Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին. ի՞նչ միջոցառում է նախատեսում Երեւանի քաղաքապետարանը․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը 13 մլն 740 հազար դրամ է նախատեսել ուսուցչի տոնին մանկավարժներին պարգեւատրելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին տեղեկացավ պաշտոնական աղբյուրներից:

Հայաստանում ուսուցչի տոնը նշվում է հոկտեմբերի 5-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանած ուսուցիչների համաշխարհային օրվա հետ։

«Պրոմո Պիար» ՍՊԸ-ն, որը ստանձնել է միջոցառման մատակարարի դերը, համաձայն գնման պայմանագրի՝ «մանկավարժներին արժեւորելու նպատակով նախատեսված հանդիսավոր միջոցառման շրջանակում ապահովելու է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում մասնակցած եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից ընտրված մանկավարժների (ուսուցիչներ, տնօրեններ, տնօրենների տեղակալներ, խմբակավարներ) պարգեւատրում»-ը:

Ըստ պայմանագրի՝ նախատեսված է. «Միջոցառման ընթացքում Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում ընդհանուր առմամբ 80 անձի համար ապահովել՝

. աթոռներ

. ֆուրշետ ծառայություն

. կանապեներ՝ մսային, աղցանային, բեկոնով, պանրով, հավով եւ բանջարեղենով

. թխվածքի տեսականի՝ կրեմային եւ ոչ կրեմային, բնական հյութեր, հանքային ջուր, աղբյուրի ջուր, լայմով եւ անանուխով զովացուցիչ ըմպելիք, գինի, միրգ, սուրճ, կոկտեյլի 6 սեղաններ՝ ձգվող սփռոցով, սառույցի ամաններ, աղբի համար նախատեսված տարաներ, 4 մատուցող, երկու հավաքարար»։

Միջոցառումն ուղեկցվելու է դասական երաժշտության ստեղծագործությունների կատարմամբ եւ տեւելու է առնվազն 2 ժամ։

Մատակարարը պետք է ապահովի. «70 փունջ ծաղիկ, յուրաքանչյուր փնջում՝ 11 վարդ ծաղիկներ. բացառապես թարմ, բնական վարդեր, տեսակը՝ հոլանդական կամ համարժեք, ծաղկի գլուխը (կոկոնը)՝ առնվազն 7 սմ տրամագծով, բարձրությունը՝ առնվազն 7 սմ, ցողունի երկարությունը՝ առնվազն 70 սմ, դեկորացիայի համար նախատեսված ժապավենով փնջավորված: Փնջերում ծաղիկների գույնը եւ փաթեթավորման ձեւը նախապես համաձայնեցնել հանրակրթության վարչության հետ»:

Երեւանի քաղաքապետարանը շռայլ է գտնվել եւ բոլոր մանկավարժների համար խրախուսական նվեր է պատրաստել։

Այսպիսով՝ «թվով 70 մանկավարժներին տրամադրել դրամական պարգեւատրում.

. բանկային նվեր քարտ 100.000-ական դրամով՝ թվով 26 մանկավարժներին

. թվով 27 մանկավարժներին բանկային նվեր քարտ՝ 150.000-ական դրամով

. եւ 17 մանկավարժներին՝ 200.000-ական դրամով»:

«Պրոմո Պիար» ՍՊԸ-ի դեմ, որը հանդիսանում է միջոցառման կազմակերպիչը եւ անհրաժեշտ ծառայությունների մատակարարը, կիրառվել են սահմանափակումներ՝ համաձայն ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի։

Տեղեկացնենք, որ ընկերության 100% բաժնետերը Արա Սիմոնյանն է, որի նկատմամբ ՀՀ ՊԵԿ-ը կիրառել է վարչական տույժ, քանի որ «ՀՀ եւ եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով՝ սահմանված ժամկետում չի ներկայացրել 02.09.2019-ին եւ 08.09.2019-ին կատարած ներմուծումների վերաբերյալ ներմուծման հարկային հայտարարագրերը եւ հայտարարությունները, ինչի հիման վրա վարչական պատասխանատվության է ենթարկվել։

Համաձայն վարչական իրավախախտման վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Արա Սիմոնյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ նշանակել տուգանք 10 հազար դրամի չափով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Դավիթաշենի կամրջի տակ դի են հայտնաբերել․ ով է նա Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է Անկարա-Բաքու-Դամասկոս էներգետիկ դաշինքը կարող է Իրանին դուրս մղել սիրիական գազի շուկայից. «Кавказарь»Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց այն չլսվեց. Պուտին Մեր ուղերձը բոլոր աշակերտներին շատ հստակ է՝ լավ սովորիր, որ լավ ապրես. Նիկոլ ՓաշինյանԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը ցանկանում էր աշխարհաքաղաքական առավելություն ձեռք բերել Ռուսաստանի նկատմամբ. ՊուտինՎրաստանում Թուրքիայից և Իրանից ապօրինի ներգաղթյալներ են ձերբակալել Ռուսաստանում անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հրդեհ է բռնկվել «Լուկոյլի» խոշոր նավթային գործարանումՀրդեհ Անկարայի 26-հարկանի բնակելի շենքում. զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ նորածին Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ Հորոսկոպ. հուլիս ամսվա հիմնական աստղագիտական իրադարձությունները Մեսսին դուբլ է ձևակերպել MLS-ի հինգերորդ անընդմեջ խաղում Ադրբեջանի վարչապետն ու Ուկրաինայի էներգետիկայի նախարարը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերԱդրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը դարձավ 46 տարեկանԿինը դաժանությամբ փորձել է սպանել իրենից ծնված երեխային Գանձայում տեղի է ունեցել Տերյանի վերականգնված տուն-թանգարանի բացման պաշտոնական արարողությունըԿալանքի տակ գտնվող մանկահասակ երեխայի մոր և երեխայի իրավունքները կոպտորեն խախտված են․ Զարուհի Փոստանջյան «Թե բա մենք ռուսի հետույքը համապատասխան ձևով չենք լպստել, դրա համար պատժում են». գյուղատնտեսը՝ ծաղկի արտահանման խնդրով Լիանա Հարությունյանը և նրա 8 ամսական երեխան ՔԿՀ-ից տեղափոխվել են հիվանդանոց. պաշտպան Արդեն 2 ժամ է շարունակվում են որոնողական աշխատանքները, որին միացել են հանգստյան գոտու աշխատակիցները, մեծ թվով քաղաքացիներ Ռոբերտո Ֆիրմինոն կարիերան կշարունակի Քաթարում. Ռոմանո Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց չլսվեց. Պուտին Առեղծվածային դեպք` Արարատի մարզում. 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին Վանուատուի ափին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանը դեռ չի հասել Մարտունի, բայց կյանքն այնտեղ կանգնած է. Անուշ Պողոսյան Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Մոնտենեգրոյի կառավարությանը և ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ ՀՀ-ում ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, Երևանում, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում Վիճաբանություն՝ Բջնի գյուղում. կա վիրավոր Ադրբեջանն արդեն առաջ է շարժվում, Հայաստանը պատրաստվում է խնդրել ռուսներին հեռանալ. ի՞նչ է կատարվումԻրանի նախագահը վիրավորվել է Իսրայելի ավիահարվածի հետևանքով․ Fars Իսրայելը տիեզերք է արձակել իր առաջին կապի արբանյակը Արտակարգ դեպք՝ Երևանում «Խաղ է սկսել». Սենատորը ռուսական հեռուստատեսությունից հրաժարվելու Հայաստանի ցանկության մասինՎիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ԱՄՆ դեսպանատուն Վթարային անջատումներ՝ հուլիսի 13-ին․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրխին. Եթե ​​Իրանը ընկնի, ապա ամբողջ Սևծովյան տարածաշրջանը կընկնի Արևմուտքի ձեռքըՄայրը այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներին. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել երեխաների կյանքը փրկել Լավրովը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի մարզի ազատագրման գործում ցուցաբերած օգնության համար Քաղաքագետ. Վրաստանն ու Հայաստանը ցուցադրել են հարաբերությունների յուրօրինակ ձևԵրկրաշարժ՝ Թուրքիայում Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բժիշկներին չի հաջողվել 3 վիրավորներից 20-ամյա և 21-ամյա տղաների կյանքը փրկել Գեղամ Մանուկյանի որդին ազատ է արձակվել Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Վենեսուելայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը. պատմության այս օրը (13 հուլիս)Երբ կհյուրընկալվի Աշխարհի առաջնության եզրափակիչը Հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքում, փրկարարները կանխել են տարածումը դեպի տուն Պուտինը ԱՄՆ-ին և Իրանին հայտնել է «զրոյական» ուրանի հարստացմամբ միջուկային գործարքին իր աջակցության մասին. AxiosԹրամփը հայտարարել է ԵՄ-ից և Մեքսիկայից ներմուծման 39% մաքսատուրքերի մասին
Ամենադիտված