Ինչ իրավիճակ է Լարսում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Ինչ իրավիճակ է Լարսում](/timthumb.php?src=disc/09-12-24/93f9157e4ff50f1343f6211416c70ec1.jpg&w=780)
Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը տեղեկացնում է, որ Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 1400 հայկական բեռնատար կա կուտակված։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։
Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 4654 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 1359-ը հայկական են։