Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արկածախնդրություն՝ «բալանսավորման» լարի վրա. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակին ճկուն արտաքին քաղաքականության արդյունքում էր, որ լինելով ԵԱՏՄ անդամ պետություն՝ Հայաստանը կարողացավ ԵՄ-ի հետ ոչ միայն իր հարաբերությունները կառուցել, այլև զարգացնել, որի արդյունքն էլ եղավ 2017 թվականին ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի կնքումը։ Բայց նախքան այդ երբեք չի եղել մի դեպք, որ Հայաստանը ԵՄ անդամակցության բացահայտ հայտ ներկայացնի։ Այս հարցում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ անհնար է եվրոպական ինտեգրացիոն ձևաչափի մաս կազմել՝ միաժամանակ լինելով ԵԱՏՄ անդամ։ Իսկ ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում Հայաստանը էական տնտեսական օգուտներ է ստանում։

2018 թվականի իշխանափոխությունից հետո այն, ինչ նախկինում անհավանական էր թվում, Փաշինյանի կառավարման ժամանակ իրականություն է դառնում։ Ինչպես ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ մի օր Հայաստանի ղեկավարը ամեն կերպ կփորձի հիմնավորել, որ Արցախն Ադրբեջանի մաս է կազմում, այպես էլ նախկինում դժվար էր երևակայել, որ ԵԱՏՄ-ից դուրս չգալով հանդերձ՝ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի։ Այլ կլիներ իրավիճակը, երբ անդամակցության փոխարեն ուղղակի ԵՄ-ի հետ հարաբերություններն իրապես խորացնելու դիրքորոշում որդեգրվեր։ Բայց Փաշինյանի կառավարումը կարելի է համեմատել ծուռ հայելիների թագավորության հետ։ Նա ու իր սատելիտներն այնպիսի հիմնավորում են ներկայացնում Հայաստանի՝ ԵՄ անդամակցության որոշման հետ կապված, որ ուղղակի ծիծաղելի է։ Օրինակ՝ Փաշինյանը նշում է, որ այդ որոշման ընդունումը պայմանավորում է Հայաստանի ժողովրդավարական համակարգի առկայությամբ, քանի որ ցանկություն կա եվրոպական ժողովրդավարական համայնքին մոտ լինել։ Բայց հարցն այն է, որ նախ՝ Հայաստանն իր կառավարման ժամանակահատվածում շատ ավելի է հեռացել ժողովրդավարությունից, իսկ ընդդիմադիրների գլխավերևում կախված է քաղաքական հետապնդումների սուրը։ 2018 թվականից հետո տեսնում ենք, թե ինչպես է իրավապահ համակարգը որպես գործիք օգտագործվում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող մարդկանց ճնշելու համար, ինչպես են ոտնձգություններ կատարվում դատական իշխանության նկատմամբ, ինչպես են քպացվում բոլոր անկախ ինստիտուտները և այլն։

Մյուս կողմից՝ Հայաստանում աստիճանաբար տեղի է ունենում իշխանական լծակների գերկենտրոնացում վարչապետի լիազորություններն իրականացնող անձի ձեռքում։ Փաշինյանը մի ժամանակ խոստանում էր, որ տեղի է ունենալու նախագահի ինստիտուտի լիազորությունների ավելացում, բայց դրա փոխարեն միայն իր լիազորություններն են ավելանում։ Իսկ այս իրողությունը լիովին հակասում է իշխանությունը ապակենտրոնացնելու և հակակշիռներ ստեղծելու ժողովրդավարական սկզբունքին։

Ի միջիայլոց, եթե ԵՄ-ն այդքան կարևորում է ժողովրդավարությունը՝ որպես առանձին քաղաքական իրողություն, ապա ինչո՞ւ է սիրաշահում բռնապետական Ադրբեջանին, աչք փակում Բաքվի ռեժիմի կողմից իրագործված հանցագործությունների ու մարդու իրավունքների խախտման աղաղակող փաստերի առաջ և էներգակիրներ գնում այդ երկրից։

Բայց վերադառնանք մեր խնդիրներին: Ուշագրավ է, որ Փաշինյանը Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը պայմանավորում է համապատասխան օրենքի ընդունմամբ ու այդ հարցում հանրաքվեի նախաձեռնությամբ: Իրականում արտաքին քաղաքականության մեջ հարաբերություններին վերաբերող վճռական որոշումները միայն հանրաքվեով կամ օրենքի ընդունմամբ հնարավոր չէ լուծել, քանի որ այն երկկողմանի գործընթաց է։ Ամենակարևոր հարցն այն է, որ պետք է հասկանալ՝ արդյո՞ք ԵՄ-ում պատրաստ են մեզ ընդունել, թե՞ ոչ։ Եթե ԵՄ-ն պատրաստ չէ մեզ ընդունել, և ընդամենը խնդիր ունի գլխներիս տակ փափուկ բարձ դնել, ապա կարող ենք մի քանի հանրաքվե անցկացնել, տասնյակ օրենքներ ընդունել, դրանից ոչինչ չի փոխվի։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ԵՄ-ին անդամակցելու որոշման համատեքստում Փաշինյանը շեշտում է բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելու գործոնը Եվրամիության, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ։ Այս հարցում ևս նա իրականությունը խեղաթյուրում է, քանի որ իր իշխանությունը լրիվ հակառակն է արել։ Ի մասնավորի, Փաշինյանի իշխանությունը արևմտյան պետությունների բարեհաճությանն արժանանալու համար փորձել է հակառուսական քաղաքականություն վարել, առճակատվել Ռուսաստանի հետ, երկրում հակառուսական տրամադրություններ հրահրելով՝ ցույց տալ, որ մեր դժբախտությունների պատճառը ոչ թե իր վարած անհեռատես քաղաքականությունն էր, այլ այն, որ դաշնակից Ռուսաստանը «դավաճանեց» մեզ։

Չնայած, նաև պետք է նշել, որ այս անգամ Դավոսում իր արած հայտարարություններում Ռուսաստանի հետ կապված իր դիրքորոշումներում որոշակի մեղմացում է նկատվում, քանի որ մի ժամանակ եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումներում նա անընդհատ բողոքում էր, թե Հայաստանի դեմ ագրեսիայի ժամանակ դաշնակիցները մեզ միայնակ թողեցին։ Թերևս նրա հռետորաբանության մեղմացումը կամ որոշակիորեն «զադնի դնելը» պայմանավորված են արտգործնախարար Միրզոյանի ու Լավրովի հանդիպման և ՌԴ նախագահ Պուտինի հետ Փաշինյանի վերջին հեռախոսազրույցի արդյունքներով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ և պարտության մատնեն գործող վարչախմբին». «Փաստ»Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ»ՔՊ-ում էլի ներքին խմորումներ են. «Փաստ»Շոուի վերածված «արդարադատություն». Վահե Հակոբյանի գործի իրական նպատակը. «Փաստ»Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաԻնչպես են սկսվել կրակոցները. եղել են 40 հոգիiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հայտնի է՝ ով է կրակոցների հետևանքով սպանվածըԶելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ Տակաիչին վերընտրվել է Ճապոնիայի վարչապետի պաշտոնում 1 զոհ և 1 տասնյակ վիրավոր. ինչ իրավիճակ է ԱջափնյակումԱմեն ինչ արվում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը խափանելու համար․ Զախարովա Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Ադելիա Պետրոսյանի արդյունքը կարճ ծրագրից հետո ԱՄՆ-ն սպառնացել է դուրս գալ Միջազգային էներգետիկ գործակալությունից Ոսկու գինը նվազել է․ այն կազմել է 4874.50 դոլարԿրակոցներ և վիրավորներ. ինչ է կատարվում ԵրևանումԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաՓաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի արկածախնդրությանը մասնակցելու Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականումԻշխանությունները հիմնովին ձախողել են Երևանի փոսալցման աշխատանքները Պարգևատրել են «պադավատով», որ չնեղացնեն Գազայի հարավում Իսրայելի զինվոր է մաhացել Ինչ է սպասում Telegram-ին․ ՌԴ Թվային նախարարությունը մանրամասներ է հայտնել ՍԴ-ն քննության է ընդունել ՄԻ պաշտպանի՝ կենսաթոշակի վճարման մասին դիմումը ԱՄՆ-ն ուսումնասիրում է հակառուսական պատժամիջոցների վերացումը․ «The Economist» Գազ չի լինի որոշ ժամանակ Ժնևում վերսկսվել են ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններըԴիլիջանի 51-ամյա բնակչի տանը թմրամիջոց է հայտնաբերվել. համայնքային ոստիկանների բացահայտումը«Արզնի կաթնամթերք»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄ Ովքեր են ծանրամարտի Հայաստանի 2026 թ. առաջնության լավագույն մարզիկները Արցախի Իվանյանում ադրբեջանցի սակրավոր է վիրավnրվել ականի պայթյունից Ծանոթ ու միաժամանակ անհայտ … հիջաբՎատիկանը չի մասնակցի Խաղաղության խորհրդին Ինչպես է տղամարդը պատրաստվել Արամուսում 4 քաղաքացու uպանությանը (տեսանյութ)Ովքե՞ր կստանան երրորդ և հաջորդ երեխաների համար նախատեսված նպաստԱռանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում Չեմպիոնների լիգա | փլեյ-օֆֆ փուլի արդյունքները Ջուր չի լինի որոշ հասցեներում «Ինքնիշխանության զիջում և հավասարակշում. որո՞նք են Ջ.Դ. Վենսի Հայաստան և Ադրբեջան այցի հետևանքները»Խոշոր վթար՝ Կոտայքում«Հայաստանի դերը միավորելն է, այլ ոչ թե բաժանելը»
Ամենադիտված