Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երդվյալ հարևաններ. ինչպես է Հայաստանը փորձում բարեկամանալ Թուրքիայի հետ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ երկրի կառավարությունն այլևս առաջնահերթություն չի համարում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Նրա խոսքով այդ որոշումը կօգնի բարելավել հարաբերություններն Անկարայի հետ և հաղթահարել տարածաշրջանային մեկուսացումը։ Ընդդիմությունն իր հերթին Փաշինյանի թիմին մեղադրում է պետական ​​շահերը զիջելու և ազգային ինքնությունը ոչնչացնելու մեջ:

Թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը iz.ru-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Երևանն ամբողջությամբ չի հրաժարվի ցեղասպանության մասին իր պատկերացումներից։ «Արտգործնախարար Միրզոյանն ասել է, որ հարցն օրակարգից հանված չէ, այն ուղղակի դադարել է առաջնահերթ լինել, սա ի վերջո կարևոր է նշել։ Պետք է խոստովանել, որ հիմա Հայաստանի առջև ծառացած են էքզիստենցիալ բնույթի բազմաթիվ այլ խնդիրներ, այդ թվում Բաքվի հետ հարաբերություններ հաստատելու հարցը, և նման պայմաններում ցեղասպանության թեման օբյեկտիվորեն հետին պլան է մղվել»,- նշել է նա։

Զրուցակիցը նաև ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները շարունակում են բարդ մնալ: «Թուրքական կողմի հռետորաբանությունը վերջին շրջանում դարձել է ավելի բարեկամական և պակաս կոշտ։ Բայց միևնույն ժամանակ իրական քայլեր գրեթե չենք տեսնում։ Եվ դա միանգամայն հասկանալի է: Նախագահ Էրդողանը մեկ անգամ չէ, որ հասկացրել է, որ Թուրքիան չի համագործակցի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի լուծել իր հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ նույնիսկ կարգավորումից հետո Անկարան որոշ կետերի շուրջ երկխոսության չի գնա, որոշ հարցեր կմնան փակ, որպեսզի շարունակվեն ճնշումները Երևանի վրա»,- պնդել է նա։

Քաղաքագետ Տիգրան Քոչարյանն էլ  iz.ru-ի հետ զրույցում ասել է, որ Փաշինյանի կառավարությունը գործում է արևմտյան երկրների ճնշման ներքո, որոնք փորձում են զրոյացնել Ռուսաստանի ազդեցությունն Անդրկովկասում։ «Եթե Երևանը հրաժարվի Թուրքիայի նկատմամբ հավակնություններից, ապա կարող է բացել սահմանը և ներառել Հայաստանն իր ազդեցության գոտում։ Տվյալ դեպքում կորում է Գյումրիում ռուսական բազա ու ռուս սահմանապահներ ունենալու իմաստը։ Արդյունքում Փաշինյանն ու իր թիմը կկարողանան պահանջել ռուսական ուժերի դուրսբերում։ Մեծ հարց է այն, թե դրանից հետո իրավիճակը ինչպե՞ս կզարգանա։ Մենք տեսնում ենք Անկարայի ապօրինի գործողություններն Իրաքում, Սիրիայում և Կիպրոսում, և հեշտ է ենթադրել, որ անպաշտպան Հայաստանը ևս կարող է ագրեսիայի զոհ դառնալ»,- կարծիք է հայտնել նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Պուտինը ԱՄՆ-ին և Իրանին հայտնել է «զրոյական» ուրանի հարստացմամբ միջուկային գործարքին իր աջակցության մասին. AxiosԹրամփը հայտարարել է ԵՄ-ից և Մեքսիկայից ներմուծման 39% մաքսատուրքերի մասին Ռուսաստանի Վոլոգդայի մարզում կրոնական երթի ժամանակ փլուզվել է գետի վրայով անցնող կամուրջը, կան զոհերԱրմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԹեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, բայց կշարունակվի նոր ձևաչափով․ ԱրաղչիՈւկրաինայում կոչ են արել չեղարկել «անուղեղ» Վերկա Սերդուչկայի ելույթները՝ ռուսերենով երգերի պատճառովՎրшերթ՝ Ճամբարակում․ 81-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց Սիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետՍիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան ԱՄՆ Պետդեպարտամենտն աշխատանքից ազատել է ավելի քան 1,300 մարդու «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողըՇչեսնին անդրադարձել է Յամալի և Նեյմարի համեմատություններին Սիրիայում մոլեգնող հրդեհները մոտեցել են հայաբնակ գյուղերից մեկին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Թել Ավիվը կհարվածի Իրանին. Նեթանյահու Վարչախմբի դեմքը. տմարդի արդարադատությունՔՊ-ն ժողով է անում. Արայիկ Հարությունյանը ցուցակ է պատրաստել շեֆի համար Լավրովը Կիմ Չեն Ընին ողջունել է անսովոր արտահայտությամբՓաշինյանը վերաբացում է ընդդիմադիրների դեմ հին գործերը Եկեղեցու համախմբվածությունը խուճապի է մատնել Փաշինյանին Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտվել են 2-րդ փուլի թայ-բրեյքումՀնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցը Պայթյունի հետևանքով մահացել է 22-ամյա Օնիկ Մ.-նԵրևան-Սևան ճանապարհին բախվել են 7 ավտոմեքենաԱրարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Նոր մանրամասներ Կապանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից 34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ Կասեցվել է Հայաստանից Վրաստան ոսկե զարդերի անօրինական ներմուծումը Կենսաթոշակների մասին Այսօր տեղի կունենա արցախահայության հանրահավաքը. ի՞նչ է սպասվում Մեքենաները վերածվել են ջարդոնի. ողբերգական վթարի մանրամասները Սպանություն ՁորաղբյուրումԵրկրաշարժ՝ Ադրբեջանում Քաղաքագետը բացատրել է, թե ինչի են հանգեցնում Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի անբարյացակամ քայլերը Ուկրաինացի քաղաքագետ. միայն Ռուսաստանը կարող է փրկել ՀայաստանըԻնչպես և սպասվում էր, Զանգեզուրի միջանցքի թեման ջրի երես դուրս եկավԱդրբեջանը մոռացել է, որ պատերազմում հաղթել է Հայաստանին, այլ ոչ թե Ռուսաստանին Զինված ուժերը հետ են գրավել Ջանյաթաղ, Գյուլաթաղ, Մեհմանա և Կուսապատ գյուղերը․ պատմության այս օրը (12 հուլիս)«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողը Իշխանությունների կողմից ՀԱԵ վրա գործադրվող ճնշումը ողբերգություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար. ի՞նչ դեր ունի այստեղ ԱՄՆ-ն. «Փաստ»Նոր մանրամասներ՝ «Աբովյան» ՔԿՀ-իցԻնչի՞ մեջ են ներքաշում Հայաստանին. «Փաստ»Խոշոր վթար՝ Նուբարաշենում․ վիրավnրներ կան«Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը հուլիսի 12-ին Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ»Խոշոր ու ողբերգական վթար, 4 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել․ Ղրիմ«Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ»Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Օտարվող գույքի սեփականատիրոջ համար կսահմանվի խրախուսական գործիքակազմ. նախագիծ. «Փաստ»
Ամենադիտված