Հայաստանի իշխանությունների թշվառությունը մեկ նախադասության մեջ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Հայաստանը փորձում է չարձագանքել Ադրբեջանից հնչող երբեմն ցավալի հռետորաբանությանը միայն մեկ պատճառով՝ պահպանելու խաղաղության գործընթացը և, ի վերջո, հասնելու խաղաղության այս տարածաշրջանում, որը երկար տարիներ տուժել է հակամարտություններից»,- հայտարարել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ բացահայտելով գործող իշխանությունների ողջ թշվառությունը։
Ըստ փոխարտգործնախարարի, սա 2025 թ. համար ՀՀ իշխանությունների կարգախոսն է լինելու, ջանքեր չեն խնայելու այդ առումով։
44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը, սեփական իշխանությունը վերարտադրելու համար սողում է թուրք-ադրբեջանական տանդեմի առջև, կատարում բոլոր քմահաճույքները, հնարավոր ու անհնար բոլոր զիջումները կատարում։ Եթե սկզբում իշխանությունը փորձում էր հերքել այս հանգամանքը, ապա այսօր ոչ միայն չի հերքում, այլև հպարտությամբ է հայտարարում, ավելին, կարգախոս հռչակում։
Իսկ Փաշինյանն ու իր թիմը շարունակում են կատարել Ալիևի բոլոր ցանկությունները։ Դրա համար էլ Բաքվի բռնապետը գնալով ավելի ու ավելի է լկտիանում։
Շահանե Մակարյան