Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ինֆոքոմը» հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ կազմակերպված մեխանիզմի գործադրմամբ անհայտ ծագման գումարներ էին ուղղվել ՔՊ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը։ Լրատվամիջոցը պարզել էր, որ որոշ դեպքերում քաղաքացիները նույնիսկ տեղյակ չեն եղել, որ իրենք ՔՊ-ին նվիրատվություն են արել։ Որոշ նվիրատուներ էլ տեղյակ էին, որ իրենց անունով նվիրատվություն է կատարվել, սակայն փոխանցված գումարը իրենց չի պատկանել։

Այս տարվա մայիսի 31-ին հրապարակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2023 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունը, որին կից հրապարակվել է նաև անկախ աուդիտորի եզրակացությունը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (ԿԿՀ) էլ արդեն ավարտել է պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների՝ այդ թվում ՔՊ-ի, հաշվետվությունների ստուգումը։

Ստուգման արդյունքում, սակայն, իշխող կուսակցության հաշվետվության մեջ Հանձնաժողովն արձանագրել է որոշ խախտումներ՝ աչք փակելով նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման վերաբերյալ մամուլում հրապարակված փաստերի վրա։ 

Ընդհանուր առմամբ, Հանձնաժողովը կրկնել է անկախ աուդիտորի կողմից արդեն իսկ արձանագրված խախտումները.  

  • Կուսակցության հաշվից եղել են կանխիկացումներ, որն արգելված է «Կուսակցությունների մասին» օրենքով։ ԿԿՀ-ն որոշում կայացնելու նպատակով կուսակցությունից պահանջվել է ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ ու փաստաթղթեր: 
  • Կուսակցությանը նվիրատվություններ են կատարել իրավաբանական անձիք (ևս արգելված է «Կուսակցությունների մասին» օրենքով), որը կուսակցությունը օրենքով սահմանված ժամկետում չի փոխանցել պետական բյուջե կամ նվիրատուին։
  • Յուրաքանչյուր անձ մեկ տարվա ընթացքում կուսակցությանը առավելագույնը կարող է փոխանցել 2.5 մլն դրամ։ ԿԿՀ-ն հայտնաբերել է, որ կուսակցությանը կատարվել են նվիրատվություններ, որոնք գերազանցել են օրենքով սահմանված առավելագույն չափը, և կուսակցության կողմից օրենքով սահմանված ժամկետում չեն փոխանցվել պետական բյուջե կամ նվիրատուներին։

Այս դեպքերի առթիվ հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ, իսկ կուսակցությանը նվիրատվություն կատարելու` օրենքով սահմանված առավելագույն չափը խոշոր չափերով գերազանցելու ենթադրյալ դեպքի առթիվ գործի նյութերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն։ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի համաձայն՝ օրենքով սահմանված առավելագույն չափը խոշոր չափերով գերազանցող նվիրատվության համար նվիրատուն պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Նվիրատվության օրենքով սահմանված առավելագույն չափը 2.5 մլն դրամն է, իսկ այն գերազանցող խոշոր չափ է համարվում 1 մլն դրամը գերազանցող գումարը։

Այսպիսով, կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունները ստուգող մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ի թիվս այլ պետական մարմինների, անտեսում է 2023 թվականին ՔՊ կուսակցության նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման էական ապօրինությունները։

Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանըՎանաձորի բանտում կալանավորը մեխեր ու ածելու սայր է կուլ տվելՉնայած ՀՀ որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆԱռաջիկա օրերին Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը կնվազիՈստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի մեղադրանքով վարույթի նյութերն ուղարկվել են դատարանԱկնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրումը. երկրորդ նախագահի գրասենյակը՝ Միքայել Սրբազանի հայտարարության մասինԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ սեպտեմբերին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերըԹեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումները, սակայն եթե Իսրայելը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, պատասխանն ավելի կոշտ կլինի. ԱրաղչիԱռևտրային պատերш՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համարՎանաձորում շտապօգնությունն առանց բժշկի է գնացել կանչի ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է․ պայթյուն է լինելու «Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա Միկրոավտոբուս է վթարվել․ տուժածների մեջ կա երեխաԱճառյան փողոցի մի հատվածում կարգելվի մեքենաների կանգառըՅուրա և Անգելինա Համբարձումյանները՝ շախմատի մրցաշարի հաղթողներ Արմավիրցի Մելքոն Վարդանովը կերգի «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում Գազ չի լինիԵրրորդ նախագահի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց․ Տիգրան ԱբրահամյանՄեքսիկայի ընտրանու ֆուտբոլիստը ճայթռուկ է պայթեցրել մամուլի ասուլիսի ժամանակ ՆԳՆ-ն՝ Կիրանցում երեխա առևանգելու մասին Մեկնարկում է հոկտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը Բրունո Ֆերնանդեշը վերջին 2 խաղերում ստացել է ավելի շատ կարմիր քարտ, քան նախորդ 241 խաղերում «Զգուշացնում եմ․ Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը»․ ԱլիևՔՊ-ում դեռ չեն կողմնորոշվել նախարարի հարցումՎթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը. մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Ադրբեջանի պահանջները գնալով լկտիանում են Ի՞նչ կփոխի Գուրգեն Արսենյանը Արքեպիսկոպոսը ուղիղ եթերում խոստացել է տապալել Փաշինյանին  Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումԾանոթ ու միաժամանակ անհայտ … պարկուր«Հայաստանը հրաժարվում է պետականության հիմքերից. երկիրը փաստացի չեղյալ է հայտարարել Անկախության հռչակագիրը»Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը««Փաշինյանի աթոռները». Երևանը սերտ կապի մեջ է Կիևի, ՆԱՏՕ-ի և ԵԱՏՄ-ի հետ»Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայկական կողմը հեռահար հրթիռներով ռմբակոծել է Գյանջա քաղաքի օդանավակայանը․ պատմության այս օրը (04 հոկտեմբեր)Իրանում երկրաշարժ է գրանցվելBrent-ի գինը կտրուկ անկումից հետո կայունացել է մեկ բարելի դիմաց 77,5 դոլարի մակարդակում Քննարկվել է Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ընթացքը Հայաստանում ստեղծվել է իշխող վարչախմբի գործողություններին հանրային գնահատական տալու նախադեպ ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպում կլինի․ մանրամասներ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը. Հայաստանին միակողմանի տոմս են վաճառում Արժանի էինք այս հաղթանակին. «Նոա»-ի գլխավոր մարզիչ «Համահայկական ճակատ» կուսակցությունը ակցիաների շարք է իրականացրել Երևանում Կրակոց՝ Սուրենավան գյուղի գազալցակայանում. տղամարդու են տեղափոխել հիվանդանոցՌուբլու նվազագույն արժեք է սահմանվելՓարսյանի եղբորը ձերբակալել են․ «Հրապարակ» 13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին. ի՞նչ միջոցառում է նախատեսում Երեւանի քաղաքապետարանը․ «Ժողովուրդ» Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ «Հրապարակ» Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ» Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց․«Հրապարակ» Տղամարդը փորձել է Կիրանցի երեխաներին առևանգել
Ամենադիտված