Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական կողմն Ադրբեջանին ցույց կտա՞ իր տեղը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2020 թվականի Արցախյան պատերազմից հետո մեր տարածաշրջանում ուժերի դասավորությունը փոխվել է։ Եթե նախկինում Հարավային Կովկասը համարվում էր Ռուսաստանի ազդեցության գոտին, ապա ռուսական դիրքերն էականորեն թուլացել են, իսկ դրա փոխարեն ավելացել է Թուրքիայի ազդեցությունը։ Վրաստանում թուրքական կապիտալը էական դերակատարություն ունի տնտեսության մեջ, մյուս կողմից էլ՝ այդ երկրով են անցնում թուրքադրբեջանական այնպիսի խոշոր նախագծեր, ինչպիսիք են ԲաքուԹբիլիսիՋեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և «Հարավային գազային միջանցք» (SGC) նախագիծը, որի նպատակն է Կասպից ծովից Եվրոպա տեղափոխել բնական գազը՝ շրջանցելով Ռուսաստանը:

Իսկ վերջին տարիներին Թուրքիան հետևողականորեն հաստատվում է Ադրբեջանում, ու պայմաններ են ստեղծվում համընդհանուր ինտեգրացիոն դաշտի ձևավորման համար։ Պարբերաբար համատեղ թուրքադրբեջանական զորավարժություններ են իրականացվում։ Եվ Թուրքիան իր բանակի ՆԱՏՕ-ական մոդելը ներմուծում է Ադրբեջան։ Մյուս կողմից էլ՝ առաջ է մղվում քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության խորացման գործընթացը, որը բխում է «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսից։ Փոխգործակցության շրջանակն ընդլայնվում է նաև Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում։ Հենց ինտեգրացիոն գործընթացի ավելի խորացման ու պանթուրքական ծրագրերի իրականացման համար թուրքադրբեջանական տանդեմը պահանջում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Ըստ էության, Թուրքիան միակ պետությունն է, որը ամենամեծ ազդեցությունն ունի Ադրբեջանի վրա։

Իսկ Ռուսաստանի ազդեցությունն Ադրբեջանի վրա գնալով թուլանում է՝ չնայած մի շարք դեպքերում Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե իբր Ռուսաստանի հետ հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը չունի մեծ լծակներ Ադրբեջանի վրա ազդելու՝ հաշվի առնելով, որ այդ երկիրը չի անդամակցում Ռուսաստանի գլխավորությամբ գործող գլխավոր կառույցներին՝ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։

Երբ ռուս խաղաղապահները գտնվում էին Արցախում, այդ հանգամանքը Մոսկվային լուրջ հնարավորություն էր տալիս Բաքվի վրա իր ազդեցությունն օգտագործելու հարցում։ Բայց Արցախի օկուպացիայից ու խաղաղապահների հեռանալուց հետո այդ լծակն իր ուժը կորցրեց։ Դեռ ավելին, մի շարք ուղղություններով Ռուսաստանն է կախված Ադրբեջանից։ Օրինակ՝ տվյալներ են հրապարակվում այն մասին, որ ռուսական գազն ադրբեջանականի անվան տակ հայտնվում է Եվրոպայում։ Այս պայմաններում Բաքվի հավակնություններն ավելի են աճում, որը դրսևորվում է նաև Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությամբ և հավակնություններով։ Ու չպետք է մոռանալ, որ միայն Հարավային Կովկասի միակ ռուսական ռազմաբազան Հայաստանում է, և Հայաստանն է, որ կարող է լինել Ռուսաստանի տարածաշրջանային հենարանը՝ չնայած տարածվող այն լուրերին, թե իբր Հայաստանը թեքվում է դեպի Արևմուտք։

Այսինքն, եթե Ռուսաստանը կորցրեց իր ազդեցությունը Հայաստանում, ապա այդ իրողությունը կարող է հանգեցնել նաև Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրս գալուն։ Ներկայում Ռուսաստանը կենտրոնացած է Ուկրաինայում ընթացող պատերազի ուղղությամբ։ Բայց Հարավային Կովկասի ուղղությամբ թուրքական գործոնի անտեսումը կարող է կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ այդ երկրի համար։ Իսկ Սիրիայում տեղի ունեցածը Մոսկվան պետք է իր աչքի առաջ ունենա, երբ Թուրքիայի աջակցությամբ ապստամբներն այդ երկրում վերցրին իշխանությունը՝ տապալելով Ասադին, ինչի արդյունքում էլ այսօր արդեն խոսվում է Սիրիայի ռուսական ռազմաբազաները թուրքականով փոխարինելու մասին։

Ու բացառված չէ, որ թուրքադրբեջանական օրակարգի առաջմղման ու Հայաստանի նկատմամբ ճնշումների հետևանքով մի օր էլ Հայաստանը հայտնվի թուրքական ազդեցության տակ, ու կոնկրետ դրվի ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցը։ Թեպետ պետք է նկատի ունենալ նաև, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման պարագայում մի օր էլ Ռուսաստանն արդեն լուրջ խնդիրների առաջ է կանգնելու՝ արդեն կապված Հյուսիսային Կովկասի ու Միջին Ասիայի հետ։

Պատահական չէ, որ երբ վերջին շրջանում լարվել են Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները, ապա ադրբեջանական պրոպագանդան Ռուսաստանի դեմ աշխատում է այն մոտիվներով, ինչպես գործում է Հայաստանի դեմ։ Մասնավորապես, ադրբեջանական մի շարք լրատվականներում նշվում է, թե Ռուսաստանը իրենցից խլել է ադրբեջանական «պատմական հողերը», որոնց վրա իրենք ապրել են «հազարամյակներ» շարունակ։ Ադրբեջանը մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ, քանի որ Ալիևը դժգոհ է, որ Ռուսաստանը չի պատժել մեղավորներին ու փոխհատուցում չի տրամադրել։ Այս համատեքստում Բաքուն ոչ միայն հոխորտում է Ռուսաստանի ուղղությամբ, այլև այդ երկրի ԱԳՆ-ից հայտարարում են, թե պատրաստվում են դադարեցնել «Ռուսաստանի տան» գործունեությունը։ Ադրբեջանական հեռուստաալիքներում էլ ռեպորտաժ էր գնացել, որում նշվում էր, թե Բաքվում «Ռուսական տանը» «լրտեսների բույն, անջատողականների որջ կա»։ Ադրբեջանական կողմը հակառուսական քարոզչության համար օգտագործում է նաև այն հանգամանքը, որ Իլհամ Ալիևի պետական ինքնաթիռը՝ Բաքու-1-ը, բախվել է արտաքին տեխնիկական միջամտության դեկտեմբերի 25-ին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի համար Սանկտ Պետերբուրգ մեկնելիս:

Թերևս ուշացած, սակայն ռուսական կողմն էլ իր հերթին սկսել է փաղաքշելուց անցնել Ադրբեջանին ատամ ցույց տալուն։ Ավելին, որոշ լրատվամիջոցներ արդեն բացահայտ զգուշացնում են, որ եթե Բաքուն շարունակի ճնշում գործադրել Կրեմլի վրա, ապա նա վտանգում է ոչ միայն կորցնել նրա աջակցությունը, այլ նաև դառնալ սակարկության առարկա աշխարհաքաղաքական մեծ խաղում։ Բայց ռուսաստանցի շատ փորձագետներ կարծում են, որ պետք է ավելի արագ գործել և Ադրբեջանին ցույց տալ իր տեղը, քանի դեռ իրավիճակը չի հասել ծայրահեղի։ Նման սցենարը կանխելու համար Ռուսաստանը պետք է համագործակցի հայկական կողմի հետ և ուժեղացնի իր աջակցությունը Հայաստանին։ Թերևս ԱՄՆ նորանշանակ նախագահ Թրամփի նախաձեռնության պարագայում առաջիկայում հնարավոր է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կանգնեն։ Արդեն Մոսկվան կկարողանա ժամանակ տրամադրել Հարավային Կովկասով զբաղվելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամերիկյան F-15 ինքնաթիռ է կործանվել Իրանում | Ամերիկյան տանկեր է հարձակման ենթարկվել Պարսից ծոցում Դոբրոխոտով. «Իրավիճակն ավելի լուրջ է, քան չեչենական պատերազմի ժամանակ, ժամանակն է, որ նախագահը գործի անցնի»Մանրամասներ՝ Ջրվեժում եղած պայթյունիցԻնչպե՞ս կազդի Իրանում պատերազմը Հայաստանի վրաԽաղաքարտերը խառնվել են, բայց վտանգները ևս աճել են. ի՞նչի կհանգեցնեն ամերիկյան «խաղային» պլանները. «Փաստ»Երևանում գործարկվել է գերհամակարգիչ. ինչպե՞ս է այն օգնելու գիտությանըՋուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ Ինչպե՞ս է առաջարկվում նվազեցնել դեղերի գները Հայաստանում Նոր տեղեկատվական արշավ և ընտրությունների կեղծում. «Փաստ»Տնտեսական զարգացման նոր օրակարգ. որքանո՞վ իրատեսական է «Ուժեղ Հայաստան»-ի ծրագիրը Հրդեհ` Երևան ՄոլումՀայկական երկաթուղիների և ռուսական շահերի մասին«Լևոնս ասում էր՝ մա՛մ ջան, դու կարող ես, դու ուժեղ ես». Լևոն Չատինյանը վերջին անգամ տուն է զանգահարել հոկտեմբերի 3-ին. «Փաստ»Արցախի «Խայփալու» կոչվող տեղանքում զոհվել է ոստիկանության 3 ծառայող. պատմության այս օրը (05 մարտ)Ռուբլու շուկան՝ այսօրԳազանջատումներ՝ մարտի 6-ին Պատերազմը՝ բազմաչափ, իսկ ուժը՝ ոչ միայն ռազմական. «Փաստ»Պայթյուն՝ Երևանում․ կա վիրավորՄարտի 5-ին, 6-ին, 9-ին և 10-ին լույս չի լինելու․ հասցեներԵրբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ»«Սա կոնֆլիկտի հերթական կամ հաջորդ փուլին հանգեցնող երևույթ է, որը չի կարելի անվանել խաղաղության կոնցեպտ կամ հարատև խաղաղություն». «Փաստ»Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 31 գույք կճանաչվի հանրության գերակա շահ. «Փաստ»Արցախցի գործարարի գլխին ամպեր են կուտակվել. Հակոբջանյանը կկալանավորվի. «Ժողովուրդ» Խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել». «Հրապարակ» Մնացել են... թոշակի թեմայի տակ. «Փաստ»ՔՊ-ում գտել են նախընտրական քարոզարշավի կարգախոսը. «Հրապարակ» Սկսել են ավելի մեծ թափով գերծանրաբեռնել դատարանները. «Փաստ»«Արթիկ» ՔԿՀ-ում հսկիչներին գաղտնալսել են. «Հրապարակ» Հայաստանը՝ ամերիկյան հեղինակավոր պարբերականի ուշադրության կենտրոնում. «Փաստ»Քննչական կոմիտեում առերեսում են կազմակերպել. «Ժողովուրդ» Նոր հրահանգ` ՔՊ-ականներին. «Հրապարակ» Իշխանությունները պատրաստվում են հարցումների թվեր «կրակել». «Փաստ»Իրանի շուրջ ճգնшժամը չունի ռшզմական լուծում. Մարիա Զախարովա Եկեղեցին այլևս չի կարող օտարել հուշարձաններն առանց իշխանության իմացության․ նախագիծն ընդունվեցՀայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ. Նիկոլ ՓաշինյանԹրամփը դավաճանել է դիվանագիտությանը և իրեն ընտրած ամերիկացիներին. Իրանի ԱԳ նախարարԲոլորը գիտեն, որ ցանկանում եմ ուժերս փորձել Եվրոպայում, պարզապես այս անգամ չստացվեց. Էդուարդ Սպերցյան«Գահերի խաղը» վերադառնում է մեծ էկրաններ. Warner Bros.-ը պատրաստում է լայնածավալ փրիքվելՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր«Ես գտնվում էի հոգեբուժարանում». Անդրեյ Գուբինը խոսել է ծանր հիվանդության մասին Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերի ուղղությամբ hարվածների նոր ալիքի ընթացքում արձակել է ավելի քան 40 hրթիռԹրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT Իրանում զnհվել է 1,097, վիրավnրվել՝ 5,402 խաղաղ բնակիչ. Human Rights Activists in Iran «Բարսելոնա»-ն 3-0 հաթեց «Ատլետիկոյին», սակայն եզրափակիչ անցավ մադրիդյան ակումբը Պեկինը կոչ է արել Իսրայելին և ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Իրանի վրա հարձակումները 1045 մարդ է զոհվել Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Ֆրանսիական կործանիչները խոցել են ԱՄԷ թռչող իրանական անօդաչուներ Արտառոց դեպք՝ «Գենացվալե» պանդոկում
Ամենադիտված