Բացատրել են Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը մտադիր է անդամակցել Եվրամիությանը, այդ թվում Ռուսաստանի հետ երկրի հարաբերությունների վատթարացման պատճառով, պարզաբանել է ՄԳԻՄՕ-ի եվրոպական իրավունքի ամբիոնի դոցենտ, Եվրոպական տեղեկատվության կենտրոնի տնօրեն Նիկոլայ Տոպորնինը։ Փորձագետը Lenta.ru-ի հետ զրույցում գնահատել է Երևանի այդ ծրագրերը, գրում է rambler.ru–ն:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել ԵՄ-ին երկրի միանալու մասին օրինագծին։ «Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծ, որում նշվում է, որ Հայաստանը գնում է ԵՄ-ին անդամակցելու ճանապարհով։ Կարծում եմ, որ վերջնական օրենքի ընդունման հետ կապված խնդիրներ չեն լինի, քանի որ այնտեղ մեծամասնություն ունի Փաշինյանի իշխող կուսակցությունը։ Այսպիսով, օրենսդրական տեսանկյունից խնդիրներ չեն լինի։ Հաջորդիվ պետք է հանրաքվե անցկացնել, որպեսզի ժողովուրդն իր կարծիքն արտահայտի այդ որոշման վերաբերյալ»,- ասել է Նիկոլայ Տոպորնինը։
Փորձագետը նշել է, որ Երևանի գործողությունները կապված են Բաքվի հետ շարունակվող առճակատման և սահմանին անկայուն իրավիճակի հետ։ «Հայաստանը գնում է եվրոպամետ, արևմտամետ ճանապարհով և խաղադրույք է կատարում ոչ թե Եվրասիական տնտեսական համայնքի, այլ Բրյուսելի հետ դաշինքի վրա։ Հայաստանը հասկացել է, որ Ռուսաստանը չի բռնում ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի կողմը, որը մեծ աջակցություն ունի Թուրքիայից։ Հայաստանի ղեկավարության կարծիքով երկիրը ներկայումս չունի այն աջակցության կետը, ինչի դերը նախկինում կատարում էր Ռուսաստանը»,- բացատրել է Նիկոլայ Տոպորնինը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը