ՀԱՄԱՍ-ի գերությունից ազատվելուց հետո 3 պատանդ է հանձնվել Գազայի Կարմիր Խաչին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսրայելական բանակը հաստատել է, որ ՀԱՄԱՍ-ի գերությունից ազատվելուց հետո 3 պատանդ է հանձնվել Գազայի Կարմիր Խաչին։
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը նշել էր երեք պատանդների անունները, որոնք պետք է ազատ արձակվեին շաբաթ օրը հրադադարի համաձայնագրի շրջանակներում:
Փոխարենը Իսրայելը պետք է բանտից ազատեր ավելի քան 180 պաղեստինցի բանտարկյալներից բաղկացած մեկ այլ խմբի։ Ավելի վաղ զինյալները մեղադրել էին իսրայելցիներին Գազայի հատվածին հումանիտար օգնությունը տրամադրելու հետաձգման համար։
Իսրայելցի բոլոր պատանդները տղամարդիկ են եղել։ Նրանք են 53-ամյա Էլի Շարաբին, 56-ամյա Օհադ Բեն-Ամին և 34-ամյա Օր Լեւին։