Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն արդեն բացահայտ ծաղրում է նույնիսկ իր փոքրաթիվ կողմնակիցներին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը: Չէ, նկատի չունենք գլոբալ աղետները, որ բերել ու բերում են: Խոսքն «ընթացիկ զբաղվածության» մասին է: Այդ կառավարությունը, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով դատարկում է քաղաքացիների գրպանները, որոնք առանց դրա էլ արդեն մի լավ օրի չէին: Խոսքն, այո, թանկացումների, հարկային հարձակումների, օրումեջ մի նոր գրպանահատիչ նախաձեռնությամբ «փայլատակելու» մասին է:

Փաշինյանի գլխավորած կառավարությունը, առանց հաշվի նստելու իրողությունների հետ, շարունակում է ճնշել Հայաստանում բնակչությանը, զուգահեռաբար ժողովրդին կերակրել բացառապես հեքիաթներով:

Ըստ որում, փաշինյանական «հեքիաթներն» էլ են բավականին մանրացել: Մի ժամանակ գոնե «100 փաստից», 10 միլիոն ծառ տնկելուց էին խոսում, կոկորդիլոսաբուծարաններից, «խելոք գոմերից», «ակադեմիական քաղաքից», «Աջափնյակի մետրոյից», «չոր նավահանգստից», վերջապես՝ ալամ-աշխարհի ֆուտբոլի չեմպիոն դառնալուց: Այդ «կտերն» այլևս հնամաշ են: Դրանք միգուցե հարմար հեքիաթներ էին 2021 թվականին, երբ Փաշինյանը, անհավանական թվացող կուլբիտ անելով, ըստ պաշտոնական տվյալների՝ 680 հազար քվե ստացավ ու, ի դժբախտություն Հայաստանի և Արցախի, կառչած մնաց իշխանությունից:

Բայց արդեն ոչ Փաշինյանն է առաջվանը, ոչ էլ նրա հեքիաթները: Նախօրեին, տեսեք, որպես մի աներևակայելի ձեռքբերում, հպարտհպարտ գրել էր, թե մի 15 տարվա ինչ-որ «Ռենջ Ռովեր» ցեղատեսակի ավտոմեքենա են ինչ-որ մեկից կուլակաթափ արել՝ «ապօրինի գույքը» վերադարձնելու շրջանակներում: Հա, ու շեշտել էր՝ «հատիկ առ հատիկը հատիկ առ հատիկ է»:

Ի՞նչ էր ուզում ասած լինել Փաշինյանը: Նա իսկապե՞ս կարծում է, թե իր դիմաց այն կարգի պարզունակ ժողովուրդ ու երկիր է, որի վրա կարող է տպավորություն գործել ինչ-որ մեկից ինչ-որ հնամաշ «Ռենջ Ռովեր» խլելը: Հասկանում ենք, Փաշինյանը «ցայտնոտի» մեջ է, հասկանում է՝ հողը ոտքի տակից փախչում է, ասելիք չկա: Բայց, լավ, նման «էժանագինությունն» ո՞ւմ վրա է հաշվարկված: Գուցե այն 680 հազարի՞ (որ դեռ 2021-ին էլ կասկածելի էր): Բայց Նիկոլ Փաշինյանն ինքն էլ երևի գիտի, որ նախ՝ այդ 680 հազարից հիմա հազիվ 180 հազար մնացած լինի, ընդ որում՝ շատ ճոխ ասված, այն էլ՝ վարչական ռեսուրսը ներառյալ:

Եվ հետո, եթե անգամ երկրում դեռ կա կամ մնացել է մի այդքան մարդ, որ դեռևս Փաշինյանի «կտերին» ու հեքիաթներին հավատում է, մի՞թե դա հարմար առիթ է՝ նրանց ծաղրելու, «ձեռք առնելու» համար: Մի՞թե 2021-ն իր կողմնակիցների մասին նման վատ կարծիք կազմելու այդպիսի առիթ է տվել: Երևի, քանզի փաստը մնում է փաստ, որ Փաշինյանը բացեիբաց ծաղրում է արդեն իր կողմնակիցներին, որոնց շարքերն արագորեն նվազում են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ»Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ»Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ»Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոhվել է 8 ամերիկացի զինծառայող Իրանը նոր հոգևոր առաջնորդ ունի Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. սպասվում է մագնիսական փոթորիկ, ովքե՞ր պետք է զգուշանան Հայտնաբերվել է 359 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի Միքայել սրբազանը դատի է տվել Ստեփան Ասատրյանին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 599 դեպք. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽ-ում Գեղարդավանքից կատարված գողությունը բացահայտվել է․ տղամարդը ձերբակալվել է Չինաստանը Իրանի նոր գերագույն առաջնորդի նշանակման ֆոնին կոչ է արել չմիջամտել այդ երկրի ներքին գործերին Մտահոգիչ միտումներ հայաստանյան արևմտամետների համար Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների տոտալ կեղծմանը Բախվել են «Chevrolet»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա վիրավորՊուտինը շնորհավորել է Խամենեիին Իրանի Գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ Վիտկոֆֆն ու Քուշները չեղարկել են նախատեսված այցն Իսրայել Օդի ջերմաստիճանը կնվազիԻրանը գնում է վա-բանկ Ի՞նչ է սպասվում ԱԱԾ շենքը հրկիզող տղամարդունՄրգաշատ գյուղում թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տներըԱրդեն 10 օր է` Իրանում անջատված է ինտերնետը Դուբայի անշարժ գույքի շուկայի ինդեքսը հինգերորդ օրն անընդմեջ նվազում է Թուրքիան F-16 կnրծանիչներ և ՀՕՊ համակարգեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում Հարգանքի տուրք՝ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի հիշատակին Թրամփը նավթի գնի աճը համարում է ոչ մեծ վճար ԱՄՆ-ի և աշխարհի անվտանգության դիմաց Ծանոթ ու միաժամանակ անհայտ … բուրբոն Ջիմ Բիմ G7-ի երկրները կքննարկեն նավթի արտակարգ պահուստները բաց թողնելու հարցը. Financial Times Խամենեիի ընտրությամբ ուղերձ է հղվում, որ ԱՄՆ-ի պես գերտերությունը չի կարող Իրանին պարտադրել առաջնորդ Երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա Ռուսական հացահատիկով գնացքը այսօր Ադրբեջանի տարածքով կհասնի Հայաստան. ԶԼՄ ՃՏՊ՝ Արարատում․ վիրավորներ կան Վերսկսվել է Ադրբեջանի և Իրանի միջև պետական ​​սահմանով բեռնափոխադրումների մուտքն ու ելքը Երբ իշխանությանը թույլատրված է ամեն ինչ, իսկ ընդդիմությանը՝ ոչինչ Տեղեկացեք․ մինչև 20։00-ն ջուր չի լինիԱրտառոց դեպք՝ Արարատի գյուղերից մեկում«Պատմաբան Մուրավյով. «Իրական Հայաստանի» պատմությունը քաղաքական անպատասխանատվության ապոթեոզն է» Վարձով կացարանից դեպի սեփական օջախ. Սամվել Կարապետյանի 20 հազար մատչելի բնակարանի ծրագիրը «Հայաստանը կարող է դառնալ ռազմական թիրախ Կովկասում» Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Գաբոնի հետ. պատմության այս օրը (09 մարտ)Մի շարք հասցեներում գազ չի լինիԴոլարն ու ռուբլին թանկացել ենՆոր մանրամասներ՝ ողբերգական վթարիցԱՄՆ-ն և Իսրայելը կարող են հատուկջnկատայիններ ուղարկել Իրան՝ nւրանը զավթելnւ համար․ AxiosՅամալի գոլը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային» «Ատլետիկի» դեմ խաղում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Սպահանի արտադրամասերի և ձիասպորտի ակումբի վրա. զոհվել է առնվազն 11 մարդ9 սովորություն, որոնք աննկատելիորեն «սպանում» են ձեր գեղեցկությունը Իրանը կպատասխանի ցանկացած պետության տարածքից իրականացվող hարձակումներին. Փեզեշքիան
Ամենադիտված