Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նպատակն է կոտրել ազգի ու բանակի ոգին ու տեղ չթողնել ապագա հաղթանակների համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

44-օրյա աղետաբեր պատերազմից, Հայաստանի և Արցախի հետ տեղի ունեցածից հետո հաճախ եմ սկսել ընթերցել պատմության այս կամ այն դրվագը նկարագրող հեղինակներին: Տևական ժամանակ է՝ Խաչիկ Դաշտենցի «Խոդեդանն» եմ կարդում։ Անկեղծ լինեմ՝ շատ ծանր է առաջ «գնում»: Կարծում եմ՝ դժվար է կարդալ այն հատվածները, թե ոնց էին թուրքերը հայերին ողջողջ այրում, երեխաներին ու մեծահասակներին թոնիրը գցում, սրախողխող անում, կտրում դաստակը, այդ պահին շատ ժամանակ չունեին, որ մատանիներն ու ապարանջանները ձեռքից հանեին, կտրում, իրենց հետ տանում էին, որ հետո մարդկանց անշնչացած մարմինների մասերից թալանը շարունակեին: Բարդ է այս ամենն ընթերցել և դադար չվերցնել։ Ու ոչ այն պատճառով, որ զարմացած ես, առաջին անգամ ես լսում թշնամու վայրագությունների մասին, այլ զգացողություն ունես, որ այս ամենը նաև մեր օրերում ես տեսել, գուցե ոչ քո աչքերով, բայց գիտես, որ նման բան նաև 21-րդ դարում է տեղի ունենում՝ էլի քաղաքակիրթ աշխարհի լուռ հայացքի ներքո: Հակված չեմ մեղադրել օտարին, վստահ եմ՝ մարդն այնքան ուժեղ պիտի լինի, որ ինքն իր մասին հոգ տանի, նույնն էլ` պետությունը: Բայց անգամ Հայոց ցեղասպանության օրերին, երբ հայ տղամարդկանց նախապես զինաթափել էին, իսկ մարդկանց մեծամասնությունն ապրում էր թմբիրի մեջ՝ վստահ լինելով, որ իրենք աշխատող, ստեղծող, սուլթանին պարտաճանաչ կերպով հարկ վճարող քաղաքացիներ են, ինչո՞ւ նա պետք է ցանկանա բնաջնջել իրենց, շատերը դիմադրություն էին ցույց տալիս թշնամուն, փրկվում յաթաղանից կամ, ավաղ, դրա զոհը դառնում, բայց գլուխը չէին կախում թշնամու դեմ: «Խոդեդանում» մի հատված կա՝ «Յոթ օր» կոչվող, որտեղ պատմվում է Մուշի պաշտպանության ու ապստամբության մասին։ Թե ինչպես են հայ աշխատավորները, ֆիդայինները պայքարում էլ ավելի մեծաքանակ ուժերի դեմ, ոնց են դիմադրում հանուն իրենց հողի։ Մուշն, ի վերջո, ընկնում է, բայց ոչ առանց պայքարի: Նույնն էլ նաև Սասունի պարագայում է:

Կկարծեք, թե զուգահեռներ եմ տանում մեր իրականության հետ: Գուցե նաև այս զգացողությունն ունեմ, որ Մեծ եղեռնից հարյուրից ավելի տարի անց մեզ առաջարկում են կասկածելի խաղաղություն: Ունե՞նք երաշխիք, որ չենք մորթվելու, ինչպես մեր հայրենակիցներն Արցախում, որ չենք տեղահանվելու, ինչպես 2023 թվականին 120 հազար մարդ փակեց իր տան դուռն ու հեռացավ իր բնօրրանից՝ իր հետ տանելով մի քանի հագուստ, սրտի համար թանկ մի քանի իր: Իսկ մեզանից յուրաքանչյուրն ի՞նչ կվերցնի իր հետ, եթե ստիպված լինի լքել իր տունը: Եթե այս հարցը հնչի մեր ուղեղում, մեր սրտի մի անկյունում, գուցե այսօր ինչ-որ բան կարողանանք շտկել:

Զգացե՞լ եք՝ մեզ չեն պատմում Մուշի ու Սասունի ապստամբության, Բաշ-Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերի մասին: Ակամայից սա զուգահեռեցի 44-օրյա, 2022 թ. սեպտեմբերի 13-ի և 2023 թ. սեպտեմբերի 19-ի պատերազմների հետ։ Ի՞նչ է ասում քարոզչամեքենան՝ փախան, դավաճանեցին, թողեցին, լքեցին, և այլն, և այլն։ Բոլոր թվարկվածները, վստահաբար, իրականության մեջ տեղի են ունեցել, բայց, ախր, այս երեք պատերազմների ու տարբեր տարիներին թշնամու դիվերսիոն հարձակումները զսպելու ժամանակ ժամկետային զինծառայողները, մեր բանակի սպաները սխրանքներ են գործել ռազմի դաշտում, թշնամուն զսպողը Հայկական բանակն է եղել, բայց քարոզչամեքենան սրա մասին գրեթե չի խոսում։ Իշխանության ներկայացուցիչները, հանձին վարչապետի պաշտոնը զբաղեցնողի, հայրենասիրությանը նոր որակումներ ու ձևակերպումներ են տալիս, օրինակ՝ նա ասում է, թե «պետք է հստակ հայտարարենք՝ որդեգրում ենք հայրենասիրության այն մոդելը, որը մեր բանակին, զինվորին առաջարկում է կոնկրետ խնդիր՝ պահպանել և պաշտպանել միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների անվտանգությունը»: Իսկ ինչո՞վ էր զբաղված հայ զինվորը տարիներ շարունակ: Բազմաչարչար ու անշնորհակալ գործ է այս մարդու մտքերը հասկանալն ու վերլուծելը, մեկմեկ դրանում ոչ միայն ռացիոնալության հատիկ չկա, այլ՝ ֆանտաստ հեղինակները երանի կտային նման մտքեր արտահայտելու համար:

Միանշանակ համաձայն եմ, որ պետք է խոսել բոլոր ոլորտներում առկա խնդիրների մասին, դա պարտադիր պայման է, եթե որպես պետություն և ազգ ցանկանում ենք առաջընթաց գրանցել: Նույն բանակի օրինակով. նրանք, ովքեր հանցանք են գործել բանակի ու պետության առջև, պետք է պատասխանատվություն կրեն։ Բայց... Պետք է խոսել նաև հերոսական դրվագների մասին: Ինչո՞ւ հիմա դա գրեթե չի արվում պետական մակարդակով: Մեր համոզմամբ՝ նպատակ կա կոտրել ազգի ու բանակի ոգին ու տեղ չթողնել ապագա հաղթանակների համար։ Ընդ որում՝ հաղթանակ ասելով՝ պետք չէ պաթոսային ու վերացական մի բան պատկերացնել: Հաղթանակի հիմքում իրատեսությունն է, հաշվարկը ու չընդհատվող աշխատանքը: Միայն այդ դեպքում կարելի է կորցրածը վերադարձնելու հույս ունենալ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոնդ թաղամասի մզկիթը դարձել է ադրբեջանական քարոզչական մեքենայի հերթական թիրախը (տեսանյութ) Ռուսաստանում զգուշացրել են խարդախության նոր մեթոդի մասին Մարտունիում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը պայթյուն է տեղի ունեցել․ հոգևորականը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցInstagram-ը սկսել է փորձարկել «չհավանել» գործառույթը Կիպրոսի նախագահը նախատեսում է առաջիկայում այցելել Երևան ՌԴ տարածքում յոթ օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը Բուք և ձյուն՝ ՀՀ ճանապարհներինՀայտնի է դարձել, թե ինչու է Թրամփի զրույցը Զելենսկու հետ ավելի կարճ եղել, քան Պուտինի հետ 14-ամյա տղան մեկ օրում 6 համաշխարհային մաթեմատիկական ռեկորդ է սահմանել 1 անձ զոհվել է 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՔՊ-ն Գյումրիում անցել է խուլիգանական մեթոդների Հերթական հակառուսական քայլը «Քաղպայմանագրից»Վենսը բացատրեց գլոբալ խաղի կանոնները. ի՞նչ է սպասվում Հայաստանին «Երևանը կարդում է»․ գրական-երաժշտական միջոցառում՝ մայրաքաղաքում Երկար ժամանակ ջուր չի լինի Մագնիսական փոթորիկ է սպասվումԱբխազիայում արտահերթ նախագահական ընտրություններ են Շղթայական վթար՝ Կոտայքում․ վիրավոր կաԲացատրել են Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունըՊետդումայում խոսել են դեպի Եվրամիություն շրջվելու Հայաստանի որոշման մասին«Փաշինյանը սկսել է հայերին նախապատրաստել՝ պետք է համբերատար լինենք, իսկ Ադրբեջանը պատրաստվում է բեկման»Ալթայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Պատահական չէ, որ Գալուզինը զգուշացրել է Բաքվին և Երևանին. Ադրբեջանի և Հայաստանի յուրաքանչյուր քայլ ամենալուրջ հետևանքներն է ունենալոՀավերժ սպասող երկրի կարգավիճակ. Եվրոպայում ինչ-որ բաներ կխոստանան, բայց անդամակցություն չի լինի․ «Փաստ»Քաղցկեղով հիվանդ երեխաների համաշխարհային օր․ պատմության այս օրը (15 փետրվար)Յուրաքանչյուր ոք պետք է ունենա սխալվելու իրավունք, նույնիսկ եթե այն ճակատագրական է․ «Փաստ»ՀԷՑ-ը՝ փետրվարի 17-ի անջատումների մասին«Մե՛րս, գիտեմ, որ ուժեղ ես, Անդոյիս լավ կպահես». Հրաչ Մահտեսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի հատվածում․ «Փաստ»Խոցվել ու ճնշվել է ուկրաինական 40 ԱԹՍ, որոշ օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել Կարի արտադրամասում հրդեհ է բռնկվել․ մանրամասներ Բազմաբևեռության աշխարհակարգային դրսևորումները․ «Փաստ»Սպասվում է ձյուն․ եղանակն՝ առաջիկա օրերին Բարձր փոխարժեքներ՝ տարադրամի շուկայում«Փաշինյանի կառավարությունը սկսել է կռիվ տալ իր վերջին հենարանի՝ հանրության այն հատվածի դեմ, որն իր հետ դեռ ինչ-որ հույսեր էր կապում»․ «Փաստ»Աշտարակ-Եղվարդ ճանապարհին մեքենաներ են բախվել․ մեկ տարեկան երեխա է տեղափոխվել հիվանդանոց Դատական գործերի վերաքննություն իրականացնելիս առաջարկվում է սահմանել բողոքների քննության գրավոր ընթացակարգ. նախագիծ․ «Փաստ»Ժամանակավրեպության և մակերեսայնության արդյունքը՝ վազել արդեն վաղուց մեկնած ճեպընթացի հետևից. «Փաստ»Խոստումների և իրականության հակադրությունը. խոշոր հարկատուների ցանկի կառուցվածքը՝ տնտեսության փաստացի «հայելի». «Փաստ»Գույքահարկով ևս գրպանում են մարդկանց. «Փաստ»Նման դաշինքները կարող են զսպել թուրք-ադրբեջանական տանդեմին. «Փաստ»Սահմանազատում կլինի նաև Վրաստանի և Իրանի հետ․ «Ժողովուրդ» Նվազագույնը մի քանի տարով պետք է կասեցվի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը. այս կառավարությունը ստում և մանիպուլացնում է. «Փաստ»Պուտինը հաստատ չի պատրաստվում բանակցությունների. Զելենսկին հայտնել է Չեռնոբիլի ատոմակայանի վրա ՌԴ-ի հարվածի մասին ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը ՀՀ թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետովԹրամփը անձամբ կհանդիպի Պուտինի և Սի Ծինփինի հետ․ Reuters Առաջին անգամ հայ լեռնադահուկորդը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ Հայտնիների հրապարակումները՝ Վալենտինի օրվա առթիվ Կոնգոյում զինյալները 170 երեխայի են բռնաբարել. ՅՈՒՆԻՍԵՖ Արմավիրում կեղծ օղիների շշալցման դեպք է հայտնաբերվել Հայրը տեսագրել է` ինչպես է կետը կուլ տալիս որդուն (տեսանյութ)
Ամենադիտված