սուտը հանրային ընկալման մեջ ավելի արմատավորվի:

Առավել ևս, որ տարիներ շարունակ, նույն «նախկինների» օրոք, հաճախ պատշաճ հակադարձում չի եղել նույն Փաշինյանի ու ոչ միայն նրա կողմից տարածվող ստերին, կեղծիքներին, նենգախեղումներին: Հետևա՞նքը: Իսկ հետևանքն ահավոր է:

Հենց այդ՝ ժամանակին չհակադարձված ու չմերկացված ստերի վրա հյուսվել են կայուն կաղապարներ, «միֆեր», ա ն խախտ «պատկերացումներ » , որոնք ոչ մի աղերս չունեն իրականության հետ: Կան միջազգային ուսումնասիրություններ, որոնց համաձայն, Հայաստանում նախկին տարիների հետ կապված ինֆորմացիոն կեղծիքը կազմում է մոտ 80 տոկոս: Այսինքն, Փաշինյանի ու նրա նման «քարոզիչների» հյուսած պատկերները և դրանց վրա ձևավորված հանրային պատկերացումներն առնվազն 80 տոկոսով շեղվում են իրականությունից:

Այնպես որ, ստերի ու մանիպուլյացիաների մերկացումը պարտադիր է: Առանց այն էլ խեղաթյուրված ընկալումների առումով բավականին ծանր վիճակում ենք: Մարդկանց աչքի առաջ իրենց երկրի մի ահռելի մասը տվեցին թշնամուն, իսկ շատերը խոսում էին... ինչից ասես, միայն թե ոչ դրանից:

Ի դեպ, հիմա արդեն կարելի է նաև լսել, թե մարդկանց աչքերը վերջապես բացվում են, մարդիկ սկսում են տեսնել: Կարծում ենք, որ դա տեղի է ունենում նաև այն բանի շնորհիվ, որ կան պաշտոնական քարոզչության ու թիվ 1 քարոզիչի ստերն առանց հոգնելու գրանցողներ, նրա ասածների սուտը «բռնողներ» ու մերկացնողներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արշակ Կարապետյանը զգուշացնում է բոլորին. «Փաստ»«ՔՊ-ն իրավունք չունի հավակնել ազգի հոգևոր մայրաքաղաքի կառավարմանը». «Փաստ»Վաղարշապատը որոշելու է՝ կմնա՞ Եկեղեցին հարվածի տակ. «Փաստ»Լեոնարդ Լոդերի հավաքածուն գնահատվում է գրեթե կես միլիարդ դոլար Նոր սերնդի գենետիկական վերլուծությունը կարող է օգնել կանխատեսել սրտի ռիթմի խանգարումներըԳերմանիան 40 մլն եվրոյի չափով լրացուցիչ ձմեռային օգնություն կտրամադրի Ուկրաինային Արարատի մարզում կասեցվել է գազալցակայանի գործունեություն Ադրբեջանում զինվnրական ծառայության ժամկետը կարող է կրճատվել վեց ամսով Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավակ է խորտակվել. 42 մարդ անհետ կորած է համարվումԼոռիում «Ford Transit»-ը վրшերթի է ենթարկել 21-ամյա աղջկան ՌԴ ԱՀԾ-ն երբեք մերկապարանոց հաղորդագրություններ չի տարածում. Պեսկովը՝ ՀՀ-ին առնչվող հայտարարության մասինՔրիս Ջենների 70-ամյակի խնջույքը արժեցել է 6.5 միլիոն դոլար. տարվա ամենաթանկ հայտնիների խնջույքը 2026 թվականին կառավարությունը կանխատեսում է 5.4% տնտեսական աճ Նա պատմության լավագույն խաղացողներից մեկն է, բայց արդյո՞ք լավագույնը․ Ռոնալդոն՝ Ռոնալդուի մասինՌուսաստանը կպատասխանի, եթե որևէ երկիր միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի. ԼավրովԹոքաբորբով հիվանդացության դեպքերի մոտ 5–10%-ն ավարտվում է մաhվան ելքով ՌԴ-ն հայտնել է 22 ուկրաինական ԱԹՍ-ի ոչնչացման մասին Մեսսին ցանկանում է վերադառնալ Բարսելոնա Թրամփը խոստացել է նվազեցնել սուրճի մաքսատուրքերը Իրանական սերուցքը ստուգումներ է անցնում, ՌԴ-ի արգելքը կապված է ոչ թե որակի, այլ՝ ծագման հետ․ ՍԱՏՄ Երկրաշարժ` Կիպրոսում Գալիք ձմեռը կդառնա վճռորոշ Ուկրաինայի համար․ FA Լեհաստանը նոր սահմանադրություն կունենա «Ford»-ը վրաերթի է ենթարկել 21-ամյա հետիոտնիՀայտնաբերվել են Վրաստանում Թուրքիայի մաhացած զինծառայողներից 19-ը, ինքնաթիռի սև արկղըԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Տեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում Ձյուն կտեղա7 ոսկե, 17 արծաթե և 15 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի մինչև 23 տարեկանների և երիտասարդների ԵԱ-ում Առևանգվել է բլոգեր Օնո ՀարությունյանըՀոկտեմբերին Հայաստան է այցելել 212.891 զբոսաշրջիկ. ամենաշատը՝ Ռուսաստանից Բացառիկ կադրեր Աբովյանում տեղի ունեցած սպանությունից Եվրոպական դեսպանները սկսել են գերակտիվություն ցուցաբերել Թրամփի որդու այցի չեղարկումը նախազգուշացում էր Փաշինյանին Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզումԻշխանական քարոզչությունը ձախողվում է, վկայում են հարցումները Մինչեւ երեկո ջուր չի լինելուԱրտառոց դեպք՝ ԵրևանումՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի են կանչել ՔԿ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Պիզայի թեք աշտարակ Թուրքիայից նշել են՝ ինչը կարող էր լինել ինքնաթիռի կործանման պատճառը«Փաշինյանը պատերազմ է մղում Հայ եկեղեցու դեմ. Նրա հովանավորյալը կաշառքի և սպառնալիքների միջոցով փորձում է իշխանությունը զավթել հայերի հոգևոր կենտրոնում» Վաշինգտոնյան հռչակագրի պատրանքը «Ռուսական հաց կամ թուրքական տանկեր. Փաշինյանը կարող է ամեն ինչի սպասել Երևանի կայարանում» Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպով» հիվանդացության դեպքեր․ պատմության այս օրը (12 նոյեմբեր)Հզոր մագնիսական փոթորիկը ծածկել է ԵրկիրըՎաղարշապատի ընտրությունները՝ Փաշինյանի քաղաքական դիմադրության քննություն Փոխարժեքն՝ այսօրՀայտնի են դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը ՔԿ-ում հոգեւորականների առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել. «Ժողովուրդ»
Ամենադիտված