Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղցկեղով հիվանդ երեխաների համաշխարհային օր․ պատմության այս օրը (15 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Քաղցկեղով հիվանդ երեխաների համաշխարհային օր, Կանադա՝ Կանադայի դրոշի օր, Աֆղանստան՝ Ազատագրման օր, Վանատու՝ Ջոն Ֆրումի օր, Ռուսաստան, Բելառուս՝ Ինտերնացիոնալիստ-զինվորների օր, Սերբիա՝ Ազգի օր, Սինգապուր՝ Համընդհանուր պաշտպանության օր, ԱՄՆ՝ Սյուզեն Էնտոնիի հիշատակի օր, Ուկրաինա՝ Այլ պետություններում ռազմական գործողությունների մասնակիցների փառքի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

590 - Պարսկաստանում թագադրվել է Հայաստանի Խոսրով 2-րդ արքան։

1885 - ծնվել է  բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը։

1902 - ծնվել է  գրող Հմայակ Սիրասը։

1909– ծնվել է կին գրականագետ Արֆո Պետրոսյանը:

1921-հակախորհրդային փետրվարյան ապստամբության ժամանակ եռօրյա մարտերից հետո ազատագրվել է Վրաստանի և Հայաստանի միջև գտնվող «չեզոք գոտին», որը ենթարկվում էր խորհրդային Հայաստանի կառավարությանը։   

 1929 - ծնվել է  նկարիչ Սպարտակ Սաֆյանը։

1940 - ծնվել է  թարգմանչուհի Անահիտ Բայանդուրը։

1994 –Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ  ծանր մարտերից հետո ռազմաճակատի հյուսիսային տեղամասում, այդ թվում նաև Օմարի լեռնանցքում հաստատվել է հայերի լիակատար վերահսկողություն՝ այդ թվում Քարվաճառի ողջ շրջանում, իսկ այդ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը կորցրել է մոտ 4000 զինվոր։

2001-սկսվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՀ Ազգային ժողովի դահլիճում տեղի ունեցած ոճրագործության դատաքննությունը:

2002-հրատարակվել են 2001 թվականի հոկտեմբերի 10-19-ին Հայաստանում անց կացված մարդահամարի նախնական արդյունքները, որոնց համաձայն երկրի բնակիչների թիվը կազմել է մոտ երեք միլիոն մարդ:

2007- Համաշխարհային բանկը 2 մլն դոլարի դրամաշնորհ է հատկացրել Հայաստանում թռչնագրիպի դեմ պայքարին:

2008- հայաստանյան մամուլի շարքերը համալրվել են ևս մեկ քաղաքական օրաթերթով` «Հրապարակ»-ով, որի  խմբագիրն է Արմինե Օհանյանը։

2010- սպանության սպառնալիքի կասկածանքով  բերման ենթարկվելուց  72 ժամ անց ոստիկանության էրեբունիի բաժնից ազատ է արձակվել «Սիլ» կոնցեռնի համասեփականատեր Սարիբեկ Սուքիասյանը։ 

2017- Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում որոշվել է, որ  ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը։

2019-Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են միջպետական երկաթուղին պահանջելով շահագործել Ալավերդու գործարանն ու Թեղուտի հանքավայրը։

2020- Արայիկ Հարությունյանն առաջադրվել է որպես Արցախի նախագահի թեկնածու:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

438 —պաշտոնապես ընդունվել է Ֆեոդոսիայի օրենսգիրքը, որը Հռոմեական կայսրության առաջին պաշտոնական օրենքների հավաքածուն է։

1564 – ծնվել է իտալացի աստղագետ, ֆիզիկոս Գալիլեո Գալիլեյը։

1748– ծնվել է անգլիացի նշանավոր սոցիոլոգ, իրավաբան Ջերեմի Բենթամը:

1763 — Լայցպիգից ոչ հեռու գտնվող սաքսոնական որսորդական դղյակ Գուբերսբուրգում կնքվել է խաղաղության պայմանագիր Պրուսիայի, Ավստրիայի և Սաքսոնիայի միջև, որով վերջ է դրվել Յոթամյա պատերազմին։

1781– վախճանվել է գերմանացի պոետ, թատերգակ, արվեստի տեսաբան և գրաքննադատ-լուսավորիչ, Գերմանական դասական գրականության հիմնադիրներից մեկը հանդիսացող Գոտհոլդ Լեսսինգը։

1786 —Ուիլյամ Գերշելը հայտնագործել է «Կատվի աչք» աստղային միգամացությունը Վիշապի համաստեղության մեջ, դա առաջին միգամածությունն է, որի սպեկտրը հետազոտվել է։

1794– Ֆրանսիան ընդունել է իր պետական դրոշը:

1857 - վախճանվել է  ռուս կոմպոզիտոր Միխայիլ Գլինկան։

1897 — Ֆերդինանադ Բրաունը հրապարակել է օսցիոլոգրաֆի սխեման։

1909 - Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում թատրոնի շենքի հրդեհի զոհ են դարձել 250 մարդ։

1922- Հաագայում կայացել է Միջազգային դատարանի առաջին նիստը։

1923 - Հունաստանը դարձել է Գրիգորյան օրացույցն ընդունած վերջին երկիրը Եվրոպայում։

1923- ծնվել է  քաղաքական ակտիվիստ, Անդրեյ Սախարովի կին Ելենա Բոները։

1932 –կայացել է երրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը Լեյք Փլեսիդում, ԱՄՆ։

1934– ծնվել է շվեյցարացի գիտնական, ինֆորմատիկայի նշանավոր մասնագետ, Pascal, Modula և Oberon ծրագրավորման լեզուների հեղինակներից մեկը հանդիսցող Նիկլաուս Վիրտը:

1939 - վախճանվել է  ռուս նկարիչ Կուզմա Պետրով-Վոդկինը։

1961– ԱՄՆ-ից Բելգիա թռչող Sabena ընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել, զոհվել է 72 մարդ, որոնց մեջ են եղել նաև ԱՄՆ-ի ձևավոր չմշկասահքի հավաքականի անդամները:

1965 - հաստատվում է Կանադայի դրոշը։

1965– վախճանվել է ամերիկացի ջազ երգիչ և դաշնակահար, դերասան Նաթ Քինգ Քոլը:

1976 –տեղի է ունեցել  12-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը Ինսբրուքում, Ավստրիա։

1988 - վախճանվել է ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Ռիչարդ Ֆեյնմանը։

1989 – ԽՍՀՄ-ը պաշտոնապես հայտարարել է, որ իր բոլոր զորքերը դուրս է բերել Աֆղանստանից։

1999 - Քենիայում ձերբակալվել է Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը։

2011– Լիբիայում քաղաքացիական պատերազմ է սկսվել:

2013 —Չելյաբինսկի շրջակայքում պայթել է մետեորիտ, որը մթնոլորտում արգելակման պատճառով հիմնականում քայքայվել է։ Նախնական տվյալներով մետեորիտի քաշը մինչև մթնոլորտի շերտեր հասնելը կազմել է 10-ից 100 տոննա։

Կ. Խաչիկյան

Վաղարշապատում կեղծ դոլարներով ոսկեղեն գնած ամուսինները հայտնաբերվել են (տեսանյութ)Պուտինը շուտով կյանքից կհեռանա, և ամեն ինչ կավարտվի. Զելենսկի Պուտինը Պետդումա վավերացման է ներկայացրել ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը Ֆլորիդայում հրաձգության հետևանքով զոհվել է կին և 3 երեխա, այդ թվում՝ նորածին Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է. ԱԳՆ Հայտնի է դարձել Կուրսկում ուկրաինական ԶՈւ-ի հսկայական կորուստների մասին Հայաստանը ճանաչվել է առաջատար ուղղություն Economy Middle East պարբերականի ուղևորությունների ցանկում Ադրբեջանից հերթական ուլտիմատումն է հնչում, հայաստանյան իշխանությունը արդարացնում է իր տապալումը. Աբրահամյան ԱՄՆ դեսպան Քվինը Սյունիքում է եղել Զբոսաշրջային բատիսկաֆ է խորտակվել, մաhացել է առնվազն 6 մարդ․ ԵգիպտոսՆիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Վաղը երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Զախարովան խոսել է եռակողմ հանձնաժողովի, ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին Մարտուն Գրիգորյանի հորն էլ ձերբակալեցին Հարավային Կորեայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 26-ի (լուսանկարներ) Մահացել է լրագրող Լոլա ԹումասյանըԶախարովան հայտնել Է Կիևի բանակցային անկարողության մասին Մարտուն Գրիգորյանի որդուն ձերբակալեցին Օրերս Էջմիածնում սպանված Արթուր Պարոնյանին հրաժեշտ տվեցինՀՀ–ում ԵԱՏՄ նորմերին չհամապատասխանող ծխախոտային արտադրանքի տուգանքը կխստացվի Ադրբեջանն անցել է բացահայտ սպառնալիքների Իշխանությունը ճնշումներ է սկսել Գյումրիի ընդդիմադիրների դեմ«Եվրաքվեն» ընդունեցին, մնացին հետևանքները Երեք նախագահները համակարծիք են՝ Փաշինյանը հոգեպես անհավասարակշիռ էՔաղաքագետը Հայաստանում ազգային ինքնության ճգնաժամի մասին. «Դատապարտվածների հասարակությո՞ւն»Թմրամիջոցներ պահելու համար ձերբակալվել է Երևանի թիվ 92 հիմնական դպրոցի տնօրենի որդինՓաշինյանը շտապում է հաշտության պայմանագիր կնքելԼավրովը խոսել է աշխարհում ՄԱԿ-ի դերի մասին «SMI–2–ի փորձագետը հիշեցրել է Մոսկվայի և Երևանի ռազմավարական դաշինքը»dikGAZETE. Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը Վթար․ ջուր չի լինի Իրանցի տղամարդը հայտնել է, որ «Փարիզ» հյուրանոցում իր ճամպրուկից գումար են հափշտակելԵրևանի Հյուսիսային պողոտայի հրապարակն անվանվել է  Եվրոպայի  հրապարակ․ պատմության այս օրը (27 մարտ)ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարություն է տարածել Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով թռիչքներ կիրականացվեն․ ինչ է հայտնի Դետեկտիվ ժանրի հետապնդում, հնչել են կրակnցներ, աղջկա «թեմա» էՀայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան. ինչպե՞ս կընդունեն Փաշինյանի այդ «մանևրը»․ «Փաստ»Հայ շախմատիստները նվաճել են Աշխարհի գավաթի ուղեգրեր Կրակոցներ՝ Խնածախում․ տանիքներ են վնասվելԻ՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի իշխանությունների պոպուլիզմը․ «Փաստ»Կյանքից հեռացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսեյ Վեսելկինը Մարտի 28-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու«Չեմ հաշտվում այս իրականության հետ, Կարենս ինձ համար ոչ միայն որդի էր, այլև ընկեր ու եղբայր». Կարեն Մնացականյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում․ «Փաստ»Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների «անկյունները»․ «Փաստ»Անձրևը դեռ չի դադարի Հաղպատի հատվածում հենապատի փլուզում է տեղի ունեցել Իրենց աչքի մեծ գերանը թողած՝ այլոց աչքերի «ծեղն» են տեսնո՞ւմ․ «Փաստ»Հայտնաբերվել է 32-ամյա Գրիգոր Գ․-ի դին«Որքան Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով»․ «Փաստ»Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել
Ամենադիտված