Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչը դրական ազդեցություն կունենա սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վրա. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է փոփոխություններ կատարել իր իսկ՝ 2023 թ. փետրվարի 1-ի N 32-Ն որոշման մեջ: Այդ որոշմամբ հաստատված գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայով գազամատակարարման համակարգի ընկերությունների նկատմամբ նախատեսվել է խթանիչ սակագնային քաղաքականություն՝ նպատակ ունենալով համակարգում ապահովել անհրաժեշտ ներդրումներ և շահագործման ու պահպանման ծախսերի օպտիմալացում։ Մեթոդիկայով 2020 թ.-ից սկսած գազամատակարարման համակարգի ընկերությունների համար ամրագրված է 10-ամյա ժամանակահատված, որը բաժանված է 2 հնգամյա ժամանակահատվածների։

Հնգամյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան կտրվածքով չեն վերանայվում ընկերության շահագործման և պահպանման ծախսերը (միայն նյութական և նորոգման ծախսերը ենթարկվում են սղաճով ճշգրտման), կորուստների թույլատրելի մեծությունը, որոնք յուրաքաչյուր ժամանակահատվածի ավարտին պետք է բարելավվեն՝ առնվազն հասնելով սահմանված թիրախային ցուցանիշներին։ Այս մոտեցումը հնարավորություն է, որպեսզի ընկերությունները խթանիչ կարգավորման ժամանակահատվածում հնարավորինս արագ հասնեն ծախսերի օպտիմալացման և կորուստների կրճատման՝ այդ ընթացքում ստանալով լրացուցիչ օգուտներ, իսկ կարգավորման ժամանակահատվածի ավարտին հաջորդող տարվա սակագներում արդեն իսկ հաշվի կառնվեն բարելավված ցուցանիշները՝ դրական ազդեցություն ունենալով սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վրա:

Ըստ հանձնաժողովի, շահագործման և պահպանման ծախսերի «Նորոգման և նյութական ծախսեր» ծախսային հոդվածում զգալի մաս են կազմում նյութական ծախսերը: «Գազպրոմ Արմենիան» գազամատակարարման համակարգում նորոգման աշխատանքներն իրականացնում է ինչպես ընթացիկ շահագործման և պահպանման ծախսերի, այնպես էլ ներդրումային ծրագրերի շրջանակում՝ վերջինիս պարագայում դրանց փոխհատուցումը ստանալով սակագներում մաշվածության և շահույթի ներառման միջոցով։ Ուստի մեթոդիկայի 13-րդ կետի 4-րդ ենթակետով ամրագրվել է, որ սակագնի հաշվարկներում նախատեսված նորոգման և նյութական ծախսերը ենթակա են պարտադիր կատարման 90 տոկոսի չափով (հաշվի առնելով 1-ին հնգամյա ժամանակահատվածի ավարտին նախատեսված խնայողությունը), որը չապահովելու դեպքում սակագնով ստացված և չծախսված գումարները գործող մեթոդիկայի համաձայն դիտարկվում են որպես ներդրումների ֆինանսավորման աղբյուր։

Արդյունքում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ գազամատակարար ընկերությունը, հնարավորություն ունենալով ծախսերի կրճատման վերջնական թիրախին հասնել ավելի կարճ ժամկետում, պարտադիր կատարման 90 տոկոս շեմով պայմանավորված այդ խթանը չի ունենում։ Միևնույն ժամանակ, խթանիչ կարգավորման 2-րդ հնգամյա ժամանակահատվածի ավարտին մեթոդիկայով ամրագրված է նորոգման և նյութական ծախսերի՝ 1-ին հնգամյա ժամանակահատվածի արդյունքներով կրճատված մեծության նկատմամբ ևս 10 տոկոսով կրճատում, ինչի արդյունքում սկզբնական տարվա նկատմամբ ընդհանուր կրճատումը կկազմի 19 տոկոս: Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերանայել «Նորոգման և նյութական ծախսեր» ծախսային հոդվածով նախատեսված ծախսերի պարտադիր կատարման ենթակա նվազագույն շեմը և այն 90 տոկոսի փոխարեն ամրագրել 81 տոկոս։

Մեթոդիկայի 15-րդ կետով ամրագրվել է, որ 1-ին և 2-րդ հնգամյա ժամանակահատվածներում գազամատակարարման համակարգում ներդրումները կկազմեն մինչև 195 մլրդ դրամ, այդ թվում՝ 1-ին հնգամյա ժամկետում՝ մինչև 80 մլրդ դրամ։ Սակայն գազամատակարարման համակարգի կարիքներից ելնելով, որոշակի փոփոխություններ են իրականացվել հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրերում, որի արդյունքում 1-ին հնգամյա ժամկետում կկատարվեն ավելի շատ ներդրումներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անհետ կորել է Մովսես ՆադարյանըԶբոսաշրջիկների հոսքի նվազման իրական պատճառներն առավել խորքային են. «Փաստ»Պատգամավորները չեն միջամտել. «Փաստ»Հայ պատանի թավջութակահարի տպավորիչ ելույթը Չինաստանի ազգային օպերային թատրոնում. «Փաստ»Ներթիմային նոր զարգացումներ. «Փաստ»Մենք քաղաքական «տանիք» փնտրելու կարիք չունենք. «Սպայկայի» տնօրենը մեկնաբանել է տարածվող լուրերը. «Փաստ»Անգերազանցելի ցինիզմ. «Փաստ»Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով վնասված հիմնական ենթակառուցվածքները վերականգնվել են Մոսկվայում գեներալ է ձերբակալվել. ո՞վ էՊուտինը նոյեմբերի 5-ին կընդունի Գուրգեն Արսենյանի հավատարմագրերըՎեճ ու սպանություն Շիրակի մարզում. մասնակիցները համագյուղացիներ են, կա ձերբակալված Երևանում թենիսի ակադեմիա կհիմնվի. այնտեղ 6 բաց և 4 փակ կորտ կլինիՄարգարայի անցակետի վերազինման համար ծախսվել է նախնական մոտ 800 միլիոն դրամ. Բադասյան ԿԽՄԿ-ն հոկտեմբերին տեսակցել է Ադրբեջանի բանտերում ապօրինի պահվող հայ գերիներին 1-77 հեռախոսահամարը դադարում է գործել որպես թեժ գիծ. ՆԳՆ ոստիկանություն Հարրիսը փոստով քվեարկել Է ԱՄՆ նախագահի ընտրություններում Իրանը պատրաստվում է նոր հարված հասցնել Իսրայելին. ԻՀՊԿ ներկայացուցիչ «Երաժշտություն հանուն ապագայի» hիմնադրամի թավջութակահար Մարի Հակոբյանի ելույթով Չինաստանում մեկնարկեց Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթը Վալենսիայում աղետալի ջրհեղեղների պատճառը DANA եղանակային երևույթն էր Նոյեմբերի 5-ից 24 ժամով ջուր չի լինիՌեալը խզել է հարաբերությունները Ոսկե գնդակի կազմակերպիչների հետ Վարդանաշենում բախվել են «Mercedes»-ներ, որոնցից մեկը հետո հայտնվել է բնակչի հողամասում, վիրավnրներ կան Ռուսները հայտնել են պատերազմում «դադարի» մասին. ի՞նչ է հայտնիԻրանը և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են իրականացրել Կասպից ծովումԵրևանի քաղաքապետը մանրամասներ ներկայացրեց մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի ընթացքից Բախվել են «Hyundai Santa Fe» և «Mitsubishi Airtrek» մեքենաները, վիրավnր կաԾանոթ ու միաժամանակ անհայտ … բատուտԱմբողջ աշխարհում վաճառվող շշալցված ջրի մոտ 60 %-ը սովորական ծորակի ջուր է «Երդվյալ հարևաններ. ինչպես է Հայաստանը փորձում բարեկամանալ Թուրքիայի հետ»ԱԱ․ Հայ շախմատիստներն առաջատարների թվում են Ձյուն, մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազիԱռնվազն 36 մարդ մաhացել է, 10-ը՝ վիրավnրվել․ Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կիրճըՁյունը Մոսկվայում «արտակարգ իրավիճակ» է ստեղծելՍրբուհի Գալյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից. մանրամասներ Մոլդովական խորամանկություն. ինչպես հաղթել ընտրություններում՝ սփյուռքի շնորհիվԱնդրանիկ Քոչարյանի հարցը կքննարկեն այս շաբաթ Փաշինյանը հանձնարարել է կոմպրոմատներ հավաքել «Շեղող մանևր. ինչո՞ւ Փաշինյանը կոչ արեց հրաժարվել հայկական կոնյակից»Վիճաբանություն՝ Մեղրաշենում. 28-ամյա երիտասարդը մահացել է Սկսվել է ճակատամարտը Շուշիի համար․ պատմության այս օրը ( 04 նոյեմբեր ) 19-ամյա Թաթուլ Ղ․-ն, 27-ամյա Մկրտիչ Ե.-ն, 50-ամյա Գոհար Խ.-ն և 77-ամյա Ռաֆիկ Ն․-ն մահացել են Նոյեմբերի 5-ին Երևանի թիվ 113 միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ Ուշիի ոլորաններում արտակարգ է. կա 1 զոհ, 1 վիրավոր31-ամյա մայրն ու 9-ամյա դուստրը տեղում մահացել են․ ՌԴԿոչ ենք անում հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգված բոլոր ուժերին նստել մեկ սեղանի շուրջ և քաղաքակիրթ ձևով բանակցել. «Նոա» Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը, որն իրացվելու է ըստ այդ երկրների նախասիրությունների և առաջնահերթությունների. Աբրահամյան Հունաստանի ափերի մոտ 5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Հայտնի է Իսլամ Մախաչև-Արման Ծառուկյան մենամարտի օրը Իրազեկում․ կդադարեցվի էլեկտրամատակարարումըԳրանցվել է ռուբլու նվազագույն արժեքը
Ամենադիտված