Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչև -24 ցուրտ․ ինչպիսին կլինի փետրվարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5...-8°C, որը 1°C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից: Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ փետրվարին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքում շատ բազմազան է: Ըստ բարձրության ջերմաստիճանը նվազում է: Մինչև 800 մետր բարձրության վրա (Իջևան, Ալավերդի, Բերդ, Մեղրի) միջին ամսական ջերմաստիճանը դրական է՝ մոտ 2°C, 800-1000 մետր բարձրության վրա (Արարատյան դաշտ, Վայոց ձոր ցածրադիր մասեր)՝ -1…-2°C, 1000-1500մ բարձրության վրա (Լոռի, Արագածոտնի և Սյունիքի նախալեռնային շրջաններ)՝ -2°C, 1500-2000 մետրի վրա (Շիրակ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններ, Գեղարքունիք)՝ -4…-6°C: Փետրվար ամսվա բացարձակ նվազագույն ջերմաստիճանը` դիտվել է Պաղակնում՝ -41°C (1947 թ.) և Աշոցքում՝ -40°C(1946 թ.): Երևանում փետրվարի միջին ջերմաստիճանը -0.9°C է, իսկ բացարձակ նվազագույնը՝ -26°C, դիտվել է 1928 թ., -27°C 1972 թ.: Խիստ ցուրտ փետրվարներ դիտվել են 1949, 1950, 1969, 1972, 1976, 1979, 1986 թվականներին:

Մասնավորապես, 1976 թ. հանրապետության տարբեր շրջաններում այն 6-80-ով ցածր էր հունվարի միջին ջերմաստիճանից: Գյումրիում և Պաղակնում օդի միջին ջերմաստիճանը եղել է -16… -18°C, այսինքն նորմայից ցածր՝ 10-12°C):

Երևանում 1885-2010 թթ. ժամանակահատվածում 16 անգամ դիտվել են խիստ ցուրտ փետրվարներ, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է -8°C:

Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15-20 %-ի դեպքում միջին ամսական ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել:

Տաք փետրվարներ դիտվել են 1955, 1963, 1966, 1979, 1986, 1987, 1999, 2004, 2009, 2010 թթ.: Այդ տարիներին Արմավիրի, Արարատի մարզերում, Տավուշի և Սյունիքի ցածրադիր մասերում օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է +5…+6°C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Երևանում հասել է +20°C (1955թ.), Կապանում՝ +26°C (1955 թ.):

Փետրվարին տեղումների քանակը հանրապետությունում կազմում է 41 մմ, որը տարեկան նորմայի 7 %-ն է: Սակայն այդ քանակը տարածքում բաշխվում է անհամաչափ: Տավուշի և Սյունիքի հովիտներում միջինը դիտվում է 27-29 մմ, Արմավիրի և Արարատի մարզերում 21 մմ, 1200-2000 մ բարձրությունների վրա 32-37 մմ, 2000-2500 մ բարձրությունների վրա` 40-50 մմ, ավելի բարձր՝ մինչև 80 մմ: Երևանում տեղումների քանակը միջինը կազմում է 30 մմ: Տեղումների քանակը զգալիորեն տարբեր է և ըստ տարիների` 1975,1985 թթ. փետրվարին հանրապետության տարբեր շրջաններում տեղացել է ամսական նորմայի կրկնապատիկ, առանձին շրջաններում եռապատիկ քանակը (Հրազդան, Սիսիան, Արմավիր, Գավառ): Փետրվարը տեղումներով առատ է եղել 1928, 1938, 1952, 1956,1984, 1990, 1997, 2006 թվականներին:

Հանրապետության տարածքում հիմնականում դիտվում է ձյուն, սակայն հովտային շրջաններում տարիների 20 %-ի դեպքում դիտվել է անձրև: Այդ շրջաններում փետրվարին ձնածածկը կազմում է 8-14 օր: Նրա բարձրությունը չի գերազանցում 7 սմ-ը, դիտվում են տարիներ, երբ ձյունը վերանում է փետրվարի առաջին տասնօրյակին: Հովտային շրջաններում առանձին դեպքերում կայուն ձնածածկ բոլորովին չի առաջանում: Լեռնային շրջաններում ձնածածկը պահպանվում է ողջ ամսվա ընթացքում և բարձրությունը հասնում է 20-40 սմ, բարձր լեռնային շրջաններում` 70-150 սմ: Փետրվարին հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը 72% է:

Մառախուղով օրերի թիվը փետրվարին միջինը դիտվում է 1-8 օր: Մառախուղներ դիտվում են հիմնականում լեռնանցքներում և ցածրադիր վայրերում: Երևանում փետրվարին միջինը 8 օր դիտվում է մառախուղ (1974 թ. և 1993 թ. համապատասխանաբար 22 և 25 օր): Փետրվարը հունվարի համեմատ ավելի քամոտ է, զգալիորեն քչանում է անդորր օրերի քանակը: Քամու առավելագույն արագությունը առանձին վայրերում փետրվարին հասնում է 20-30 մ/վրկ, իսկ լեռնանցքներում և բարձր լեռնային գոտում` մինչև 35 մ/վրկ, պոռթկումները` 40 մ/վրկ: Լեռներում և լեռնանցքներում հաճախ դիտվում է բուք, միջինը` 7-12 օր:

Օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ:

Ոսկու գինն աճել է Գազ չի լինիԵՄ երկու պետություն կարող է դեմ լինել սառեցված ռուսական ակտիվների օգտագործմանը Փաշինյանի իշխանությունն ինքն է զոհում ՀՀ ինքնիշխանությունըՀայաստանյան արևմտամետների մեջ կրկին սև կատու է անցելԵրևան քաղաքում արձանագրվել է 557 մահ, ծնվել է 1 716 երեխա՝ 901 տղա, 815 աղջիկ ՄԱԳԱՏԷ-ն վերսկսել է ստուգումներն Իրանում, սակայն չունի մուտք դեպի հիմնական միջուկային օբյեկտներ Ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, սպասվում են տեղումներԼույս չի լինի Երևանում և 7 մարզերումԾանոթ ու միաժամանակ անհայտ …ֆեյդժուադա ապուր«Փորձագետը խոսել է Հայաստանի ընտրություններում ռումինական սցենարի վտանգի մասին»Ողբերգական դեպք․ մեքենայից դուրս են բերել 24-ամյա ՊՆ ծառայողի մարմինը«Նոր ձևով է մաքրում. Բաքուն վերաձևավորում է Լեռնային Ղարաբաղի պատմությունը, այդ թվում՝ ոչնչացնելով հայկական հուշարձաններն ու ճարտարապետությունը» Հայ-իրանական սահմանին բացվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին. պատմության այս օրը (15 դեկտեմբեր)Վաշինգտոնյան հուշագրի ստվերում. ով է իրականում տուժում խաղաղության «բեմադրությունից» Հայ Եկեղեցու և իշխանության միջև խորացող հակամարտությունը. ուր են տանում Փաշինյանի հակաեկեղեցական քայլերը Մահացել է Լևոն Օգանեզովը 24-ժամյա խոշոր ջրանջատումներ կլինենԿտրուկ անկում տարադրամի շուկայում Պուտինը ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ-ը և չի սահմանափակվի Ուկրաինայով. Գերմանիայի կանցլեր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անպատասխանատու հայտարարություններ է անում․ ՊեսկովՌոնալդուն աչքի է ընկնում ավելի շատ խփած գոլերով և հեթ-տրիկներով․ Մեսսին առաջատար է խաղային դրվագներից խփած գոլերով և գոլային փոխանցումներով․ նրանց վերջին 500 խաղերի ամփոփումը«Պիկասոն՝ 100 եվրոյով». Հնարավորություն ունենալ գլուխգործոց ծիծաղելի գումարով Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակում են իրականացրել Գազա քաղաքի մոտակայքումՔաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելիՌուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Կամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Լուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուՌուսաստանն ու Իսրայելը քննարկում են Երուսաղեմի Հին քաղաքի Ալեքսանդրյան մենաստանի պաշտոնական փոխանցումը ՌԴ-ին Ավստրալիայի լողափում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի 18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Ազիզյան Թաիլանդը Կամբոջայի հետ մարտական բախումների պատճառով պարետային ժամ է հայտարարել Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր ընտրության մեջ. Փաշինյան Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ կլինեն․ Զելենսկի Մխիթարյանի գործող պայմանագիրը մոտենում է ավարտին. ի՞նչ են որոշել «Ինտերում» նրա վերաբերյալ Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Վթարային ջրանջատում հարյուրավոր հասցեներում՝ դեկտեմբերի 14-ին, 16-ին և 17-ին ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La Nacion Արգավանդի խաչմերուկում մեքենաներ են բախվել են, դրանցից մեկը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ն աստիճանաբար կնվազի՝ գիշերը 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Վարդենյաց լեռնանցքում բուք է Մենք այժմ պատրաստվում ենք առաջիկա օրերին հանդիպումների ԱՄՆ և մեր եվրոպացի ընկերների հետ. Զելենսկի ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհի․ կա տուժած Երևանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել Ադրբեջանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարցեր Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ գերիշխանության դարաշրջանն ավարտվել է. Մերց
Ամենադիտված