Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականում ի՞նչ են շնչում և արտաշնչում թշնամի երկրները մեր դեմ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հանրությանը, կարծես, առանձնապես շատ չի հետաքրքրում, թե, օրինակ՝ նույն Թուրքիայում կամ Ադրբեջանում ինչ հիմնական թեզեր են գեներացվում, տարածվում ու արմատավորվում հանրային գիտակցության մեջ և ընկալումներում: Հասկանալի է, որ տվյալ դեպքում, երբ նշում ենք՝ «չի հետաքրքրում», խոսքը մասնագիտական շրջանակների, ասենք՝ թուրքագետների կամ ադրբեջանագետների մասին չի, ամենևին: Մասնագետներն, իհարկե, հետևում են հարևան երկրների զարգացումներին, քարոզվող թեզերին, պարբերաբար ներկայացնում են իրենց դիտարկումների հանրագումարները հրապարակային ելույթներով: Բայց լայն ընդգրկմամբ, հանրության մեծ խմբերի, շերտերի առումով, մարդիկ հիմնականում անտեղյակ են մնում այդ ամենից:

Ընդհանուր տպավորությունն այն է, որ «խաղաղության խաչմերուկի», «խաղաղության պայմանագրի», առհասարակ՝ «խաղաղության» ագրեսիվ քարոզչությամբ փաշինյանական իշխանություններին ու նրանց շահերն սպասարկողներին հաջողվել է մշուշել հանրային կարծիքն ու ընկալումները Հայաստանում... Իսկ ի՞նչ կա իրականում Թուրքիայում, իրականում թուրքական հանրությանը, առավել ևս՝ ադրբեջանականին ի՞նչ նարատիվներ են փոխանցվում, ի՞նչ են նրանք ասում իրենց ժողովուրդներին, ինչի՞ են նախապատրաստում, ինչպե՞ս են մեկնաբանում նաև մեզ հայտնի որոշակի իրադարձություններ, ի՞նչ շեշտադրումներով: Ահա, այդ ամենին Հայաստանում հաճախ մակերեսայնորեն են նայում և շատ քիչ են ուշադրություն դարձնում, ու շատ քչերն են ուշադրություն դարձնում: Վերցնենք թեկուզ այնպիսի աղմկահարույց իրադարձություն, ինչպիսին էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու մեկնած Փաշինյանի հանդիպումը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:

Թուրքական գրեթե բոլոր հիմնական լրատվամիջոցները, հսկայական լսարան ունեցող մեկնաբանները (կարծիք ձևակերպող-ձևավորողները) առանձնահատուկ ընդգծել են փաստը, որ Փաշինյանն իր ոտքով է գնացել (եկել) Նյու Յորքում գտնվող «թուրքական տուն», այն է՝ Թուրքիայի տարածք: Դա թուրքական մեկնաբաններն ընդգծում են որպես Հայաստանի խեղճության, թուլության և Թուրքիայի հզորությունն ընդունելու, Թուքիայի ու թուրքերի առաջ խոնարհվելու հանգամանք: Հատուկ ընդգծում են, թե Փաշինյանն այնքան խելացի է, որ հրաժարվում է Հայոց ցեղասպանության հարցից, որ Արևմտյան Հայաստանը հայրենիք չի համարում, որ երջանկացած է Էրդողանի ընդունելությանն արժանանալու, նրանից իր՝ թուրքական տիրապետության մասին գիրքը նվեր ստանալու համար: Ավելին, թուրքական մեկնաբանները առանձնահատուկ ուշադրություն են դարձնում «նախկիններին», մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, նրանց համարում ազգայնականներ, ռևանշիստներ, նշում, որ նրանք երազում էին «մեծ Հայաստանի» մասին, բայց, այ, Փաշինյանը իրատես է և հասկանում է, որ Հայաստանը չի կարող ունենալ և չունի որևէ այլ հեռանկար, քան թուրքական վիլայեթ դառնալը, Թուրքիային ու Ադրբեջանին Սյունիքը որպես միջանցք նվիրելը:

Այսինքն, թուրքական հանրային կարծիքի ձևավորման վրա աշխատող կառույցներն ու հարթակները, իրենց պետական քաղաքականությանը համահունչ, տարածում ու արմատավորում են մի քանի հիմնական թեզ, եթե կարելի է այդպես ասել: Նախ՝ ըստ թուրքական քարոզչական թեզերի, չի եղել ոչ մի Հայոց ցեղասպանություն, և Հայաստանն ու հայերը որքան շուտ դա ընդունեն, այնքան՝ լավ, բնականաբար, առաջին հերթին՝ Թուրքիայի ու թուրքերի համար: Այդ համատեքստում ողջունում են Փաշինյանին ու նրա գլխավորած իշխանությանը, այդ իշխանության ղեկավարներին: Նրանց թուրքերը հիշատակում են որպես գրեթե հրապարակավ Հայոց ցեղասպանությունն ուրացած գործիչների: Ընդհանրապես, թուրքերին չափազանց հուզում ու հետաքրքրում է հարցը, որ Հայաստանը պաշտոնապես ուրանա Հայոց ցեղասպանությունը, հայտարարի, որ նման բան չի եղել, առնվազն՝ վիճելի ինչ-որ բաներ հայտարարվեն, ինչը, ի դեպ, փաշինյանական իշխանության ներկայացուցիչները պարբերաբար անում են՝ արդեն մեր հանրային դաշտ նետելով խայտառակ թեզեր՝ ցեղասպանության զոհերի թիվը պարզելու, ոչ թե Թուրքիային, այլ երրորդ երկրների պատճառ բերելուն և այդպես շարունակ:

Այդ թուրքական քաղաքաքարոզչական թեզերն ու դրանց շրջանառումը, բնականաբար, ոգևորությամբ են ընդունվում թուրքերի կողմից: Հաջորդը՝ թուրքական քարոզիչները, մատնացույց անելով Փաշինյանին ու նրա հայտարարությունները, առանձնահատուկ շեշտում են, որ հայերը վերջապես հասկացել են, որ ավելի լավ է՝ կուշտ փորով ապրել, քան թե դիմադրել թուրքական զավթողական ու հակահայ քաղաքականությանն ու դրա ծավալմանը: Պարզ ասած՝ թուրքերը, բնականաբար, ուրախանում են, որ Հայաստանում պաշտոնական քարոզչությունը կառուցվում է «կուշտ փոր» ունենալու և ազգային ինքնությունից հրաժարվելու խայտառակ թեզերի վրա: Ադրբեջանական քարոզչությունն ու իրենց հանրությանը ներշնչվող նարատիվները թուրքականից, կարծես, այնքան էլ չեն տարբերվում ընդհանուր առմամբ: Բայց այստեղ էլ կան նրբություններ: Ադրբեջանական քարոզչությունը հիմա շատ ավելի ագրեսիվ տոնայնությամբ շեշտադրումներ է անում Հայաստանից հարյուր միլիարդավոր դոլարների փոխհատուցումներ պահանջելու վրա (օկուպացիայի համար), ծաղրական տոնայնությամբ շեշտվում է, թե՝ «ռուսները ձեզ չպաշտպանեցին», միայն պարսիկներն են ձեր հույսը մնացել, բայց նրանց հարցն էլ կլուծվի: Հայաստանը շարունակաբար նշում են որպես «Արևմտյան Ադրբեջան», խոսում են այդ «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձի մասին, Փաշինյանին մի կողմից ծաղրում են, մյուս կողմից՝ մուննաթ գալով «հիշեցնում» այս կամ այն պայմանավորվածության ու դա կատարելու անհրաժեշտության մասին:

Հայաստանի Սահմանադրությունը փոխելու, Անկախության հռչակագիրը չեղյալ հռչակելու, Հայաստանի բանակը ցրելու մասին են խոսում ու այդպես շարունակ: Եթե հակիրճ, ապա այսպիսին են Թուրքիայում ու Ադրբեջանում իրականում տարածվող «գաղափարները» այս պահի դրությամբ: Այդ համատեքստում կուզենայինք ուշադրություն հրավիրել «Ալֆա Նյուզի» մեր գործընկերների նոր՝ «Իրական Թուրքիա» հեռուստանախագծի վրա, որը կոչված է համակարգված ներկայացնել թուրքական, ադրբեջանական առանցքային լրատվամիջոցներում հայկական թեմայով անդրադարձները: Այսինքն՝ օգնում է հանրության լայն շերտերին՝ հասկանալ, թե Թուրքիայում ու Ադրբեջանում ինչ են շնչում և արտաշնչում մեր երկրի ու մեր ազգի դեմ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անգերազանցելի ցինիզմ. «Փաստ»Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով վնասված հիմնական ենթակառուցվածքները վերականգնվել են Մոսկվայում գեներալ է ձերբակալվել. ո՞վ էՊուտինը նոյեմբերի 5-ին կընդունի Գուրգեն Արսենյանի հավատարմագրերըՎեճ ու սպանություն Շիրակի մարզում. մասնակիցները համագյուղացիներ են, կա ձերբակալված Երևանում թենիսի ակադեմիա կհիմնվի. այնտեղ 6 բաց և 4 փակ կորտ կլինիՄարգարայի անցակետի վերազինման համար ծախսվել է նախնական մոտ 800 միլիոն դրամ. Բադասյան ԿԽՄԿ-ն հոկտեմբերին տեսակցել է Ադրբեջանի բանտերում ապօրինի պահվող հայ գերիներին 1-77 հեռախոսահամարը դադարում է գործել որպես թեժ գիծ. ՆԳՆ ոստիկանություն Հարրիսը փոստով քվեարկել Է ԱՄՆ նախագահի ընտրություններում Իրանը պատրաստվում է նոր հարված հասցնել Իսրայելին. ԻՀՊԿ ներկայացուցիչ «Երաժշտություն հանուն ապագայի» hիմնադրամի թավջութակահար Մարի Հակոբյանի ելույթով Չինաստանում մեկնարկեց Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթը Վալենսիայում աղետալի ջրհեղեղների պատճառը DANA եղանակային երևույթն էր Նոյեմբերի 5-ից 24 ժամով ջուր չի լինիՌեալը խզել է հարաբերությունները Ոսկե գնդակի կազմակերպիչների հետ Վարդանաշենում բախվել են «Mercedes»-ներ, որոնցից մեկը հետո հայտնվել է բնակչի հողամասում, վիրավnրներ կան Ռուսները հայտնել են պատերազմում «դադարի» մասին. ի՞նչ է հայտնիԻրանը և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են իրականացրել Կասպից ծովումԵրևանի քաղաքապետը մանրամասներ ներկայացրեց մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի ընթացքից Բախվել են «Hyundai Santa Fe» և «Mitsubishi Airtrek» մեքենաները, վիրավnր կաԾանոթ ու միաժամանակ անհայտ … բատուտԱմբողջ աշխարհում վաճառվող շշալցված ջրի մոտ 60 %-ը սովորական ծորակի ջուր է «Երդվյալ հարևաններ. ինչպես է Հայաստանը փորձում բարեկամանալ Թուրքիայի հետ»ԱԱ․ Հայ շախմատիստներն առաջատարների թվում են Ձյուն, մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազիԱռնվազն 36 մարդ մաhացել է, 10-ը՝ վիրավnրվել․ Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կիրճըՁյունը Մոսկվայում «արտակարգ իրավիճակ» է ստեղծելՍրբուհի Գալյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից. մանրամասներ Մոլդովական խորամանկություն. ինչպես հաղթել ընտրություններում՝ սփյուռքի շնորհիվԱնդրանիկ Քոչարյանի հարցը կքննարկեն այս շաբաթ Փաշինյանը հանձնարարել է կոմպրոմատներ հավաքել «Շեղող մանևր. ինչո՞ւ Փաշինյանը կոչ արեց հրաժարվել հայկական կոնյակից»Վիճաբանություն՝ Մեղրաշենում. 28-ամյա երիտասարդը մահացել է Սկսվել է ճակատամարտը Շուշիի համար․ պատմության այս օրը ( 04 նոյեմբեր ) 19-ամյա Թաթուլ Ղ․-ն, 27-ամյա Մկրտիչ Ե.-ն, 50-ամյա Գոհար Խ.-ն և 77-ամյա Ռաֆիկ Ն․-ն մահացել են Նոյեմբերի 5-ին Երևանի թիվ 113 միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ Ուշիի ոլորաններում արտակարգ է. կա 1 զոհ, 1 վիրավոր31-ամյա մայրն ու 9-ամյա դուստրը տեղում մահացել են․ ՌԴԿոչ ենք անում հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգված բոլոր ուժերին նստել մեկ սեղանի շուրջ և քաղաքակիրթ ձևով բանակցել. «Նոա» Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը, որն իրացվելու է ըստ այդ երկրների նախասիրությունների և առաջնահերթությունների. Աբրահամյան Հունաստանի ափերի մոտ 5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Հայտնի է Իսլամ Մախաչև-Արման Ծառուկյան մենամարտի օրը Իրազեկում․ կդադարեցվի էլեկտրամատակարարումըԳրանցվել է ռուբլու նվազագույն արժեքըՄահացել է Լալիկ ԽաչատրյանըՀայաստանում ձյուն է տեղացել (լուսանկար)«Բարսելոնա»-ն կարող է ձեռք բերել Ֆրանսիայի ամենատաղանդավոր դարպասապահներից մեկին Օդի ջերմաստիճանը կնվազի. լեռնային գոտիներում ձյուն կտեղա Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է Ջասթին և Հեյլի Բիբերների արտաքինը մտահոգել է երկրպագուներին (լուսանկար)
Ամենադիտված