Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մե՛րս, գիտեմ, որ ուժեղ ես, Անդոյիս լավ կպահես». Հրաչ Մահտեսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի հատվածում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխատասեր էր շատ, փոքրիկ գյուղատնտես էր: Խելացի էր, կարգապահ, պարտաճանաչ, բայց սովորել չէր սիրում: Գյուղատնտեսությունից, հողագործությունից գաղափար ուներ: Գործի մեջ աշխույժ էր, իսկ ընդհանրապես շատ հանգիստ ու լուրջ էր: Փոքր տարիքից կարծես մեծ մարդ լիներ, կարող էինք իրենից խորհուրդ հարցնել տարբեր հարցերում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ալմաստը՝ Հրաչի մայրիկը:

Հրաչը ծնունդով Ախուրյանի տարածաշրջանի Ազատան գյուղից է: Հաճախել է գյուղի դպրոցը: Մայրիկն ասում է՝ որդին շատ էր սիրում իր դասղեկին: «Նա ֆիզիկա էր դասավանդում, Հրաչն էլեկտրականությունից հասկանում էր, այդ առարկան էլ սիրում էր: Եթե մտքին դներ, կսովորեր, կարդում էր, բայց շատ քիչ: Վարորդական իրավունք ստանալու համար հաճախեց Գյումրիի ԴՕՍԱԱՖ ավտոդպրոց, որպեսզի ծառայության վայրում վարորդ լիներ: Հարյուրավոր երեխաներ են եղել, 150 երեխայից քննությունն առաջինն ինքն է հանձնել ու առաջինն էլ դրական գնահատական ստացել: Եթե ցանկանում էր, անում էր, եթե չէր ուզում, ուղղակի չէր անում»: Դպրոցն ավարտելուց հետո Հրաչն ուսումը շարունակել է ԴՕՍԱԱՖ-ում: «Վերջին քննությունը դեկտեմբերի 12-ին էր, ուրախզվարթ զանգեց, թե զինկոմիսարիատից են կանչել: Ես աշխատանքի էի, ասացի՝ լավ, դու գնա: Կրկին զանգեց, որ ծանուցագիր են տվել դեկտեմբերի 24-ի համար: Մտածում էի, որ գոնե Նոր տարին միասին կդիմավորենք, հետո կզորակոչվի: Բայց Հրաչս այլ կերպ էր մտածում. Մա՛մ, զորացրվելուց Նոր տարուն արդեն տանը կլինեմ, միասին կդիմավորենք»: Կարծես հաշվարկած լիներ ամեն ինչ»:

Բանակից վերադառնալուց հետո Հրաչի բոլոր նպատակները կապված էին գյուղի ու գյուղատնտեսության հետ: Նա շատ ու շատ երիտասարդների նման չէր ձգտում դեպի քաղաք: «Գյուղից դուրս ապրելու մասին չէր էլ մտածում, գյուղատնտեսությամբ էր ուզում զբաղվել, կարտոֆիլի և ցորենի արտեր մշակել: Անգամ երբ փոքր էր, ասենք, կովը հորթ պիտի ունենար, իրեն ամեն ինչ հետաքրքիր էր, պետք է գար, նայեր: Հավ, սագ, բադ... թռչունների հանդեպ էլ անտարբեր չէր: Ի տարբերություն Հրաչի, փոքր եղբայրը սեր չունի գյուղատնտեսության հետ, կարծես ձգտի դեպի քաղաք: Հրաչիս երազանքը գյուղի սկզբնամասում մեծ տուն կառուցելն էր, անգամ նշում էր՝ եթե այդտեղ չապրեմ էլ, պետք է այդ տունը կառուցեմ, որ բոլորն ասեն՝ դա Հրաչի տունն է: Երբ հետո իրեն գտանք, այդ տեղում էլ եղավ իր «տունը», որտեղ նրա երազանքի իրական տունը պիտի կառուցվեր»:

2019 թ. դեկտեմբերի 24-ին Հրաչը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Սյունիքի մարզի Ագարակի զորամասում, սակրավորների վաշտում վարորդ էր: «Սիրով մեկնեց ծառայության, նույն սիրով էլ ծառայում էր, մեկ օր չդժգոհեց, մեկ օր չասաց՝ այսինչ բանը վատ է, իր համար միշտ ամեն ինչ կարգին էր: Իրենք սահման շատ չէին բարձրանում, քանի որ սակրավորներ էին, անհրաժեշտ գործողությունների ժամանակ նոր բարձրացնում էին դիրքեր: Հրաչն ասում էր. «Տղեն պիտի ծառայի, տղեն իր տունը սիրում է, երբ դիրքում է կանգնում: Դիրք կանգնող տղեն նոր հասկանում է, որ իր ընտանիքն ու տունը սիրում է, դա լրիվ ուրիշ զգացողություն է»: Իրենց վաշտի տղաներով մեկ ընտանիքի նման էին, նկարներ ու տեսանյութեր էին ուղարկում, 18 հոգով կարծես եղբայրների պես լինեին, կապված էին իրար հետ»:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա: Ինչպե՞ս Մեղրիում ծառայող սակրավորների վաշտը հայտնվեց մարտի դաշտում: «Պատերազմի սկսվելուց երկու-երեք օր անց սկսեցին իրենց զորամասից զինվորներին տեղափոխել Արցախ: Իրենց էլ էին վաշտով տարել պատերազմ: Հիմնական հարցն էր՝ իրենք սակրավոր են, ի՞նչ են անելու ռազմի դաշտում, զենք բռնել չգիտեին: Իրենց վաշտի հրամանատարը գնդի հրամանատարին ասել էր՝ իմ երեխեքն ի՞նչ են անելու: Արձագանքել էր՝ պատերազմ է, հրաման է, պետք է կատարեք: Տղաներն անգործ չէին մնացել պատերազմի դաշտում, կռվել էին: Հոկտեմբերի 4-ին Կուբաթլուում ընկել էին շրջափակման մեջ: Ասում էր՝ չորս կողմից թուրքերն էին, մեջտեղում՝ մենք: Չգիտեմ էլ, թե ոնց էին այդտեղից դուրս եկել: Այդ օրը զանգել էր՝ մա՛ ջան, որ մեզ այսօր բան չեղավ, էլ ոչ մի բան չի լինի: Այդ օրերին, եթե անգամ չէր զանգում, գրում էր, որ լավ է, «դուք լավ եղեք, չմտածես»: Կարևորը՝ գիտեինք, որ իր հետ ամեն բան կարգին է: Անգամ չէինք ուզում, որ զանգեր, վախ կար, որ իրենց ինչ-որ բան չպատահի, կարևորն իր հեռախոսը հասանելի էր կամ նամակ էր գալիս, բայց մյուս կողմից էլ չէի պատկերացնում, որ, հնարավոր է, հեռախոսն ուրիշի ձեռքում հայտնված լինի»: Տղաները եղել են Կուբաթլուում, Ջրականում, Հորադիզում, Հադրութում:

Հրաչի ու մայրիկի վերջին զրույցը եղել է «դեպքի» օրը՝ հոկտեմբերի 9-ին: «Ցերեկը ժամը երկուսն էր, տանն էի, խոսեցինք բավականին երկար: Իմ անհանգստություններին արձագանքում էր, որ ամեն ինչ լավ կլինի, բայց զգում էի, որ իր նման չէ: Փաստորեն, իրենց տեղափոխում էին, և տղաները գիտեին, որ վերադառնալու հավանականությունը շատ քիչ է: Այդ օրը զրույցի ժամանակ ինձ ասաց՝ լսե՛, մե՛րս: Ինձ երբեք նման կերպ չէր դիմում, զարմացա: Ասաց. «Գիտեմ, որ դու ուժեղ ես, Անդոյիս լավ կպահես, դու Անդո ունես, ուրիշները դա էլ չունես»: Արձագանքեցի՝ Հրա՛չ, ի՞նչ ես խոսում: Մենք այնքան լավ էինք իրար հասկանում, կես խոսքից, անգամ կարելի է ասել մեկ հայացքից: Այդ խոսքերից հետո ես լսեցի, որ իրեն կանչում էին, ասաց՝ լավ, մա՛ ջան, գնացի, արդեն ուշ է: Ու խոսքի մեջ ասաց, որ հեռախոսը լիցքավորում չունի, գուցե չզանգի, չանհանգստանամ: Այդ օրն էլ զանգ չեղավ: Հոկտեմբերի 10-ին շատ անհանգիստ էի, տեղս չէի գտնում, վատ զգացողություն ունեի: Հոկտեմբերի 11-ի առավոտյան իրենց անունները կարդացինք»:

Հրաչը զոհվել է հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի հատվածում: Օրեր անց Հրաչը «տանն էր»: «Այդ մի քանի օրն իրեն ամենուր փնտրել եմ: Հետո իմացանք, որ իրենց ամբողջ վաշտին տեղափոխել են Հերացի, բոլորի անունները գրված էին, գտնելու դժվարություն չենք ունեցել: Իրենց վաշտից բոլորը զոհվել էին, բացառությամբ մի տղայի, նրա զույգ եղբայրը ևս զոհվել է, իսկ նա «Ուրալի» հետևի մասում՝ բաց տեղն է նստած եղել, երբ ԱԹՍ-ն հարվածել է, հարվածի ալիքը իրեն հեռու է գցել, և նա ողջ է մնացել: Իրենց վաշտից ողջ է մնացել նաև ծառայության պետը»: 2021 թվականին տղաների զոհվելու դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, տիկին Ալմաստի խոսքով, մինչ օրս դատական նիստերը շարունակվում են:

Ապրելու ուժի մասին: «Հրաչից հետո շատ ծանր հոգեվիճակում էի, երկու տարի անտանելի ապրումների մեջ էի: Մի օր փոքր տղաս եկավ. «Մա՛ ջան, ես չգիտեի, որ դու մենակ Հրաչին ես ունեցել, բա ինձ ո՞ւմ ես թողնում»: Ու ես ինձ հավաքեցի, հասկացա, որ տղաս մենակ է մնալու: Իրենց հայրիկը մահացել է, եղբայրը չկա, չեմ կարող որդուս մենակ թողնել»:

Հ. Գ.- Հրաչ Մահտեսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Ազատանում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վաղարշապատը որոշելու է՝ կմնա՞ Եկեղեցին հարվածի տակ. «Փաստ»Լեոնարդ Լոդերի հավաքածուն գնահատվում է գրեթե կես միլիարդ դոլար Նոր սերնդի գենետիկական վերլուծությունը կարող է օգնել կանխատեսել սրտի ռիթմի խանգարումներըԳերմանիան 40 մլն եվրոյի չափով լրացուցիչ ձմեռային օգնություն կտրամադրի Ուկրաինային Արարատի մարզում կասեցվել է գազալցակայանի գործունեություն Ադրբեջանում զինվnրական ծառայության ժամկետը կարող է կրճատվել վեց ամսով Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավակ է խորտակվել. 42 մարդ անհետ կորած է համարվումԼոռիում «Ford Transit»-ը վրшերթի է ենթարկել 21-ամյա աղջկան ՌԴ ԱՀԾ-ն երբեք մերկապարանոց հաղորդագրություններ չի տարածում. Պեսկովը՝ ՀՀ-ին առնչվող հայտարարության մասինՔրիս Ջենների 70-ամյակի խնջույքը արժեցել է 6.5 միլիոն դոլար. տարվա ամենաթանկ հայտնիների խնջույքը 2026 թվականին կառավարությունը կանխատեսում է 5.4% տնտեսական աճ Նա պատմության լավագույն խաղացողներից մեկն է, բայց արդյո՞ք լավագույնը․ Ռոնալդոն՝ Ռոնալդուի մասինՌուսաստանը կպատասխանի, եթե որևէ երկիր միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի. ԼավրովԹոքաբորբով հիվանդացության դեպքերի մոտ 5–10%-ն ավարտվում է մաhվան ելքով ՌԴ-ն հայտնել է 22 ուկրաինական ԱԹՍ-ի ոչնչացման մասին Մեսսին ցանկանում է վերադառնալ Բարսելոնա Թրամփը խոստացել է նվազեցնել սուրճի մաքսատուրքերը Իրանական սերուցքը ստուգումներ է անցնում, ՌԴ-ի արգելքը կապված է ոչ թե որակի, այլ՝ ծագման հետ․ ՍԱՏՄ Երկրաշարժ` Կիպրոսում Գալիք ձմեռը կդառնա վճռորոշ Ուկրաինայի համար․ FA Լեհաստանը նոր սահմանադրություն կունենա «Ford»-ը վրաերթի է ենթարկել 21-ամյա հետիոտնիՀայտնաբերվել են Վրաստանում Թուրքիայի մաhացած զինծառայողներից 19-ը, ինքնաթիռի սև արկղըԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Տեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում Ձյուն կտեղա7 ոսկե, 17 արծաթե և 15 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի մինչև 23 տարեկանների և երիտասարդների ԵԱ-ում Առևանգվել է բլոգեր Օնո ՀարությունյանըՀոկտեմբերին Հայաստան է այցելել 212.891 զբոսաշրջիկ. ամենաշատը՝ Ռուսաստանից Բացառիկ կադրեր Աբովյանում տեղի ունեցած սպանությունից Եվրոպական դեսպանները սկսել են գերակտիվություն ցուցաբերել Թրամփի որդու այցի չեղարկումը նախազգուշացում էր Փաշինյանին Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզումԻշխանական քարոզչությունը ձախողվում է, վկայում են հարցումները Մինչեւ երեկո ջուր չի լինելուԱրտառոց դեպք՝ ԵրևանումՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի են կանչել ՔԿ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Պիզայի թեք աշտարակ Թուրքիայից նշել են՝ ինչը կարող էր լինել ինքնաթիռի կործանման պատճառը«Փաշինյանը պատերազմ է մղում Հայ եկեղեցու դեմ. Նրա հովանավորյալը կաշառքի և սպառնալիքների միջոցով փորձում է իշխանությունը զավթել հայերի հոգևոր կենտրոնում» Վաշինգտոնյան հռչակագրի պատրանքը «Ռուսական հաց կամ թուրքական տանկեր. Փաշինյանը կարող է ամեն ինչի սպասել Երևանի կայարանում» Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպով» հիվանդացության դեպքեր․ պատմության այս օրը (12 նոյեմբեր)Հզոր մագնիսական փոթորիկը ծածկել է ԵրկիրըՎաղարշապատի ընտրությունները՝ Փաշինյանի քաղաքական դիմադրության քննություն Փոխարժեքն՝ այսօրՀայտնի են դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը ՔԿ-ում հոգեւորականների առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել. «Ժողովուրդ» Լռություն՝ «մեծ մարտից» առաջ․ «Հրապարակ» Վաղարշապատի ղեկավարի ընտրությունը՝ ընտրակաշառքների ֆոնին. ամեն ինչ նույնն է. «Ժողովուրդ»
Ամենադիտված