Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թեպետ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության կամ հնարավորության մասին ընդդիմության պնդումներին իշխանությունից մշտապես հակադարձել են, որ իրենց օրակարգից այդ հարցը բացակայում է, եւ չկա արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն, պահանջ, սակայն Նիկոլ Փաշինյանի հրապարակային քայլերն ու ներկուսակցական տիրույթում հրահանգներն արդեն շարքային իշխանականների մոտ կասկած չեն թողնում, որ Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների։ Հենց սրանով է պայմանավորված ինֆորմացիոն դաշտը կնոջ հետ «փակելու», 24/7 ռեժիմով, անգամ անբովանդակ մտքերով համացանցը լցնելու Փաշինյանի  վարքագիծը։ 

Բացի այդ, կուսակցականներին էլ հրահանգել է՝ շատ ակտիվ լինել մարզերում, շեշտել՝ ժամանակ չունենք, ժամանակը կարճ է, մարզից ընտրված պատգամավորներին նախատել է, թե՝ քիթ սրբելու ժամանակ չպետք է ունենայիք, կաբինետներում նստելու փոխարեն շրջեք համայնքներով ու փորձեք լուծել ժողովրդի խնդիրները, որ կարողանաք քվե խնդրել։ ՔՊ-ականները, մինչդեռ, տարակուսած են․ հերթական ընտրություններին մեկուկես տարի դեռ կա, մեր աղբյուրի դիտարկմամբ՝ որպես կանոն, քաղաքական ուժերն ակտիվանում են ընտրություններից կես տարի առաջ, «քանի որ ժողովուրդը կարճ հիշողություն ունի եւ արագ մոռանում է իրեն արված լավությունը»։

Կարծում են, որ Փաշինյանը թեեւ չի բարձրաձայնում, բայց գնալու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ չսպասելով մինչեւ 2026 թվականի ամառ։ Անգամ փաստարկում են, որ արտահերթը պետք է նախեւառաջ Փաշինյանին եւ իշխանություններին՝ առաջինը այն պատճառով, որ ներքին եւ արտաքին զարգացումները հուշում են, որ Փաշինյանի վարկանիշը գնալով ընկնելու է, ներկայիս 15-20 տոկոսն էլ ամիսներ անց չեն ունենալու, բացի այդ՝ կա մի կարեւոր հանգամանք։ Բանն այն է, որ նախորդ՝ 2021 թվականի ընտրություններից հետո Ընտրական օրենսգրքի եւ կուսակցությունների մասին օրենքների եւ կից փաթեթների փոփոխություններից հետո այլեւս օրենքի պահանջ է, որ հերթական ընտրությունների ժամանակ նախընտրական համամասնական ցուցակի առաջին 30 թեկնածուները պետք է հաստատվեն կուսակցության համաժողովի կողմից, արտահերթի դեպքում վարչությունն է ձեւավորելու, ասել է թե՝ եթե հերթական ընտրություններ լինեն, նկատի ունենալով ՔՊ-ում ներկուսակցական խժդժությունները, հնարավոր է այնպիսի ցուցակ ստանալ, որը դուրս կլինի Փաշինյանի ազդեցությունից։ 

Կուսակցական համաժողովի ժամանակ առաջադրված կամ ինքնառաջադրված թեկնածուներին պետք է ընտրեն համաժողովի պատվիրակները, առավելագույն ձայներ ստացած երեսուն թեկնածուն, ըստ ստացած ձայների, կզբաղեցնեն ցուցակի առաջին երեք տասնյակը։ Եթե հիշենք ՔՊ նախորդ համագումարը, որի ժամանակ ներթիմային  խմբավորումները գործի անցան եւ կեղծեցին վարչության ընտրությունները, ապա մեծ է հավանականությունը, որ առաջիկա ընտրությունների ժամանակ էլ կարող են ուժեղ խմբավորումներ ձեւավորվել եւ Փաշինյանին դնել «անգլիական թագուհու» կարգավիճակում, քանի որ 30 «ընտրյալներն» էլ իրենց հերթին լեգիտիմ իրավունք են ստանալու՝ ցուցակում որոշակի թվով յուրայինների ընդգրկել։ Մինչդեռ արտահերթ ընտրությունների ժամանակ Փաշինյանը միայնակ վարուցանք կանի եւ իր ճաշակով ու մարդկանցով ընտրացուցակ կձեւավորի՝ ցուցակում թիմակիցներից շատերի հայտնվելն էլ ներկայացնելով որպես իր բարեգթության նշան։

Բացահայտ խոսում են Սյունիքի «միջանցք»-ը հանձնելու մասին, թե ինչպես՝ ոչ ոք չգիտի. Բագրատ Սրբազան ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել ևս երեք իսրայելցի պատանդների Թուրքիայում համշենահայերի խաղիկների գիրք է լույս տեսել Շոլցը կարող է Գերմանիայում արտակարգ դրություն հայտարարել Կոնդ թաղամասի մզկիթը դարձել է ադրբեջանական քարոզչական մեքենայի հերթական թիրախը (տեսանյութ) Ռուսաստանում զգուշացրել են խարդախության նոր մեթոդի մասին Մարտունիում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը պայթյուն է տեղի ունեցել․ հոգևորականը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցInstagram-ը սկսել է փորձարկել «չհավանել» գործառույթը Կիպրոսի նախագահը նախատեսում է առաջիկայում այցելել Երևան ՌԴ տարածքում յոթ օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը Բուք և ձյուն՝ ՀՀ ճանապարհներինՀայտնի է դարձել, թե ինչու է Թրամփի զրույցը Զելենսկու հետ ավելի կարճ եղել, քան Պուտինի հետ 14-ամյա տղան մեկ օրում 6 համաշխարհային մաթեմատիկական ռեկորդ է սահմանել 1 անձ զոհվել է 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՔՊ-ն Գյումրիում անցել է խուլիգանական մեթոդների Հերթական հակառուսական քայլը «Քաղպայմանագրից»Վենսը բացատրեց գլոբալ խաղի կանոնները. ի՞նչ է սպասվում Հայաստանին «Երևանը կարդում է»․ գրական-երաժշտական միջոցառում՝ մայրաքաղաքում Երկար ժամանակ ջուր չի լինի Մագնիսական փոթորիկ է սպասվումԱբխազիայում արտահերթ նախագահական ընտրություններ են Շղթայական վթար՝ Կոտայքում․ վիրավոր կաԲացատրել են Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունըՊետդումայում խոսել են դեպի Եվրամիություն շրջվելու Հայաստանի որոշման մասին«Փաշինյանը սկսել է հայերին նախապատրաստել՝ պետք է համբերատար լինենք, իսկ Ադրբեջանը պատրաստվում է բեկման»Ալթայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Պատահական չէ, որ Գալուզինը զգուշացրել է Բաքվին և Երևանին. Ադրբեջանի և Հայաստանի յուրաքանչյուր քայլ ամենալուրջ հետևանքներն է ունենալոՀավերժ սպասող երկրի կարգավիճակ. Եվրոպայում ինչ-որ բաներ կխոստանան, բայց անդամակցություն չի լինի․ «Փաստ»Քաղցկեղով հիվանդ երեխաների համաշխարհային օր․ պատմության այս օրը (15 փետրվար)Յուրաքանչյուր ոք պետք է ունենա սխալվելու իրավունք, նույնիսկ եթե այն ճակատագրական է․ «Փաստ»ՀԷՑ-ը՝ փետրվարի 17-ի անջատումների մասին«Մե՛րս, գիտեմ, որ ուժեղ ես, Անդոյիս լավ կպահես». Հրաչ Մահտեսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի հատվածում․ «Փաստ»Խոցվել ու ճնշվել է ուկրաինական 40 ԱԹՍ, որոշ օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել Կարի արտադրամասում հրդեհ է բռնկվել․ մանրամասներ Բազմաբևեռության աշխարհակարգային դրսևորումները․ «Փաստ»Սպասվում է ձյուն․ եղանակն՝ առաջիկա օրերին Բարձր փոխարժեքներ՝ տարադրամի շուկայում«Փաշինյանի կառավարությունը սկսել է կռիվ տալ իր վերջին հենարանի՝ հանրության այն հատվածի դեմ, որն իր հետ դեռ ինչ-որ հույսեր էր կապում»․ «Փաստ»Աշտարակ-Եղվարդ ճանապարհին մեքենաներ են բախվել․ մեկ տարեկան երեխա է տեղափոխվել հիվանդանոց Դատական գործերի վերաքննություն իրականացնելիս առաջարկվում է սահմանել բողոքների քննության գրավոր ընթացակարգ. նախագիծ․ «Փաստ»Ժամանակավրեպության և մակերեսայնության արդյունքը՝ վազել արդեն վաղուց մեկնած ճեպընթացի հետևից. «Փաստ»Խոստումների և իրականության հակադրությունը. խոշոր հարկատուների ցանկի կառուցվածքը՝ տնտեսության փաստացի «հայելի». «Փաստ»Գույքահարկով ևս գրպանում են մարդկանց. «Փաստ»Նման դաշինքները կարող են զսպել թուրք-ադրբեջանական տանդեմին. «Փաստ»Սահմանազատում կլինի նաև Վրաստանի և Իրանի հետ․ «Ժողովուրդ» Նվազագույնը մի քանի տարով պետք է կասեցվի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը. այս կառավարությունը ստում և մանիպուլացնում է. «Փաստ»Պուտինը հաստատ չի պատրաստվում բանակցությունների. Զելենսկին հայտնել է Չեռնոբիլի ատոմակայանի վրա ՌԴ-ի հարվածի մասին ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը ՀՀ թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետովԹրամփը անձամբ կհանդիպի Պուտինի և Սի Ծինփինի հետ․ Reuters Առաջին անգամ հայ լեռնադահուկորդը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ
Ամենադիտված