Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հավերժ սպասող երկրի կարգավիճակ. Եվրոպայում ինչ-որ բաներ կխոստանան, բայց անդամակցություն չի լինի․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

dzen.ru–ն ««Ցտեսություն, Ռուսաստան, մեզ սպասում են Եվրամիությունում, մենք շատ արժեքավոր ենք նրանց համար». Հայաստանը հայտարարել է, որ պատրաստվում է անդամակցել ԵՄ-ին, բայց կա մի նրբերանգ» վերնագրով հոդվածում գրում է, որ ԵՄ անդամակցության հայաստանյան նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արտակ Զեյնալ յանը «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է, որ Եվրամիությունը սպասում է, որ Հայաստանը ստանա ԵՄ անդամի կարգավիճակ։ «Մեզ սպասում են Եվրամիությունում։ Մենք շատ արժեքավոր ենք Եվրամիության համար։ Եվ Եվրամիությունը նույնպես պետք է Հայաստանին, ինչպես մյուս միություններին», -շեշտել է Հայաստանի արդարադատության նախկին նախարարը՝ ԵՄ-ին երկրի անդամակցության արևմտամետ քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչը։

Ինչպես նշել է քաղաքական գործիչը, Երևանի նկատմամբ ԵՄ դիրքորոշումը, ի թիվս այլ բաների, արտահայտված է իրավական փաստաթղթերում։ Որպես օրինակ նա բերել է Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը։

Այնուամենայնիվ, չնայած ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախաձեռնողների լավատեսությանը, Երևանի անդամակցությունը Եվրամիությանը մնում է մեծ հարցականի տակ։ ԵՄ-ին անդամակցելու գործընթացն արագացնելու նպատակով Հայաստանն արդեն դադարեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին, սակայն, չնայած դրան, Հայաստանը Եվրոպայում ողջունելի չէ։ Իսկ երկրի անդամակցությունը ԵՄ-ին կարող է տևել ոչ թե տարիներ, այլ տասնամյակներ, վստահ են քաղաքական փորձագետները։

Քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինի կարծիքով, սկզբից Երևանը պետք է ստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ և սկսի բանակցությունները բոլոր պայմաններով։ «Հայաստանը ճանապարհի հենց սկզբում է, եթե այդ ճանապարհը տանում է ինչ-որ բանի։ Դա գաղափարական հայտարարություն է, ոչ թե կոնկրետ պլաններ»,-նշել է քաղաքագետը՝ մեկնաբանելով Փաշինյանի և նրա համախոհների՝ ԵՄ մոտալուտ անդամակցության երազանքները։

Ի դեպ, դեռ 2024 թվականի գարնանն է Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է անդամակցել Եվրամիությանն «արդեն այս տարի»։ Սակայն տարին ավարտվեց, բայց «հրաշքը» այդպես էլ չկատարվեց:

Իր հերթին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, թե Մոսկվան սպասում է, որ Երևանը տեղեկություն տրամադրի ԱՄՆի և ԵՄի հետ պայմանավորվածությունների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանի իշխանությունները չեն զարմանա, եթե իմանան Արևմուտքի կողմից Հայաստանի ռուս խաղաղապահներին ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի մասնագետներով փոխարինելու ծրագրերի մասին:

Ի դեպ, 2024 թվականի ապրիլին Բրյուսելում Հայաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացուցիչների հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Արևմուտքին Հայաստանը «Հարավային Կովկասում ֆորպոստ» դարձնելու մեջ՝ նշելով ստեղծված իրավիճակի հնարավոր բացասական հետևանքները։ Այսպիսով, Հայաստանի համար «երկու կրակի արանքում» հայտնվելու ռիսկը բավականին մեծ է։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Անվտանգության հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Կոնստանտին Բլոխինը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շանսերը ցածր է գնահատել։ «Ամենայն հավանականությամբ, ԵՄ-ին ինտեգրվել չի ստացվի, դրա համար տնտեսությունը պետք է բարձրացվի եվրոպական մակարդակի և համապատասխանի որոշակի չափանիշների։ Ամենայն հավանականությամբ, Արևմուտքը նրան ինչոր բան կխոստանա, բայց Հայաստանի համար ԵՄ անդամակցություն չի լինի»,-վստահ է փորձագետը։

Ըստ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Գովիրինի, ամենաշատը, որ սպասում է Երևանին, հավերժ սպասող երկրի կարգավիճակն է, ինչպես նաև «Ռուսաստանի հետ դավաճանության մեջ Արևմուտքի կասկածների վերացումը»։ «Հայաստանին ԵՄ չեն ընդունի, եթե մտածենք այդ թեմայի շուրջ, ապա ԵՄին անդամակցելն ինքնին ոչինչ չի նշանակում»,-նշել է պատգամավորը։

Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ Հայաստանի համար դժվար կլինի մշտապես երկվեկտոր քաղաքականություն պահպանել, այն է՝ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրամիության հետ մերձեցման գործընթացը։ Ինչ որ պահի Երևանը պետք է որոշում կայացնի, իսկ հետևանքները Հայաստանի համար կարող են բավականին սարսափելի լինել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վաղարշապատում կեղծ դոլարներով ոսկեղեն գնած ամուսինները հայտնաբերվել են (տեսանյութ)Պուտինը շուտով կյանքից կհեռանա, և ամեն ինչ կավարտվի. Զելենսկի Պուտինը Պետդումա վավերացման է ներկայացրել ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը Ֆլորիդայում հրաձգության հետևանքով զոհվել է կին և 3 երեխա, այդ թվում՝ նորածին Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է. ԱԳՆ Հայտնի է դարձել Կուրսկում ուկրաինական ԶՈւ-ի հսկայական կորուստների մասին Հայաստանը ճանաչվել է առաջատար ուղղություն Economy Middle East պարբերականի ուղևորությունների ցանկում Ադրբեջանից հերթական ուլտիմատումն է հնչում, հայաստանյան իշխանությունը արդարացնում է իր տապալումը. Աբրահամյան ԱՄՆ դեսպան Քվինը Սյունիքում է եղել Զբոսաշրջային բատիսկաֆ է խորտակվել, մաhացել է առնվազն 6 մարդ․ ԵգիպտոսՆիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Վաղը երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Զախարովան խոսել է եռակողմ հանձնաժողովի, ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին Մարտուն Գրիգորյանի հորն էլ ձերբակալեցին Հարավային Կորեայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 26-ի (լուսանկարներ) Մահացել է լրագրող Լոլա ԹումասյանըԶախարովան հայտնել Է Կիևի բանակցային անկարողության մասին Մարտուն Գրիգորյանի որդուն ձերբակալեցին Օրերս Էջմիածնում սպանված Արթուր Պարոնյանին հրաժեշտ տվեցինՀՀ–ում ԵԱՏՄ նորմերին չհամապատասխանող ծխախոտային արտադրանքի տուգանքը կխստացվի Ադրբեջանն անցել է բացահայտ սպառնալիքների Իշխանությունը ճնշումներ է սկսել Գյումրիի ընդդիմադիրների դեմ«Եվրաքվեն» ընդունեցին, մնացին հետևանքները Երեք նախագահները համակարծիք են՝ Փաշինյանը հոգեպես անհավասարակշիռ էՔաղաքագետը Հայաստանում ազգային ինքնության ճգնաժամի մասին. «Դատապարտվածների հասարակությո՞ւն»Թմրամիջոցներ պահելու համար ձերբակալվել է Երևանի թիվ 92 հիմնական դպրոցի տնօրենի որդինՓաշինյանը շտապում է հաշտության պայմանագիր կնքելԼավրովը խոսել է աշխարհում ՄԱԿ-ի դերի մասին «SMI–2–ի փորձագետը հիշեցրել է Մոսկվայի և Երևանի ռազմավարական դաշինքը»dikGAZETE. Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը Վթար․ ջուր չի լինի Իրանցի տղամարդը հայտնել է, որ «Փարիզ» հյուրանոցում իր ճամպրուկից գումար են հափշտակելԵրևանի Հյուսիսային պողոտայի հրապարակն անվանվել է  Եվրոպայի  հրապարակ․ պատմության այս օրը (27 մարտ)ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարություն է տարածել Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով թռիչքներ կիրականացվեն․ ինչ է հայտնի Դետեկտիվ ժանրի հետապնդում, հնչել են կրակnցներ, աղջկա «թեմա» էՀայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան. ինչպե՞ս կընդունեն Փաշինյանի այդ «մանևրը»․ «Փաստ»Հայ շախմատիստները նվաճել են Աշխարհի գավաթի ուղեգրեր Կրակոցներ՝ Խնածախում․ տանիքներ են վնասվելԻ՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի իշխանությունների պոպուլիզմը․ «Փաստ»Կյանքից հեռացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսեյ Վեսելկինը Մարտի 28-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու«Չեմ հաշտվում այս իրականության հետ, Կարենս ինձ համար ոչ միայն որդի էր, այլև ընկեր ու եղբայր». Կարեն Մնացականյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում․ «Փաստ»Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների «անկյունները»․ «Փաստ»Անձրևը դեռ չի դադարի Հաղպատի հատվածում հենապատի փլուզում է տեղի ունեցել Իրենց աչքի մեծ գերանը թողած՝ այլոց աչքերի «ծեղն» են տեսնո՞ւմ․ «Փաստ»Հայտնաբերվել է 32-ամյա Գրիգոր Գ․-ի դին«Որքան Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով»․ «Փաստ»Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել
Ամենադիտված