Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական բանակը գրավել է Քարվաճառի շրջանի 14 բնակավայր․ պատմության այս օրը (20 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Պինգվինների մասին տեղեկացվածության համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ինագուրացիայի օր, Ադրբեջան՝ Սգի օր, Դաղստան՝ Հանրապետության ստեղծման օր, Լատվիա՝ Բարրիկադների պաշտպանների հիշատակի օր, Ղրիմ՝ Հանրապետության օր, Իսպանիա՝ Տամբորրադա:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1780- հիմնադրվել է Նոր Նախիջևանի վարժարանը:

1919 –ծնվել է գրող, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը:

1924 –ծնվել է արվեստաբան Մանյա Ղազարյանը:

1933- բացվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնն իր առաջին ներկայացմամբ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ:

1945 –ծնվել է գրականագետ Սամվել Մուրադյանը:

1966 –վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, լրագրող Վահան Արամունին:

1952 – ծնվել է ռուս ճանաչված երգչուհի Իրինա Ալեգրովան, որի հայրը եղել է հայ։

1975 - առաջին ահաբեկչական գործողությունն է իրականացրել ԱՍԱԼԱ-ն, որն է պայթյուն Եկեղեցիների համաշխարհային խորհրդի շտաբ-բնակարանում:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հունաստանի հետ:

1993– Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ավարտվել է ԼՂՀ Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունիի և Հադրութի շրջանների ուղղություններով հայկական զինված ուժերի խոշորածավալ հարձակումները և տեղի է ունեցել մարտական գործողությունների հիմնական թատերաբեմ Մարտակերտի ռազմաճակատում հակառակորդի հարձակման կասեցումը։

1994 - Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի 3 բրիգադներից 2-ը ճեղքել են Քարվաճառի ռազմաճակատի պաշտպանությունը և գրավել Քարվաճառի շրջանի 14 բնակավայր, դուրս գալով Մարտակերտ-Քարվաճառ ավտոմայրուղի:

2006-Համաշխարհային բանկը 5 միլիոն դոլար է հատկացրել Հայաստան թռչնագրիպի ներթափանցումը կանխարգելելուն ուղղված աշխատանքներին:

2009- Երևանում հանդիսավոր արարողությամբ բացվել է բանաստեղծուհի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը:

2010- տեղի է ունեցել  Piazza Grande հյուրանոցի բացումը Երևանում:

2017-Բաքուն պահանջել է Բելառուսին արտահանձնել բլոգեր Լապշինին  և Բելառուսի դատախազությունը բավարարել է այդ պահանջը: 

2018 –վախճանվել է հասարակական, քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը:

2020-Կառավարության դիմաց սպանդանոցների դեմ բողոքող գյուղացիները մի քանի րոպեով փակել են Նալբանդյան փողոցը, այնուհետև Տիգրան Մեծի պողոտան:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

250 —հռոմեական կայսր Դեցիուսը հրաման է արձակել հետապնդել քրիստոնյաներին և մահապատժի է ենթարկել Հռոմի պապ Ֆաբիանին:

1265 —Լեստերի 6-րդ գրաֆ Սիմոն դե Մոնֆորը հավաքել է առաջին անգլիական խորհրդարանը:

1752– իտալացի քանադակագործ Լուիջի Վանվիտելլիի գլխավորությամբ սկսվել է Եվրոպայի ամենած կառույցներից մեկի` Կազերտյան պալատի շինարությունը:

1775 –ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս Անդրե Մարի Ամպերը:

1841 —բրիտանական բանակն օկուպացրել է Հոնգկոնգը:

1892 —կայացել է առաջին բասկետբոլային հանդիպումը (ԱՄՆ, Մասսաչուսետց նահանգ, քաղաք Սպրինգֆիլդ):

1893 — Լոնդոնի Թագավորական ինստիտուտում Ջեյմս Դյուարը ցուցադրել է հեղուկ գազերի պահպանման անոթը:

1920 –ծնվել է  իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինին:

1921 —ընդունվել է Թուրքիայի առաջին սահմանադրությունը, որով Թուրքիան հայտարարվել է աշխարհիկ և ազգային պետություն:

1944 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական ռազմաօդային ուժերն ավելի քան  2300 տոննա ռումբ են նետել Բեռլինի վրա:

1946– ծնվել է ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր Դեյվիդ Լինչը։

1973 – վախճանվել է Կանաչ հրվանդանի կղզիների ազգային-ազատագրական շարժման գործիչ Համիլկար Կաբրալը:

1976 —տեղի է ունեցել լիվանցի-քրիտոնյաների մասսայական սպանդ Դեմուր քաղաքում:

1983 –վախճանվել է  բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Գարինչան:

1984– վախճանվել է ծագումով գերմանացի, ամերիկացի լողորդ, օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն, նաև դերասան Ջոննի Վայսմյուլլերը, որը Տարզանին մարմնավորած ամենահայտնի դերասաններից մեկն է։

1990- Բաքու են մտցվել խորհրդային զորքեր հակակոմունիստական Ազգային ճակատի կողմից իշխանության զավթումը կանխելու նպատակով, արդյունքում զոհվել է  133 մարդ և վրավորվել ավելի քան 800-ը:

2018 —Սիրիայի հյուսիսում Թուրքիան սկսել է իր «Ձիթապտղի ճյուղ» ռազմական օպերացիան:

2021- ԱՄՆ-ում տեղի է ունեցել  երկրի 46-րդ նախագահի՝ Ջո Բայդենի երդման արարողությունը։

2021 —կայացել է ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի ինագուրացիան:

Կ. Խաչիկյան

Թուրքիայում՝ անսպասելի, վաղաժամկետ ընտրություններ են սպասվում․ փորձագետ «Ռուսաստանը նրանց հետ է այս դժվարին ժամանակներում․ որոշել ենք շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղից վերաբնակեցված ընտանիքներին 2026 թվականին ևս». Իգոր Յուրիի Չայկա Նախորդ շաբաթ տուժել է 107, զոհվել՝ 11 մարդ. մանրամասներ Ընդդիմադիր դաշտում խորքային զարգացումներ են սկսվել Ոսկու գինն աճել է Գազ չի լինիԵՄ երկու պետություն կարող է դեմ լինել սառեցված ռուսական ակտիվների օգտագործմանը Փաշինյանի իշխանությունն ինքն է զոհում ՀՀ ինքնիշխանությունըՀայաստանյան արևմտամետների մեջ կրկին սև կատու է անցելԵրևան քաղաքում արձանագրվել է 557 մահ, ծնվել է 1 716 երեխա՝ 901 տղա, 815 աղջիկ ՄԱԳԱՏԷ-ն վերսկսել է ստուգումներն Իրանում, սակայն չունի մուտք դեպի հիմնական միջուկային օբյեկտներ Ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, սպասվում են տեղումներԼույս չի լինի Երևանում և 7 մարզերումԾանոթ ու միաժամանակ անհայտ …ֆեյդժուադա ապուր«Փորձագետը խոսել է Հայաստանի ընտրություններում ռումինական սցենարի վտանգի մասին»Ողբերգական դեպք․ մեքենայից դուրս են բերել 24-ամյա ՊՆ ծառայողի մարմինը«Նոր ձևով է մաքրում. Բաքուն վերաձևավորում է Լեռնային Ղարաբաղի պատմությունը, այդ թվում՝ ոչնչացնելով հայկական հուշարձաններն ու ճարտարապետությունը» Հայ-իրանական սահմանին բացվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին. պատմության այս օրը (15 դեկտեմբեր)Վաշինգտոնյան հուշագրի ստվերում. ով է իրականում տուժում խաղաղության «բեմադրությունից» Հայ Եկեղեցու և իշխանության միջև խորացող հակամարտությունը. ուր են տանում Փաշինյանի հակաեկեղեցական քայլերը Մահացել է Լևոն Օգանեզովը 24-ժամյա խոշոր ջրանջատումներ կլինենԿտրուկ անկում տարադրամի շուկայում Պուտինը ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ-ը և չի սահմանափակվի Ուկրաինայով. Գերմանիայի կանցլեր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անպատասխանատու հայտարարություններ է անում․ ՊեսկովՌոնալդուն աչքի է ընկնում ավելի շատ խփած գոլերով և հեթ-տրիկներով․ Մեսսին առաջատար է խաղային դրվագներից խփած գոլերով և գոլային փոխանցումներով․ նրանց վերջին 500 խաղերի ամփոփումը«Պիկասոն՝ 100 եվրոյով». Հնարավորություն ունենալ գլուխգործոց ծիծաղելի գումարով Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակում են իրականացրել Գազա քաղաքի մոտակայքումՔաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելիՌուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. ԶախարովաՉեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը. վարչապետ Կամբոջան փակել է Թաիլանդի հետ բոլոր սահմանային անցակետերը Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մասն են․ ՓաշինյանՔննադատության հրահանգներ՝ ըստ հորոսկոպի Լուկաշենկոն, Թրամփի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, ներում է շնորհել տարբեր երկրների 123 քաղաքացուՌուսաստանն ու Իսրայելը քննարկում են Երուսաղեմի Հին քաղաքի Ալեքսանդրյան մենաստանի պաշտոնական փոխանցումը ՌԴ-ին Ավստրալիայի լողափում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի 18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Ազիզյան Թաիլանդը Կամբոջայի հետ մարտական բախումների պատճառով պարետային ժամ է հայտարարել Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր ընտրության մեջ. Փաշինյան Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ կլինեն․ Զելենսկի Մխիթարյանի գործող պայմանագիրը մոտենում է ավարտին. ի՞նչ են որոշել «Ինտերում» նրա վերաբերյալ Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Վթարային ջրանջատում հարյուրավոր հասցեներում՝ դեկտեմբերի 14-ին, 16-ին և 17-ին ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La Nacion Արգավանդի խաչմերուկում մեքենաներ են բախվել են, դրանցից մեկը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ն աստիճանաբար կնվազի՝ գիշերը 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Վարդենյաց լեռնանցքում բուք է Մենք այժմ պատրաստվում ենք առաջիկա օրերին հանդիպումների ԱՄՆ և մեր եվրոպացի ընկերների հետ. Զելենսկի
Ամենադիտված