Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անդրանիկ Քոչարյանը որոշել է մինչև վերջ ատամ գցել ՔՊ-ին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ներքին հակասություններն արդեն այնքան են խորացել, որ պաշտոնյաները բաց ու թափանցիկ միմյանց մեղադրում են կոռուպցիայի և այլ տարատեսակ հանցագործությունների մեջ։ «Պանդորայի արկղը» խորհրդարանում բացեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ Հովիկ Աղազարյանին մեղադրելով իր որդու վերաբերյալ քրգործերով միջնորդելու մեջ։

Ակնհայտ էր, որ աղմկահարույց լսումների համար ինչ-որ մարդիկ պետք է պատասխան տան, և «կեղտոտ սպիտակեղենը» հանրության առջև փռելու գլխավոր մեղավորը հենց լսումների կազմակերպիչ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է։ Վերջինիս պահվածքը փաստում է՝ ՔՊ-ում էլ են հասկացել Քոչարյանի խաղերը, փորձում են նրան հեռացնել հանձնաժողովի նախագահի պաշտոնից, զրկել այն ահռելի լծակներից, որ տարատեսակ խարդավանքների միջոցով Քոչարյանը հաջողացրել էր ճանկել։ Ինքը՝ Քոչարյանն էլ հրաշալի հասկանում է, որ ՔՊ-ում ազդեցիկ մի խումբ աշխատում է իր դեմ։ Առավել ևս, որ հենց իրեն են մեղադրում թե՛ լսումները տապալելու, թե՛ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի դեմ արշավ սկսելու, թե՛ Արփի Դավոյանի նվաստացման մեջ։ Եվ լռելու փոխարեն, Անդրանիկ Քոչարյանը նախընտրել է հարձակման անցնել։

Ապրիլյան, ապա և 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահը, ով ահռելի տեղեկությունների է տիրապետում, պարզ հասկացրել է, որ իր հաշիվները մաքրելը ՔՊ-ի ատամների բանը չէ։

Երեկ ՔՊ-ն նախաձեռնող խմբի նիստ է գումարել՝ խմբակցության պատգամավորների, գործադիրի պաշտոնյաների, ՔՊ վարչության մասնակցությամբ։ «Մի լավ քննադատեցինք իրար. ընդ որում՝ բավականին անողոք»,- գրել էր Փաշինյանը նիստի մասին տեսանյութի մեկնաբանության մեջ։ Մամուլն այսօր առավոտից փորձում է կանխատեսումներ անել, թե ինչ են քննարկել, իբր ներքին աղբյուրներից ստացված տեղեկություններ է հայտնում նիստում հնչած կարծիքների վերաբերյալ։

Որ նիստը թեժ է եղել, կասկած չկա, ՔՊ վարչության անդամներից մի քանիսին Անդրանիկ Քոչարյանը հասցրել է լավ նյարդայնացնել։

Ըստ ամենայնի, Անդրանիկ Քոչարյանին այս փուլում ձեռք չեն տա, որքան էլ Ալեն Սիմոնյանը, Հակոբ Սիմիդյանը, Արմեն Փամբուխչյանն ու այլք կրակոտ ելույթներ ունենան։ Փաշինյանն այժմ այլ առաջնահերթություններ ունի. մեր տեղեկություններով, նա պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ստուգում է կուսակիցների հավատարմության աստիճանը, և, ըստ այդմ, ընտրական ցուցակ գրում։ Ընդ որում, ցուցակը նա գրում է միայն իր կնոջ հետ, յուրաքանչյուրի վարքն ու բարքը քննելով: Չի բացառվում, որ արդեն այդ ցուցակում բացակայեն հովիկաղազարյանների, անդրանիկքոչարյանների անունները։ ՔՊ խմբակցության ներկայիս կազմից շատերը փուռն են գնալու։ 

Էդիտա Հարությունյան

ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ Ուժգին երկրաշարժ՝ ԻրանումՓաշինյանի ռուսամետությունն ավարտվեց Երևանում 12 անձանց վիճաբանությունը վերածվել է դանակաhարության, 3 ծանր վիրավnր կա Ռուսաստանը կրկին հիշել է Հռոմի ստատուտը «Հերոստրատ» Փաշինյանն ամեն ինչ անում է, որ իրեն չմոռանան Աղազարյանին փորձում են փչացնել բոլոր հնարավոր եղանակներով Նրա հետ, ի դեպ, ժողովուրդը դեռ հաշիվ է մաքրելու. «Փաստ»«Սիրում էր դիրքերում լինել, ազատությունն իրեն ձգում էր». Լևոն Մելքոնյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ռուբլին ու դոլարը թանկացել են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ«Օտարերկրյա ներդրումները շատ քիչ են Հայաստանի անշարժ գույքի ոլորտում». «Փաստ»Ո՞վ է հոսանքահարումից մահացած տղամարդը«Աշխարհը գնալու է նոր իրավակարգի հաստատման, Հայաստանը պետք է համահարթ շահեր ունեցող դաշնակիցներ գտնի մեր տարածաշրջանում». «Փաստ»Երևանում և մարզերում լույս չի լինելուԱշխարհը մեզ ընկալում է նաև պարտությամբ հպարտացող և պարտություն բերող իշխանություններով. «Փաստ»Փոփոխություններ հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում քաղաքացին կարող է ստանալ իր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա ողջ գումարը. նախագիծ. «Փաստ»ՔՊ-ականները ջնջում են իրենց նամակագրությունները. արտահոսքի հետքերով. «Ժողովուրդ» Ծառայողական մեքենաները ոչ թե կրճատվում են, այլ կանգնելու են գարաժներում․«Հրապարակ» Փնթի աշխատա՞նք, թե՞ դիտավորություն. ժխտողականության քայլարշավը՝ ցեղասպանության կանխարգելման օրակարգի ներքո. «Փաստ»Հովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին. «Ժողովուրդ» Նախարարի հերթական չկատարված խոստումը․ «Հրապարակ» «100 փաստից» մնացել են սոցցանցային դիտումներն ու լայքերը. «Փաստ»2 բնակարան, 1 հողամաս, տրանսպորտային միջոց. ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» ՔՊ-ականները հեռախոսները փոխում են․ «Հրապարակ» Ի՞նչ է ցույց տալիս Նիկոլ Փաշինյանը Աղազարյանի միջոցով. «Փաստ»Ովքեր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները. դատախազ, նախկին պաշտոնյա. «Ժողովուրդ» Փաշինյանը գազազած է, ՔՊ-ում՝ սարսափած․ «Հրապարակ» Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական ուղենիշը՝ վտանգ երկրի համար. «Փաստ»Մեր վերադարձը ՀԱՊԿ անհնար է, անդառնալիության կետն արդեն անցել ենք. Փաշինյանի արձագանքը՝ Պուտինին (տեսանյութ) Ինչ է ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներդրումների մասին (տեսանյութ) Jaguar-ը ներկայացրել է Type 00 կոնցեպտուալ կուպեն (լուսանկարներ) Վրաստանում ոստիկանությունը սկսել է խուզարկություններ անցկացնել ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում Reuters-ը պատմել է խաղաղության 3 ծրագրի մասին, որ առաջարկվել են Թրամփին և ենթադրում են Ուկրաինայի կողմից զիջումներ Աֆղանստանում թալիբները կանանց արգելել են բժշկական կրթություն ստանալ Արցախում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար կհատկացվի 74 հազար դոլար Պրեմիերա. Արամե - «Երազանք ես դու» ԱԺ-ն ընդունեց 2025 թ․ պետական բյուջեն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակն ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում Կշարունակեմ ամեն ինչ անել, որպեսզի ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմ չլինի. Շոլց Հալեպի ռազմական ակադեմիայի կուրսանտներին ՌԴ-ի աջակցությամբ հաջողվել է դուրս գալ շրջափակումից Դատարանը մերժել է Վազգեն Մանուկյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը Արմեն Մուրադյանը զգուշացնում է երեխաների ծնողներին Երևանում մոտ 12 ժամով երթևեկություն է դադարեցվելուԴա ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ՌԴ հարաբերություններին. ի՞նչ է պնդում ԶախարովանԵրկրաշարժ է եղել Թուրքիայում Քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար կգործի միասնական էլեկտրոնային համակարգ Ո՞րն է Արաբկիրի 28 մանկապարտեզում 4-ամյա երեխայի կյանքից զրկման պատճառը․ մանրամասներՌուսաստանում ստացիոնար կառույցների համար անօդաչու սարքերից պասիվ պաշտպանություն են մշակելԾանոթ ու միաժամանակ անհայտ … դիմահարդարման պայուսակ
Ամենադիտված