Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը գազազել է՝ Գյումրվա ձախողումից հետո

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Գյումրիում կայացած ՔՊ միջոցառմանը Փաշինյանը կրկին հիշեց «նախկիններ-ներկաներ» դիսկուրսը, հայտարարեց, թե թիմ ընտրություններին մասնակցելու «ինքնահայտարարագրվածները» մեկ նպատակ ունեն՝ պաշտպանելու իրենց թալանածը։ Փաշինյանը, մասնավորապես, հիշել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, 2-րդ և 3-րդ նախագահներին, Միքայել Մինասյանին։

Այդ այցից հետո արդեն երեկ Երևանում Փաշինյանն աշխատանքային ժամերն օգտագործում էր սոցիալական ցանցերում գրառումներ անելու, ապա և շարքային օգտատերերին անձամբ պատասխանելու համար։ Նա առնվազն 3 գրառում է արել` անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ «Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել, միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը: Դուք ասեք ձե՞զ ով է ժամանակին իշխանության բերել՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը երբեք չստացած այ ընտրակեղծարար-ուզուրպատորներ»,- գրել է նա։

Կես ժամ անց Փաշինյանը կրկին նոր գրառում է արել. «Ինձ իշխանության ոչ ոք չի բերել: 2018 թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն իշխանության է բերել Ժողովրդին: Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ և Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա»:

Չհանդարտվելով վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ևս մեկ գրառում է արել։ «Ընտրակեղծարար-ուզուրպատորնե՛ր, չմոռանաք ասել, թե ձեզ իշխանության բերողներն ինչի՞ համար են ձեզ իշխանության բերել Հայաստանի Հանրապետությունում: Դուք դա չեք ասի, ես ասեմ. որ Հայաստանի Հանրապետությունը երբեք անկախ պետություն չլինի, որ պետություն չլինի ընդհանրապես», - գրել է նա։

Փաստացի, Փաշինյանն իր այս նյարդային ջղակծկումներով ապացուցում է, որ Գյումրիում հանդիպումները ձախողվել են, իսկ բազմիցս չարչրկված այս դիսկուրսն այլևս դուրս է եկել իր վերահսկողությունից, չի կարողանում նույնիսկ սեփական կողմնակիցներին համոզել։ Իհարկե, անգամ ամենամոլեռանդ նիկոլականները վաղուց այլևս չեն հավատում նախկիններին պատժելու Փաշինյանի ցանկությանը և տրամադրվածությանը։ 7 տարին բավական ժամանակ էր որևէ հանցագործություն բացահայտելու և մեղավորներին պատժելու համար, մինչդեռ որևէ քայլ փաշինյանական իշխանությունն այդ ուղղությամբ չի արել։

Մարգարիտա Զախարյան

Պուտինը Պետդումա վավերացման է ներկայացրել ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը Ֆլորիդայում հրաձգության հետևանքով զոհվել է կին և 3 երեխա, այդ թվում՝ նորածին Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է. ԱԳՆ Հայտնի է դարձել Կուրսկում ուկրաինական ԶՈւ-ի հսկայական կորուստների մասին Հայաստանը ճանաչվել է առաջատար ուղղություն Economy Middle East պարբերականի ուղևորությունների ցանկում Ադրբեջանից հերթական ուլտիմատումն է հնչում, հայաստանյան իշխանությունը արդարացնում է իր տապալումը. Աբրահամյան ԱՄՆ դեսպան Քվինը Սյունիքում է եղել Զբոսաշրջային բատիսկաֆ է խորտակվել, մաhացել է առնվազն 6 մարդ․ ԵգիպտոսՆիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Վաղը երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Զախարովան խոսել է եռակողմ հանձնաժողովի, ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին Մարտուն Գրիգորյանի հորն էլ ձերբակալեցին Հարավային Կորեայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 26-ի (լուսանկարներ) Մահացել է լրագրող Լոլա ԹումասյանըԶախարովան հայտնել Է Կիևի բանակցային անկարողության մասին Մարտուն Գրիգորյանի որդուն ձերբակալեցին Օրերս Էջմիածնում սպանված Արթուր Պարոնյանին հրաժեշտ տվեցինՀՀ–ում ԵԱՏՄ նորմերին չհամապատասխանող ծխախոտային արտադրանքի տուգանքը կխստացվի Ադրբեջանն անցել է բացահայտ սպառնալիքների Իշխանությունը ճնշումներ է սկսել Գյումրիի ընդդիմադիրների դեմ«Եվրաքվեն» ընդունեցին, մնացին հետևանքները Երեք նախագահները համակարծիք են՝ Փաշինյանը հոգեպես անհավասարակշիռ էՔաղաքագետը Հայաստանում ազգային ինքնության ճգնաժամի մասին. «Դատապարտվածների հասարակությո՞ւն»Թմրամիջոցներ պահելու համար ձերբակալվել է Երևանի թիվ 92 հիմնական դպրոցի տնօրենի որդինՓաշինյանը շտապում է հաշտության պայմանագիր կնքելԼավրովը խոսել է աշխարհում ՄԱԿ-ի դերի մասին «SMI–2–ի փորձագետը հիշեցրել է Մոսկվայի և Երևանի ռազմավարական դաշինքը»dikGAZETE. Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը Վթար․ ջուր չի լինի Իրանցի տղամարդը հայտնել է, որ «Փարիզ» հյուրանոցում իր ճամպրուկից գումար են հափշտակելԵրևանի Հյուսիսային պողոտայի հրապարակն անվանվել է  Եվրոպայի  հրապարակ․ պատմության այս օրը (27 մարտ)ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարություն է տարածել Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով թռիչքներ կիրականացվեն․ ինչ է հայտնի Դետեկտիվ ժանրի հետապնդում, հնչել են կրակnցներ, աղջկա «թեմա» էՀայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան. ինչպե՞ս կընդունեն Փաշինյանի այդ «մանևրը»․ «Փաստ»Հայ շախմատիստները նվաճել են Աշխարհի գավաթի ուղեգրեր Կրակոցներ՝ Խնածախում․ տանիքներ են վնասվելԻ՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի իշխանությունների պոպուլիզմը․ «Փաստ»Կյանքից հեռացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսեյ Վեսելկինը Մարտի 28-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու«Չեմ հաշտվում այս իրականության հետ, Կարենս ինձ համար ոչ միայն որդի էր, այլև ընկեր ու եղբայր». Կարեն Մնացականյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում․ «Փաստ»Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների «անկյունները»․ «Փաստ»Անձրևը դեռ չի դադարի Հաղպատի հատվածում հենապատի փլուզում է տեղի ունեցել Իրենց աչքի մեծ գերանը թողած՝ այլոց աչքերի «ծեղն» են տեսնո՞ւմ․ «Փաստ»Հայտնաբերվել է 32-ամյա Գրիգոր Գ․-ի դին«Որքան Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով»․ «Փաստ»Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՀայաստանում երկրաշարժ է գրանցվելՄեծ բլեֆ «ժողովրդին պատկանածի» ու «թալանի վերադարձի» մասին․ «Փաստ»
Ամենադիտված