Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ իշխանություններն որոշել են թայմ-աութ վերցնե՞լ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար չի գրանցվել: Երեկ այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն էլ ասել էր, թե Հայաստանի որոշումը կախված է լինելու մի շարք հարցերից, այդ թվում՝ գերիների վերադարձի և խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ քննարկումներից։
 
Ինչի՞ մասին է խոսում այս վիճակը: Ինչպես նշեցինք, ՀՀ-ն Բաքվում կայանալիք համաժողովին իր մասնակցությունը կապում է հայ ռազմագերիների վերադարձի հետ։ Շատ հավանական է, որ Իլհամ Ալիևը հրաժարվել է վերադարձնել հայ գերիներին. ի վերջո, պատահական չէ, որ մասնավորաբար Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների կալանավորումը երկարաձգվել է մի քանի ամսով։ Այսինքն, Ադրբեջանը ցանկանում է դատավարություն իրականացնել հայ գերիների նկատմամբ, և Փաշինյանի կամ ՀՀ այլ ներկայացուցչի ժամանումը Բաքու ոչինչ չէր փոխելու Ալիևի որոշման մեջ։ Այս թեմային անդրադառնալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նշում է, թե ստացվում է, որ ՀՀ իշխանությունները հասկացել են, որ Բաքվից հետ են վերադառնալու առանց գերիների, և Բաքու կատարած այցն ավելի շատ կհարվածի նրանց ու ընդդիմությանը ևս մեկ խաղաքարտ կտա ընդդեմ իշխանությունների, եթե վերջիններս վերադառնան Երևան «դատարկաձեռն»։
 
«Բացի այդ, եվրոպական մի շարք երկրներ հրաժարվել են մասնակցել Բաքվի համաժողովին և ՀՀ-ն ռևերանս է անում Արևմուտքին՝ նույնպես չմեկնելով Բաքու։ Դա կարող է լինել երկրորդ պատճառը՝ գերիներին չվերադարձնելու պատճառի հետ միասին։ Ֆրանսիայի նախագահը չի մեկնել Բաքու, իսկ հայ-ֆրանսիական կապերը վերջերս խորանում են ռազմական ոլորտում»,-նշում են հեղինակները։
 
Այս ամենին զուգահեռ՝ Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրում են հայադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը տապալելու մեջ, սակայն փաստացի կուլ իսային գործընթացներ են տեղի ունենում, մասնավորաբար, կուլիսային մակարդակում համաձայնեցնում են խաղաղության համաձայնագիրը։ Օրինակ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ համաձայնեցվել են Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի հիմնական կետերը. «Թվերը հիմա չեմ ուզում հրապարակել, բայց դեռ կարևոր կետեր կան, որոնք պետք է համաձայնեցվեն»։
 
Ի հավելումն՝ «Հանրապետության հրապարակը» գրում է, թե ՀՀ իշխանություններն ինքնուրույն որոշումներ չեն կայացնում, այլ իրենց քայլերը համաձայնեցնում են այլ կենտրոնների, մասնավորապես Արևմուտքի հետ. «ԱՄՆ-ում նախագահ է փոխվել, իսկ ՔՊ-ն ու Փաշինյանը սերտ կապերի մեջ էին Դեմոկրատական կուսակցության հետ։ Աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվում, և ՀՀ իշխանություններն որոշել են որոշակի թայմաութ վերցնել՝ իրենց ապագա գործողությունները հասկանալու համար»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան չվերթներըԻրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներինՄխիթարյանը և ամերիկյան ֆուտբոլի աստղ Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներովՆավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանաԻնչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համարՄերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումՄոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանՎիրավորներից մեկը երեխա է․ մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած վթարիցԱռանց խաչի. Հայաստանը խրվում է եկեղեցական պառակտման ու ռեֆորմաացիայի մեջ Վերջնագիր հայկական ձևով. Նիկոլ Փաշինյանը դատապարտել է կաթողիկոսին նա էլ պատասխանել է«Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Բարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումԻնչ է ասում Փաշինյանը Ռուսաստանի մասին և ինչպես է դա համընկնում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության տվյալների հետ«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»Կարինում իրականացվել են հայ բնակչության զանգվածային ջարդեր․ պատմության այս օրը (14 հունիս)Լավ լուր՝ բոլոր թոշակառուների համարԻ՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Զոհեր, 70-ից ավել վիրավորներ․ իրավիճակը՝ ԻսրայելումՆշված հասցեներում 24 ժամ ջուր չի լինիԻ՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»Կյանքից հեռացել է Փառանձեմ Մեյթիխանյանը«Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»Ոչ մի աղոթք՝ բանակում. «Հրապարակ» Փոփոխություններ քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների պետտուրքերի համակարգում. «Փաստ»Թռավ Պրահա, իսկ մի շաբաթից կմեկնի Անկարա. «Հրապարակ» Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ»Հիմա էլ Լեւոն Տեր-Պետրոսյանին կթիրախավորեն. հրաման են ստացել. «Ժողովուրդ» Նաիրա Հովսեփյանը պատժից կրկին «պլստացել» է. «Հրապարակ» Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»Հայկ Սարգսյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հարաբերությունները գերլարված են. «Ժողովուրդ» ՔՊ-ականներն իրար են ուտում․ «Հրապարակ» 500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ»Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՖիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ«Try». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իսրայելը չէր կարող hարվածել Իրանին առանց ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույսի». Արաղչի Թրամփը հրեա ժողովրդի անհավանական ընկերն է. ամենայն հարգանքով Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. Ուիթքոֆ
Ամենադիտված