Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք». «ԱրԱրի» նախաձեռնության նպատակն է մարզերում տարածել ազգային մշակույթը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում կյանքի կոչվող ցանկացած նոր նախաձեռնություն կարևոր է դառնում յուրաքանչյուրիս համար: Ուրախալի է, որ հատկապես երիտասարդները փորձում են փոփոխությունների, հայրենաճանաչության, ազգային մշակույթի տարածման գործում կարևոր տեղ զբաղեցնել: Վերջերս սոցիալական ցանցերում պարբերաբար հանդիպում էի «ԱրԱրի» մշակութային նախաձեռնության հրապարակումներին: Պարզեցի, որ այն ստեղծվել է 2024 թ.-ի հուլիսի 1-ին՝ «IT In Villages» ՀԿ-ի կողմից: Նախաձեռնության նպատակն է մարզերում և գյուղերում տարածել ազգային մշակույթը: Այս պահին նրա գործունեությունը կենտրոնացված է Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղում՝ ցանկացողների մասնակցության բաց հասանելիությամբ: Նախաձեռնության շրջանակում իրականացվում են ամենամսյա ազգային պարուսուցումներ, պարբերական մշակութային միջոցառումներ և պարատոններ: Համագործակցում են «Մենք» ԿՄՀԿ-ի և «Քաջաց» մշակութային նախաձեռնության հետ։ Հարցազրույցի մեր առաջարկն ընդունեցին և իրենք էլ առաջարկով հանդես եկան. ցանկանում են հարցազրույցն իրենց ամբողջ թիմի անունից և մասնակցությամբ լինի: Անսովոր առաջարկ էր, բայց սիրով համաձայնեցինք:
 
-Ինչո՞ւ որոշեցիք ստեղծել նման նախաձեռնություն, խոսենք գաղափարի մասին:
 
-«ԱրԱրի» մշակութային նախաձեռնության հիմքը դրվեց 2024 թ.-ին, երբ նկատեցինք, որ, չնայած Հայաստանի ազգային մշակույթի և ժառանգության արժեքը բարձր է, այն դեռևս չի տարածվում այնքան լայնորեն և խորությամբ, որքան պետք է լիներ, հատկապես մարզերում և գյուղերում: Մշակութային միջոցառումների մեծ մասը իրականացվում է Երևանում, և մարզաբնակները շատ հաճախ հնարավորություն չեն ունենում մասնակցելու: Մեր նախաձեռնությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի և զարգանա համաչափորեն՝ լինեն ավանդական պարեր, երգեր, ձեռագործ աշխատանքներ, թե պատմական արժեքներ։ Ցանկացանք ստեղծել այս ծրագիրը, որպեսզի խրախուսենք մարզերին՝ ավելի լավ հասկանալ մշակութային ինքնությունը և սովորեցնել նոր սերունդներին այն արժեքները, որոնք իրենց հասանելի չեն եղել թե՛ պատմության, թե՛ տեխնոլոգիաների, թե՛ բնակավայրի տեղակայման պատճառով։ Պարից ստացած ոգին ու էներգիան դրականորեն ազդում են հոգեբանության վրա: Մեզ համար կարևոր է, որ պարով կրթենք փոքրերին, պատանիներին, փորձենք ազդել երիտասարդների ու մեծերի հոգեբանության վրա, սնենք միասնության, հայրենատիրության և հայրենասիրության սերմերով, ստեղծենք որակյալ արժեհամակարգ, որը կփորձի լուծել հայրենիքի առջև ծառացած խնդիրները:
 
-Ի՞նչ գործունեություն եք ծավալում, ինչպե՞ս եք ցանկանում մարզերում և գյուղերում տարածել ազգային մշակույթը, ինչո՞ւ է սա կարևոր:
 
-Տասնմեկ պարուսուցում ենք իրականացրել Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղում, ևս մեկը` «ԹՈՒՄՈ»-ի այգում։ Պարուսուցումների մուտքը միշտ ազատ է բոլորի համար, մասնակցությունն՝ անվճար, պարուսույցները մասնակցում են կամավոր ձևով: Սեպտեմբերի 14-ին իրականացրել ենք «Սար Արի» արշավ-պարատոնը Արագածի հյուսիսային պատ՝ Ռապի լճում, որին մասնակցել է ավելի քան 100 քայլորդ տարբեր մարզերից։ Այս ամենն իրականություն է դառնում աջակիցների, համախոհների ու մեր գործունեությանը հավատացողների շնորհիվ: Ազգային մշակույթ տարածելը չի սահմանափակվում միայն պարուսուցումներով: Մեր լավագույն օրինակն է «Սար Արի»-ն: Գաղափարակից սերունդներ քայլում էին ու խոսում հուզող հարցերից, քննարկում մտքեր, պարում ու երգում առանց կոմպլեքսների: Ամեն ինչ իրական էր՝ զգացմունքները, տպավորությունները, ժպիտները, տարիքով ավելի փոքրին օգնելու ցանկությունը, ծանր ուսապարկի տարողունակությունը թեթևացնելու պատրաստակամությունը, մի քանի մետր ձգվող շարքի համաչափ կանգն ու շարժը: «ԱրԱրին» միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք, ու դա չի ներառում միայն 1-2 միջոցառման մասնակիցներին: Ամեն «Հեյ»-ի, «Հիրուր Խեդ»-ի, ափ ափի Մշխ Խըռի ու Կարնո քոչարիի մեջ միասնություն կա, որն էլ հենց «ԱրԱրին» է: Մի ժողովուրդ, մի ընտանիք:
 
-Կա՞ հետաքրքրություն ձեր նախաձեռնության հանդեպ, ինչպե՞ս եք չափում այդ հետաքրքրվածությունը:
 
-Այո, հետաքրքրություն կա, հատկապես երիտասարդների շրջանում։ Հետաքրքրությունը չափում ենք տարբեր ձևերով՝ պարբերական հարցումներին, պարուսուցումներին, արշավպարատոններին և միջոցառումներին մարդկանց մասնակցության քանակի, սոցհարթակներում ակտիվության, ինչպես նաև դրական արձագանքների և կարծիքների միջոցով։Պարուսուցումները ավարտվում են այնպիսի արդյունքներով, որ մարդիկ ցանկություն են հայտնում մասնակցելու ևս մեկ անգամ, ինչը մեզ համար կարևոր ցուցանիշ է։ Բաց ենք համագործակցությունների համար և ուրախ ենք լսել առաջարկներ: Այս պահին համագործակցում ենք «ՄԵՆՔ» ԿՄՀԿ-ի և «Քաջաց» մշակութային նախաձեռնության հետ:
 
-Որո՞նք են ձեր նպատակները առաջիկա 2, 3, 5 տարվա համար:
 
-Մեր նպատակները համախմբվում են երկու հիմնական ուղղությամբ՝ պահպանել հայկական մշակույթը և տարածել այն հայության և միջազգային մակարդակում: Երկու տարվա ընթացքում նպատակ ունենք ծավալելու մեր գործունեությունը նոր մարզերում և գյուղերում, միևնույն ժամանակ ստեղծելով ավելի շատ համագործակցություններ պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ, որպեսզի մեծացնենք մեր ծրագրերի հասանելիությունը, որպեսզի հասարակությունը հասկանա, ընդունի, խրախուսի և մասնակիցը դառնա մեր գործունեությանը: Երեք տարվա ընթացքում ցանկանում ենք կազմակերպել ավելի լայնամասշտաբ պարատոններ, արշավներ և մշակութային միջոցառումներ, որոնք կհանգեցնեն ավելի մեծ հանրային իրազեկվածության։ Մարզերում «ԱրԱրողների համայնք» ունենալը կնպաստի ուժեղ ՄԵՆՔ-ի ձևավորմանը: Հինգ տարվա հեռանկարով մեր նպատակն է ստեղծել «Հայկական մշակույթի գրադարան»՝ թվայնացված պլատֆորմ, որտեղ կտեղադրվեն հայկական արվեստի, գրականության, պատմության և մշակույթի վերաբերյալ բաց հասանելիության նյութեր։ Նման նախագիծը թույլ կտա պահպանել մշակույթը և հասանելի դարձնել այն բոլորի համար՝ անկախ այն բանից, թե որտեղ են նրանք գտնվում աշխարհում։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Սիրիայի ճակատագիրն ու ապագան որոշելու պատասխանատվությունը կրում է միայն Սիրիայի ժողովուրդը․ Իրանի ԱԳՆ Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այնԱսադը փախավ իր երկրից. նրա պաշտպան Ռուսաստանը՝ Պուտինի գլխավորությամբ, այլևս շահագրգռված չէր պաշտպանել նրան. Թրամփ «Մարդ ու կին էլ են բաժանվում, նորմալ է». Ռաֆայել Երանոսյանը՝ Անդո-Ռաֆո զույգի բաժանման մասին Լավագույն կենտրոնական կիսապաշտպանների վարկանիշը․ FourFourTwo Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին․ ՌԴ ՊՆ Փաշինյանը Մակրոնի, Թրամփի և Մասկի հետ լուսանկարներ է հրապարակել Ասադն ընկավ, իսկ Էրդողանը հաղթեց. Թուրքիայի նախագահի դստեր գրառումը Կենդանակերպի խորագիր. ձգողականություն ըստ կենդանակերպի շրջանակի Մեր ժողովուրդների պայքարը եվրոպական ապագայի համար հաղթանակով կավարտվի․ Զուրաբիշվիլին՝ Զելենսկուն Թբիլիսիի քաղաքապետարանը ցույցերի էպիկենտրոնում սկսել է տոնածառի տեղադրումը Մբապեն 200-րդ գոլն է խփել ազգային առաջնություններում Երևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Նշվել են կենդանակերպի 2 նշաններ, որոնց համար 2025 թվականին փողը շարունակական հոսքով կգա Սիրիայի պետական դրոշը փոխվել է Բնակարանի հրդեհի հետևանքով 1 մարդ մահացել է, 15-ը՝ տարհանվել Զելենսկին մերժել է Թրամփի՝ անհապաղ հրադադարի կոչը Միրզոյանը Բահրեյնի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը Վերին Լարսի անցակետում հայկական ավելի քան 1,300 բեռնատար է կուտակվել«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը նշում է գործունեության հնգամյակը. ձեռքբերումներ և առաջիկա անելիքներՈրակազրկում մի քանի խաղով․ Բարսելոնայի գլխավոր մարզիչը կարող է լրջորեն պատժվել Սիրիական ընդդիմությունը հայտարարել է Մանբիջում քրդերի դեմ գործողություն սկսելու մասին Գիշերը ՌԴ ՀՕՊ-ը ոչնչացրել է ուկրաինական 46 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆԹուրքիայի և ԱՄՆ-ի ՊՆ ղեկավարները քննարկել են իրավիճակը ՍիրիայումԽոշոր ավտովթար Արմավիր քաղաքում. բախվել են «Kia Forte»-ն ու «Nissan Rogue»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ Տաթև-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռն է այրվել Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՄեծ է հավանականությունը, որ Ասադը զոհվել է ավիավթարի հետևանքով․ Reuters Վոլգոգրադցի հայտնի ռեստորատորը Հայաստանի բնակիչներին կարկանդակներով է կերակրելու Երեկոյան ժամերին Երևանում ձյուն կտեղա«Քաղաքական շահարկումներ». Պետդումայում արձագանքել են ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի խոսքերինՍիրիայի նախագահի ինքնաթիռն անհետացել է ռադարներից. աղբյուրԻսրայելական բանակը մտել է Սիրիա. մամուլ Աղբատար մեքենայի վարորդն ու աշխատակիցը հայտնաբերել են անգիտակից վիճակում փողոցում ընկած հնդիկ գործընկերոջը Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից. ՀՀ ԱԳՆ «Ասադն ընկավ, իսկ առաջնորդ Էրդողանը հաղթեց»․ Թուրքիայի նախագահի դստեր գրառումըԵվրամիությունը ներթափանցում է Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների առաջացած ճեղքերըԴամասկոսն ընկավ․ վարչապետը հայտարարել է իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամության մասին Դաշինքային սառեցում. Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ-իցՍպասվում են տեղումներ. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հայաստանի բարեփոխված Սահմանադրությունը պաշտոնապես ուժի մեջ է մտել. պատմության այս օրը (08 դեկտեմբեր)Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր Մակրոն-Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է 20 րոպեԻրանի գերագույն առաջնորդի խորհրդականը հանդիպել է Սիրիայի նախագահի հետՍպասվում են տեղումներ ձյան տեսքով Հայաստանում մինչև -14 աստիճան ցուրտ է սպասվում Երկար ժամանակով լույս չի լինելու Երկրաշարժ է գրանցվել Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով. եղանակը՝ Հայաստանում Ահաբեկիչները հայտարարել են, որ սկսել են շրջապատել Դամասկոսը. Սիրիայի ՊՆ-ն հերքում է այդ տեղեկությունը
Ամենադիտված