Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԴԱՀԿ ունեցողը չի կարող օգտվել Telcell հավելվածից, տերմինալն էլ գումարը վերցնում, կտրոն չի տալիս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում հանրային տրանսպորտից օգտվողները ստիպված են այսօրվանից վճարում կատարել կա՛մ Telcell-ի օնլայն հավելվածով, կա՛մ Telcell-ի տերմինալով ձեռք բերված կտրոնի միջոցով, կա՛մ էլ 100 դրամանոց մետաղադրամով։

Վաղ առավոտից մայրաքաղաքում տրանսպորտային կոլապս է առաջացել։

Քաղաքային իշխանության կայացրած այս որոշումը դժգոհությունների պատճառ է դարձել։ Բազմաթիվ քաղաքացիներ սմարթֆոններ չունեն և չեն կարող օնլայն հավելվածի միջոցով վճարում կատարել, 100 դրամ գտնելը ևս դժվարացել է, կարելի է ասել՝ անհնար է դարձել։

Մնում է վերջին՝ 3-րդ տարբերակը, որ քաղաքացին Telcell տերմինալով վճարի և կտրոն ձեռք բերի, բայց այստեղ ևս խնդիրներ կան։

Oragir.News-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ ավտոբուսներում տեղադրված սարքերը՝ վալիդատորները, որոնցով պետք է օնլայն վճարում կատարել, թերի են աշխատում, մի քանի փորձից հետո են միայն QR կոդը կարդում և վճարումը հաստատում, երբեմն էլ ընդհանրապես չի ստացվում։

Խնդիրներից մեկն էլ այն է, որ քաղաքացին, որն ունի ԴԱՀԿ, չի կարող Telcell օնլայն հավելված ներբեռնել հեռախոսում և վճարում կատարել, քանի որ յուրաքանչյուր լիցքավորված գումարը ԴԱՀԿ-ն ավտոմատ գանձում է։

Ինչ վերաբերում է տերմինալով վճարելուն և կտրոն ձեռք բերելուն, ապա այստեղ ևս խնդիրներ են առաջանում։ Telcell տերմինալով վճարում կատարելիս ծրագիրն առաջարկում է հեռախոսահամար նշել, բայց կա նաև հնարավորություն բաց թողնել այն և միանգամից լիցքավորում կատարել ու կտրոնը վերցնել։ Խնդիրն այստեղ կայանում է նրանում, որ հեռախոսահամարի դաշտում քաղաքացին կարող է ցանկացած մեկի հեռախոսահամարը նշել, եթե չի ուզում նույնականացվել։ Բայց լինում են դեպքեր, որ տերմինալը կտրոն չի տրամադրում, և քաղաքացին, որ վերջին կոպեկն ուներ տրանսպորտից օգտվելու համար, մնում է «բորտին»։

Oragir.News-ն այսօր փորձեց Արշակունյաց պողոտայի սկզբնամասում տեղադրված Telcell վճարային տերմինալով ձեռք բերել ավտոբուսի 2 ուղետոմս, հեռախոսահամարի վանդակը բաց թողեցինք, անցանք հաջորդ քայլին՝ լիցքավորում և առաջ։ Տերմինալը հաստատեց մուտքագրված գումարը, բայց կտրոն չտրամադրեց։ Եվս մեկ անգամ փորձեցինք, այս անգամ արդեն 100 դրամ լիցքավորեցինք, բայց կտրոն այդպես էլ չտրամադրեց։

Փաստացի՝ քաղաքային իշխանությունը մի որոշում է կայացրել, որի հետևանքով հազարավոր քաղաքացիներ տուժում են։ Գուցե Տիգրան Ավինյանն ու ՔՊ-ական վերնախավը որոշ ժամանակ երթևեկեն գերբեռնված տրանսպորտով, 100 դրամանոց մետաղադրամներ փորձեն գտնել, օնլայն հավելվածի խափանումներին ականատես լինեն, որ զգան իրենց կայացրած որոշումների «հաճույքը»։

 

Ուժգին երկրաշարժ՝ ԻրանումՓաշինյանի ռուսամետությունն ավարտվեց Երևանում 12 անձանց վիճաբանությունը վերածվել է դանակաhարության, 3 ծանր վիրավnր կա Ռուսաստանը կրկին հիշել է Հռոմի ստատուտը «Հերոստրատ» Փաշինյանն ամեն ինչ անում է, որ իրեն չմոռանան Աղազարյանին փորձում են փչացնել բոլոր հնարավոր եղանակներով Նրա հետ, ի դեպ, ժողովուրդը դեռ հաշիվ է մաքրելու. «Փաստ»«Սիրում էր դիրքերում լինել, ազատությունն իրեն ձգում էր». Լևոն Մելքոնյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ռուբլին ու դոլարը թանկացել են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ«Օտարերկրյա ներդրումները շատ քիչ են Հայաստանի անշարժ գույքի ոլորտում». «Փաստ»Ո՞վ է հոսանքահարումից մահացած տղամարդը«Աշխարհը գնալու է նոր իրավակարգի հաստատման, Հայաստանը պետք է համահարթ շահեր ունեցող դաշնակիցներ գտնի մեր տարածաշրջանում». «Փաստ»Երևանում և մարզերում լույս չի լինելուԱշխարհը մեզ ընկալում է նաև պարտությամբ հպարտացող և պարտություն բերող իշխանություններով. «Փաստ»Փոփոխություններ հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում քաղաքացին կարող է ստանալ իր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա ողջ գումարը. նախագիծ. «Փաստ»ՔՊ-ականները ջնջում են իրենց նամակագրությունները. արտահոսքի հետքերով. «Ժողովուրդ» Ծառայողական մեքենաները ոչ թե կրճատվում են, այլ կանգնելու են գարաժներում․«Հրապարակ» Փնթի աշխատա՞նք, թե՞ դիտավորություն. ժխտողականության քայլարշավը՝ ցեղասպանության կանխարգելման օրակարգի ներքո. «Փաստ»Հովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին. «Ժողովուրդ» Նախարարի հերթական չկատարված խոստումը․ «Հրապարակ» «100 փաստից» մնացել են սոցցանցային դիտումներն ու լայքերը. «Փաստ»2 բնակարան, 1 հողամաս, տրանսպորտային միջոց. ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» ՔՊ-ականները հեռախոսները փոխում են․ «Հրապարակ» Ի՞նչ է ցույց տալիս Նիկոլ Փաշինյանը Աղազարյանի միջոցով. «Փաստ»Ովքեր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները. դատախազ, նախկին պաշտոնյա. «Ժողովուրդ» Փաշինյանը գազազած է, ՔՊ-ում՝ սարսափած․ «Հրապարակ» Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական ուղենիշը՝ վտանգ երկրի համար. «Փաստ»Մեր վերադարձը ՀԱՊԿ անհնար է, անդառնալիության կետն արդեն անցել ենք. Փաշինյանի արձագանքը՝ Պուտինին (տեսանյութ) Ինչ է ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներդրումների մասին (տեսանյութ) Jaguar-ը ներկայացրել է Type 00 կոնցեպտուալ կուպեն (լուսանկարներ) Վրաստանում ոստիկանությունը սկսել է խուզարկություններ անցկացնել ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում Reuters-ը պատմել է խաղաղության 3 ծրագրի մասին, որ առաջարկվել են Թրամփին և ենթադրում են Ուկրաինայի կողմից զիջումներ Աֆղանստանում թալիբները կանանց արգելել են բժշկական կրթություն ստանալ Արցախում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար կհատկացվի 74 հազար դոլար Պրեմիերա. Արամե - «Երազանք ես դու» ԱԺ-ն ընդունեց 2025 թ․ պետական բյուջեն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակն ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում Կշարունակեմ ամեն ինչ անել, որպեսզի ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմ չլինի. Շոլց Հալեպի ռազմական ակադեմիայի կուրսանտներին ՌԴ-ի աջակցությամբ հաջողվել է դուրս գալ շրջափակումից Դատարանը մերժել է Վազգեն Մանուկյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը Արմեն Մուրադյանը զգուշացնում է երեխաների ծնողներին Երևանում մոտ 12 ժամով երթևեկություն է դադարեցվելուԴա ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ՌԴ հարաբերություններին. ի՞նչ է պնդում ԶախարովանԵրկրաշարժ է եղել Թուրքիայում Քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար կգործի միասնական էլեկտրոնային համակարգ Ո՞րն է Արաբկիրի 28 մանկապարտեզում 4-ամյա երեխայի կյանքից զրկման պատճառը․ մանրամասներՌուսաստանում ստացիոնար կառույցների համար անօդաչու սարքերից պասիվ պաշտպանություն են մշակելԾանոթ ու միաժամանակ անհայտ … դիմահարդարման պայուսակՀայաստան ներմուծվող ցիտրուսային մրգերի ծավալն ավելացել է
Ամենադիտված