Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով խարդավանքները շարունակվում են. Փաշինյանը հիմնավորման է սպասում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության շուրջ ՔՊ-ում նոր խմորումներ են տեղի ունենում։

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել էր, որ ՔՊ խմբակցության պատգամավորները ստորագրահավաք են իրականացնում Գրիգոր Մինասյանին հեռացնելու համար, սակայն 71 պատգամավորներից 27-ն է միայն միացել նախաձեռնությանը։ Ավելի վաղ հայտնել էինք նաեւ, որ Գրիգոր Մինասյանի դեմ այս արշավի կազմակերպիչն է ՔՊ-ական Արփի Դավոյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հանձնարարությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ Մինասյանի դեմ դավեր նյութողների թվում է նաեւ Լուսինե Բադալյանը՝ Լուլուն։ Արփի Դավոյան-Լուսինե Բադալյան-Անդրանիկ Քոչարյան եռյակը կուսակցության դռնփակ նիստերից մեկի ժամանակ հրապարակավ բողոքել է, որ դժգոհ է նախարար Գրիգոր Մինասյանի աշխատանքից, քանի որ նա Միքայել Մինասյանի եղբայրն է, եւ հայտարարել են, որ այդ պատճառով էլ նրա պաշտոնանկության հարցով ստորագրահավաք են սկսելու։ Սակայն եռյակի այս նախաձեռնությունն այնքան էլ միանշանակ չի ընդունվել ՔՊ-ում, անգամ Նիկոլ Փաշինյանն է ասել, որ ինքը գոհ է Գրիգոր Մինասյանի աշխատանքից ու պատգամավորներից պահանջել է՝ հիմնավոր պատճառներ ներկայացնեն, թե ինչու նախարարը պետք է պաշտոնանկ արվի։

Ստորագրահավաք նախաձեռնողներն էլ, որպես պատճառ, նշել են նախարարի եղբոր՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գործոնը։ Ներկա ՔՊ-ակաները, սակայն, ասել են, որ Գրիգոր Մինասյանն արդեն երկու տարի է պաշտոնավարում է, ու ամենեւին նորություն չէ, որ Միքայել Մինասյանի եղբայրն է. ուստի չի կարող դա պաշտոնանկության համար լուրջ հիմք ընդունվել, ավելին՝ կարող է ծիծաղելի դիտարկվել։

Անդրանիկ Քոչարյանն էլ այդ պահին հանկարծ թիմակիցների մոտ հայտարարել է, թե Գրիգոր Մինասյանը Բեռլինում բնակարան է ձեռք բերել, ու թիմակիցներին վստահեցրել է, որ կոռուպցիոն միջոցներով է դա եղել, սակայն դարձյալ չի հիմնավորել իր ասածը։ ՔՊ-ականներն էլ իրենց հերթին հակադարձել են, որ պետք չէ «օդում խոսել», գոյություն ունի իրավապահ համակարգ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, թող դիմեն, եթե իսկապես ապացուցվի, որ նախարարը կոռուպցիոն միջոցներով է բնակարան ձեռք բերել, կամ բերել է իսկապես, ապա իրավապահներն արդեն այդ հարցով կզբաղվեն։

Կարճ ասած՝ նախարարի պաշտոնանկության մասով ներիշխանական խարդավանքները դեռ շարունակվում են. Նիկոլ Փաշինյանը հիմնավորումների է սպասում:

Հավելենք նաեւ, որ երեկ՝ երեկոյան, ԱԺ քառօրյա նիստից առաջ ՔՊ խմբակցության նիստ է հրավիրվել, որի ժամանակ Արփի Դավոյանը դիմել է Հայկ Կոնջորյանին՝ տեղեկանալու՝ արդյոք կա նորություն ստորագրահավաքի փաստաթղթերից, Կոնջորյանն արձագանքել է, որ փաստաթղթերը փոխանցել է Նիկոլ Փաշինյանին, ու հաջորդ քայլը կքննարկեն արդեն վարչությունում:

Այժմ սպասում են պատասխանին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Սրբուհի Գալյանը այցելել է «Նուբարաշեն». «Ժողովուրդ» Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր․ «Հրապարակ» 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր. «Ժողովուրդ» Արթուր Աթաբեկյանը իրեն եւ ԲԴԽ շենքը շրջապատել է ախրանայով․ «Հրապարակ» Վերցրեք ամեն ինչ և թույլ տվեք ապրել. Քիմ Քարդաշյանը վկայություն է տվել Փարիզի դատարանում աղմկահարույց կողոպուտի գործովԷրդողանն Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետԱշտարակում 59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք (տեսանյութ)ԵՄ-ը դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ ՓաշինյանինԵս չեմ մտածում «Ոսկե գնդակի» մասին. Ռաֆինյա Եգիպտոսում նավթի և գազի 3 հանքավայր է հայտնաբերվել Սիրուշոն պատմել է, թե ինչպես է համագործակցել աշխարհահռչակ Ջեյկոբ Մեյերիի հետ ու ստեղծել կարմիր զգեստըՄինչ օրս ուշադրություն չեք ցուցաբերել Վրաստանի նկատմամբ. դա զարմացնում է. Կոբախիձեն նամակ է գրել ԹրամփինԱդրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա Շրջանառությունից հանվել է 1,373 գրամ մարիխուանա և 885 գրամ ափիոն. (տեսանյութ) Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համար Թրամփը վերջնագիր է ներկայացրել Պուտինին և Զելենսկուն Տրիպոլիում հրաձգության արդյունքում զոհվել է բարձրաստիճան պաշտոնյա (տեսանյութ) Զինծառայող է մահացելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակ Կոտայքի փրկարար ծառայության պետը մանրամասներ է հայտնելԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել» Հնարավոր է, երեխուն գողացած լինեն, եթե երեխան գետում լիներ, կգտնեին. բնակիչԱխուրյանի ջրամբարից դուրս են բերում մաhացած տղամարդու Ի՞նչ է կատարվում Մարմարիկում, ի՞նչ է անում ՆԳՆ–նՖրանսիայում մեկնարկում է Կաննի 78-րդ կինոփառատոնը ՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում Ադրբեջանից 1600 շինարարներ կժամանեն ԻսրայելԼավագույն Հաղթանակի շքերթը և «ջախջախված» ԶելենսկինԹբիլիսին առաջ է անցել Բելգրադից, Ստամբուլից և Երևանից ապրելու համար ամենահարմարավետ քաղաքների վարկանիշային աղյուսակում «Պրահյան սակարկություններ». Լեռնային Ղարաբաղը հանձնելով Փաշինյանը մեղքը բարդում է ՀԱՊԿ-ի վրաՈղբերգական դեպք Շիրակի մարզում․ հայր և որդի գնացել են Ախուրյանի ջրամբար` որդին ջրահեղձ է եղելՕրինականացնել դասալքությունը. համառոտ ձեռնարկ ՔՊ-իցԻ՞նչ է հարցրել Լուկաշենկոն ՓաշինյանինԱնձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակըՓաշինյանի իշխանությունը կեղտոտ քարոզչության մաս է դառնում Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը․ USCIRFՀայաստանի դիրքը՝ Կարատեի ԵԱ-ի մեդալային հաշվարկում Ամեն ինչ սկսում է արագ փոխվել. տարածաշրջանում առկա իրավիճակը դեռևս փորձարարական փուլում է. «Փաստ»Տաթևը և Որոտանի կիրճը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու Ռուսաստանը կոշտացնում է ճնշումը. ինչպե՞ս կույս մնալ և հաճույք ստանալ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը. պատմության այս օրը (13 մայիս)Ջրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներԻնչո՞ւ էր այդպես լարված Փաշինյանը. «Փաստ»«Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև առավոտյան է կրակել. Ոսկան Սարգսյան Ողբերգական դեպք՝ հյուրանոցում․ դի է հայտնաբերվել«Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ»Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած ողբերգական դեպքից
Ամենադիտված