Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասարակական տրասնպորտում փոփոխություններ կլինեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի մեկից տրասնպորտի սակագնի փոփոխությունը բազմաթիվ քաղաքացիների ոտքի հանեց՝ նրանք բոյկոտում են, չեն ցանկանում 150 դրամ վճարել, այլ ցանկանում են նախկին 100–ական դրամներ վճարելով երթևեկել։ Մի քանի օր շարունակվող բոյկոտի ժամանակ մարդիկ կա՛մ չեն վճարում ուղեվարձը, կա՛մ թողնում են 100 դրամը վարորդի մոտ և առաջանում։

Սակայն, բազմաթիվ հարցեր կան՝ որքա՞ն է տևելու բոյկոտը, եթե ամեն երրորդ ուղևորը չվճարի, որքա՞ն կորուստ է ունենալու համակարգը, ո՞վ է հսկելու, որ ուղևորները վճարեն (ի վերջո, ամբողջ աշխարհում տրասնպորտում կան հսկիչներ): MediaHub–ը դեռ երեկ զրուցել էր «Երևանի ավտոբուս»-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի հետ, ով նշել էր, որ եթե բոյկոտ լինի, հավաքագրումները պատշաճ չիրականացվեն, ապա խնդիր է առաջանալու, ու թեև Երևանի քաղաքապետարանը սուբսիդավորում է, բայց, բնականաբար, ընկերությունը պիտի փորձի շահույթ ապահովել։

Ինչ վերաբերում է հսկիչներին, պարզվեց, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում գծային հսկողության բաժին կա, որն այս պահին ինը հաստիք ունի։ «Այս հսկիչները կկարողանա՞ն միաժամանակ բոլոր ավտոբուսներում լինել։ Ոչ։ Նրանց գործառույթը քաղաքացիների բողոքներին ընթացք տալն է, ավտոբուսների մաքրությանը հետևելը, վալիդատորների անսարքության դեպքում «Telcell»-ին դիմելը»,- ներկայացրել էր նա։

Ի՞նչ քայլեր է պատրաստվում նախաձեռնել Երևանի քաղաքապետարանը, արդյո՞ք կավելացնի հսկիչների  թիվը․ MediaHub-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ և, ինչպես ասում են, «սպոյլեր» անենք՝ դեռ օրենք պետք է փոփոխեն։

«Օրենքի փոփոխություն պետք է լինի առաջիկայում, այժմ տարբեր նախարարությունների կարծիքների է ուղարկվել Երևանի քաղաքապետարանի կողմից, հետագայում այդ հարցը ներառված է լինելու այդ օրենքի նախագծի մեջ: Բայց այս ամենի մասին՝ հսկիչների, տուգանելու և այլ մեխանիզմների մասին դեռ վաղ է խոսել»,– նշեց Կոստանյանը։

Ստացվում է, որ մինչ օրենքի փոփոխությունը փաստացի հսկիչներ երևանյան տրանսպորտում չեն լինելու, իսկ «Երևանի ավտոբուս»-ի գծային հսկողության բաժնի ինն աշխատողներն այլ գործառույթներ ունեն, հետևապես քաղաքացիները, որոնք կշարունաակեն բոյկոտը, որևէ հետևանքներ այդ գործողությունների համար չեն կրի:

Նշենք, որ վերջին օրերին ավելացել է նաև որոշ վարորդների վերաբերյալ բողոքների թիվը, ուղևորները նշում են, որ նրանցից շատերը բոյկոտողների հետ վեճի են բռնվում: «Երևանի ավտոբուս»-ի մամուլի խոսնակը MediaHub-ի հետ զրույցում նշել էր, որ այդ մասով իրենց հսկողության բաժին ահազանգ չի ստացվել։ Նա վստահեցրել էր, որ իրենք վարորդներին հորդորում են ոչ մի կերպ քաղաքացիների հետ վեճի չբռնվել, քանի որ վարորդի միակ գործառույթը մեքենան վարելն է:

Մարիաննա Արամյան

Շոլցը կարող է Գերմանիայում արտակարգ դրություն հայտարարել Կոնդ թաղամասի մզկիթը դարձել է ադրբեջանական քարոզչական մեքենայի հերթական թիրախը (տեսանյութ) Ռուսաստանում զգուշացրել են խարդախության նոր մեթոդի մասին Մարտունիում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը պայթյուն է տեղի ունեցել․ հոգևորականը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցInstagram-ը սկսել է փորձարկել «չհավանել» գործառույթը Կիպրոսի նախագահը նախատեսում է առաջիկայում այցելել Երևան ՌԴ տարածքում յոթ օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը Բուք և ձյուն՝ ՀՀ ճանապարհներինՀայտնի է դարձել, թե ինչու է Թրամփի զրույցը Զելենսկու հետ ավելի կարճ եղել, քան Պուտինի հետ 14-ամյա տղան մեկ օրում 6 համաշխարհային մաթեմատիկական ռեկորդ է սահմանել 1 անձ զոհվել է 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՔՊ-ն Գյումրիում անցել է խուլիգանական մեթոդների Հերթական հակառուսական քայլը «Քաղպայմանագրից»Վենսը բացատրեց գլոբալ խաղի կանոնները. ի՞նչ է սպասվում Հայաստանին «Երևանը կարդում է»․ գրական-երաժշտական միջոցառում՝ մայրաքաղաքում Երկար ժամանակ ջուր չի լինի Մագնիսական փոթորիկ է սպասվումԱբխազիայում արտահերթ նախագահական ընտրություններ են Շղթայական վթար՝ Կոտայքում․ վիրավոր կաԲացատրել են Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունըՊետդումայում խոսել են դեպի Եվրամիություն շրջվելու Հայաստանի որոշման մասին«Փաշինյանը սկսել է հայերին նախապատրաստել՝ պետք է համբերատար լինենք, իսկ Ադրբեջանը պատրաստվում է բեկման»Ալթայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Պատահական չէ, որ Գալուզինը զգուշացրել է Բաքվին և Երևանին. Ադրբեջանի և Հայաստանի յուրաքանչյուր քայլ ամենալուրջ հետևանքներն է ունենալոՀավերժ սպասող երկրի կարգավիճակ. Եվրոպայում ինչ-որ բաներ կխոստանան, բայց անդամակցություն չի լինի․ «Փաստ»Քաղցկեղով հիվանդ երեխաների համաշխարհային օր․ պատմության այս օրը (15 փետրվար)Յուրաքանչյուր ոք պետք է ունենա սխալվելու իրավունք, նույնիսկ եթե այն ճակատագրական է․ «Փաստ»ՀԷՑ-ը՝ փետրվարի 17-ի անջատումների մասին«Մե՛րս, գիտեմ, որ ուժեղ ես, Անդոյիս լավ կպահես». Հրաչ Մահտեսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի հատվածում․ «Փաստ»Խոցվել ու ճնշվել է ուկրաինական 40 ԱԹՍ, որոշ օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել Կարի արտադրամասում հրդեհ է բռնկվել․ մանրամասներ Բազմաբևեռության աշխարհակարգային դրսևորումները․ «Փաստ»Սպասվում է ձյուն․ եղանակն՝ առաջիկա օրերին Բարձր փոխարժեքներ՝ տարադրամի շուկայում«Փաշինյանի կառավարությունը սկսել է կռիվ տալ իր վերջին հենարանի՝ հանրության այն հատվածի դեմ, որն իր հետ դեռ ինչ-որ հույսեր էր կապում»․ «Փաստ»Աշտարակ-Եղվարդ ճանապարհին մեքենաներ են բախվել․ մեկ տարեկան երեխա է տեղափոխվել հիվանդանոց Դատական գործերի վերաքննություն իրականացնելիս առաջարկվում է սահմանել բողոքների քննության գրավոր ընթացակարգ. նախագիծ․ «Փաստ»Ժամանակավրեպության և մակերեսայնության արդյունքը՝ վազել արդեն վաղուց մեկնած ճեպընթացի հետևից. «Փաստ»Խոստումների և իրականության հակադրությունը. խոշոր հարկատուների ցանկի կառուցվածքը՝ տնտեսության փաստացի «հայելի». «Փաստ»Գույքահարկով ևս գրպանում են մարդկանց. «Փաստ»Նման դաշինքները կարող են զսպել թուրք-ադրբեջանական տանդեմին. «Փաստ»Սահմանազատում կլինի նաև Վրաստանի և Իրանի հետ․ «Ժողովուրդ» Նվազագույնը մի քանի տարով պետք է կասեցվի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը. այս կառավարությունը ստում և մանիպուլացնում է. «Փաստ»Պուտինը հաստատ չի պատրաստվում բանակցությունների. Զելենսկին հայտնել է Չեռնոբիլի ատոմակայանի վրա ՌԴ-ի հարվածի մասին ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը ՀՀ թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետովԹրամփը անձամբ կհանդիպի Պուտինի և Սի Ծինփինի հետ․ Reuters Առաջին անգամ հայ լեռնադահուկորդը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ Հայտնիների հրապարակումները՝ Վալենտինի օրվա առթիվ Կոնգոյում զինյալները 170 երեխայի են բռնաբարել. ՅՈՒՆԻՍԵՖ Արմավիրում կեղծ օղիների շշալցման դեպք է հայտնաբերվել
Ամենադիտված