Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անտեղյակ է իր կողմից ղեկավարվող ոլորտից կամ հրապարակավ ստում է։ Բանն այն է, որ օրերս լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը սխալ է ներկայացրել որոշ փաստական տվյալներ ՀՀ պետական բյուջեի վերաբերյալ։

 

Նախարար Հովհաննիսյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե խնդիր ունենալո՞ւ է իշխանությունը հարկերի հավաքման հարցում, պատասխանել է. «Երբ մենք 2024 թվականին պլանավորել ենք 2025 թվականի բյուջեն, հիմք ենք ընդունել այն հարկերի մակարդակը, որը հավաքվել է 2024 թվականին։ Այսինքն՝ 2024 թվականի վերջը ելակետային թիվ է։ 2024 թվականի իրական թվերը եղել են մի փոքր այլ, քան այն, ինչ մենք գրել էինք 2025 թվականի բյուջեն պլանավորելիս։ Այս պատճառով որոշակիորեն ճշգրտվելու են այն կանխատեսումները, որոնք մենք ունենք 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ. դեպի ներքև կանխատեսումներ են լինելու։ Բայց ուրախալի նորություն կա. քանի որ այս ռիսկի կառավարման համար ունենք պահուստային ֆոնդ, ապա բյուջեի կատարման հետ կապված ռիսկեր չունենք», – ասել է Հովհաննիսյանը: Հարկ է նշել, որ 2025-ին բյուջեի դեֆիցիտը կկազմի 609 մլրդ դրամ, իսկ նախարարն այստեղ խնդիր չի տեսնում։ Հարցին, թե պահուստային ֆոնդը 9 ամիսների՞ հաշվարկով է կազմել 200 մլրդ դրամ, նախարարն ուղղում է՝ տարվա։

 

«Ամփոփ վերջնական թվերը դեռ չունենք, ամփոփման և ճշգրտման փուլում ենք։ Բայց գիտենք, որ մոտավորապես 200 միլիարդ դրամի շրջանակներում քիչ է կատարվել հարկերի հավաքագրում»:

 

Մինչդեռ փաստն այն է, որ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Կառավարության պահուստային ֆոնդի ընդհանուր հատկացումների սահմաններում Կառավարության կողմից առանձնացվում է հարկաբյուջետային ռիսկերի կառավարման պահուստ՝ 95.4 մլրդ դրամի չափով, այլ ոչ թե 200 մլրդ: 2025 թվականի ընթացքում Կառավարության պահուստային ֆոնդի՝ հարկաբյուջետային ռիսկերի կառավարման նպատակով նախատեսված միջոցների հաշվին հատկացումներն իրականացվում են Կառավարության սահմանած կարգով: Դեֆիցիտը 609 մլն դրամ է, իսկ հավաքագրված հարկերը պակաս են 200 մլրդ դրամով։ Նախարարի խոսքով՝ սա ռիսկ է, որի համար կա պահուստային ֆոնդ, սակայն պահուստային ֆոնդը գրեթե 8 անգամ քիչ է պահանջվող գումարից։ Սա ևս մեկ ապացույց է, որ Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս կա, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա»:

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

ՌԴ ԱԳՆ–ն հերքել է Ալիևի մեղադրանքները Գործարկվել է 112 միասնական հեռախոսահամարը Եվրախորհրդարանը մերժել է բանաձևի փոփոխությունը, ըստ որի՝ միայն կանայք կարող են հղիանալԼույսը, մելատոնինն ու տաք ջուրը. մթության մեջ լողանալը կարող է օգնել ավելի արագ քնելունԺնևում հաջորդ շաբաթ կանցկացվեն ԱՄՆ–Իրան բանակցությունները Չելյաբինսկի եկեղեցում տղամարդը դանակով հարձակվել է ծխականների վրա ԵՄ երկրները չեն կարողանա ստեղծել եվրոպական բանակ. Կալլաս Մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմԶելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ ԶախարովաՈ՞վ կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ին. ամենից հաճախ շոշափվող անունները Եղեգնաձորում բшխվել են «Opel»-ը և «Toyota»-ն․ կա վիրшվոր Հորոսկոպ. Տարվա առաջին խավարումը, որը նշանավորում է նոր փուլի սկիզբըԵղիշե Մելիքյանը ներկա է եղել «Ինտեր»-«Յուվենտուս» հանդիպմանը (տեսանյութ) Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Արգենտինայում բողոքի ցույցեր են սկսվել նախագահ Խավիեր Միլեյի բարեփոխումների դեմ Լեհաստանը պետք է շարժվի սեփական միջուկային զենք ունենալու ուղղությամբ․ Լեհաստանի նախագահ Աշտարակում բախվել են «Nissan»-ը և «Hyundai Elantra»-ն Մենք ամաչում ենք երկրում տեղի ունեցածի համար, այս միջադեպերի մեծ մասը հրահրվել է արտասահմանից․ Փեզեշքիան Ձերբակալվել է Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարարը Կոտրել են «Դոդո պիցա»-ի մուտքի դուռը և գողացել խոշոր չափի գումար Կենացները, լիրիկան, թե մենք եղբայրներ ենք, քրիստոնեությունը մի կողմ կդրվի, երբ խոսքը երկրի շահերի մասին է․ Սիմոնյանը՝ ՌԴ-ՀՀ հարաբերությունների մասին Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ունենալու թույլտվություն. Ռուբիո Ուկրաինային անհրաժեշտ է հուսալի ՀՕՊ՝ ռուսական հարվածներից պաշտպանվելու համար․ Զելենսկի Զախարովան հերքել է պնդումները, թե Նավալնին թունավորվել է գորտի թույնով Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում տեղումներ են սպասվում Թոփուրիան Ծառուկյանին նոկաուտի կենթարկի․ Թոփուրիայի մարզիչ Զելենսկու հետ քննարկել ենք անվտանգությունը և Միացյալ Նահանգների հետ գործընկերության խորացումը․ Ռուբիո 1 տարվա ընթացքում մանկական քաղցկեղի դեպքերի թիվը Հայաստանում կրկնակի աճել է. «Հերացի» վերլուծական կենտրոն Մեկնարկում է Մեծ պահքը. ի՞նչ չի կարելի ուտել մինչև Սուրբ Հարության տոն Ինչու Մբապեն չմասնակցեց երեկվա խաղին և երբ կվերադառնա․ Արբելոան մանրամասնել է Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացու Դանիայի վարչապետը մերժել է Գրենլանդիան ԱՄՆ-ին վաճառելու գաղափարը ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Հայաստանի քայլերի և ստանձնած պարտավորությունների համապատասխանությանը․ ՌԴ ԱԳՆ Արևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք․ Գալուզին «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին», Վինիսիուսը դուբլ ձևակերպեց Վթարային ջրանջատումներ 12 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը պատրաստ է փոխզիջման, եթե պատժամիջոցները վերացվեն․ փոխարտգործնախարար ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ քննարկել Ուկրաինայում ՄԱԿ-ի հովանու ներքո արտաքին կառավարման ներդրման հարցը․ Գալուզին Gulf-ը նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում կառուցելով ևս 20 բենզալցակայանՀայկական հետախուզությունը հերքում է Բահրուզ Սամադովի հետ կապերըՓորձագետ. Հայաստանի տնտեսությունը կորցնում է կայունությունըՓաշինյանը Ալիևից ստացել է 5 միլիարդ դոլար և հանձնել Ղարաբաղը. Պետդումայի պատգամավորը բացահայտել է հայ առաջնորդի մասին տգեղ ճշմարտությունըՕբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար «Ինտերը» դրամատիկ պայքարում հաղթեց «Յուվենտուսին» Ազատության պողոտայում բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Pathfinder»-ը, վերջինն էլ մխրճվել է կրպակի մեջ Քաղցկեղով հիվանդ երեխաների համաշխարհային օր․ պատմության այս օրը (15 փետրվար)Մյունխենի «Բավարիան» հաղթեց «Վերդերին»․ Լեվերկուզենի «Բայերը»՝ «Սանկտ Պաուլիին» Եղանակայնի վտանգավորության «դեղին» մակարդակ է հայտարարվելՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Ամենադիտված