Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիշերը հրդեհ է բռնկվել Հայաստանի արդարադատության նախարարության վարչական շենքում․ պատմության այս օրը (08 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Իրան՝ Հեղափոխության օր, Լեհաստան՝ Քրեակատարողական հաստատությունների աշխատողների օր, Հյուսիսային Կորեա՝ Զինված ուժերի օր, Ռուսաստան՝ Ռազմական քարտեզագրի օր, Սլովենիա՝ Պրեշերոնի, Սլովենյան մշակույթի օր, Գնչուներ՝ Ստրկության վերացման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1877– ծնվել է ռեժիսոր, թարգմանիչ, ասմունքող, բեմադրիչ Ստեփան Քափանակյանը։

1915- երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը ստեղծել է հատուկ հանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածները կազմակերպելու համար:

1953 - վախճանվել է  արձակագիր, գրականագետ Հովիկ Մելիքյանը։

1976 - վախճանվել է խորհրդահայ ուզբեկ թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Խաչատուրովը։

2003-«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանը պաշտոնական դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է եկել ընտրապայքարից: Իր թեկնածությունը Վազգեն Սարգսյանի եղբայրը հանել է հօգուտ ՀԺԿ-ի նախագահ Ստեփան Դեմիրճյանի:

2007- նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաստատել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը:

2008- գիշերը հրդեհ է բռնկվել Հայաստանի արդարադատության նախարարության վարչական շենքում: Հիմնականում այրվել են շենքի երրորդ եւ չորրորդ հարկերը եւ մասամբ` երկրորդ հարկը։

2019- արտահերթ նիստում գործադիրը միաձայն կողմ է քվեարկել կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրին: Այդ ծրագրով ազդարարվել է տնտեսական հեղափոխության մեկնարկը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

412 —ծնվել է անտիկ փիլիսոփա-նեոպլատոնիկ Պրոկլ Դիադոխը։

 1250 —Յոթերորդ խաչակրաց արշավանքի ընթացքում տեղի է ունեցել Էլ-Մանսուրի ճակատամարտը։

1347 —Բյուզանդիական  քաղաքացիական պատերազմի ժամանակ կնքվել է համաձայնագիր ըստ որի ամբողջ իշխանությունը 10 տարի պետք է մնա Կանտակուզիանի ձեռքին, որից հետո Հովհան 5-րդ Պալեոլոգը պետք է դառնա վերջինիս հավասար կառավարող, իսկ Կանտակուզիանի աղջիկը դառնա Պալեոլոգի կինը։

 1587 —Ֆոտերինգեյ դղյակում գլխատվել է Շոտլանդիայի թագուհի և Անգլիայի թագի հավակնորդ Մարիա Ստյուարտը։

1649 —Բոգդան Խմելնիցկու ապստամբության ժամանակ կազակները փորձել են գրավել Մոզիրը։

 1700 —ծնվել է շվեյցարացի բժիշկ, մաթեմատիկոս, մաթեմատիկական ֆիզիկայի և հիդրոդինամիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Դանիել Բեռնուլլին։

1709 –վախճանվել է բարոկկո ուղղության իտալացի երգահան, ջութակահար, ալտահար, մանկավարժ Ջուզեպպե Տորելլին։

1724– Սանկտ Պետերբուրգում Պետրոս 1-ինի հրամանով հիմնվել է Ռուսական կայսրության գիտությունների ազգային ակադեմիան:

1725 - վախճանվել է  համայն Ռուսիո առաջին կայսր Պետրոս 1-ինը։

1816 —շոտլանդական Աբերդինշիր կոմսությունում ոստիկանական օպերացիայի ժամանակ առաջին անգամ օգտագործվել է շուն։

1817 –ծնվել է ԱՄՆ-ի բանակի կադրային սպա և քաղաքացիական պատերազմի տարիներին Կոնֆեդերացիայի բանակի գեներալ Ռիչարդ Յուելը։

1828– ծնվել է ֆրանսիացի աշխարհահռչակ գրող, արկածային գրականության դասական, գիտաֆանտաստիկ գրականության հիմնադիր, նաև աշխարհագրագետ Ժյուլ Վեռնը:

1834– ծնվել է ռուս ճանաչված գիտնական, քիմիկոս Դմիտրի Մենդելեևը, որը բացահայտել է քիմիական տարրերի Պարբերական համակարգը:

1837 —Սանկտ-Պետերբուրգի արվարձանում տեղի է ունեցել Պուշկինի և Դանթեսի դուելը, որի արդյունքում Պուշկինը մահացու վիրավորվել է։

1838 —Ֆիլադելֆիայի Ֆրանկլինի համալսարանում Սեմյուել Մորզեն առաջին անգամ ներկայացրել է իր ստեղծած էլեկտրոմագնիսական հեռագիրը։

1856 —Վալախիայում Բարբու 1-ինն իրականացրել է դատական իշխանության ռեֆորմ, ըստ որի գնչուների մոտ արգելվել է ներքին ստրկությունը։

1865 —Բեռնում գիտական ընկերության նիստի ժամանակ Գրեգոր Մենդելն իր զեկույցում ներկայացրել է Մենդելի օրենքները։

1874- Տեղի է ունեցել «Բորիս Գոդունով» օպերայի առաջնախաղը Սանկտ Պետերբուրգում։

1879 – կանադացի ճարտարագետ Սենդֆորդ Ֆլեմինգն առաջարկել է երկրագունդը բաժանել ժամային գոտիների: 

1883 – ծնվել է ավստրիական և ամերիկյան տնտեսագետ, սոցիոլոգ, քաղաքականագետ և տնտեսագիտական մտքի պատմաբան Ջոզեֆ Շումպետերը։

1904 —Ճապոնիայի Պորտ-Արտուրի վրա հարձակումով սկսվել է ռուս-ճապոնական պատերազմը։

1905 - ծնվել է մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր Լև Ատամանովը։

1911 - ծնվել է ամերիկացի բանաստեղծ և արձակագիր Էլիզաբեթ Բիշոփը։

1920 —Տիրանան դարձել է Ալբանիայի մայրաքաղաք։

1921 - վախճանվել է  ռուս մանր բուրժուական հեղափոխական, անարխիզմի տեսաբան, աշխարհագրագետ-երկրաբան Պյոտր Կրոպոտկինը։

1924-ԱՄՆ-ի Նևադա նահանգում բանտային ատամնաբույժ Տերների առաջարկով որպես մահապատժի ձև առաջին անգամ օգտագործվել է գազախցիկը։

1928 - ծնվել է  խորհրդային և ռուս դերասան Վյաչեսլավ Տիխոնովը։

1929– ռուս ավիակոնստրուկտոր Նիկոլա Կամովն իր ստեղծած թռչող սարքը նախկին հելիկոպտեր անվանման փոխարեն անվանել է ուղղաթիռ և այդպիսով այդ բառը մտել է գործածության մեջ:

1931 —կայացել է Հնդկաստանի նոր մայրաքաղաք Նյու-Դելլի հանդիսավոր բացումը։ 

1948- տեղի է ունեցել 5-րդ  Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Սանկտ Մորից, Շվեյցարիա)։

1963 – Իրաքում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում՝ Կասեմի ռեժիմի փոխարեն հաստատվել է Բաաս կուսակցության դիկտատուրա:

1984- մեկնարկել են 14-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերը (Սարաևո, Հարավսլավիա)։

1992- տեղի է ունեցել 16-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Ալբերվիլ, Ֆրանսիա)։

Կ. Խաչիկյան

Վաղարշապատը որոշելու է՝ կմնա՞ Եկեղեցին հարվածի տակ. «Փաստ»Լեոնարդ Լոդերի հավաքածուն գնահատվում է գրեթե կես միլիարդ դոլար Նոր սերնդի գենետիկական վերլուծությունը կարող է օգնել կանխատեսել սրտի ռիթմի խանգարումներըԳերմանիան 40 մլն եվրոյի չափով լրացուցիչ ձմեռային օգնություն կտրամադրի Ուկրաինային Արարատի մարզում կասեցվել է գազալցակայանի գործունեություն Ադրբեջանում զինվnրական ծառայության ժամկետը կարող է կրճատվել վեց ամսով Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավակ է խորտակվել. 42 մարդ անհետ կորած է համարվումԼոռիում «Ford Transit»-ը վրшերթի է ենթարկել 21-ամյա աղջկան ՌԴ ԱՀԾ-ն երբեք մերկապարանոց հաղորդագրություններ չի տարածում. Պեսկովը՝ ՀՀ-ին առնչվող հայտարարության մասինՔրիս Ջենների 70-ամյակի խնջույքը արժեցել է 6.5 միլիոն դոլար. տարվա ամենաթանկ հայտնիների խնջույքը 2026 թվականին կառավարությունը կանխատեսում է 5.4% տնտեսական աճ Նա պատմության լավագույն խաղացողներից մեկն է, բայց արդյո՞ք լավագույնը․ Ռոնալդոն՝ Ռոնալդուի մասինՌուսաստանը կպատասխանի, եթե որևէ երկիր միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի. ԼավրովԹոքաբորբով հիվանդացության դեպքերի մոտ 5–10%-ն ավարտվում է մաhվան ելքով ՌԴ-ն հայտնել է 22 ուկրաինական ԱԹՍ-ի ոչնչացման մասին Մեսսին ցանկանում է վերադառնալ Բարսելոնա Թրամփը խոստացել է նվազեցնել սուրճի մաքսատուրքերը Իրանական սերուցքը ստուգումներ է անցնում, ՌԴ-ի արգելքը կապված է ոչ թե որակի, այլ՝ ծագման հետ․ ՍԱՏՄ Երկրաշարժ` Կիպրոսում Գալիք ձմեռը կդառնա վճռորոշ Ուկրաինայի համար․ FA Լեհաստանը նոր սահմանադրություն կունենա «Ford»-ը վրաերթի է ենթարկել 21-ամյա հետիոտնիՀայտնաբերվել են Վրաստանում Թուրքիայի մաhացած զինծառայողներից 19-ը, ինքնաթիռի սև արկղըԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Տեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում Ձյուն կտեղա7 ոսկե, 17 արծաթե և 15 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի մինչև 23 տարեկանների և երիտասարդների ԵԱ-ում Առևանգվել է բլոգեր Օնո ՀարությունյանըՀոկտեմբերին Հայաստան է այցելել 212.891 զբոսաշրջիկ. ամենաշատը՝ Ռուսաստանից Բացառիկ կադրեր Աբովյանում տեղի ունեցած սպանությունից Եվրոպական դեսպանները սկսել են գերակտիվություն ցուցաբերել Թրամփի որդու այցի չեղարկումը նախազգուշացում էր Փաշինյանին Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզումԻշխանական քարոզչությունը ձախողվում է, վկայում են հարցումները Մինչեւ երեկո ջուր չի լինելուԱրտառոց դեպք՝ ԵրևանումՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի են կանչել ՔԿ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Պիզայի թեք աշտարակ Թուրքիայից նշել են՝ ինչը կարող էր լինել ինքնաթիռի կործանման պատճառը«Փաշինյանը պատերազմ է մղում Հայ եկեղեցու դեմ. Նրա հովանավորյալը կաշառքի և սպառնալիքների միջոցով փորձում է իշխանությունը զավթել հայերի հոգևոր կենտրոնում» Վաշինգտոնյան հռչակագրի պատրանքը «Ռուսական հաց կամ թուրքական տանկեր. Փաշինյանը կարող է ամեն ինչի սպասել Երևանի կայարանում» Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպով» հիվանդացության դեպքեր․ պատմության այս օրը (12 նոյեմբեր)Հզոր մագնիսական փոթորիկը ծածկել է ԵրկիրըՎաղարշապատի ընտրությունները՝ Փաշինյանի քաղաքական դիմադրության քննություն Փոխարժեքն՝ այսօրՀայտնի են դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը ՔԿ-ում հոգեւորականների առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել. «Ժողովուրդ» Լռություն՝ «մեծ մարտից» առաջ․ «Հրապարակ» Վաղարշապատի ղեկավարի ընտրությունը՝ ընտրակաշառքների ֆոնին. ամեն ինչ նույնն է. «Ժողովուրդ»
Ամենադիտված