Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը. Սանոսյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը ցանկանում է նոր ատոմակայան կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը՝ 2036 թվականը. նորը նախնական պատկերացումներով կլինի 400-600 Մվտ հզորությամբ։ Այն պետք է կառուցել այն չափի, որ այնքան մեծ չլինի, որ կարողանա կլանել ամբողջ էներգետիկ համակարգը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝  Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, որ վերջին շրջանում շատ է խոսվում Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու թեմայի շուրջ։

Նախարարի դիտարկմամբ՝ Հայաստանում էներգետիկ ոլորտը բավականին հետաքրքիր կառուցվածք ունի. երկրի էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսն արտադրում է ատոմակայանը, մոտ 30 տոկոսը՝ ՋԵԿ-երը, մոտ 20 տոկոսը՝ ՀԵԿ-երը և մոտ 10 տոկոսն արտադրում են արևային կայանները։

«Ի ուրախություն մեզ, եթե մենք մի քանի տարի հետ գնանք, ապա կտեսնենք, որ արևային կայանների բաժինը զրոյին բավական մոտ էր կամ 1 տոկոս էր, և այս 10 տոկոսը, որը հիմա ունենք, բավական արագ տեմպով հիմա աճում է և այնքան արագ, որ մեր ռազմավարության մեջ նշված թիրախներից մի փուլ առաջ ենք ընկել», - ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ այդուհանդերձ, հաճախ է խոսվում էներգետիկ առումով կախվածության մասին, սակայն ընդհանրապես որևէ ռեսուրսից կախված չլինել հնարավոր չէ։

Գնել Սանոսյանը նկատեց, որ որքան էլ որ խրախուսվեն վերականգնվող էներգիայի աղբյուրներն, այնուամենայնիվ, հենց նույն արևային կայանն էլ կախված է արևից, ինչպես օրինակ՝ քամու կայանը կախված է քամու առկայությունից։

«Ընդհանուր առմամբ, մեր երկրի էներգետիկ համակարգը նրանով է լավ, որ մեկ ուղղությամբ շատ մեծ կախվածություն չունի։ Այս դրական կողմը բերել է մեզ այն եզրակացության, որ ակնհայտ է՝ նոր ատոմակայան պետք է կառուցել, բայց նորից պետք է կառուցել այն չափի ատոմակայան, որ ինքն այնքան մեծ չլինի, որը կկլանի ամբողջ էներգետիկ համակարգը, որովհետև մեր երկրում սպառվում է 800-1000 Մվտ հզորությամբ էլեկտրաէներգիա և եթե մենք կառուցենք 1000-1200 Մվտ հզորությամբ ատոմակայան, ապա կստացվի, որ երկրի ամբողջ էներգետիկ համակարգը  կախված կլինի ատոմակայանից՝ իր դրական և բացասական կողմերով», - ընդգծեց Գնել Սանոսյանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ գործող ատոմակայանի ժամկետը նախ պետք է երկարացնել մինչև 2036 թվականը, ինչի ուղղությամբ այս պահին մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում։ 

«Իսկ 2036 թվականին մեր միտքն այն է, որ պետք է ունենալ նոր ատոմակայան․ նախնական մեր պատկերացումն այն է, որ այն կլինի 400-600 Մվտ հզորությամբ, որպեսզի փոխարինի գործող ատոմակայանին», - մանրամասնեց Սանոսյանը՝ շեշտելով, որ Կառավարությունը շարունակում է խրախուսել արևային կայանների տարածումը։

Նա հավելեց, որ այժմ բավականին հետաքրքիր ծրագրեր կան, որոնք կապված են քամու կայանների տեխնոլոգիայի հետ, և դրանք ընթացքի մեջ են։

«Կարծում եմ՝ վարվող այս քաղաքականությունը բալանսավորված է և ճիշտ, ու մենք ոչ միայն սեփական էներգետիկ պահանջները կարողանում ենք բավարարել, այլև էլեկտրաէներգիա արտահանող երկիր ենք և ցանկություն ունենք այդ արտահանման ծավալները մեծացնել։ Մասնավորապես, Իրանի հետ հիմա կառուցվում են էլեկտրահաղորդման մեծ գծեր, որոնք կավելացնեն դեպի Իրան արտահանվող  էլեկտրաէներգիայի թողունակությունը, իսկ մենք Իրանի հետ ունենք բավական հետաքրքիր և երկու երկրների համար օգտակար պայմանագիր, որով իրանական գազը, ներմուծվելով Հայաստան, վերածվում է էլեկտրաէներգիայի և արտահանվում է Իրան», - մանրամասնեց ՏԿԵ նախարարը:

Պրեմիերա. Սիլվա Հակոբյան-«Աշխարհս» Թմրանյութ տեղադրող երիտասարդը կալանավորվել էՇրջանառության հարկի հաշվիչ՝ ՊԵԿ պաշտոնական կայքէջում Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը «Ինտեր Մայամին» հաղթել է «Նյու Ինգլենդ Ռևոլուշնին». Մեսսին դուբլի և համաշխարհային ռեկորդի հեղինակՈրտեղից է Արևմուտքը զորքեր հավաքագրելու Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում․ Advance Ոսկեհատում մոտ 6 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ դպրոց կկառուցվի ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնություն․ ՊՍԺ-ն եզրափակչում է5 ժամ տևած Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել է անորոշության մեջՏեխասում ջրհեղեղի զոhերի թիվը հասել է 120-ի․ այլ մանրամասներԻնչպե՞ս է զորավարժադաշտում վիրավnրված զիվորների առողջական վիճակը Զելենսկին Կիևի վրա զանգվածային հարձակումից հետո լքել է Ուկրաինան ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակ 15-ամյա աղջնակ է ջրահեղձ եղել․ ՌԴԱլիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետԿեղծարարության դեմ պայքար՞. Վրաստանն ավելի ու ավելի է դանդաղեցնում հայկական կոնյակի մատակարարումը ԲելառուսՍամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի ուշագրավ մարտավարությունըԻշխանությունը վերացնում է դիմադրության օջախները Ամպրոպ, կարկուտ․ ինչ եղանակ կլինի այս օրերին Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում Հասարակական տրանսպորտի երթևեկության համար փոփոխություն է կատարվել խաչմերուկներում (լուսանկար) ՍԴ-ն գրեթե լիովին անցավ Փաշինյանի ձեռքը Դիլիջանում ճոպանուղի կկառուցվիԻնչ են քննարկել Իլհամ Ալիեւը և Նիկոլ Փաշինյանը Գազամատակարարումը կդադարեցվի Դանակահարություն՝ Հրազդանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՎթար՝ Երևանում. վիրավոր կաԱրդյունաբերական ոլորտի խնդիրների խորքային արմատները. «Փաստ»Մաման տա՞նն ա. տղան օգնության է հասել չիմանալով, որ մահացածը մայրն էԵրևանյան փակուղին Զանգեզուրի միջանցքում. Ալիևը խորամանկեց Փաշինյանին, բայց ոչինչ չշահեցՄինչև հուլիսի վերջ Փաշինյանը «կուլակաթափ կանի» կալանավորված միլիարդատիրոջըՆպատակն է Հայաստանն ամբողջությամբ ենթարկել արևմտյան ինստիտուտներին և զրկել պետությունը անկախության մնացորդներից. «Փաստ»Փաշինյանը «Դամոկլեսյան սուր» է կախել Հայաստանի վրա. Երկիրը ստիպված կլինի մոռանալ օտարերկրյա ներդրողների մասինԾնվել է ազատամարտիկ, հասարակական և քաղաքական գործիչ Ժիրայր Սեֆիլյանը․ պատմության այս օրը (10 հուլիս)Ի՞նչ դեր է ուզում ստանձնել ԱՄՆ-ն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում». «Փաստ»«Մա՛մ, կարծես երկիրն ու երկինքն այստեղ իրար միանան, չես պատկերացնում, թե ինչ տեսակի երկիր է Արցախը». գնդացրորդ Խաչատուր Միքայելյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ»ԱԱԾ-ն առգրավել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին, ձերբակալել«Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ»Ջուր չի լինելուԿառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ»Ռուբլին կտրուկ աճ է ապահովել. տարադրամն՝ այսօր«Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ»Պլանային անջատումներ՝ հուլինի 10-ինԱռաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը հաշվարկել որպես հանրային ծառայության ստաժ. «Փաստ»Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ»ՔՊ-ի թիրախում՝ ՀՅԴ-ն ու Հայ առաքելական եկեղեցին. իրավապահներին հրահանգ է տրվել․ «Ժողովուրդ» Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ»Ինչպես են ժուչոկը տեղադրել․ «Հրապարակ» ՔՊ-ի ներսում գոհ չեն Ծովինար Թադեւոսյանից. չի բացառվում՝ նրան փոխարինող գտնեն․ «Ժողովուրդ» 300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ»
Ամենադիտված