Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանն աշխարհաքաղաքական ինտրիգների էպիկենտրոնում և Անդրկովկասում տեղի ունեցող իրադարձությունների պոչին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 22-24-ը Կազանում BRICS-ի 16-րդ գագաթնաժողովում աշխարհակարգի գլոբալ հիմնախնդիրներին զուգահեռ բացահայտվեցին նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները, գրում է iarex.ru-ն։ Այդ ձևաչափով հանդիպում և բանակցություններ տեղի ունեցան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Գագաթնաժողովին կողք կողքի նստած երկու ղեկավարներն իրենց արտաքին գործերի նախարարներին հանձնարարեցին «որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը»։ Դրանից հետո Փաշինյանը, ինչպես նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանից հրավեր ստացան մասնակցելու Կլիմայի փոփոխության շուրջ ՄԱԿ-ի շրջանակային համաձայնագրի (COP29) 29-րդ նստաշրջանին, որը տեղի կունենա Բաքվում։ Արդյո՞ք դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում բեկում է տեղի ունեցել։

BRICS-ի գագաթնաժողովից հետո ադրբեջանա-հայկական հարաբերությունների մասին կարելի է դատել միայն ընդհանուր առումներով, քանի որ չկան մանրամասներ, որոնք կօգնեն հասկանալ իրավիճակը: Ակնհայտ է, որ կողմերի նկատելի աշխուժացում է սկսվել խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում։ Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բաքու և Երևան էր ուղարկել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Եվրասիայի գծով տնօրեն Մայքլ Քարփենթերին, ով անձնական ուղերձներ էր փոխանցել Ալիևին և Փաշինյանին։ Պաշտոնական մեկնաբանություններում նշվում է, որ ամերիկացիները երկու կողմերին կոչ են արել «արագ ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախագծի վրա աշխատանքը, փոխզիջումների հասնել վիճելի հարցերի շուրջ և ստորագրել փաստաթուղթը մինչև այս տարվա վերջ»: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, բայց դրանք անշուշտ եղել են: Նման կերպ Սպիտակ տունն ուրվագծել է իր անուղղակի միջնորդությունը բանակցային գործընթացում ցույց տալով իրազեկվածություն այն ոլորտների մասին, որտեղ «կողմերը զգալի առաջընթաց են գրանցել»։ Նման գործողությունների տրամաբանությունը հուշում է բանակցությունների վերսկսում, հնարավոր է, արևմտյան հարթակներից մեկում։ Բացի այդ, Ստամբուլում «3+3» ձևաչափով գագաթնաժողովում Միրզոյանը հրաժարվեց տարածաշրջանային այդ ձևաչափը դիտարկել որպես Բաքվի հետ բանակցությունների հարթակ։

Մոսկվան էլ իր հերթին որոշեց օգտագործել այսպես կոչված «պրոտոկոլային տեխնիկան», որն է BRICS-ի գագաթնաժողովում Ալիևին և Փաշինյանին իրար կողքի նստեցնելը։ Անշուշտ, երկու կողմերն էլ կամ նրանցից մեկը տեղյակ էր դիվանագիտական ​​արձանագրության այդ ենթադրյալ «նրբություններին» և պատրաստ էր ակտիվ երկխոսության։ Միաժամանակ անհայտ է մնում այն, թե կոնկրետ ինչի՞ մասին են խոսել Ալիևն ու Փաշինյանը։ Հայ փորձագետները ենթադրում են, որ նրանք «քննարկել են միայն տեխնիկական հարցեր կապված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման հետ»։ Բայց, ըստ ամենայնի, այդ «ոտքի վրա» երկխոսությունը հաշվի առնելով կոնկրետ պայմանավորվածությունների հասնելու հեռանկարները շոշափել է բազմաթիվ այլ խնդիրներ։ Կարելի է ենթադրել, որ կողմերի դիրքորոշումներում որոշակի փոխզիջումային փոփոխություններ են հայտնվել, հակառակ դեպքում Կազանի բանակցությունների ելքը բացասական կլիներ։ Չի կարելի բացառել, որ Ադրբեջանը կարող է «ժամանակավորապես հետ կանչել» Հայաստանի Սահմանադրության նախաբանը փոխելու պահանջը։ Բայց Բաքվի նպատակը, ինչպես նշել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, «հաշտություն հաստատելն է ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ»։ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հանրաքվեն սպասվում է ոչ շուտ, քան երկու տարի հետո, ինչը Հայաստանին զրկում է դիվանագիտական ​​ռեսուրսներից ոչ միայն խաղաղության գործընթացը պահպանելու համար, այլ նաև խաթարում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։

Երևանը չկարողացավ իրականացնել Հայոց ցեղասպանության խնդիրն Անկարայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման հետ փոխանակելու օպերացիան։ Բացի այդ, նա սկսել է աշխարհաքաղաքական խաղեր Արևմուտքի հետ այն դեպքում, երբ Բաքուն սկսել է նկատելիորեն հեռանալ նրանից և մատնանշել է տարածաշրջանային մակարդակով խնդիրները լուծելու իր մտադրությունները։ Թուրքական Anadolu Ajansı գործակալության փոխանցմամբ «Արևմուտքի ազդեցությունը Հայաստանի վրա սկսել է տարածաշրջանում նրա նպատակների վերաբերյալ բազմաթիվ հարցեր առաջացնել թե՛ Ռուսաստանից, թե՛ Թուրքիայից, թե՛ Ադրբեջանից և թե՛ Իրանից»։ Այդ առնչությամբ մերձավորարևելյան շատ փորձագետներ նշում են, որ «Փաշինյանը սխալ էր հաշվարկել տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության թուլացման մասին իրեն պարտադրված դատողությունը և արդյունքում  նա հայտնվել է աշխարհաքաղաքական սուր ինտրիգների էպիկենտրոնում ու տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների պոչին»։ Հիմա էլ լայն դիվանագիտական ​​քայլերն Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև սկսել են արդյունավետ աշխատել։

Այդ իսկ պատճառով դժվար է կանխատեսումներ անել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի մոտալուտ ստորագրման վերաբերյալ։ Չի կարելի բացառել, որ Կազանում BRICS-ի գագաթնաժողովից հետո Արևմուտքը կսկսի տարածաշրջանում իրադարձությունները տանել դեպի բարդություններ։ Ինչ-որ բան ավելի պարզ կդառնա, եթե Փաշինյանը որոշի այցելել Բաքու, ինչը մի տեսակ սենսացիա կդառնա, քանի որ Հայաստանին հրավերը Կլիմայի գլոբալ կոնֆերանսին արվել է մի իրավիճակում, երբ դեռ պարզ չէ խաղաղության պայմանագրի ճակատագիրը։ Եվ ևս մեկ բան: Ինչպես նշում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը «Ռուսաստանը սկսել է հրապարակայնորեն մեծ հետաքրքրություն ցուցաբերել Անդրկովկասի նկատմամբ, և ռուսական հարթակի կարևորությունը, չնայած Երևանի և Մոսկվայի միջև հարաբերություններում առկա բոլոր դժվարություններին, չպետք է թերագնահատել»։ Բայց նաև պետք չէ գերագնահատել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Նավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Իրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներինԻսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Ինչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համարՄերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումՄոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանՎիրավորներից մեկը երեխա է․ մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած վթարիցԱռանց խաչի. Հայաստանը խրվում է եկեղեցական պառակտման ու ռեֆորմաացիայի մեջ Վերջնագիր հայկական ձևով. Նիկոլ Փաշինյանը դատապարտել է կաթողիկոսին նա էլ պատասխանել է«Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Բարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումԻնչ է ասում Փաշինյանը Ռուսաստանի մասին և ինչպես է դա համընկնում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության տվյալների հետ«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»Կարինում իրականացվել են հայ բնակչության զանգվածային ջարդեր․ պատմության այս օրը (14 հունիս)Լավ լուր՝ բոլոր թոշակառուների համարԻ՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Զոհեր, 70-ից ավել վիրավորներ․ իրավիճակը՝ ԻսրայելումՆշված հասցեներում 24 ժամ ջուր չի լինիԻ՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»Կյանքից հեռացել է Փառանձեմ Մեյթիխանյանը«Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»Ոչ մի աղոթք՝ բանակում. «Հրապարակ» Փոփոխություններ քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների պետտուրքերի համակարգում. «Փաստ»Թռավ Պրահա, իսկ մի շաբաթից կմեկնի Անկարա. «Հրապարակ» Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ»Հիմա էլ Լեւոն Տեր-Պետրոսյանին կթիրախավորեն. հրաման են ստացել. «Ժողովուրդ» Նաիրա Հովսեփյանը պատժից կրկին «պլստացել» է. «Հրապարակ» Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»Հայկ Սարգսյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հարաբերությունները գերլարված են. «Ժողովուրդ» ՔՊ-ականներն իրար են ուտում․ «Հրապարակ» 500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ»Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՖիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ«Try». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իսրայելը չէր կարող hարվածել Իրանին առանց ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույսի». Արաղչի Թրամփը հրեա ժողովրդի անհավանական ընկերն է. ամենայն հարգանքով Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. ՈւիթքոֆՀայ-իսպանացի անվանի ջութակահարի վարպետության դասերը կարևոր ուղենիշ դարձան պատանի երաժիշտների համարԹմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման ֆոնին նավթը կտրուկ թանկացել է
Ամենադիտված