Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոստումների և իրականության հակադրությունը. խոշոր հարկատուների ցանկի կառուցվածքը՝ տնտեսության փաստացի «հայելի». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը 21-րդ դարի համաշխարհային տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկն է։ Այս ոլորտի զարգացումը ոչ միայն ապահովում է տնտեսական աճ, այլև մեծացնում է երկրի մրցունակությունը, բարելավում կյանքի որակը և ստեղծում նոր հնարավորություններ տարբեր ոլորտներում։ Միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս մեծացնել երկրի պաշտպանունակությունը, բարձրացնել կրթության և կառավարման արդյունավետությունը և նպաստել միջազգային մրցունակությանը։ Իսկ այն պետությունները, որոնք մեծ ներդրումներ են անում այս ոլորտում, ունեն տնտեսական զարգացման առավել մեծ հեռանկարներ և ավելի կայուն քաղաքական ու սոցիալական համակարգեր։ Օրինակ՝ Էստոնիան և Իսրայելը հաջողությամբ զարգացրել են ՏՏ ոլորտը՝ այն դարձնելով տնտեսության հիմնական սյուներից մեկը։

ՏՏ ոլորտը Հայաստանում ևս հռչակվել է տնտեսության գերակա ճյուղերից մեկը։ Սակայն հռչակումները, կենացային ցանկություններն ու հայտարարություններն այլ են, իսկ այս ոլորտի իրական զարգացումն՝ այլ բան։ Օրինակ՝ Փաշինյանն իր պաշտոնավարման սկզբնական շրջանում հայտարարում էր, թե ՏՏ ոլորտի զարգացումն առաջնահերթություն է իր կառավարության և Հայաստանի Հանրապետության համար: Ավելին, 2019 թվականի ապրիլի 22-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ նա նույնիսկ նման հայտարարություն արեց. «Առաջիկա տասը տարիների արդյունքով, երկրի 10-20 խոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիականները՝ ի տարբերություն այսօրվա, երբ խոշոր հարկատուները բնական կամ ոչ բնական մենաշնորհի տիրույթում են գործում կամ հանքարդյունաբերության ոլորտում»:

Ճիշտ է՝ այս հայտարարությունից դեռ 10 տարի չի անցել, բայց արդեն 6 տարի անցել է, ու տրամաբանորեն պետք է որ արդեն խոշոր հարկատուների ցանկում ՏՏ ընկերությունների մասով առնվազն որոշ միտումներ արձանագրված լինեին։ Սակայն լրիվ հակառակ պատկերն ունենք:

Եկեք նախ վերլուծենք, թե ինչ կառուցվածք ունի 2024 թվականի խոշոր հարկատուների ցանկը։ Ու որպեսզի շատ չխորանանք 1000 խոշոր հարկատուների ցանկի մանրամասների մեջ, դիտարկենք երեք տասնյակ հարկատուներին։ Եթե Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին նկատի չենք առնում, ապա առաջին 30 խոշոր հարկատուների ցանկում զուտ տեխնոլոգիական ընկերությունների թիվը չի անցնում... երկուսից, այսինքն՝ կազմում է Նիկոլ Փաշինյանի խոստացածի 10-20 տոկոսը։ Այսպիսի պատկերը ցույց է տալիս, որ ՏՏ ոլորտի ուղղությամբ իշխանությունների քաղաքականությունը լիովին տապալված է։ Իսկ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը հիմնականում միտված չեն զարգացում ապահովելուն և նորարարությունները խթանելուն։ Շատ դեպքերում էլ դրանք ոչ միայն թիրախային չեն, այլև ոչ արդյունավետ են։ Օրինակ՝ բյուջեի հաշվին մեծ աջակցություն ստանալուց հետո որոշ ընկերություններ ուղղակի դադարեցրել են իրենց գործունեությունը։ Այսինքն՝ բացակայում է նաև հաշվետվողականությունը, եթե ավելի խիստ գնահատականներ չտանք։

Բացի դրանից, ներդրումներ ներգրավելու և զարգացում ապահովելու տեսանկյունից ստեղծված չէ բարենպաստ միջավայր, և հատուկ խթանիչներ չեն գործում։ Դրա համար էլ նույնիսկ հայ գործարարներն ու տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները նախընտրում են իրենց նորարարական ընկերությունները և ստարտափերը գրանցել ԱՄՆ-ում, Հոնկոնգում և այլ վայրերում, քան Հայաստանում։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանում գործող ՏՏ ոլորտի ընկերությունները հիմնականում դրսի ընկերություններին են սպասարկում, իսկ այդ դեպքում վերջնական տեխնոլոգիական արտադրանքը դժվար թե կարելի է համարել հայկական, քանի որ այն ավելացնում է այլ պետություններում ստացվող արդյունքը։

Ու քանի որ ՏՏ ոլորտում առկա իրավիճակը շատ է կախված դրսի շուկայից, դրամի արժևորումը դոլարի նկատմամբ ևս իր հետևանքն է ունենում՝ նվազեցնելով հայաստանյան ՏՏ ընկերությունների շահույթի մասնաբաժինը։ Արդյունքում նվազում են նաև նրանց վճարած հարկերը։ Առաջիկա 5 տարվա հեռանկարից չի երևում, որ տեխնոլոգիական ընկերությունների մասնաբաժինը խոշոր հարկատուների ցանկում կավելանա։ Նույնիսկ մասնագետներն են ընդգծում, որ գնալով իրավիճակը ոլորտում ավելի է բարդանում։

Lավ, եթե ՏՏ ոլորտը բյուջե մուտքագրվող միջոցների մասով մեծ դերակատարություն չի ունենում, ի՞նչ ոլորտների վրա է ընկնում բյուջեի ապահովումը։ Բնականաբար, առաջին հերթին հանքարդյունաբերության։ Պատահական չէ, որ տարիներ շարունակ առաջին խոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որն ամեն տարի ահռելի հարկային մուտք է ապահովում ու այս տեսանկյունից ուղղակի մրցակցությունից դուրս է։ Ավելին, կոմբինատը տարիներ շարունակ դարձել է Հայաստանի տնտեսության ողնաշարը բառի ամենաիսկական իմաստով: Եթե հանքարդյունաբերությունը հանում ենք, ապա առաջին 30 հարկատուների ցանկում ամենամեծ մասնաբաժինը կազմում են ներմուծողները՝ այդ թվում՝ տեխնոլոգիական արտադրանք ներմուծողները: Ավելին, դրանցից երկուսը՝ «Մոբայլ Արմենիան» ու «Փրիթի ուեյը», լավագույն հնգյակում են: Սա ինքնին վկայում է Հայաստանի տնտեսության բացասական հաշվեկշռի ու ներմուծումից կախվածություն ունենալու մասին։ Ներմուծման հետ կապված հարկերն էլ կարող են տատանողական բնույթ կրել՝ կապված համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումներով։ Չնայած Փաշինյանը նշում էր, թե ներմուծման ոլորտում մոնոպոլիաները պետք է վերացվեն, բայց տեսնում ենք, որ այդ մոնոպոլիաները նույնությամբ մնացել են։ Իսկ վերջին տարիներին որոշ ապրանքների վերաարտահանման մասով Հայաստանը կարևոր դեր է ստանձնել, իսկ վերաարտահանում կազմակերպելու՝ աշխարհաքաղաքական գործընթացներով պայմանավորված հետագա դժվարությունները կարող են ազդել նաև պետբյուջե մուտքերի վրա։

Ինչ վերաբերում է արտադրությանը, ապա այստեղ էլ բեռը հիմնականում ընկած է մի քանի ընկերությունների ուսերին։ Առաջին 30 հարկատուների ցանկում 5 հիմնական արտադրողներ են՝ ծխախոտի արտադրությամբ զբաղվող երեք ընկերություն՝ «Գրանտ տոբակոն», «Ինթերնեյշնլ Մասիս տաբակը», «Սիգարոնը», մսամթերքի արտադրության ընդգծված առաջատար «Աթենքը», որը նաև Հայաստանի սննդամթերքի արտադրության առաջատարն է, և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության առաջատար «Կոկա կոլան»։ Այստեղ պետք է նշել նաև «Գրանդ Քենդիին», որը միշտ երեսնյակում է եղել, սակայն 2024 թ. տվյալներով 31-րդ տեղում է։

Հավելենք, որ լավագույն երեսնյակում նաև հայաստանյան չորս բանկ է ու հեռահաղորդակցության ոլորտի երեք ընկերությունները, և պատկերն ամբողջական կդառնա:

Մի խոսքով, հենց միայն խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելիս կարելի է պատկերացում կազմել ոչ միայն տնտեսության առկա վիճակի և միտումների մասին, այլև այն մասին, թե ինչ հեռանկարներ կան առնվազն առաջիկա մի քանի տարվա համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. 2 աթոռին նստել չի հաջողվի. ՕվերչուկՎաղարշապատում կեղծ դոլարներով ոսկեղեն գնած ամուսինները հայտնաբերվել են (տեսանյութ)Պուտինը շուտով կյանքից կհեռանա, և ամեն ինչ կավարտվի. Զելենսկի Պուտինը Պետդումա վավերացման է ներկայացրել ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը Ֆլորիդայում հրաձգության հետևանքով զոհվել է կին և 3 երեխա, այդ թվում՝ նորածին Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է. ԱԳՆ Հայտնի է դարձել Կուրսկում ուկրաինական ԶՈւ-ի հսկայական կորուստների մասին Հայաստանը ճանաչվել է առաջատար ուղղություն Economy Middle East պարբերականի ուղևորությունների ցանկում Ադրբեջանից հերթական ուլտիմատումն է հնչում, հայաստանյան իշխանությունը արդարացնում է իր տապալումը. Աբրահամյան ԱՄՆ դեսպան Քվինը Սյունիքում է եղել Զբոսաշրջային բատիսկաֆ է խորտակվել, մաhացել է առնվազն 6 մարդ․ ԵգիպտոսՆիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Վաղը երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Զախարովան խոսել է եռակողմ հանձնաժողովի, ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին Մարտուն Գրիգորյանի հորն էլ ձերբակալեցին Հարավային Կորեայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 26-ի (լուսանկարներ) Մահացել է լրագրող Լոլա ԹումասյանըԶախարովան հայտնել Է Կիևի բանակցային անկարողության մասին Մարտուն Գրիգորյանի որդուն ձերբակալեցին Օրերս Էջմիածնում սպանված Արթուր Պարոնյանին հրաժեշտ տվեցինՀՀ–ում ԵԱՏՄ նորմերին չհամապատասխանող ծխախոտային արտադրանքի տուգանքը կխստացվի Ադրբեջանն անցել է բացահայտ սպառնալիքների Իշխանությունը ճնշումներ է սկսել Գյումրիի ընդդիմադիրների դեմ«Եվրաքվեն» ընդունեցին, մնացին հետևանքները Երեք նախագահները համակարծիք են՝ Փաշինյանը հոգեպես անհավասարակշիռ էՔաղաքագետը Հայաստանում ազգային ինքնության ճգնաժամի մասին. «Դատապարտվածների հասարակությո՞ւն»Թմրամիջոցներ պահելու համար ձերբակալվել է Երևանի թիվ 92 հիմնական դպրոցի տնօրենի որդինՓաշինյանը շտապում է հաշտության պայմանագիր կնքելԼավրովը խոսել է աշխարհում ՄԱԿ-ի դերի մասին «SMI–2–ի փորձագետը հիշեցրել է Մոսկվայի և Երևանի ռազմավարական դաշինքը»dikGAZETE. Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը Վթար․ ջուր չի լինի Իրանցի տղամարդը հայտնել է, որ «Փարիզ» հյուրանոցում իր ճամպրուկից գումար են հափշտակելԵրևանի Հյուսիսային պողոտայի հրապարակն անվանվել է  Եվրոպայի  հրապարակ․ պատմության այս օրը (27 մարտ)ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարություն է տարածել Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով թռիչքներ կիրականացվեն․ ինչ է հայտնի Դետեկտիվ ժանրի հետապնդում, հնչել են կրակnցներ, աղջկա «թեմա» էՀայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան. ինչպե՞ս կընդունեն Փաշինյանի այդ «մանևրը»․ «Փաստ»Հայ շախմատիստները նվաճել են Աշխարհի գավաթի ուղեգրեր Կրակոցներ՝ Խնածախում․ տանիքներ են վնասվելԻ՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի իշխանությունների պոպուլիզմը․ «Փաստ»Կյանքից հեռացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսեյ Վեսելկինը Մարտի 28-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու«Չեմ հաշտվում այս իրականության հետ, Կարենս ինձ համար ոչ միայն որդի էր, այլև ընկեր ու եղբայր». Կարեն Մնացականյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում․ «Փաստ»Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների «անկյունները»․ «Փաստ»Անձրևը դեռ չի դադարի Հաղպատի հատվածում հենապատի փլուզում է տեղի ունեցել Իրենց աչքի մեծ գերանը թողած՝ այլոց աչքերի «ծեղն» են տեսնո՞ւմ․ «Փաստ»Հայտնաբերվել է 32-ամյա Գրիգոր Գ․-ի դին«Որքան Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով»․ «Փաստ»
Ամենադիտված