Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ոչ ալկոհոլային օղի

ՖՈՏՈ

Այն նյութի որոնումը, որն ունի ալկոհոլի ազդեցություն, այսինքն հանգեցնում է էյֆորիայի վիճակի, բայց չի առաջացնում թունավորումներ, խումհար և այլ բացասական հետևանքներ օրգանիզմի համար, արդեն երկար ժամանակ շարունակվում է։ Պարբերաբար ոչ ալկոհոլային օղու կամ ոչ ալկոհոլային ալկոհոլի ստեղծման մասին տեղեկություններ են հայտնվում։ Մասնավորապես, 2002 թվականին ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ մերձմոսկովյան Պուշկինո քաղաքի բնակիչը հորինել է կոմպոզիցիա, որն օղին դարձնում է ոչ ալկոհոլային։ Ընդ որում հավելանյութի պարունակությունը, որը թույլ է տալիս նվազագույնի հասցնել թունավորման ազդեցությունը, չի բացահայտվել։ Հաղորդվել է, որ դա վալերիանկայի հոտով դեղնավուն հեղուկ է։ Մեկ շիշ օղու համար անհրաժեշտ է 25 միլիլիտր հավելում: Գյուտի հեղինակը պնդում էր, որ նույնիսկ ճանապարհային ոստիկանությունն առանց սարքի չի կարող բացահայտել իր «ոչ ալկոհոլային» օղու թունավոր չափաբաժին խմածին: Իհարկե առողջապահության մասնագետները զգուշացրել են, որ այդ ամենը պետք է մանարամասն հետազոտվի և հաստատվի անվտանգությունը, որը և մինչև վերջ չի եղել:

Արդյո՞ք հնարավոր է, որ օղին ամբողջովին ոչ ալկոհոլային լինի:

Կարծիք կա, որ անհնար է բացարձակապես ոչ ալկոհոլային օղի հորինել, քանի որ այդ ըմպելիքը սովորաբար պարունակում է 40 % ալկոհոլ և 60 % ջուր, և անհնար է ամբողջությամբ բացառել առաջին բաղադրիչը։ Նույնիսկ ոչ ալկոհոլային գարեջուրն իրականում պարունակում է մինչև 0,5 % ալկոհոլ:

Սակայն վերջին տարիներին, այսպես կոչված, ոչ ալկոհոլային ոգելից խմիչքները հայտնի են դարձել բարերի ոլորտում: Դրանք խմիչքներ են, որոնք համով և բույրով մոտ են ավանդական ալկոհոլին, սակայն զուրկ են ալկոհոլից։ Դրանց արտադրության համար օգտագործվում են տարբեր տեխնոլոգիաներ, օրինակ պտտվող գոլորշիացուցիչներ, որոնք թույլ են տալիս ալկոհոլը բաժանել ավելի ցածր ջերմաստիճանում, քան սովորական ջեռուցմամբ։ Բացի այդ, ալկոհոլայինին համով մոտ ըմպելիքներն էլ ավելի հեշտ է ստանալ ջրին տարբեր եղանակներով բուրավետացնողներ խառնելով:

Ներկայումս թունդ ալկոհոլային խմիչքների ոչ ալկոհոլային անալոգները ստեղծվում են արտոնագրված տեխնոլոգիաներով։ Օրինակ մի ֆրանսիական ըմպելիք արտադրող ընկերություն ներկայացրել է ոչ ալկոհոլային վիսկիների շարք, որոնք պատրաստվում են կապսաիցինի ածանցյալներից: Դրանք առանց հոտի մոլեկուլներ են, որոնք ունեն նույն ատոմային կառուցվածքը, ինչ ալկոհոլը: Արտադրողի խոսքով այդ մոլեկուլները հնարավորություն են տալիս առանց խմորման ալկոհոլի համով ըմպելիք ստանալ, բայց առանց հարբեցման հատկության։

Նմանատիպ մեկ այլ գյուտ պատկանում է Լոնդոնի Կայսերական քոլեջի նյարդաֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ բրիտանացի Դեյվիդ Նաթթին։ Նա հայտնաբերել է հատուկ գամմա-ամինաբուտիրաթթու (GABA, նյարդային համակարգի գրգռման և արգելակման հավասարակշռություն) ընկալիչ, որը պետք է խթանվի, որպեսզի մարդու մոտ արբեցման վիճակ առաջացնի՝ առանց ալկոհոլի կողմնակի ազդեցությունների: 2014 թվականին նա և իր թիմը սկսել են աշխատել սինթետիկ ալկոհոլի ստեղծման վրա, իսկ 2018 թվականին արտոնագրել են գյուտը։ Նյութի բաղադրությունը չի բացահայտվում, ըստ ԶԼՄ-ների, դա արդեն ոչ թե էթիլային սպիրտ է, այլ բոլորովին այլ քիմիական նյութ։ Ըստ մշակողների իրենց ըմպելիքի ընդամենը մի քանի միկրոգրամն ապահովում է այն բոլոր հաճելի վիճակները, որոնք տալիս է ալկոհոլը՝ թուլացում, շփվողականություն, զվարճանք։ Միաժամանակ չունի խումհար, չի առաջացնում գլխացավ, բերանի չորություն, ագրեսիա և այլ բացասական հետևանքներ։ Այդ Natta անվանված առաջին կոմերցիոն սպիրտն արդեն վաճառվում է Մեծ Բրիտանիայում, և մշակողները նախատեսում են մինչև 2025 թվականն այն որպես հավելում թողարկել ցանկացած այլ խմիչքի և կոկտեյլների համար: Բայց, այնուամենայնիվ, շատ փորձագետներ են զգուշանում  Natta-ից: Ըստ նրանց անհնար է վստահորեն ասել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այն մարդկանց առողջության համար։
 
Կ. Խաչիկյան

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 9-10-ը Վարդենիսում մահացած 26-ամյա Ալեքսը Երևանից էրԾնվել է 2023-ի պատերազմում անհետ կորած Ալբերտ Ավետիսյանի դուստրը՝ ԱլբերտինանԿԳՄՍ նախարարը Լեհաստանում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչներին Ողբերգական վթար՝ Գեղարքունիքում. մաhացած 15-ամյա տղան ու «Opel»-ը հայտնաբերվել են ձորումՃՏՊ՝ ԵրևանումՈսկու գինն անկում է ապրում Ցավալի է պարտվել. դժվար է հասկանալ և ընդունել նման իրողությունը. Հենրիխ Մխիթարյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիտոգրադյան – Խաղաղ Դոնի փողոցների խաչմերուկում Նոր ձերբակալություններ ՊՆ-ում. կաշառք բանակից ազատելու դիմաց Հայտնի է՝ ինչ հանգամանքներում է մահացել 26-ամյա սպան Զելենսկին անվտանգության երաշխիքներ է ուզում ընտրություններ անցկացնելու համար ՉԼ 6-րդ խաղային շաբաթ | Արդյունքները և մրցաշարային աղյուսակըԾանոթ ու միա ժամանակ անհայտ … Սենսոր դեգրավացիայի խցիկ«Փաշինյանը տապակի վրա. Եվրահանձնակատարը փորձում է համոզել Հայաստանին դավաճանել Պուտինին»Մինչև ուշ երեկո ջուր չի լինի«Փաշինյանը պատվիրել է հայկական հիմն կիրակնօրյա պատարագից առաջ. Ժողովուրդը սարսափից լռում է» Տեսախցիկը ֆիքսել է 29-ամյա Գոհար Մանուկյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարը Եկեղեցու դեմ նպատակային գործողություն․ իշխանության նոր հարձակումը ՀԱԵ-ի ինքնավարության վրաՀայաստանում ձյուն է տեղումՔաղաքական ճգնաժամի նոր փուլ․ ինչի հետևանք է Վաշինգտոնի հուշագիրըՀրանտ Դինքը Մամուլի միջազգային ինստիտուտի կողմից արժանացել է Աշխարհում մամուլի ազատության հերոսի կոչման․ պատմության այս օրը (10 դեկտեմբեր)Լույս չի լինելու. հասցեներԱնկում՝ տարադրամի շուկայումՄիհրան Հակոբյանի ծեծի պատ­մու­թյունից հնարավոր «տուժի» Աննա Վարդապետյանը․«Հրապարակ» Վարպետից՝ ԱԱԾ ծառայող, ապա մարզպետի խորհրդական. ինչ ունեցվածք ունի Արամ Գրիգորյանը. «Ժողովուրդ» Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են․ «Հրապարակ» Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին. «Ժողովուրդ» Որոշ ոստիկաններ չեն էլ թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը Փաշինյանի հանդեպ․ «Հրապարակ» ՌԴ Իվանովոյի մարզում է АН-22 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել Բելառուսի և Լիտվայի միջև հակամարտություն հրահրել հնարավոր չի լինի․ Լուկաշենկո Google-ը հեղափոխություն է պատրաստում կրելի սարքերի շուկայում. առաջին ԱԲ-ակնոցները կթողարկվեն 2026 թվականինԳազայի իշխանությունները Իսրայելի կողմից հրադադարի խախտման ավելի քան 730 դեպք են արձանագրելՀունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինիՀրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին Ջրային պարեկներն արգելված ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Որքան երկար շարունակվի պատերшզմը Ուկրաինայի դեմ, այնքան ավելի թանկ կնստի այն Մոսկվայի համար. Ուրսուլա Ֆոն Դեր ԼեյենԱդրբեջանցիները վшնդալիզմի են ենթարկել օկուպացված Արցախում գտնվող Երից Մանկանց վանքըԹրամփը և Նեթանյահուն Մայամիում կքննարկեն Գազայի խաղաղության ծրագրի 2-րդ փուլը Սլոտը խոսել է Սալահի հետ կոնֆլիկտի մասին «Ֆուլ Հաուս»-ի ստեղծագործական խումբը կիսվել է բեքսթեյջ լուսանկարներով Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 1 սմ-ով իջել է Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Իրաքը ԼՈՒԿՕՅԼ-ը փոխանցում է ԱՄՆ-ին Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնաhարելով uպանած Ռամիլ Սաֆարովին գնդապետի կոչում է շնորհվել Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները արժեքավոր ներդրում ունեն պրոֆեսիոնալ զինվորական կադրերի զարգացման գործում. Հասանով Սիսիանի համայնքային ոստիկանները կանեփի թփեր են հայտնաբերվելՀայտնի են «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հավակնորդները Կրթությունը՝ որպես մասնագիտական կարողությունների զարգացման միջոց. ԲԸՏՄ
Ամենադիտված